Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 17-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ...

 

 

605.0770.161017

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»        10            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60517404

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հոկտեմբերի 2017 թվականի N 770-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 17-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 12-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշմամբ սահմանված հավելվածում`

1) 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«27. Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող համապատասխան աշխատակազմը թեստավորման օրն ապահովում է թեստավորման սենյակի, համակարգիչների և այլ սարքավորումների աշխատանքային պատշաճ վիճակը:

Հանձնաժողովը մինչև թեստավորման մեկնարկը մուտք է գործում և զննում թեստավորման սենյակը` համոզվելու համար, որ տարածքը պատշաճ վիճակում է, համակարգիչները և այլ սարքավորումները սարքին են` թեստավորման առաջադրանքները կատարելու համար:».

2) 29-րդ, 30-րդ և 31-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«29. Մասնակիցը, թեստավորման սենյակ մուտք գործելուց հետո, իր հայեցողությամբ նստում է նախապես համարակալված սեղաններից մեկի մոտ:

Հանձնաժողովի քարտուղարն անձը հաստատող փաստաթղթի միջոցով ստուգում է յուրաքանչյուր մասնակցի ինքնությունը և տվյալները փոխանցում է մրցույթը սպասարկող օպերատորին (այսուհետ` սպասարկող օպերատոր):

30. Հանձնաժողովի քարտուղարը բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը և պատասխանում մասնակիցների բոլոր հարցերին:

Էլեկտրոնային թեստավորման անցկացման դեպքում Հանձնաժողովի քարտուղարը թույլատրում է մասնակիցներին մուտքագրել իրենց ազգանունը, անունը, հայրանունը և «մուտք» ստեղնով մուտք գործել էլեկտրոնային համակարգ:

Եթե մասնակցի մուտքագրած տվյալները (ազգանուն, անուն, հայրանուն) չեն համապատասխանում լրացված դիմումի տվյալներին, էլեկտրոնային համակարգը տեղեկացնում է անհամապատասխանության մասին, և արգելափակում մուտքը թեստավորման համակարգ: Մուտք գործելուց հետո էլեկտրոնային համակարգն ակտիվացնում է առաջադրանքի ստացման հնարավորությունը:

Սպասարկող օպերատորը ծրագրի միջոցով բացում է մրցույթին դիմում ներկայացրած մասնակիցների ցուցակը:

Երբ մասնակիցը էլեկտրոնային համակարգում մուտքագրում է իր ազգանունը, անունը, հայրանունը, ցուցակում ակտիվանում է յուրաքանչյուր մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը և անվան դիմաց գրանցվում է տվյալ մասնակցի սեղանի համարը:

31. Հանձնաժողովը հավաստիանալով, որ բոլոր մասնակիցները պատրաստ են և հասկացել են առաջադրանքի էությունը, սպասարկող օպերատորին հրահանգում է ձևավորել թեստավորման առաջադրանքը:

Ձևավորելուց հետո յուրաքանչյուր մասնակից իր համակարգչի մոնիտորի վրա ստանում է թեստավորման առաջադրանքը (սահմանված համակարգչային ծրագրով ազդանշանը) և այդ պահից անցնում է առաջադրանքի կատարմանը:

Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից (խնդիրներից) և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:».

3) 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«32. Մասնակիցը յուրաքանչյուր հարցի (խնդրի) ենթադրյալ պատասխաններից ընտրում է պատասխանի այն տարբերակը, որը համարում է ճիշտ` համապատասխան նշում կատարելով էլեկտրոնային առաջադրանքի պատասխանների սյունակում: Մասնակիցը, մինչև առաջադրանքի պահպանումը, ընտրված պատասխանները կարող է փոփոխել: Եթե մասնակիցը կատարել է առաջադրանքը մինչ կատարման համար սահմանված ժամանակի ավարտը կամ որևէ այլ պատճառով ցանկանում է լքել սենյակը, ապա այդ մասին տեղեկացնում է Հանձնաժողովին: Այնուհետև մասնակիցը պահպանում է առաջադրանքը, սեղմելով համապատասխան «պահպանել» ստեղնը` համոզվելով, որ էլեկտրոնային համակարգը գեներացրել և մոնիտորի վրա արտածել է առաջադրանքը հաջողությամբ պահպանված լինելու մասին ծանուցումը (ծանուցումը ստանալուց հետո աշխատանքում որևէ փոփոխություն կատարելը դառնում է անհնար), տպում է իր պատասխանների օրինակը, վերցնում և դուրս է գալիս սենյակից:

Սպասարկող օպերատորի համակարգչի մոնիտորի վրա արտածվում է տվյալ մասնակցի կողմից առաջադրանքն ավարտելու փաստը:».

4) 33-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«33. Թեստավորման առաջադրանքի կատարման համար սահմանված ժամանակի ավարտից 10 րոպե, այնուհետև 5 րոպե առաջ էլեկտրոնային համակարգը էկրանի համապատասխան հատվածում արտաբերում է հիշեցում` մնացած ժամանակի վերաբերյալ, իսկ ժամանակի ավարտից 1 րոպե առաջ արտաբերում է հիշեցում` առաջադրանքի կատարման արդյունքները պահպանելու անհրաժեշտության մասին:».

5) 36-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«36. Թեստավորման ընթացքում սենյակում է գտնվում նաև տեղեկատվական տեխնոլոգիաների գծով հերթապահ մասնագետը` էլեկտրոնային համակարգի և/կամ սարքավորումների սպասարկումն ապահովելու, համակարգչային տեխնիկայի կամ կապուղիների խափանումների դեպքում` դրանք արագ վերականգնելու և հետագայում նմանօրինակ տեխնիկական խնդիրների բացառման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով:».

6) 37-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

i

7) 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«39. Մասնակիցները, կտրոնները հանձնելուց հետո, ստանում են թեստավորման առաջադրանքների տետրերը:».

8) 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«41. Մասնակիցը թեստավորման առաջադրանքների տետրում կարող է կատարել ցանկացած նշում, որն արդյունքների գնահատման հիմք չէ և չի կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:».

i

9) 43-րդ կետը «ամփոփաթերթի վրա» բառերից հետո լրացնել «և այդ մասին Հանձնաժողովը կազմում է արձանագրություն» բառերով.

i

10) 45-րդ կետի 2-րդ պարբերությունից հանել «Մասնակցի կողմից համապատասխան ցանկություն արտահայտելու դեպքում` Հանձնաժողովի նախագահի ցուցումով հերթապահ օպերատորն արտատպում է մասնակցի պահպանված առաջադրանքը, հավաքած միավորների (քանակի և տոկոսի) հաշվարկի տեղեկագիրը, հաստատվում Հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ և հանձնում մասնակցին:» նախադասությունը:

 

 

pin
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
11.10.2017
N 770-Ն
Որոշում