Սեղմել Esc փակելու համար:
ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ ...

 

 

040.1273.161017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 1273-Ն

 

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ստուգումներ իրականացնելու լիազորություն ունեցող մարմինների կողմից հարկ վճարողների ֆինանսական կամ տնտեսական գործունեությանն առնչվող ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

(նախաբանը փոփ. 07.07.2022 թիվ 1018-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի հոկտեմբերի 5-ի

N 1273-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ստուգումներ իրականացնելու լիազորություն ունեցող մարմինների կողմից հարկ վճարողների ֆինանսական կամ տնտեսական գործունեությանն առնչվող ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի կիրառման իմաստով ստուգումներ իրականացնելու լիազորություն ունեցող մարմիններ են համարվում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածում նշված` ստուգումներ իրականացնելու լիազորություն ունեցող պետական մարմինները (այսուհետ` լիազոր մարմին):

3. Սույն կարգի ձևին համապատասխան հարկային մարմին տեղեկություններ են ներկայացնում այն լիազոր մարմինները, որոնք իրականացնում են հարկ վճարողների մոտ ֆինանսական կամ տնտեսական գործունեությանն առնչվող (այդ թվում` օրենքով սահմանված գործունեության տեսակով զբաղվելու թույլտվությանը կամ լիցենզիային, ինչպես նաև ծանուցմանն առնչվող) ստուգումներ:

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված` օրենքով սահմանված գործունեության տեսակով զբաղվելու թույլտվությանը կամ լիցենզիային, ինչպես նաև ծանուցմանն առնչվող ստուգում իրականացնող մարմինները տեղեկությունները ներկայացնում են միայն հարկ վճարողների կողմից համապատասխանաբար` լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպքերի վերաբերյալ:

5. Սույն կարգի դրույթները չեն տարածվում հարկ վճարողի գործունեության հետ կապված առանձին տարրերի փաստացի իրավիճակը պարզելուն ուղղված (թեմատիկ) ստուգումներ իրականացնող մարմինների վրա` բացառությամբ օրենքով սահմանված գործունեության տեսակով զբաղվելու թույլտվությանը կամ լիցենզիային, ինչպես նաև ծանուցմանն առնչվող ստուգման դեպքի:

6. Ստուգում իրականացնող լիազոր մարմինը հաշվետու ամսում իրականացրած ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին է ներկայացնում մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ, իսկ սույն կարգի 4-րդ կետում նշված դեպքում տեղեկությունները ներկայացվում են այդպիսի փաստն արձանագրվելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

7. Սույն կարգով նախատեսված` ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` MS Excell («էմ էս էքսել») ֆայլով:

8. Ներկայացվող տեղեկությունները վավերացվում են տվյալ լիազոր մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած անձի կողմից` էլեկտրոնային ստորագրությամբ:

9. Սույն կարգով սահմանված տեղեկությունները հարկային մարմնին տրամադրվում են անվճար:

10. Սույն կարգին համապատասխան ստացված տեղեկություններն օգտագործվում են բացառապես հարկային հսկողության իրականացման նպատակով և հրապարակման ենթակա չեն:

11. Համաձայն սույն կարգի` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան տեղեկատվության փոխանցման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տվյալների բազաներում մշակվող անձնական տվյալներն էլեկտրոնային եղանակով փոխանցելու կարգը հաստատելու մասին» N 192-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

Ձև

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

20 _____ ԹՎԱԿԱՆԻ __________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

.______________________________________________________________________

|I. |Տեղեկություններ  |

|   |ներկայացնող      |

|   |մարմնի անվանումը |

|___|_________________|________________________________________________

|II.|ՀՎՀՀ-ն           |

|___|_________________|________________________________________________

|III|Հեռախոսահամարը   |

|___|_________________|________________________________________________

|IV.|Ամսաթիվը         |

|___|__________________________________________________________________

|NN |           Ստուգված                                              |

|ը/կ|_________________________________________________________________|

|   |կազմակերպության   |անհատ ձեռնարկատիրոջ, անհատ ձեռնարկատեր        |

|   |                  |չհանդիսացող ֆիզիկական անձի                    |

|   |__________________|______________________________________________|

|   |անվա-|ՀՎՀՀ-ն|հաշ- |անունը|ազգա-|հայրա-|հաշ-|անձնա- |հան-  |ՀՎՀՀ-ն|

|   |նումը|      |վառ- |      |նունը|նունը |վառ-|գրային |րային |      |

|   |     |      |ման  |      |     |      |ման |տվյալ- |ծառա- |      |

|   |     |      |վայրը|      |     |      |վայ-|ները   |յու-  |      |

|   |     |      |     |      |     |      |րը  |       |թյուն-|      |

|   |     |      |     |      |     |      |    |       |ների  |      |

|   |     |      |     |      |     |      |    |       |հա-   |      |

|   |     |      |     |      |     |      |    |       |մարա- |      |

|   |     |      |     |      |     |      |    |       |նիշը  |      |

|___|_____|______|_____|______|_____|______|____|_______|______|______|

| 1 |  2  |   3  |  4  |   5  |  6  |   7  | 8  |   9   | 10   |  11  |

|___|_____|______|_____|______|_____|______|____|_______|______|______|

|___|_____|______|_____|______|_____|______|____|_______|______|______|

|___|_____|______|_____|______|_____|______|____|_______|______|______|

|___|_____|______|_____|______|_____|______|____|_______|______|______|

.______________________________________________________________________

 

______________________________________________.

|

|

|

______________________________________________|

|

______________________________________________|

|

______________________________________________|

|

______________________________________________|

|Ստուգման|Ստուգման|Ստուգված|Իրավական|Ծանոթա-  |

|ակտի    |ակտի    |ժամանակա|նորմերը,|գրություն|

|համարը  |կազմման |շրջանը  |որոնց   |         |

|        |ամսաթիվը|        |պահանջը |         |

|        |        |        |չի կա-  |         |

|        |        |        |տարվել  |         |

|        |        |        |        |         |

|        |        |        |        |         |

|        |        |        |        |         |

|        |        |        |        |         |

|        |        |        |        |         |

|        |        |        |        |         |

|        |        |        |        |         |

|        |        |        |        |         |

|________|________|________|________|_________|

|    12  |   13   |   14   |   15   |   16    |

|________|________|________|________|_________|

|________|________|________|________|_________|

|________|________|________|________|_________|

|________|________|________|________|_________|

______________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.10.2017
N 1273-Ն
Որոշում