Սեղմել Esc փակելու համար:
ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՀՈՒՄՔԻ ԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՀՈՒՄՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐ ...

 

 

040.1190.031017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 սեպտեմբերի 2017 թվականի N 1190-Ն

 

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՀՈՒՄՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՁԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ՆԱԽՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 14.2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել լիազոր մարմնի և ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված անձի միջև կնքվող նախնական պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի սեպտեմբերի 28-ի

N 1190-Ն որոշման

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՀՈՒՄՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՁԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ

(օրինակելի ձև)

 

    քաղ. Երևան                              ____ ______________ 20 թ.

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 46-րդ կետով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և 20.2-րդ հոդվածի 5-րդ մասով` լիազոր մարմնի ղեկավարը` ի դեմս _______________________ի, ով հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, իր լիազորությունների սահմաններում (այսուհետ` լիազոր մարմին) մի կողմից, և ________________________ ընկերությունը (այսուհետ` ընկերություն), ի դեմս _______`_________________, ով գործում է _____ հիման վրա, մյուս կողմից, հաշվի առնելով, որ ընկերությունը հաղթող է ճանաչվել ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար հայտարարված 20__ թվականի __________-ի ____-ին հայտարարված մրցույթում, կնքեցին սույն նախնական պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին:

 

1. Պայմանագրի առարկան

Ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար դիմումի և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի ներկայացման, ինչպես նաև երկրաբանական ուսումնասիրության նյութերի փորձաքննության ներկայացնելու ժամկետների սահմանումը:

 

2. Կողմերը սահմանում են հետևյալ ժամկետները`

1) ընկերության կողմից ներկայացվող`

ա. ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման դիմումի համար` սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 30 օր,

բ. շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի համար` սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 30 օր.

2) լիազոր մարմնի կողմից երկրաբանական ուսումնասիրության նյութերը փորձաքննության ներկայացնելու համար` սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 40 օր:

 

3. Ծանուցում

Պայմանագրի գործողության ընթացքում կողմերի միջև ծանուցումների կատարումը համարվում է պատշաճ, եթե կատարված է գրավոր և տրված է առձեռն կամ ուղարկված է պատվիրված նամակով կամ էլեկտրոնային կամ ֆաքսիմիլային եղանակով կողմի նշված հասցեով կամ այդ նպատակով կողմի նշած մեկ այլ հասցեով, ընդ որում, յուրաքանչյուր դեպքում պետք է առկա լինի գրավոր ստացական, որը կարող է փոխանցվել էլեկտրոնային կամ ֆաքսիմիլային եղանակով:

 

4. Անհաղթահարելի ուժ

Սույն պայմանագիրը կնքելուց հետո պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի` արտակարգ և անկանխելի հանգամանքների, ինչպես նաև տարերային բնույթի այլ երևույթների (հրդեհների, ջրհեղեղների և այլնի) կամ ռազմական գործողությունների հետևանքով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

 

5. Վեճերի լուծումը

Պայմանագրի կատարման ընթացքում կողմերի միջև առաջացած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերի լուծումը կատարվում է դատական կարգով:

 

6. Այլ դրույթներ

6.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի կողմից այն ստորագրվելու օրվանից և գործում է մինչև պայմանագրի 2-րդ կետով սահմանված ժամկետների ավարտը:

6.2. Սույն պայմանագիրը կազմված է 2 օրինակից` հայերենով, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

 

7. Կողմերի վավերապայմանները

 

Լիազոր մարմին

_______________________________________________________________

                            (գտնվելու վայրը)

_______________________________________________________________

(հեռախոսահամարները, կապի այլ միջոցներ, հաշվարկային հաշիվը)

 

Ընկերություն____________________________________________________

(գտնվելու վայրը, հարկային կոդը)

_______________________________________________________________

(հեռախոսահամարները, կապի այլ միջոցներ, հաշվարկային հաշիվը)

 

    ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԱՆՈՒՆԻՑ                  ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

    ____________________________           ____________________________

    (անունը, ազգանունը, պաշտոնը)           (անունը, ազգանունը, պաշտոնը)

    ____________________________           ____________________________

    (ստորագրությունը)                      (ստորագրությունը)

    _____ ___________                      _____ _____________

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.09.2017
N 1190-Ն
Որոշում