Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1229.271017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հոկտեմբերի 2017 թվականի N 1229-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

Ստեղծել Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2017թ. հոկտեմբերի 27-ի

N 1229-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Գ. Եգանյան         - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման

                         նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ

                         (հանձնաժողովի նախագահ)

                         

    Ժ. Սարգսյան        - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության

                         աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության

                         պետ

                         

    Ս. Սողոմոնյան      - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի

                         անձնակազմի կառավարման վարչության պետ

                         

    Ռ. Ստեփանյան       - ՀՀ կրթության և  գիտության նախարարության

                         աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորինգի

                         վարչության պետ

                         

    Գ. Աղաջանյան       - ՀՀ կենտրոնական բանկի վիճակագրության վարչության

                         պետ (համաձայնությամբ)

                         

    Հ. Ալեքսանյան      - ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի

                         հայրենադարձության և հետազոտությունների

                         վարչության հայրենադարձության բաժնի պետ

 

    Հ. Բատիկյան        - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման

                         նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ

                         

    Ա. Չիլինգարյան     - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների

                         նախարարության աշխատակազմի ռազմավարական

                         ծրագրավորման և մոնիթորինգի վարչության

                         մոնիթորինգի և գնահատումների բաժնի պետ

                         

    Գ. Բալայան         - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության

                         ծառայության գլխավոր վարչության բաժնի պետ

                         

    Կ. Կույումջյան     - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի

                         մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ

                         

    Ա. Մուրադյան       - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության

                         աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության

                         պաշտպանության և աղետների հետևանքների վերացման

                         կազմակերպման վարչության աղետների հետևանքների

                         վերացման պլանավորման, կանխատեսումների և

                         ծրագրավորման բաժնի պետ, վարչության պետի տեղակալ,

                         փ/ծ գնդապետ

                         

    Մ. Գևորգյան        - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության

                         անձնագրային և վիզաների վարչության կազմ հսկողական

                         բաժնի իրավաբանական բաժանմունքի պետ, ոստիկանության

                         փոխգնդապետ

                         

    Ռ. Խաչատրյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման

                         և բնապահպանական վարչության առաջատար մասնագետ

                                                                               

    Հ. Սարգսյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                         միջազգային կազմակերպությունների վարչության մարդու

                         իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի երրորդ

                         քարտուղար

 

    Ս. Գրիգորյան       - ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն

                         հանձնակատարի հայաստանյան գրասենյակի իրավաբանական

                         բաժնի պատասխանատու (համաձայնությամբ)

                         

    Կ. Խոջայան         - Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի

                         առաքելության գրասենյակի ծրագրերի օգնական

                         (համաձայնությամբ)

                         

    Կ. Հոֆսթրա         - Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային

                         կենտրոնի հայաստանյան գրասենյակի ղեկավար

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Գալստյան        - «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»

                         հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Հ. Խաչատրյան       - Հայկական կարմիր խաչի ընկերության բնակչության

                         տեղաշարժի բաժնի վարիչ (համաձայնությամբ)

 

    Լ. Ստեփանյան       - «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական

                         կազմակերպության ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)

 

    Ա. Մինասյան        - «Առաջադեմ սոցիալական տեխնոլոգիաներ» հասարակական

                         կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

                         

    Հ. Մանասյան        - Հայաստանի Հետազոտական ռեսուրսների կովկասյան

                         կենտրոնի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

                         

    Ռ. Եգանյան         - անհատ փորձագետ (համաձայնությամբ)

 

    Վ. Գևորգյան        - անհատ փորձագետ (համաձայնությամբ)  

 

    Վ. Բախշեցյան       - անհատ փորձագետ (համաձայնությամբ)

 

    Մ. Ալլահվերդյան    - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման

                         նախարարության միգրացիոն պետական ծառայության

                         աշխատակազմի միգրացիոն քաղաքականության բաժնի պետ

                         (հանձնաժողովի քարտուղար)                              

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.10.2017
N 1229-Ա
Որոշում