041.1267.031117
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 նոյեմբերի 2017 թվականի N 1267-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովի 7-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով 2017 թվականի նոյեմբերի 5-11-ը Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սուրեն Քրմոյանի` Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2017 թ. նոյեմբերի 3-ի
N 1267-Ա որոշման
ԿԱԶՄ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-11-Ը ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ս. Քրմոյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (նոյեմբերի
5-8) (պատվիրակության ղեկավար)
Ա. Խուդավերդյան - ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի
հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Մ. Գալստյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի
հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության
մշակման վարչության հակակոռուպցիոն քաղաքականության
մշակման բաժնի պետ
Հ. Մովսիսյան - ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական
գործունեության դեմ ուղղված հանցագործությունների
գործերով վարչության պետի տեղակալ
(համաձայնությամբ)