Սեղմել Esc փակելու համար:
«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ՀԱՍՏԱ ...

 

 

040.0534.230514

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 ապրիլի 2014 թվականի N 534-Ն

 

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(6-րդ մաս)

 

Հավելված N 22

i

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 17-ի

N 534-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄՈՏ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության (այսուհետ` գործակալություն) տարածքային կենտրոններում (այսուհետ` տարածքային կենտրոն) հաշվառված` աշխատաշուկայում անմրցունակ և առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող մասնագիտություն չունեցող երիտասարդ (մինչև 30 տարեկան) մայրերի (այսուհետ` անմրցունակ անձ) համար գործատուի մոտ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մասնագիտական ուսուցման կազմակերպման (այսուհետ` ծրագիր) հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

2. Ծրագրի նպատակն աշխատաշուկայում անմրցունակ և առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի աշխատանքային ունակությունների ու կարողությունների` աշխատանքի վայրում ձեռքբերման հնարավորությունների ընձեռման միջոցով կայուն զբաղվածության ապահովումն է:

(2-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

i

3. Ծրագրում ընդգրկվելու առաջնահերթությունը տրվում է այն անմրցունակ անձին, ով`

1) ունի երեք և ավելի երեխա.

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

3) նրա ընտանիքն ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ:

(3-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

4. Ծրագրի տևողությունը չի կարող գերազանցել վեց ամիսը: Անմրցունակ անձը յուրաքանչյուր հաջորդ անգամ կարող է ընդգրկվել ծրագրում` ծրագրի ավարտից առնվազն երեք տարի հետո:

5. Հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական ուսուցումն իրականացվում է` հաշվի առնելով նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմինների կամ վերափորձաքննության բաժնի կողմից կազմված հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագիրը:

6. Եթե անմրցունակ անձանց թիվը գերազանցում է տարածքային կենտրոնի համար տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրով նախատեսված շահառուների թիվը, ապա ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է ավելի վաղ հաշվառվածներին` ըստ հաշվառման հերթականության:

 

II. ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

7. Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

i

8. Ծրագիրն իրականացվում է տարածքային կենտրոնի կողմից վարվող համապատասխան բանակցությունների արդյունքում ընտրված գործատուի միջոցով, որի արդյունքում գործատուի, անմրցունակ անձի և տարածքային կենտրոնի միջև թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքվում է ծրագրի կազմակերպման մասին եռակողմ պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` օրինակելի ձևին (ձև N 1) համապատասխան: Ընդ որում, բանակցությունների արդյունքում ընտրված գործատուի հետ մեկ տարվա ընթացքում կարող է կնքվել առավելագույնը երկու պայմանագիր: Մասնագիտական ուսուցում իրականացնելու նախապատվությունը տրվում է այն գործատուին, որը պատրաստակամ է ծրագրի ավարտից հետո անմրցունակ անձի հետ կնքել աշխատանքային պայմանագիր:

(8-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

9. Տարածքային կենտրոնի կողմից ծրագրին անմրցունակ անձի մասնակցելու վերաբերյալ առաջարկության, այն ընդունելու կամ դրանից հրաժարվելու, ինչպես նաև դրանցից բխող գործազուրկի կարգավիճակի կասեցման և վերականգնման վերաբերյալ նշում է կատարվում անմրցունակ անձի անհատական ծրագրում:

10. Ծրագրի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում վճարվում է`

i

1) ծրագրում ընդգրկված անձանց` ուսուցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում կրթաթոշակ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով` մասնագիտական ուսուցմանը մասնակցելու համար պահանջվող տրանսպորտային և այլ ծախսերը հոգալու, ինչպես նաև երեխաների խնամքը կազմակերպելու համար.

2) գործատուի մոտ մասնագիտական ուսուցումը կազմակերպող` ուսուցանող մասնագետին` նրա նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով հավելում, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը, իսկ այն դեպքում, երբ մասնագիտական ուսուցում կազմակերպող մասնագետն անհատ ձեռնարկատեր է, ապա նրան ամսական կտրվածքով վճարվում է գումար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով.

3) գործատուին մասնագիտական ուսուցումը կազմակերպելու համար պահանջվող նյութական ծախսերը (հումք և աշխատանքի առարկա հանդիսացող այլ նյութեր) հոգալու նպատակով` միանվագ գումար` 30.0 հազ. դրամի չափով:

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

(10-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

11. Գործակալությունը մինչև տվյալ տարվա հունվարի երրորդ աշխատանքային օրը նախարարության աշխատակազմ է ներկայացնում ծրագրի ծախսերի նախահաշիվները` ըստ տարածքային կենտրոնների:

12. Նախարարության աշխատակազմը գործակալությունից ըստ տարածքային կենտրոնների ծախսերի նախահաշիվներն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք սահմանված կարգով հաստատում է և տրամադրում գործակալությանը:

13. Գործակալությունը նախարարության աշխատակազմից ծախսերի հաստատված նախահաշիվներն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը «Client Treasury» էլեկտրոնային ծրագրային համակարգում:

