040.1351.301017
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հոկտեմբերի 2017 թվականի N 1351-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողի վերապատրաստում անցնելու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 174-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
i
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին, 11.2-րդ և 11.3-րդ կետերով.
«11.1. Ոստիկանության պետի որոշմամբ ոստիկանության ուսումնական հաստատությունում կարող են կազմակերպվել նաև վերապատրաստման տարեկան ժամանակացույցից դուրս լրացուցիչ վերապատրաստման դասընթացներ:
11.2. Ոստիկանության ուսումնական հաստատությունում վերապատրաստում անցնող ծառայողների գործնական պարապմունքներն անհրաժեշտության դեպքում կարող են անցկացվել ոստիկանության համապատասխան ծառայություններում:
11.3. Ոստիկանության ուսումնական հաստատությունում անցկացված վերապատրաստումների հիման վրա ոստիկանության փորձաքրեագիտական վարչության և ոստիկանության մարզային վարչությունների փորձագետներին, ոստիկանության պետի ներքին ակտով սահմանված կարգով, կարող է տրվել կոնկրետ ոլորտում հետազոտություններ և փորձաքննություններ կատարելու, ինչպես նաև հանցագործության դեպքի վայրի զննությանը մասնակցելու իրավունք (թույլտվություն):».
i
2) 15-րդ կետը «30 օր է» բառերից հետո լրացնել «, իսկ ոստիկանության փորձագետների համար` մինչև 90 օր» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