Սեղմել Esc փակելու համար:
«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑ ...

 

 

010.0162.091117

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի հոկտեմբերի 25-ին

 

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ 10. ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ, ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ

 

Ծանուցման ձևերը, ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային գրանցամատյանների վարման և հաշվառված անձանց տվյալների հրապարակման, էլեկտրոնային գրանցամատյաններից տեղեկատվության տրամադրման կարգը և անվճար օգտվող պետական մարմինների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 12-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը վարում է ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային միասնական գրանցամատյան (այսուհետ` էլեկտրոնային գրանցամատյան), որը բաղկացած է լիազոր մարմինների կողմից վարվող` ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային գրանցամատյաններից:».

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 13-րդ հոդվածում`

i

1) 1-4-րդ մասերը «հաշվառման» բառից հետո լրացնել «էլեկտրոնային» բառով.

2) 3-րդ մասը «այլ անձանց վերաբերյալ» բառերից հետո լրացնել «թղթային տարբերակով» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վճարի դիմաց այլ անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյաններում պահվող տեղեկությունները ֆիզիկական և իրավաբանական անձանց կարող են տրամադրվել առցանց: Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վճարը չի կարող գերազանցել բազային տուրքի չափը:».

4) 4-րդ մասը «իրենց վերաբերյալ» բառերից հետո լրացնել «թղթային տարբերակով» բառերով:

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյաններում պահվող տեղեկություններն անվճար նրանց կարող են տրամադրվել առցանց:».

6) 5-րդ մասը «Գրանցամատյանին» բառից առաջ լրացնել «Էլեկտրոնային» բառով.

7) 6-րդ մասը «պաշտոնական կայքում» բառերից հետո լրացնել «և համապատասխան գրառում կատարում էլեկտրոնային գրանցամատյանում» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 14-րդ հոդվածը «հաշվառման» բառից հետո լրացնել «էլեկտրոնային» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 5. Անցումային և եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, լիազոր մարմինները պարտավորվում են մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյանների տեղեկատվությունը գրանցել ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային միասնական գրանցամատյանում:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2017 թ. նոյեմբերի 9
Երևան
ՀՕ-162-Ն

 

 

pin
ՀՀ 25.10.2017
N ՀՕ-162-Ն օրենք