Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 623-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐ ...

 

 

041.1245.021117

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 նոյեմբերի 2017 թվականի N 1245-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 623-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 23-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 623-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

i

2) 2-րդ կետում «երկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2017 թվականի դեկտեմբերի 22-ը» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2017 թվականի նոյեմբերի 2-ի

N 1245-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի

2017 թվականի հունիսի 23-ի

N 623-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Վ. Գևորգյան        - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

                         պաշարների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի

                         ղեկավար)

 

    Հ. Բուրմանյան      - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

                         պաշարների նախարարության աշխատակազմի իրավաբանական

                         վարչության պետ

 

    Խ. Գասպարյան       - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի

                         պետական կոմիտեի աշխատակազմի գույքի գրանցման

                         վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Ա. Փալիկյան        - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների

                         նախարարության աշխատակազմի ճյուղային

                         տնտեսական քաղաքականության վարչության պետի

                         տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար

 

    Շ. Քերոբյան        - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

                         պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի

                         գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական

                         և վերլուծական բաժնի պետ

 

    Ռ. Կարապետյան      - ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ»

                         ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

 

    Շ. Նահատակյան      - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման

                         նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման

                         վարչության տեղական ինքնակառավարման հարցերի

                         համակարգման բաժնի գլխավոր մասնագետ

 

    Ֆ. Եգորյան         - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի

                         հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության

                         հողերի օգտագործման բաժնի գլխավոր մասնագետ

 

    Ն. Պետրոսյան       - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

                         ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության

                         վարչության հողերի պահպանության քաղաքականության

                         բաժնի գլխավոր մասնագետ

 

    Ա. Ավագյան         - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

                         ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության

                         վարչության ընդերքի պահպանության քաղաքականության

                         բաժնի գլխավոր մասնագետ

 

    Մ. Կոստանդյան      - ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի

                         հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային

                         հողային պետական տեսչության պետ

 

    Ա. Նազարյան        - ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի

                         հողաշինության և հողօգտագործման բաժնի վարիչ»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.11.2017
N 1245-Ա
Որոշում