14. Ծրագիրն սկսելուց հետո, մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երկրորդ աշխատանքային օրը, գործատուն տարածքային կենտրոն է ներկայացնում N 2 ձևին համապատասխան տեղեկանք` նախորդ ամսվա ընթացքում ծրագրին անմրցունակ անձանց մասնակցության, ինչպես նաև իր մոտ մասնագիտական ուսուցման գործընթացը կազմակերպող մասնագետի նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափի վերաբերյալ:

15. Տարածքային կենտրոնները մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երրորդ աշխատանքային օրը գործակալություն են ներկայացնում ծրագրի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը` նախարարի հաստատած ձևին համապատասխան:

16. Գործակալությունը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոնների կողմից ստանալուց հետո կազմում և նախարարության աշխատակազմ է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված` ծրագրի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման հայտ-պահանջագիրը` ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը:

17. Նախարարության աշխատակազմը երեք աշխատանքային օրվա ընթացքում գործակալության կողմից ներկայացված հայտ-պահանջագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` գործակալության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված հաշվի համարին ֆինանսական միջոցների փոխանցման նպատակով:

18. Գործակալությունը ծրագրի դիմաց փոխհատուցման ենթակա միջոցները և ծրագրում ընդգրկված անձանց կրթաթոշակը ծրագրի իրականացման նպատակով կնքված պայմանագրի կողմ հանդիսացող գործատուի և անմրցունակ անձանց բանկային հաշիվներին է փոխանցում ֆինանսական միջոցներն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:

19. Ծրագրում ընդգրկված անձինք բանկային հաշիվ չունենալու դեպքում եռօրյա ժամկետում առևտրային բանկում բացում են բանկային հաշիվ և տարածքային կենտրոն են ներկայացնում հայտարարություն իրենց բանկային հաշվի տվյալների մասին:

20. Ծրագրում ընդգրկված անձանց կրթաթոշակը վճարվում է ծրագիրն սկսվելուց հետո յուրաքանչյուր ամսվա համար: Ամսվա հաշվարկը կատարվում է ըստ օրացուցային օրերի (այսուհետ` ուսումնական ամիս):

21. Կրթաթոշակն անմրցունակ անձին տրամադրվում է տվյալ ուսումնական ամսվա ընթացքում նրա` ուսուցմանը մասնակցած օրերին համապատասխան, սույն կարգի 14-րդ կետով նախատեսված տեղեկանքի հիման վրա:

22. Սույն կարգի պահանջների խախտմամբ տրամադրված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

III. ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

23. Տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրի մասին տեղեկատվությունն արտացոլվում է գործակալության www.employment.am կայքէջում և նախարարության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանում:

24. Տարածքային կենտրոնը տեղեկատվությունը տեղադրում է իր գտնվելու վայրում` տեսանելի տեղում, իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում տեղակայված լինելու դեպքում` համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի միասնական ընդունարանում:

25. Ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձանց տարածքային կենտրոնի կողմից տրամադրվում է ծրագրի պայմանների վերաբերյալ խորհրդատվություն:

26. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 11-ի N 981-Ն որոշմամբ սահմանված կարգով: Ծրագրի ընթացիկ գնահատման համար հիմք հանդիսացող աշխատանքի տեղավորման չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

Տն + Տտ - Ա

Տչ = --------------- x 100%, որտեղ

ՈՒն+ՈՒտ

 

Տչ-ն` աշխատանքի տեղավորման չափանիշն է,

Տն-ն` նախորդ տարի իրականացված ծրագրում ընդգրկված, ծրագրի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Տտ-ն` տվյալ տարում իրականացված ծրագրում ընդգրկված, ծրագրի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Ա-ն` նախորդ տարի իրականացված ծրագրում ընդգրկված, ծրագրի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված, ինչպես նաև տվյալ տարում իրականացված ծրագրում ընդգրկված, ծրագրի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված անձանցից (Նատ + Տատ)` աշխատանքի տեղավորումից հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,

ՈՒն-ն` ընթացիկ գնահատման ցուցանիշի հաշվարկում ներառվող` նախորդ տարում ծրագրում ընդգրկված, մասնագիտական ուսուցումն ավարտած անձանց թիվն է,

ՈՒտ-ն` տվյալ տարում ծրագրում ընդգրկված, մասնագիտական ուսուցումն ավարտած անձանց թիվն է:

27. Ծրագրի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

Տ-(Ա-Ատ)

Զկչ = --------- x 100%, որտեղ

ՈՒ

 

Զկչ -ն` կայուն զբաղվածության չափանիշն է,

Տ-ն` տվյալ տարվա ընթացքում իրականացված ծրագրի ավարտից հետո ծրագրում ընդգրկվածներից երեք ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ տարվա ընթացքում իրականացված ծրագրի ավարտից հետո ծրագրում ընդգրկվածներից երեք ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորված անձանցից` աշխատանքի տեղավորումից հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,

Ատ-ն` աշխատանքի տեղավորումից հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքից ազատված անձանցից` աշխատանքից ազատվելուց հետո տասնօրյա ժամկետում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

ՈՒ-ն` տվյալ տարում ծրագրում ընդգրկված և մասնագիտական ուսուցումն ավարտած անձանց թիվն է:

28. Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների` ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում: Կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշի հաշվարկային ժամանակահատվածը ներառում է տվյալ տարվա զբաղվածության կարգավորման պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածը և դրան հաջորդող 12 ամիսը:

 

Օրինակելի ձև N 1

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄՈՏ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

    ----------------------                  ----- ----------- 20__ թ.

