Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1009.130917

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 սեպտեմբերի 2017 թվականի N 1009-Ա

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի պահանջներով`

1. Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև նախատեսվող Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորման փոխառության համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել ծրագրի վարկավորման դրույթներն ու պայմանները և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրությունը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2017 թվականի սեպտեմբերի 13-ի

N 1009-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Վ. Մարտիրոսյան     - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

                         պաշարների նախարարության ջրային տնտեսության

                         պետական կոմիտեի նախագահի խորհրդական (բանակցային

                         խմբի ղեկավար)

 

Լ. Հարությունյան  - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

միջազգային համագործակցության վարչության

օտարերկրյա պետությունների և միջազգային

կազմակերպությունների հետ համագործակցության

համակարգման բաժնի պետ

 

    Հ. Գասպարյան       - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

                         բյուջետային գործընթացի կառավարման վարչության

                         արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային

                         և դրամաշնորհային միջոցների ֆինանսական

                         ծրագրավորման բաժնի պետ

 

    Ս. Մկրտչյան        - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական

                         պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի

                         գլխավոր մասնագետ

 

    Ա. Ռշտունի         - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի

                         իրավական համագործակցության վարչության միջազգային

                         պայմանագրերի միջազգային փորձաքննության բաժնի

                         գլխավոր մասնագետ

 

    Ֆ. Մելիքյան        - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

                         պաշարների նախարարության ջրային տնտեսության

                         պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի

                         իրականացման գրասենյակ» ՊՀ-ի տնօրենի պաշտոնակատար

 

    Տ. Իշխանյան        - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

                         պաշարների նախարարության ջրային տնտեսության

                         պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի

                         իրականացման գրասենյակ» ՊՀ-ի տնօրենի տեղակալ

 

    Ա. Ջանջուղազյան    - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

                         պաշարների նախարարության ջրային տնտեսության

                         պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի

                         իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գլխավոր հաշվապահ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.09.2017
N 1009-Ա
Որոշում