Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

2 նոյեմբերի 2017 թվականի N 46

 

23. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ. ԵՆԹԱԾՐԱԳԻՐ 1» (ԸՆԹԱՑԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագրի նախագծին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թ. նոյեմբերի 2-ի նիստի

N 46 արձանագրային որոշման

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՎԱՐԿԻ ՀԱՄԱՐԸ ____ -ARM

 

ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

(Ընթացիկ գործառնություններ)

(Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

և

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ

միջև

 

ԱՄՍԱԹԻՎ ________

 

ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

(ընթացիկ գործառնություններ)

 

ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ, ստորագրված ________ թվականի, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ («Վարկառու») և ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ (»ԱԶԲ») միջև:

 

Հիմք ընդունելով այն, որ.

 

(Ա) ԱԶԲ-ն ստացել է Վարկառուից 01 օգոստոսի 2017 ամսաթվով թվագրված` զարգացման քաղաքականության վերաբերյալ գրությունը («Քաղաքականության գրություն»), որտեղ սահմանված են որոշակի նպատակներ, քաղաքականություններ և գործողություններ, որոնք նկարագրված են սույն Վարկային Համաձայնագրի ժամանակացույց 1-ում և նախագծված են` զարգացնելու Վարկառուի ֆինանսական հատվածը` կենտրոնանալով պետական պարտքի և ֆիսկալ ռիսկերի կառավարման համակարգի ամրապնդման, կառավարության արժեթղթերի և փողի շուկայի ենթակառուցվածքների խորացման, ներդրողների շրջանակի ընդլայնման և կորպորատիվ թափանցիկության բարելավման վրա (»Ծրագիր»),

(Բ) Ծրագիրը կազմում է ծրագրային մոտեցման առաջին ենթածրագիրը, ինչպես նկարագրված է սույն Վարկային Համաձայնագրի ժամանակացույց 1-ի պարբերություն 1-ում («Ծրագրային մոտեցում») և Վարկառուն դիմել է ԱԶԲ-ին` Ծրագրի իրականացման համար վարկ ստանալու նպատակներով,

(Գ) ԱԶԲ-ն համաձայնել է վարկ տրամադրել Վարկառուն ԱԶԲ-ի սովորական կապիտալ ռեսուրսներից, սույն համաձայնագրով սահմանված դրույթներով և պայմաններով,

ՍՈՒՅՆՈՎ կողմերը համաձայնության են գալիս հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ I

 

Վարկային Կանոնակարգ, Սահմանումներ

 

Բաժին 1.01. ԱԶԲ-ի 2017 թ. հունվարի 1-ով թվագրված` Ընթացիկ գործառնությունների վարկային կանոնակարգի («Վարկային Կանոնակարգ»)` բոլոր դրույթները սույնով կիրառելի են դառնում դառնում սույն Վարկային Համաձայնագրի նկատմամբ` նույն ուժով և ազդեցությամբ, եթե դրանք ամբողջությամբ սահմանված լինեին այս համաձայնագրում, սակայն ենթակա են հետևյալ փոփոխությունների. (ա) Բաժին 2.01(tt)-ը հանվել է և փոխարինվել հետևյալով. «Ծրագիր»/»Program» եզրույթը նշանակում է ծրագիր, որի համար ԱԶԲ-ն համաձայնել է Վարկ տրամադրել` ինչպես նկարագրված է Վարկային Համաձայնագրում, և ընդ որում այդ նկարագրությունը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել ԱԶԲ-ի և Վարկառուի միջև համաձայնությամբ: (բ) «Ծրագիր»/»Project» եզրույթը, որտեղ էլ որ օգտագործվում է Վարկային Կանոնակարգում, պետք է փոխարինվի «Ծրագիր»/»Program» եզրույթով: (գ) Բաժին 2.01(vv)-ը հանվել է և փոխարինվել հետևյալով. «Ծրագիրն իրականացնող մարմին»/»Program Executing Agency» եզրույթը նշանակում է միավոր կամ միավորներ, որոնք պատասխանատու են Ծրագրի իրականացման համար` ինչպես նշված է Վարկային Համաձայնագրում: (դ) «Ծրագիրն իրականացնող մարմին»/»Project Executing Agency» եզրույթը, որտեղ էլ որ օգտագործվում է Վարկային Կանոնակարգում, պետք է փոխարինվի «Ծրագիրն իրականացնող մարմին»/»Program Executing Agency» եզրույթով;

