Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

 

040.1378.031117

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 նոյեմբերի 2017 թվականի N 1378-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը հաստատելու մասին» N 1209-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«8. Ծրագրի շրջանակներում տրամադրված հիփոթեքային վարկի սպասարկման ընթացքում պետական ծառայողի ցանկությամբ և «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության համաձայնությամբ համավարկառուն (համավարկառուները) կարող է (կարող են) փոխվել (կամ ավելանալ նոր համավարկառու), եթե շահառուն ցանկանում է բնակարանի ձեռքբերման նպատակով գնման ֆինանսավորման համար իր հետ վարկային պարտավորություններ ստանձնած անձին փոխարինել (կամ համալրել) մեկ այլ անձով».

2) 16-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«10) հիմնական պայմանագրի կնքման ժամկետը և դրա առարկայի հանձնումը` շինարարության ավարտից հետո մինչև 2019 թվականի հոկտեմբերի 30-ը, որպես կառուցապատողի անունով ինքնուրույն գույքային միավորներ, ստորաբաժանված և հասցեավորված մասնաշենքերի բնակարանների պետական գրանցման ավարտում, և մինչև 2019 թվականի դեկտեմբերի 25-ը առուվաճառքի հիմնական պայմանագրերի կնքում պետության նշած անձանց (շահառուների) հետ».

3) 16-րդ կետի 11-րդ ենթակետի «դ» պարբերությունում «կառուցապատողը պարտավոր է մինչև 2018 թվականի հունիսի 1-ը» բառերը փոխարինել «կառուցապատողը պարտավոր է մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը» բառերով.

i

4) 28-րդ կետի 8-րդ ենթակետում «մինչև 2019 թվականի հուլիսի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2019 թվականի դեկտեմբերի 25-ը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.11.2017
N 1378-Ն
Որոշում