(կնքման վայրը)

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության ------------------------------------------- տարածքային կենտրոնը, այսուհետ`

(տարածքային կենտրոնի անվանումը) տարածքային կենտրոն, ի դեմս տնօրեն --------------------------------- ի, որը

(ազգանունը, անունը, հայրանունը)

 

գործում է ------------------------------------------ հիման վրա, մի կողմից,

(կանոնադրության կամ լիազորագրի)

_________________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, պետական

գրանցման օրը, ամիսը, տարեթիվը, պետական գրանցման վկայականի համարը, կամ

ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող գործատուի անունը,

հաշվառման վայրը)

 

այսուհետ` գործատու, ի դեմս -------------------------------------------------------------------------,

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

 

որը գործում է ---------------------------------- հիման վրա, մյուս կողմից և

(կանոնադրության, լիազորագրի կամ այլնի)

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

(անմրցունակ անձի ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը, տալու օրը, ամիսը, տարեթիվը (կամ հանրային ծառայությունների համարանիշը),

հաշվառման վայրը, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում` նաև

ներկայացուցչի անունը, ազգանունը, լիազորագիրը տալու օրը, ամիսը,

տարեթիվը)

 

այսուհետ` շահառու, մյուս կողմից (բոլորը միասին համատեղ հիշատակման դեպքում, այսուհետ` կողմեր), արտահայտելով միմյանց հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը և ձգտումները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 22 հավելվածով սահմանված պահանջները և կողմերի միջև կայացած բանակցությունների արդյունքները, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) նշվածի վերաբերյալ:

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

i

1. Պայմանագրի առարկան աշխատաշուկայում անմրցունակ և առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող մասնագիտություն չունեցող շահառուի` գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպման համար տարածքային կենտրոնի կողմից աջակցության տրամադրումն է:

(1-ին կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

2. Պայմանագրի համաձայն`

1) գործատուն պարտավորվում է շահառուի համար կազմակերպել մասնագիտական ուսուցում, իր հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող կամ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող մասնագետների միջոցով, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` անձամբ կազմակերպել շահառուի մասնագիտական ուսուցումը.

2) շահառուն պարտավորվում է պայմանագրով սահմանված ժամկետով մասնակցել գործատուի մոտ կազմակերպված մասնագիտական ուսուցմանը` աշխատանքի վայրում աշխատանքային ունակություններ ու կարողություններ ձեռք բերելու և աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալու նպատակով.

3) տարածքային կենտրոնն ապահովում է շահառուին և գործատուին դրամական միջոցների տրամադրումը` պայմանագրով սահմանված պայմաններին համապատասխան, պայմանագրով սահմանված չափով և ժամկետում:

 

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Տարածքային կենտրոնը պարտավորվում է`

1) ըստ անհրաժեշտության, գործատուին և շահառուին տրամադրել համապատասխան խորհրդատվություն` զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և պայմանագրով սահմանված շահառուի` գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպման համար աջակցության տրամադրմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում գործատուի և շահառուի իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ.

2) ապահովել գործատուին և շահառուին դրամական միջոցների տրամադրումը` պայմանագրի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան.

3) չհրապարակել և (կամ) երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել պայմանագրի կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք գործատուի և շահառուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:

4. Տարածքային կենտրոնն իրավունք ունի`

1) մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա երկրորդ աշխատանքային օրը գործատուից ստանալու նախորդ ամսվա ընթացքում շահառուի հաճախումների (մասնակցության) մասին, ինչպես նաև գործատուի մոտ մասնագիտական ուսուցման գործընթացը կազմակերպող մասնագետի նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափի վերաբերյալ տեղեկանք.

2) գործատուից ստանալու պայմանագրի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված մասնագետին կատարված վճարումների մասին տեղեկություններ (վճարման ցուցակների պատճեններով կամ տեղեկանքով).

3) գործատուից պահանջելու շահառուին ընդգրկել մասնագիտական ուսուցմանը` առնվազն պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետով և պատշաճ կերպով կազմակերպելու շահառուի աշխատանքային ունակություններ ու կարողություններ ձեռք բերելու գործընթացը.

4) գործատուից ամբողջությամբ ստանալու պայմանագրի 9-րդ կետով սահմանված և գործատուին վճարված գումարը` «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում.

5) շահառուից ամբողջությամբ ստանալու պայմանագրի 10-րդ կետով սահմանված և շահառուին վճարված գումարը` «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում.

6) իրականացնելու պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

5. Գործատուն պարտավորվում է`

1) պայմանագրի հիման վրա շահառուին ընդգրկել իր մոտ կազմակերպված մասնագիտական ուսուցմանը` առավելագույնը վեց ամիս ժամկետով և պատշաճ կերպով կազմակերպել շահառուի մասնագիտական ուսուցման գործընթացը.

