Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈ ...

 

 

040.1342.251017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հոկտեմբերի 2017 թվականի N 1342-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի «Ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու մասին» N 111-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.

i

«2.1. Փոխհատուցման ենթակա գումարի չափը որոշվում է հետևյալ բանաձևով`

ՓԵԳ = ՓԾ - (ՓԾ X ՈԾՕ/ՊԾՕ), որտեղ`

ՓԵԳ-ը (փոխհատուցման ենթակա գումար) ոստիկանության ծառայողի կողմից փոխհատուցման ենթակա գումարի չափն է,

ՓԾ-ն (փաստացի ծախսերը) ոստիկանության ծառայողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած փաստացի ծախսերն են,

ՈԾՕ-ն (ոստիկանությունում ծառայած օրերը) ուսման կամ վերապատրաստման ավարտից հետո ոստիկանության ծառայողի ոստիկանությունում ծառայած օրերի թիվն է,

ՊԾՕ-ն (պարտադիր ծառայության օրեր) ուսման կամ վերապատրաստման ավարտից հետո պայմանագրով նախատեսված պարտադիր ծառայության օրերի թիվն է:».

i

2) հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» ենթակետով.

«ը) փոխհատուցման ենթակա գումարի չափի որոշման բանաձևը:».

3) հավելվածի 5-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«գ) «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով և 10-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերում ոստիկանությունում պաշտոնի նշանակված ծառայողների հետ` մինչև վերապատրաստում անցնելը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կնքված ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման վերաբերյալ պայմանագրերի վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.10.2017
N 1342-Ն
Որոշում