Բաժին 1.02. Սույն Վարկային համաձայնագրում օգտագործված` Վարկային կանոնակարգով սահմանված եզրույթները գործածված են Վարկային կանոնակարգում սահմանված իմաստներով, բացառությամբ սույն փաստաթղթում դրանք փոփոխվելու կամ այլ համատեքստում կիրառվելու դեպքերի: Սույն Վարկային համաձայնագրում գործածված հավելյալ եզրույթները ունեն հետևյալ իմաստները. (ա) «ՀԿԲ» նշանակում է Վարկառուի` Հայաստանի Կենտրոնական Բանկ: (բ) «Համարժեք միջոցներ տեղական արժույթով» նշանակում է Ծրագրի շրջանակում Վարկի միջոցներից ձևավորված տեղական արժույթ և ինչպես նշված է սույն Վարկային Համաձայնագրի ժամանակացույց 4-ի պարբերություն 4-ում: (գ) «Դեպոզիտային հաշիվ» նշանակում է այն հաշիվը, որը նշված է սույն Վարկային Համաձայնագրի ժամանակացույց 3-ի պարբերություն 3ա-ում: (դ) «Իրականացնող մարմիններ» նշանակում է ՖՆ և ՀԿԲ կամ դրանցից յուրաքանչյուրի իրավահաջորդը, որն ընդունելի է ԱԶԲ-ի համար: (ե) «Վարկային հատկացումների ձեռնարկ» նշանակում է ԱԶԲ-ի վարկային հատկացումների ձեռնարկը (ընդունված 2017թ., ժամանակ առ ժամանակ փոփոխություններով): (զ) «ՖՆ» նշանակում է Վարկառուի Ֆինանսների նախարարություն: (է) «Քաղաքականության մատրիցա» նշանակում է Վարկառուի և ԱԶԲ-ի կողմից համաձայնեցված և Քաղաքականության գրությանը կցված քաղաքականության մատրիցա, որը սահմանում է Վարկառուի կողմից Ծրագրի շրջանակներում իրականացված կամ իրականացվելիք գործողությունները: (ը) «Ծրագիրն իրականացնող մարմին»` Վարկային կանոնակարգի իմաստով և դրա նպատակներից ելնելով, նշանակում է ՖՆ կամ նրա ցանկացած իրավահաջորդը, որն ընդունելի է ԱԶԲ-ի համար և պատասխանատու է Ծրագրի իրականացման համար:

 

ՀՈԴՎԱԾ II

 

Վարկը

 

Բաժին 2.01. (ա) ԱԶԲ-ն համաձայնում է ԱԶԲ-ի սովորական կապիտալ ռեսուրսներից Վարկառուին տրամադրել քառասուն միլիոն ԱՄՆ դոլարի ($40,000,000) չափով վարկ և նշված գումարը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել Արժույթի Փոխարկման միջոցով` սույն Վարկային համաձայնագրի 2.06 բաժնի դրույթներին համապատասխան: (բ) Վարկն ունի մայր գումարի մարման 12 տարի ժամկետ և վարկի արտոնյալ ժամանակահատված` համաձայն սույն բաժնի «գ» պարբերության: (գ) Սույն Բաժնի պարբերություն (բ)-ում օգտագործված «արտոնյալ ժամանակահատված» եզրույթը նշանակում է մայր գումարի առաջին վճարման ժամկետին նախորդող ժամանակահատվածը` համաձայն սույն Վարկային համաձայնագրի ժամանակացույց 2-ում սահմանված ամորտիզացիոն ժամանակացույցի:

Բաժին 2.02. Վարկառուն ժամանակ առ ժամանակ ԱԶԲ-ին վճարելու է տոկոսադրույք առհանված և դեռևս չվճարված (չծախսված) վարկի մայր գումարի համար: Յուրաքանչյուր Տոկոսադրույքի ժամանակահատվածի համար վճարման չափը հավասար է հետևյալի գումարին. (ա) LIBOR և (բ) 0.60%` ինչպես նախատեսված է Վարկային կանոնակարգի Բաժին 3.02-ով, հանած 0.10% ինչպես նախատեսված է Վարկային կանոնակարգի Բաժին 3.03-ով:

Բաժին 2.03. Վարկառուն տարեկան կտրվածքով վճարելու է 0.15%-ի չափով պարտավորավճար: Նման գումարը հաշվարկվելու է վարկի ամբողջական գումարի մասով (հանած ժամանակ առ ժամանակ առհանվող գումարները)` սկսած սույն Վարկային համաձայնագրի ամսաթվից 60 օր հետո:

Բաժին 2.04. Վարկի տոկոսագումարը և այլ վճարները կատարվում են կիսամյակային'յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին:

Բաժին 2.05. Վարկառուն Վարկային հաշվից առհանված` Վարկի մայր գումարը վերադարձնում է սույն Վարկային համաձայնագրի ժամանակացույց 2-ում սահմանված դրույթներին համաձայն:

Բաժին 2.06. (ա) Պարտքի դյուրին կառավարման նպատակով Վարկառուն կարող է ցանկացած ժամանակ դիմել Վարկի պայմաններում հետևյալ փոփոխությունները կատարելու խնդրանքով. (i) Վարկի ընդհանուր մայր գումարի կամ դրա մի մասի` ինչպես առհանված և չծախսված, այնպես էլ չառհանված, Արժույթի փոփոխություն որևէ այլ Հաստատված Արժույթի, (ii) Վարկի ընդհանուր մայր գումարի կամ դրա մի մասի` ինչպես առհանված, այնպես էլ դեռևս չվճարված, նկատմամբ կիրառվող տոկոսադրույքի փոխարինում լողացող դրույքից` ֆիքսված դրույքի կամ հակառակը, (iii) Վարկի ընդհանուր մայր գումարի կամ դրա մի մասի` ինչպես առհանված, այնպես էլ դեռևս չվճարված, նկատմամբ կիրառելի լողացող դրույքի սահմանափակում` այդ լողացող դրույքի նկատմամբ տոկոսադրույքի սահմանային չափը հաստատելու կամ տոկոսադրույքի առավելագույն և նվազագույն չափերը սահմանելու միջոցով: (բ) Սույն բաժնի «ա» պարբերության համաձայն կատարված և ԱԶԲ-ի կողմից ընդունելի փոխարկման առաջարկը համարվում է «Փոխարկում»` ինչպես սահմանված է Վարկային կանոնակարգի 2.01(f) բաժնում, և ուժի մեջ է մտնում Վարկային կանոնակարգի Հոդված 5-ի և Փոխարկման ուղեցույցերի դրույթներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ III

 

Վարկի միջոցների օգտագործումը

 

Բաժին 3.01. Վարկառուն ապահովում է, որ վարկային միջոցներն օգտագործվեն Ծրագրի ծախսերը ֆինանսավորելու նպատակով` սույն Վարկային համաձայնագրում սահմանված դրույթներին համապատասխան:

Բաժին 3.02. Վարկի միջոցները առհանվում են համաձայն սույն Վարկային համաձայնագրի Ժամանակացույց 3-ի պայմանների: Նշված ժամանակացույցը կարող է ժամանակ առ ժամանակ վերանայվել` ԱԶԲ-ի և Վարկառուի միջև ձեռք բերված համաձայնությամբ:

Բաժին 3.03. Վարկային կանոնակարգի Բաժին 9.02-ում նախատեսված նպատակներով վարկի փակման ամսաթիվն է 2017թ. դեկտեմբերի 31-ը կամ այլ ժամկետ, որը ԱԶԲ-ն և Վարկառուն ժամանակ առ ժամանակ կհամաձայնեցնեն:

 

ՀՈԴՎԱԾ IV

 

Հատուկ պայմաններ

 

Բաժին 4.01. Ծրագիրն իրականացնելիս Վարկառուն կատարում է կամ նպաստում է, որ կատարվեն սույն Վարկային համաձայնագրի Ժամանակացույց 4-ում նախատեսված բոլոր պարտավորությունները:

Բաժին 4.02. Որպես Վարկային կանոնակարգի Բաժիններ 7.01-ում և 7.04-ում նշված հաշվետվությունների և տեղեկատվության մի մաս, Վարկառուն ԱԶԲ-ին է տրամադրում կամ ապահովում է որ տրամադրվեն Ծրագրի իրականացմանն առնչվող, ԱԶԲ-ի կողմից պահանջված բոլոր նման հաշվետվությունները և տեղեկատվությունը` ներառյալ Քաղաքականության գրության մեջ նշված թիրախների իրագործման և գործողությունների կատարման մասով:

 

ՀՈԴՎԱԾ V

 

ՈՒժի մեջ մտնելը

 