2) ծրագիրն սկսելուց հետո, մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երկրորդ աշխատանքային օրը, տարածքային կենտրոն ներկայացնել տեղեկանք` նախորդ ամսվա ընթացքում շահառուների հաճախումների (մասնակցության), ինչպես նաև իր մոտ մասնագիտական ուսուցման գործընթացը կազմակերպող մասնագետի նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափի վերաբերյալ.

3) պայմանագրի 9-րդ կետով սահմանված գումարից պայմանագրի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված մասնագետին վճարել հավելում` նրա նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը, ինչպես նաև վճարել գործազուրկի կրթաթոշակից հաշվարկվող եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը.

4) բանկային հաշիվ չունենալու դեպքում եռօրյա ժամկետում առևտրային բանկում բացել բանկային հաշիվ և տարածքային կենտրոն ներկայացնել հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին.

5) «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում և կարգով վերադարձնել պայմանագրի 9-րդ կետով սահմանված և իրեն վճարված ֆինանսական միջոցները:

6. Գործատուն իրավունք ունի`

1) պահանջելու տարածքային կենտրոնից չմիջամտել գործատուի կողմից իրականացվող գործունեությանը.

2) ստանալու դրամական միջոցներ` պայմանագրի 9-րդ կետով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան.

3) տարածքային կենտրոնից պահանջելու տրամադրել համապատասխան խորհրդատվություն` զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և պայմանագրով սահմանված շահառուի` գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպման համար աջակցության տրամադրմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում գործատուի և շահառուի իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ.

4) տարածքային կենտրոնից պահանջելու չհրապարակել և (կամ) երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել պայմանագրի կատարման ընթացքում տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք գործատուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի.

5) իրականացնելու պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

7. Շահառուն պարտավորվում է`

1) պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետով մասնակցել Գործատուի մոտ կազմակերպված մասնագիտական ուսուցմանը.

2) ձեռնարկել իրենից կախված անհրաժեշտ և բավարար միջոցներ` պայմանագրի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված մասնագետի մոտ աշխատանքային ունակություններ ու կարողություններ ձեռք բերելու և աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալու նպատակով.

3) բանկային հաշիվ չունենալու դեպքում եռօրյա ժամկետում առևտրային բանկում բացել բանկային հաշիվ և տարածքային կենտրոն ներկայացնել հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին.

4) «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում և կարգով վերադարձնել պայմանագրի 10-րդ կետով սահմանված և իրեն վճարված կրթաթոշակի գումարը:

8. Շահառուն իրավունք ունի`

1) տարածքային կենտրոնից պահանջելու տրամադրել համապատասխան խորհրդատվություն` զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և պայմանագրով սահմանված շահառուի` գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպման համար աջակցության տրամադրմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում գործատուի և շահառուի իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ.

2) ուսուցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում ստանալու կրթաթոշակ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով` մասնագիտական ուսուցմանը մասնակցելու համար պահանջվող տրանսպորտային և այլ ծախսերը հոգալու, ինչպես նաև երեխաների խնամքը կազմակերպելու համար.

3) տարածքային կենտրոնից պահանջելու չհրապարակել և (կամ) երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել պայմանագրի կատարման ընթացքում տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք շահառուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի.

4) իրականացնելու պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

 

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i

9. Պայմանագրի համաձայն գործատուին վճարվող դրամական միջոցները նախատեսված են`

1) պայմանագրի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված մասնագետին հավելում վճարելու համար` նրա նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը, իսկ այն դեպքում, երբ մասնագիտական ուսուցում կազմակերպող մասնագետն անհատ ձեռնարկատեր է, ապա նրան ամսական կտրվածքով վճարվում է գումար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով.

2) մասնագիտական ուսուցումը կազմակերպելու համար պահանջվող նյութական ծախսերը (հումք և աշխատանքի առարկա հանդիսացող այլ նյութեր) հոգալու նպատակով` միանվագ գումար 30.0 հազ. դրամի չափով:

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

(9-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

10. Պայմանագրի համաձայն շահառուին ուսուցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում վճարվում է կրթաթոշակ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով` մասնագիտական ուսուցմանը մասնակցելու համար պահանջվող տրանսպորտային և այլ ծախսերը հոգալու, ինչպես նաև երեխաների խնամքը կազմակերպելու համար:

11. Պայմանագրի 9-րդ և 10-րդ կետերում նշված դրամական միջոցները գործատուին և շահառուին են վճարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 22 հավելվածով սահմանված չափով, կարգով և ժամկետներում:

 

IV. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

12. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 2 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

V. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

13. Գործատուն և շահառուն պայմանագրով սահմանված դեպքերում պարտավորվում են տարածքային կենտրոնին վերադարձնել պայմանագրի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված և իրենց վճարված գումարը «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետում:

