041.1268.031117
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 նոյեմբերի 2017 թվականի N 1268-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Առևտրատնտեսական համագործակցության հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով պատվիրակության` համաձայն հավելվածի, 2017 թվականի հոկտեմբերի 19-21-ը Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Սուրեն Կարայանինը, Իգնատի Առաքելյանինը, Էրիկ Գրիգորյանինը, Արկադի Պապոյանինը, Հայկ Գրիգորյանինը և Արմեն Այվազյանինը` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Նինել Ռուստամյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2017 թ. նոյեմբերի 3-ի
N 1268-Ա որոշման
ԿԱԶՄ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-21-Ը ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ս. Կարայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
(հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)
Ի. Առաքելյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Է. Գրիգորյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի
օգնական (հոկտեմբերի 18-21-ը)
Ա. Պապոյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության
աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության
պետ
Հ. Գրիգորյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
արտաքին կապերի բաժնի պետ
Ն. Ռուստամյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ
վարչության ՈՒկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի
բաժնի վարիչ
Ա. Այվազյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների
նախարարության աշխատակազմի միջազգային
համագործակցության վարչության պետ (հանձնաժողովի
հայկական կողմի քարտուղար) (հոկտեմբերի 18-21-ը)