Բաժին 5.01. Վարկային կանոնակարգի Բաժին 10.01(f)-ի նպատակներով, սույն Վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու լրացուցիչ պայման է հանդիսանում հետևյալը. Քաղաքականության մատրիցայի Քաղաքականության գործողություններ սյունակի 7-րդ և 8-րդ պարբերություններում նշված քաղաքականության գործողությունները իրականացվել են և դրանց իրականացմանն առնչվող հավաստող փաստաթղթերը, ինչպես նշված է Քաղաքականության մատրիցայում, տրամադրվելու բավարարում են ԱԶԲ-ին:

Բաժին 5.01. Վարկային կանոնակարգի Բաժին 10.04-ի նպատակներով սույն Վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվ է սահմանվում սույն Վարկային համաձայնագրի ամսաթվից 90 օր հետո ընկած ամսաթիվը:

 

ՀՈԴՎԱԾ VI

 

Այլ դրույթներ

 

Բաժին 6.01. Վարկառուի Ֆինանսների նախարարը հանդես է գալիս որպես Վարկառուի ներկայացուցիչ` Վարկային կանոնակարգի Բաժին 12.02-ի նպատակների համար:

Բաժին 6.02. Վարկային կանոնակարգի Բաժին 12.01-ի նպատակներով ներկայացվում են հետևյալ հասցեները.

 

Վարկառու.

Ֆինանսների նախարարություն

Հայաստանի Հանրապետություն,

ք. Երևան, 0010

Մելիք-Ադամյան 1

Ֆաքս`

(37411) 800-132

 

ԱԶԲ.

Ասիական զարգացման բանկ

Ֆիլիպիններ, ք. Մանդալույոնգ,

1550 Մետրո Մանիլա,

ԱԶԲ պողոտա 6

Ֆաքս`

(632)636-2444

(632)636-2424

 

ՎԵՐՈՆՇՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ սույն համաձայնագրի կողմերը` գործելով իրենց պատշաճ լիազորված ներկայացուցիչների միջոցով, իրենց անունից ստորագրում են սույն Վարկային համաձայնագիրը վերը նշված օրվա դրությամբ և այն փոխանցում են ԱԶԲ-ի գլխամասային գրասենյակ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

_____________________________

                                              (անունը և պաշտոնը)

 

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ

 

_____________________________

                                              (անունը և պաշտոնը)

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 1

 

Ծրագրի նկարագրություն

 

1. Ծրագրային Մոտեցման գլխավոր նպատակն է Վարկառուի ֆինանսական շուկաների խորության ավելացումը: Ծրագրային մոտեցումը կազմված է երկու ենթածրագրից և Ծրագիրը առաջին ենթածրագիրն է: Ծրագրի շրջանակը ներառում է. (ա) Վարկառուի պետական պարտքի և ֆիսկալ ռիսկի կառավարման հզորացումը, (բ) պետական արժեթղթերի և փողի շուկայի ենթակառուցվածքի խորացումը, (գ) ֆինանսական գործիքների բազայի ընդլայնումը և հաշվապահական ստանդարտների և աուդիտի պահանջների բարեփոխման միջոցով կորպորատիվ թափանցիկության ամրապնդումը: Ծրագիրը առավել մանրամասն նկարագրված է Քաղաքականության գրությունում:

2. Ծրագիրն ակնկալվում է ավարտել մինչև 2017թ.-ի դեկտեմբերի 31-ը:

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 2

 

Մարման ժամանակացույց

 

1. Ստորև բերված աղյուսակում ներկայացվում են վարկի մայր գումարի մարման ամսաթվերը և դրանցից յուրաքանչյուրի ժամանակ վճարվելիք` վարկի ընդհանուր մայր գումարի մասնաբաժինը` արտահայտված տոկոսներով (վճարման մասնաբաժինները): Վարկի մայր գումարի առաջին մարման օրվա դրությամբ վարկի միջոցներն ամբողջությամբ առհանված լինելու դեպքում, Վարկառուի կողմից վարկի մայր գումարի մարման յուրաքանչյուր ամսաթվի դրությամբ մարվող վարկի մայր գումարը սահմանվում է ԱԶԲ-ի կողմից հետևյալ կերպ, (ա) վարկի ընդհանուր մայր գումարը, որն առհանվել է և չի վերադարձվել մայր գումարի առաջին մարման օրվա դրությամբ, բազմապատկելով բ) մայր գումարի յուրաքանչյուր մարման օրվա դրությամբ վճարման մասնաբաժնով, իսկ նման մարման գումարն ըստ անհրաժեշտության ճշգրտվում է` սույն ժամանակացույցի 4-րդ պարբերությունում նշված գումարները նվազեցնելու նպատակով, որոնց նկատմամբ կիրառվում է Արժույթի Փոխարկումը:

 

   Վճարման ամսաթիվը      Վճարման մասնաբաժինը

 

(տոկոսային արտահայտությամբ)

._________________________________.

|15 նոյեմբեր 2020  |      4.166667|

|__________________|______________|

|15 մայիս 2021     |      4.166667|

|__________________|______________|

|15 նոյեմբեր 2021  |      4.166667|

|__________________|______________|

|15 մայիս 2022     |      4.166667|

|__________________|______________|

|15 նոյեմբեր 2022  |      4.166667|

|__________________|______________|

|15 մայիս 2023     |      4.166667|

|__________________|______________|

|15 նոյեմբեր 2023  |      4.166667|

|__________________|______________|

|15 մայիս 2024     |      4.166667|

|__________________|______________|

|15 նոյեմբեր 2024  |      4.166667|

|__________________|______________|

|15 մայիս 2025     |      4.166667|

|__________________|______________|

|15 նոյեմբեր 2025  |      4.166667|

|__________________|______________|

|15 մայիս 2026     |      4.166667|

|__________________|______________|

|15 նոյեմբեր 2026  |      4.166667|

|__________________|______________|

|15 մայիս 2027     |      4.166667|

|__________________|______________|

|15 նոյեմբեր 2027  |      4.166667|

|__________________|______________|

|15 մայիս 2028     |      4.166667|

|__________________|______________|

|15 նոյեմբեր 2028  |      4.166667|

|__________________|______________|

|15 մայիս 2029     |      4.166667|

|__________________|______________|

|15 նոյեմբեր 2029  |      4.166667|

|__________________|______________|

|15 մայիս 2030     |      4.166667|

|__________________|______________|

|15 նոյեմբեր 2030  |      4.166667|

|__________________|______________|

|15 մայիս 2031     |      4.166667|

|__________________|______________|

|15 նոյեմբեր 2031  |      4.166667|

|__________________|______________|

|15 մայիս 2032     |      4.166659|

|__________________|______________|

|Ընդամենը          |    100.000000|

._________________________________.

 

2. Վարկի մայր գումարի առաջին մարման օրվա դրությամբ վարկի միջոցներն ամբողջությամբ առհանված չլինելու դեպքում, Վարկառուի կողմից վարկի մայր գումարի մարման յուրաքանչյուր ամսաթվի դրությամբ մարվող վարկի մայր գումարը որոշվում է հետևյալ կերպ.

(ա) Վարկի մայր գումարի առաջին մարման օրվա դրությամբ վարկային միջոցների առհանման չափով Վարկառուն վերադարձնում է այդ օրվա դրությամբ առհանված և չվճարված գումարը` սույն ժամանակացույցի 1-ին պարբերությունում նախատեսված կարգով:

(բ) Վարկի մայր գումարի առաջին մարման օրվանից հետո ցանկացած առհանման դեպքում գումարները վերադարձվում են նման առհանմանը հաջորդող առաջին մարման օրվա դրությամբ, իսկ վճարման ենթակա գումարի չափը սահմանում է ԱԶԲ-ն` այդպիսի յուրաքանչյուր առհանման գումարը բազմապատկելով կոտորակով, որի համարիչը սույն ժամանակացույցի 1-ին պարբերության աղյուսակում սահմանված` մայր գումարի տվյալ մարման օրվա դրությամբ սկզբնական Վճարման մասնաբաժինն է (Սկզբնական վճարման մասնաբաժին), իսկ հայտարարը` այդ օրը կամ դրանից հետո ընկնող մայր գումարի մարման օրերի մնացած բոլոր Սկզբնական վճարման մասնաբաժինների ընդհանուր գումարը: Վճարվող նման գումարներն ըստ անհրաժեշտության ճշգրտվում են` սույն ժամանակացույցի 4-րդ պարբերությունում նշված ցանկացած գումարը նվազեցնելու նպատակով, որի նկատմամբ կիրառվում է Արժույթի Փոխարկումը:

3. Բացառապես վարկի մայր գումարի ցանկացած մարման օրվա դրությամբ վճարվելիք մայր գումարները հաշվարկելու նպատակներով, վարկի մայր գումարի ցանկացած մարման օրվան նախորդող երկու օրացուցային ամիսների ընթացքում կատարված առհանումները դիտարկվում են որպես առհանված և չվճարված` առհանման օրվան հաջորդող վարկի մայր գումարի երկրորդ մարման օրվա դրությամբ և ենթակա են վճարման` առհանման օրվան հաջորդող վարկի մայր գումարի երկրորդ մարման օրվանից սկսած մարման յուրաքանչյուր ամսաթվին:

4. Անկախ սույն ժամանակացույցի 1-ին և 2-րդ պարբերություններում նախատեսված դրույթներից, վարկի մայր գումարի առհանված ամբողջ գումարը կամ դրա մի մասը հաստատված արժույթի փոխարկելու դեպքում, նման հաստատված արժույթի փոխարկված գումարի չափը, որը ենթակա է վճարման Փոխարկման ժամանակահատվածում ընկնող Վարկի մայր գումարի մարման ցանկացած օրվա դրությամբ, սահմանվում է ԱԶԲ-ի կողմից` անմիջապես նշված փոխարկումից առաջ եղած արժույթով արտահայտված գումարը բազմապատկելով կա՛մ (i) արժույթի փոխարժեքով, որն արտացոլում է ԱԶԲ-ի կողմից տվյալ փոխարկման հետ կապված արժույթի հեջավորման գործարքի շրջանակներում վճարվելիք` Հաստատված արժույթով մայր գումարները, կա՛մ, եթե ԱԶԲ-ն Փոխարկման ուղեցույցերի համաձայն այդպես որոշի, (ii) Սահմանված տոկոսադրույքի (Screen Rate) փոխարժեքի բաղադրիչով:

5. Եթե վարկի մայր գումարի առհանված և չվճարված մասը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է Վարկի մեկից ավելի արժույթներով, ապա սույն ժամանակացույցի դրույթները կիրառվում են յուրաքանչյուր արժույթով արտահայտված գումարի համար առանձին, այնպես որ յուրաքանչյուր արժույթով արտահայտված գումարի համար մշակվի մարման առանձին ժամանակացույց:

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 3

 

Վարկային միջոցների առհանումը

 

1. Բացառությամբ սույն ժամանակացույցում սահմանված ձևի և ԱԶԲ-ի հետ այլ համաձայնության ձեռք բերման դեպքերի, վարկային միջոցները հատկացվում են Վարկային հատկացումների ձեռնարկին համապատասխան:

2. Վարկառուն ԱԶԲ-ին է ներկայացնում Վարկային հաշվից առհանում կատարելու դիմում, որը կազմվում է ԱԶԲ-ի կողմից ընդունելի ձևով:

3. (ա) Վարկային հաշվից առհանում կատարելու վերաբերյալ առաջին դիմումը ԱԶԲ-ին ներկայացնելուց առաջ Վարկառուն նշում է ՀՀ Կենտրոնական Բանկի հաշիվ (Դեպոզիտային հաշիվ), որին մուտքագրվում են Վարկային Հաշվից կատարվող բոլոր առհանումները: Դեպոզիտային հաշիվը բացվում, կառավարվում և փակվում է ԱԶԲ-ի համար ընդունելի դրույթներին և պայմաններին համապատասխան:

(բ) Դեպոզիտային հաշվի հետ կապված վարվում են առանձին հաշվեմատյաններ և գրանցումներ, ԱԶԲ-ի համար ընդունելի հաշվապահական սկզբունքների համաձայն: ԱԶԲ-ի պահանջով, Վարկառուն կազմակերպում է Դեպոզիտային հաշվի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ` անկախ աուդիտորների կողմից, որոնց որակավորումները, փորձառությունը և տեխնիկական առաջադրանքը ընդունելի են ԱԶԲ-ի համար, համապատասխանում են աուդիտի միջազգային ստանդարտներին կամ ԱԶԲ-ի համար ընդունելի` դրանց տեղական համարժեքին: Դրանք կազմելուց հետո կարճ ժամկետում, սակայն ցանկացած դեպքում ոչ ուշ քան ԱԶԲ-ի պահանջից 6 ամիս անց, աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունների կրկնօրինակները և ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորների կարծիքները տրամադրվում են ԱԶԲ-ին` անգլերեն լեզվով:

4. Սույն ժամանակացույցի Առդիր 1-ում նշված որևէ հոդվածի ֆինանսավորման նպատակով Վարկային միջոցներ չեն կարող առհանվել:

5. Վարկառուն կարող է առհանել Վարկային հաշվից` սույն Վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո:

 

Արգելված ծախսերի ցանկ

 

Ստորև բերված հոդվածների ֆինանսավորման նպատակով Վարկային միջոցների առհանումներ չեն կատարվում.