14. Պայմանագրի շրջանակներում կողմերի միջև փաստաթղթերի, ծանուցումների առաքումը, տեղեկությունների փոխանակությունն իրականացվում են գրավոր կերպով` ծանուցման հասցեներով փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու և (կամ) էլեկտրոնային փոստի միջոցով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված այլ եղանակներով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

 

VI. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

15. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու և (կամ) ոչ պատշաճ կատարելու համար:

16. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

 

VII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

17. Պայմանագիրը հանդիսանում է կողմերի միջև լիիրավ համաձայնություն` դրանում արտացոլված դրույթների վերաբերյալ:

18. Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը: Պայմանագրի մեկնաբանման, ինչպես նաև այլ պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

19. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

20. Պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ պայմանագրով:

i

21. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և կնքված կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:

(21-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

i

22. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման օրվանից և գործում է մինչև պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետի ավարտը: Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը կողմերին չի ազատում պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունները պատշաճ կատարելու պարտավորությունից:

(22-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

23. Տարածքային կենտրոնը կարող է միակողմանի հրաժարվել պայմանագիրը կատարելուց և վաղաժամկետ լուծել այն, եթե պայմանագիրը կնքելուց շահառուն չի ընդգրկվում գործատուի մոտ կազմակերպված մասնագիտական ուսուցման ծրագրում` առնվազն պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետով կամ գործատուն և (կամ) շահառուն թույլ են տվել պայմանագրի էական խախտում:

24. Պայմանագիրը կազմված է հայերենով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երեք օրինակներից, որոնցից տարածքային կենտրոնին, գործատուին և շահառուին տրամադրվում է մեկական օրինակ:

 

VIII. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Տարածքային կենտրոն`

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության

աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության

_______________________________________________________________

                     (տարածքային կենտրոնի անվանումը)

 

տարածքային կենտրոն

 

Գտնվելու վայրը _____________________________________

Հեռ. ------------------------------------------------

Էլ. փոստ. --------------------------------------------

Հ/հ --------------------------------------------------

 

ի դեմս --------------------------------------------------

____________________________________________________________________

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

___________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ. ----- ------------ 20__ թ.

 

Գործատու

_______________________________________________________________

                  (գործատուի անվանումը)

Գտնվելու վայրը -----------------------------------------------

Հեռ. --------------------------------------------------------

Էլ. փոստ. --------------------------------------------------

Հ/հ ---------------------------------------------------------

ՀՎՀՀ --------------------------------------------------------

 

ի դեմս --------------------------------------------------

____________________________________________________________________

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

____________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ. ----- ------------ 20__ թ.

 

Շահառու

_______________________________________________________________

                           (ազգանունը, անունը)

 

Բնակության վայրը  -----------------------------------------

Հեռ.  ------------------------------------------------------

Էլ. փոստ. ---------------------------------------------------

______________________________________________________________________

(ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում` ներկայացուցչի անունը,

ազգանունը)

______________________________________________________________________

              (շահառուի կամ ներկայացուցչի ստորագրությունը)

 

____ _____________ 20__ թ.

 

Ձև N 2

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

________________ ամսվա ընթացքում

 

աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպման ծրագրին աշխատաշուկայում անմրցունակ անձի (անձանց) մասնակցության և մասնագիտական ուսուցման գործընթացը կազմակերպող մասնագետի նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափի մասին

 

._________________________________________________________________.

|NN |Ծրագրին մասնակցած     |Մասնակցած |Մասնագիտական|Մասնագիտական  |

|ը/կ|անձի անունը,          |օրերի թիվը|ուսուցման   |ուսուցման     |

|   |ազգանունը, հայրանունը |          |գործընթացը  |գործընթացը    |

|   |                      |          |կազմակերպող |կազմակերպող   |

|   |                      |          |մասնագետի   |մասնագետի     |

|   |                      |          |անունը,     |նախորդ տարվա  |

|   |                      |          |ազգանունը,  |միջին ամսական |

|   |                      |          |հայրանունը  |աշխատավարձի   |

|   |                      |          |            |չափը          |

|___|______________________|__________|____________|______________|

|___|______________________|__________|____________|______________|

|___|______________________|__________|____________|______________|

._________________________________________________________________.

 

Գործատու _____________________  __________________

              (անունը, ազգանունը)     (ստորագրությունը)

 

------ ----------------- 20 թ.

Կ.Տ

 

(22-րդ հավելվածը լրաց. 12.10.17 թիվ 1302-Ն որոշում)

 

Հավելված N 23

i

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 17-ի

N 534-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԱՆՑ` ՄԻՆՉԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆ ԼՐԱՆԱԼՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության (այսուհետ` գործակալություն) տարածքային կենտրոններում (այսուհետ` տարածքային կենտրոն) հաշվառված և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող` աշխատանք փնտրող անձանց` մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցություն (այսուհետ` աջակցություն) տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Աջակցության տրամադրման նպատակը մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց աշխատանքի վերադառնալու հնարավորությունների մեծացումն է` երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելուն ուղղված աջակցության տրամադրման միջոցով:

3. Ծրագրի շահառուներն են տարածքային կենտրոններում հաշվառված, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող` աշխատանք փնտրող անձինք, ովքեր մինչև երեխայի երկու տարին լրանալը վերադառնում են աշխատանքի:

4. Եթե շահառուների թիվը գերազանցում է տարածքային կենտրոնի համար տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրով նախատեսված անձանց թիվը, ապա ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է հետևյալ անձանց`

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձը չի գերազանցում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված` Հայաստանի Հանրապետությունում ձևավորված նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափը կամ`

2) ովքեր ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ են կամ`

3) ովքեր ունեն մինչև երկու տարեկան երկու և ավելի երեխա կամ`

4) ովքեր ունեն երեք և ավելի երեխա կամ`

5) ովքեր ունեն հաշմանդամություն ունեցող երեխա:

5. Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված պայմանների հավասարության կամ բացակայության դեպքում ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է առավել երկար ժամկետով հաշվառված անձանց:

 

II. ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

6. Աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

7. Տարածքային կենտրոնի տնօրենը, հիմք ընդունելով սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված առաջնահերթությունները, ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձի հետ թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքում է աջակցության տրամադրման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` համաձայն օրինակելի ձևի: Ընդ որում, ծրագրի սկիզբ է համարվում պայմանագրի կնքման օրը:

8. Պայմանագիրը կնքելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում շահառուն տարածքային կենտրոն է ներկայացնում`

1) իր` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդից` մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու և իր միջին ամսական աշխատավարձի չափի վերաբերյալ գործատուի կողմից տրված տեղեկանք.

2) երեխայի խնամքն իրականացնող` շահառուի բնակության վայրում չհաշվառված անձի (այսուհետ` դայակ) կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության հետ երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով կնքած ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրի (այսուհետ` ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագիր) կրկնօրինակը.

3) հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին:

9. Դայակի կամ նախադպրոցական հաստատության փոփոխության դեպքում շահառուն ծառայությունների մատուցման կամ աշխատանքային նոր պայմանագիր կնքելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա կրկնօրինակը ներկայացնում է տարածքային կենտրոն:

10. Ծրագրի իրականացման ընթացքում` սույն կարգի 6-րդ կետում նշված միջոցներից յուրաքանչյուր տարի` ոչ ավելի, քան 11 ամիս ամսական կտրվածքով շահառուին` մինչև երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի խնամքի համար վճարվում է գումար` ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձատրության 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը:

11. Շահառուն ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված գումարը դայակին կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատություն փոխանցելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով տարածքային կենտրոն է ներկայացնում փոխանցման անդորրագրի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը:

12. Շահառուն տարածքային կենտրոն է ներկայացնում նաև դայակի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում եկամտային հարկի վճարումը հավաստող փաստաթղթի էլեկտրոնային պատկերատպված տարբերակը` նշված ժամկետում վճարումը կատարելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

13. Գործակալությունը մինչև տվյալ տարվա հունվարի 31-ը նախարարության աշխատակազմ է ներկայացնում ծրագրի ծախսերի նախահաշիվը:

14. Նախարարության աշխատակազմը գործակալությունից` ըստ տարածքային կենտրոնների ծախսերի նախահաշիվներն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք սահմանված կարգով հաստատում և տրամադրում է գործակալությանը:

15. Գործակալությունը նախարարության աշխատակազմից ծախսերի հաստատված նախահաշիվներն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը «Client Treasury» էլեկտրոնային ծրագրային համակարգ:

16. Տարածքային կենտրոնները, մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երրորդ աշխատանքային օրը, գործակալություն են ներկայացնում ծրագրի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի (այսուհետ` նախարար) հաստատած ձևին համապատասխան:

17. Գործակալությունը, ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոնների կողմից ստացվելուց հետո, կազմում և նախարարության աշխատակազմ է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված` ծրագրի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման հայտ-պահանջագիրը` ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը:

18. Նախարարության աշխատակազմը երեք աշխատանքային օրվա ընթացքում գործակալության կողմից ներկայացված հայտ-պահանջագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` գործակալության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված հաշվի համարին ֆինանսական միջոցների փոխանցման նպատակով:

19. Սահմանված կարգով գումարն ստացվելուց հետո գործակալությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում այն փոխանցում է շահառուի բանկային հաշվին:

20. Ծրագիրն սկսելուց հետո` մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 31-ը տարածքային կենտրոնը հարկային մարմին է ներկայացնում դայակի վերաբերյալ տվյալները` նշելով անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը, բնակության վայրը:

21. Պայմանագիրը լուծվում է մինչև երեխայի երկու տարին լրանալը ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրի լուծման (բացառությամբ այն դեպքի, երբ լուծելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում շահառուն կնքում է ծառայությունների մատուցման կամ աշխատանքային նոր պայմանագիր), ինչպես նաև շահառուի` աշխատանքից ազատման դեպքերում:

 

III. ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

22. Տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրի մասին տեղեկատվությունն արտացոլվում է գործակալության պաշտոնական կայքէջում և նախարարության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանում:

23. Տարածքային կենտրոնը տեղեկատվությունը տեղադրում է իր գտնվելու վայրում` տեսանելի տեղում, իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում տեղակայված լինելու դեպքում` համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի միասնական ընդունարանում:

24. Ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձանց տարածքային կենտրոնի կողմից տրամադրվում է ծրագրի պայմանների վերաբերյալ խորհրդատվություն:

25. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ծրագրի ընթացիկ գնահատման համար հիմք հանդիսացող արդյունավետության չափանիշը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

Ը-Ա

Աչ _____ x 100%, որտեղ

Ը

 

1) Աչ-ն արդյունավետության չափանիշն է.

