030.0836.311097
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա. Ա. ԼԻԽԱՆՈՎԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԳՈՏՈՒՄ ՓՐԿԱՐԱՐ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԱԿՏԻՎՈՐԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի նշան երախտագիտության, երկրաշարժից տուժածներին փրկելիս ցուցաբերած մարդասիրության համար Մանկական հիմնադրամների միջազգային միության հիմնադիր-նախագահ, ակադեմիկոս, գրող Ալբերտ Անատոլիի ԼԻԽԱՆՈՎԻՆ պարգևատրել «Հայաստանի Հանրապետության երկրաշարժի գոտում փրկարար և վերականգնման աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու համար» հուշամեդալով:
31 հոկտեմբերի 1997 թ.
ՆՀ-836