(i) ծախսեր այնպիսի ապրանքների գնման համար, որոնք ներառված են Միավորված Ազգերի Կազմակերպության Ստանդարտ Միջազգային Առևտրի Դասակարգման Փոփոխություն 3-ի (ՍՄԱԴ, Փոփ. 3) հետևյալ խմբերում կամ ենթախմբերում, կամ ցանկացած ապագա փոփոխությունների արդյունքում ԱՄԱԴ-ի մեջ ներառման ենթակա խմբերում կամ ենթախմբերում, ինչպես նշվում է ԱԶԲ-ի` Վարկառուին ուղղվող ծանուցման մեջ.

 

Աղյուսակ. Արգելված ապրանքներ

 

_______________________________________________________________________

Գլուխ|Բաժին |           Ապրանքների նկարագրություն

_______________________________________________________________________

     112          Ալկոհոլային խմիչքներ

     121          Չմշակված ծխախոտ, ծխախոտի թափոններ

     122          Մշակված ծխախոտ (ծխախոտը փոխարինող նյութ պարունակող կամ

                  չպարունակող)

     525          Ռադիոակտիվ նյութեր և  դրանց հետ կապված նյութեր

     667          Մարգարիտներ, թանկարժեք և  կիսաթանկարժեք քարեր, մշակված

                  կամ չմշակված

718   718.7  Ատոմային ռեակտորներ և դրանց մասեր, վառելիքի էլեմենտներ

(քարթրիջներ), չճառագայթված, ատոմային ռեակտորների համար

728  728.43 Ծխախոտի մշակման սարքավորումներ

897  897.3 Ոսկերչական զարդեր` ոսկու, արծաթի կամ պլատինի խմբին

պատկանող մետաղներից (բացառությամբ ժամացույցների և

ժամացույցների պատյանների) և ոսկերիչների և

արծաթագործների աշխատանքներ (ներառյալ տեղադրված թանկարժեք

քարերը)

     971          Ոսկի, ոչ դրամական (բացառությամբ ոսկու հանքանյութի և  

                  խտանյութերի)

_______________________________________________________________________

Աղբյուրը` Միացյալ Ազգերի Կազմակերպություն

 

(ii) ծախսեր Վարկառուի արժույթով կամ այնպիսի ապրանքների համար, որոնք մատակարարվում են Վարկառուի երկրից,

(iii) ծախսեր այնպիսի ապրանքների համար, որոնք մատակարարվում են այնպիսի պայմանագրի շրջանակներում, որը ֆինանսավորելու է կամ համաձայնել է ֆինանսավորել որևէ տեղական կամ միջազգային ֆինանսական հաստատություն կամ գործակալություն` ներառյալ ԱԶԲ-ից ստացված որևէ վարկի կամ դրամաշնորհի շրջանակներում ֆինանսավորվող ցանկացած պայմանագրի շրջանակներում,

(iv) ծախսեր այնպիսի ապրանքների համար, որոնք նախատեսված են ռազմական կամ ռազմականացված նպատակների համար կամ շքեղության նպատակներով օգտագործման համար,

(v) թմրանյութերի համար ծախսեր,

(vi) ծախսեր շրջակա միջավայրի համար վտանգավոր ապրանքների համար, որոնց արտադրությունն, օգտագործումը և ներկրումն արգելված են Վարկառուի օրենսդրությամբ կամ միջազգային այնպիսի համաձայնագրերով, որոնց կողմ է հանդիսանում Վարկառուն

(vii) ծախսեր, որոնք կատարվել են որևէ վճարի հաշվին, որն արգելված է Վարկառուի կողմից` համաձայն Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրության Գլուխ Vll-ի շրջանակներում ընդունված` Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդի որոշման:

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 4

 

Ծրագրի Իրականացում և այլ հարցեր

 

Իրականացման կազմակերպում

 

1. ՖՆ-ը հանդիսանում է Ծրագիրն իրականացնող մարմին և պատասխանատու է Ծրագրի ընդհանուր իրականացման, այդ թվում` քաղաքականության բոլոր միջոցառումների հետ համապատասխանության, միջոցների հատկացման և գրանցումներ վարելու համար: ՖՆ-ը և ՀԿԲ-ն հանդիսանում են Ծրագրի շրջանակներում իրենց համապատասխան բաղադրիչներն Իրականացնող մարմիններ:

 

Քաղաքականության միջոցառումներ և երկխոսություն

 

2. Վարկառուն ապահովում է, որ Քաղաքականության գրության և Քաղաքականության մատրիցայի մեջ սահմանված` Ծրագրի շրջանակներում ընդունված բոլոր քաղաքականության միջոցառումները շարունակեն ուժի մեջ մնալ Ծրագրային մոտեցման իրականացման ամբողջ ընթացքում:

3. Վարկառուն տեղեկացնում է ԱԶԲ-ին` օգնություն տրամադրող բազմակողմ և երկկողմ այլ կազմակերպությունների հետ քաղաքականության վերաբերյալ այնպիսի քննարկումների մասին, որոնք կարող են ազդեցություն ունենալ Ծրագրի իրականացման վրա, և ԱԶԲ-ին հնարավորություն է տրամադրում` դիտողություններ ներկայացնելու այդ քննարկումների արդյունքում առաջացած քաղաքականության վերաբերյալ բոլոր առաջարկների մասով: Մինչև այդպիսի որևէ առաջարկի վերջնական տարբերակի մշակումը և իրականացումը, Վարկառուն հաշվի է առնում ԱԶԲ-ի տեսակետները:

 

Տեղական արժույթով համարժեք միջոցների օգտագործումը

 

4. Վարկառուն ապահովում է, որ Տեղական արժույթով համարժեք միջոցներն օգտագործվեն Ծրագրի նպատակներին համահունչ որոշակի ծրագրերի և գործողությունների իրականացումը ֆինանսավորելու նպատակով:

 

Կառավարում և հակակոռուպցիոն գործողություններ

 

5. Վարկառուն, Ծրագիրն իրականացնող մարմինը և Իրականացնող մարմինները պետք է. (ա) համապատասխանեն ԱԶԲ-ի Հակակոռուպցիոն Քաղաքականությանը (1998թ., առ այսօր կատարված փոփոխություններով) և ընդունեն, որ ԱԶԲ-ն իրավունք է վերապահում ուղղակիորեն կամ իր գործակալների միջոցով հետաքննելու Ծրագրին առնչվող ցանկացած ենթադրյալ կոռուպցիոն, խարդախ, դավադիր կամ հարկադրանք պարունակող պրակտիկաները, և (բ) համագործակցեն այդպիսի ցանկացած հետաքննության մասով և տրամադրեն նման հետաքննության բավարար կատարման համար անհրաժեշտ ողջ աջակցությունը:

 

Մշտադիտարկում և ուսումնասիրություն

 

6. Վարկառուն պարտավոր է ապահովել, որ (ա) Իրականացնող մարմինները կատարում են պարբերական վերանայումներ գնահատելու Ծրագրային մոտեցման շրջանակը, իրականացման կազմակերպումը, առաջընթացը, ձեռքբերումները և ազդեցությունները և (բ) ՖՆ-ը պատասխանատու է Ծրագրի մշտադիտարկման բոլոր տվյալները վարելու և արդյունքները գնահատելու համար: ԱԶԲ-ի կողմից Ծրագրային Մոտեցման կիսամյակային վերանայումները դյուրացնելու համար, Վարկառուն պետք է տրամադրի համապատասխան մակրոտնտեսական և ֆինանսական տվյալներ և հարակից տվյալներ այնպիսի մանրամասնությամբ, որ ԱԶԲ կողմից հիմնավոր կպահանջվի: Վերանայումները պետք է Վարկառուի և ԱԶԲ-ի միջև քննարկումների հիմք հանդիսանան հետագա բարեփոխումների և միջոցառումների մասով, որոնք կարող են դիտարկվել որպես անհրաժեշտ կամ ցանկալի ֆինանսական շուկայի շարունակական զարգացման համար:

7. Վարկառուն պարտավոր է ապահովել, որ Իրականացնող մարմինները վերանայում և հաշվետվություն են ներկայացնում Ծրագրի իրականացնող մարմնին իրենց բաղադրիչի նպատակների շրջանակի, իրականացման կազմակերպման, ազդեցության և առաջընթացի, մասին, հնարավորություն ընձեռելով Ծրագրի իրականացնող մարմնին այդ հաշվետվությունը ներկայացնելու ԱԶԲ-ին` համաձայն սույն Վարկային համաձայնագրի դրույթների:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.11.2017
N 46
Արձանագրային որոշում