2) Ը-ն տվյալ պահին նախորդող 34 ամսվա ընթացքում ծրագրում ընդգրկված անձանց թիվն է.

3) Ա-ն տվյալ պահին նախորդող 34 ամսվա ընթացքում ծրագրում ընդգրկված անձանցից` աջակցության տրամադրումից հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է` տվյալ պահի դրությամբ:

26. Ծրագրի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Ը-(Ա-Ատ)

Զկչ= __________ x 100%,

Ը

 

1) Զկչ-ն կայուն զբաղվածության չափանիշն է.

2) Ը-ն տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված անձանց թիվն է.

3) Ա-ն տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված անձանցից` աջակցության տրամադրումից հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է.

4) Ատ-ն աջակցության տրամադրումից հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատված անձանցից` աշխատանքից ազատվելուց հետո մեկամսյա ժամկետում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է:

27. Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների` ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում: Կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշի հաշվարկային ժամանակահատվածը ներառում է տվյալ տարվա զբաղվածության կարգավորման պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածը և դրան հաջորդող 34 ամիսը:

 

Օրինակելի ձև

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ` ՄԻՆՉԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆ ԼՐԱՆԱԼԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

    ______________________                ______ _______________ 20___ թ.

        (կնքման վայրը)

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության ___________________________________________ տարածքային կենտրոնը (այսուհետ`

(տարածքային կենտրոնի անվանումը) տարածքային կենտրոն), ի դեմս տնօրեն ________________________________ ի, որը

(ազգանունը, անունը, հայրանունը) գործում է __________________________________________ հիման վրա, մի կողմից,

(կանոնադրության կամ լիազորագրի)

_________________________________________________________________________

(ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձի ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը, տալու օրը, ամիսը, տարեթիվը (կամ հանրային ծառայությունների համարանիշը), հաշվառման վայրը, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում` նաև ներկայացուցչի անունը, ազգանունը, լիազորագիրը տալու օրը, ամիսը, տարեթիվը)

 

(այսուհետ` շահառու), մյուս կողմից (բոլորը միասին համատեղ հիշատակելու դեպքում, այսուհետ` կողմեր)` արտահայտելով միմյանց հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը և ձգտումները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 23 հավելվածով սահմանված պահանջները և կողմերի միջև կայացած բանակցությունների արդյունքները, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին:

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Պայմանագրի առարկան մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց` մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար տարածքային կենտրոնի կողմից աջակցության տրամադրումն է:

2. Համաձայն պայմանագրի`

1) շահառուն պարտավորվում է պայմանագրով սահմանված ժամկետից ոչ պակաս ժամկետով իր բնակության վայրում չհաշվառված անձի (այսուհետ` դայակ) կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության տնօրենի հետ երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով կնքել ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագիր (այսուհետ` ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագիր).

2) տարածքային կենտրոնն ապահովում է շահառուին դրամական միջոցների տրամադրումը` պայմանագրով սահմանված պայմաններին համապատասխան, պայմանագրով սահմանված չափով և ժամկետում:

 

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Տարածքային կենտրոնը պարտավորվում է`

1) ըստ անհրաժեշտության` շահառուին տրամադրել համապատասխան խորհրդատվություն զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և պայմանագրով սահմանված` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց` մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում շահառուի իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ.

2) ապահովել շահառուին դրամական միջոցների տրամադրումը` պայմանագրի 7-րդ կետով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան.

3) չհրապարակել և (կամ) երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել պայմանագրի կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք շահառուի համար կրում են գաղտնի բնույթ, և որոնց մասին տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:

4. Տարածքային կենտրոնն իրավունք ունի`

1) պայմանագիրը կնքելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում շահառուից ստանալու`

ա. շահառուի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդից` մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու վերաբերյալ գործատուի կողմից տրված տեղեկանքը,

բ. շահառուին վճարվող ամսական աշխատավարձի չափի վերաբերյալ գործատուի կողմից տրված տեղեկանքը,

գ. երեխայի խնամքն իրականացնող` շահառուի բնակության վայրում չհաշվառված անձի (այսուհետ` դայակ) կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության տնօրենի հետ երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով կնքած ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրի կրկնօրինակը,

դ. հայտարարություն շահառուի բանկային հաշվի տվյալների մասին.

2) ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված գումարը դայակին կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատություն փոխանցելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում շահառուից ստանալու փոխանցման անդորրագրի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը.

3) շահառուից ստանալու դայակի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում եկամտային հարկի վճարումը հավաստող փաստաթղթի էլեկտրոնային պատկերատպված տարբերակը` նշված վճարումը կատարելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում.

4) իրականացնելու պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

5. Շահառուն պարտավորվում է`

1) պայմանագիրը կնքելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոն ներկայացնել`

ա. իր` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդից` մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու վերաբերյալ գործատուի կողմից տրված տեղեկանքը,

բ. իրեն վճարվող ամսական աշխատավարձի չափի վերաբերյալ գործատուի կողմից տրված տեղեկանքը,

գ. դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության տնօրենի հետ երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով կնքած ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրի կրկնօրինակը,

դ. հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին.

2) ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված գումարը դայակին կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատություն փոխանցելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոն ներկայացնել փոխանցման անդորրագրի էլեկտրոնային պատկերատպված տարբերակը.

3) տարածքային կենտրոն ներկայացնել դայակի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում եկամտային հարկի վճարումը հավաստող փաստաթղթի էլեկտրոնային պատկերատպված տարբերակը` նշված վճարումը կատարելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում.

4) ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրի լուծման (բացառությամբ այն դեպքի, երբ պայմանագիրը լուծելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կնքում է ծառայությունների մատուցման կամ աշխատանքային նոր պայմանագիր), ինչպես նաև շահառուի` աշխատանքից ազատման դեպքերում պայմանագիրը լուծելուց կամ աշխատանքից ազատվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնել տարածքային կենտրոնին:

6. Շահառուն իրավունք ունի`

1) տարածքային կենտրոնից պահանջելու տրամադրել համապատասխան խորհրդատվություն զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և պայմանագրով սահմանված` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց` մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում շահառուի իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ.

2) ստանալու դրամական միջոցներ` պայմանագրի 7-րդ կետով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան.

3) տարածքային կենտրոնից պահանջելու չհրապարակել և (կամ) երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքում տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք շահառուի համար կրում են գաղտնի բնույթ, և որոնց մասին տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի.

4) իրականացնելու պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

 

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Համաձայն պայմանագրի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից յուրաքանչյուր տարի` ոչ ավելի, քան 11 ամիս ամսական կտրվածքով շահառուին` մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար վճարվում է գումար` ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձատրության 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը:

8. Պայմանագրի 7-րդ կետում նշված դրամական միջոցները շահառուին են վճարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 23 հավելվածով սահմանված չափով, կարգով և ժամկետներում:

 

IV. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

9. Պայմանագրով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագրի կնքումից հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 2 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

V. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

10. Պայմանագրի շրջանակներում կողմերի միջև փաստաթղթերի, ծանուցումների առաքումը, տեղեկությունների փոխանակությունն իրականացվում են գրավոր կերպով` ծանուցման հասցեներով փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու և (կամ) էլեկտրոնային փոստի միջոցով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված այլ եղանակներով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

 

VI. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

11. Կողմերն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու և (կամ) ոչ պատշաճ կատարելու համար:

12. Պայմանագրի առնչությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

 

VII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

13. Պայմանագիրը կողմերի միջև լիիրավ համաձայնություն է` դրանում արտացոլված դրույթների վերաբերյալ:

14. Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը: Պայմանագրի մեկնաբանման, ինչպես նաև այլ պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

15. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

16. Պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ պայմանագրով:

17. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավերական է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և կնքված կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:

18. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման օրվանից և գործում է մինչև ____ ____________ 20 թ.: Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը կողմերին չի ազատում պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունները պատշաճ կատարելու պարտավորությունից:

19. Տարածքային կենտրոնը կարող է միակողմանի հրաժարվել պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարելուց և վաղաժամկետ լուծել այն, եթե պայմանագիրը կնքելուց շահառուն դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության տնօրենի հետ երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով չի կնքում կամ վաղաժամկետ լուծում է ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագիրը, կամ շահառուն ազատվում է աշխատանքից` մինչև սույն պայմանագրի 18-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը:

 

VIII. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Տարածքային կենտրոն`

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության _______________________________________________________ տարածքային կենտրոն

(տարածքային կենտրոնի անվանումը)

 

Գտնվելու վայրը _______________________________________________________

Հեռախոսահամարը _______________________________________________________

Էլ. փոստ. ____________________________________________________________

Հ/հ __________________________________________________________________

ի դեմս _______________________________________________________________

______________________________________________________________________

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

______________________________________________________________________

                            (ստորագրությունը)

Կ.Տ. ----- -------------- 20 թ.

 

Շահառու ______________________________________________________________

(ազգանունը, անունը)

Բնակության վայրը _____________________________________________________

Հեռախոսահամարը _______________________________________________________

Էլ. փոստ. ____________________________________________________________

______________________________________________________________________

(ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում` ներկայացուցչի անունը,

ազգանունը)

______________________________________________________________________

                (շահառուի կամ ներկայացուցչի ստորագրությունը)

 

----- ------------------ 20 թ.

 

(23-րդ հավելվածը լրաց. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.04.2014
N 534-Ն
Որոշում