Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6-ՐԴ, 28-ՐԴ, 78-ՐԴ, 80-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ
 թիվ ԳԴ1/0547/02/15
2017թ.
Քաղաքացիական գործ թիվ ԳԴ1/0547/02/15  
Նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան
                  Դատավորներ` Լ. Գրիգորյան
                                              Մ. Հարթենյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ն. Տավարացյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
  Գ. Հակոբյանի
Ե. Սողոմոնյանի

 

2017 թվականի հուլիսի 20-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա գյուղի գյուղապետարանի (այսուհետ` Գյուղապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.09.2016 թվականի որոշման դեմ ըստ հայցի Գյուղապետարանի ընդդեմ Հրանտ Մկրտչյանի` գումարի բռնագանձման և հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գյուղապետարանը պահանջել է Հրանտ Մկրտչյանից բռնագանձել 218.640 ՀՀ դրամ, ինչպես նաև լուծել 12.05.2003 թվականին Գյուղապետարանի և Հրանտ Մկրտչյանի միջև կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը:

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Վ. Վարդանյան) (այսուհետ` Դատարան) 28.09.2015 թվականի վճռով հայցը` 12.05.2003 թվականին Գյուղապետարանի և Հրանտ Մկրտչյանի միջև կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու մասով, բավարարվել է, իսկ գործի վարույթը` 218.640 ՀՀ դրամ բռնագանձելու մասով, կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.09.2016 թվականի որոշմամբ Հրանտ Մկրտչյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Դատարանի 28.09.2015 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գյուղապետարանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 28-րդ, 78-րդ, 80-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ կողմերի միջև հողի վարձակալության պայմանագրով սահմանված վարձավճարները չվճարելու վերաբերյալ Հրանտ Մկրտչյանին ուղղված Գյուղապետարանի ծանուցումը ուղարկվել է «ք. Վարդենիս, Աճառյան փողոց, 1-ին փակուղի, թիվ 3 տուն» հասցեով, որը պատասխանողը պատշաճ կարգով ստացել է` դրա վերաբերյալ ստորագրելով համապատասխան հանձնման հավաստագրում: Դատարանը ևս հայցադիմումը և դրա կից փաստաթղթերը պատասխանող Հրանտ Մկրտչյանին պատշաճ կարգով ուղարկել է նշված հասցեով, որոնք, համաձայն գործում առկա հանձնման հավաստագրերի, Հրանտ Մկրտչյանը ստացել է և ստորագրել այդ կապակցությամբ: Պատասխանողը պատշաճ ծանուցվել է նաև դատական նիստի վայրի և ժամանակի մասին, ինչը հաստատվում է Վերաքննիչ դատարանին ներկայացված` «Հայփոստ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար Հ. Ավագյանի 16.03.2016 թվականի գրությամբ:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հրանտ Մկրտչյանի կողմից իր փաստացի բնակության վայրի փոփոխվելու մասին տեղեկություններ չներկայացնելու պարագայում վերջինս է կրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածով սահմանված բացասական հետևանքները, առավել ևս, որ գործում առկա ապացույցներով հիմնավորվել է, որ վերջինս անձամբ պատշաճ ծանուցվել է դատական նիստի վայրի և ժամանակի մասին: Այսինքն` սույն գործով պատասխանող Հրանտ Մկրտչյանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի ուժով համարվել է պատշաճ ծանուցված: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անտեսելով սույն գործի փաստերը և չկիրառելով համապատասխան դատավարական նորմը, սխալ եզրահանգման է եկել պատասխանողի` դատական նիստերի մասին ծանուցված չլինելու փաստի վերաբերյալ, ինչն էլ ազդել է գործի ելքի վրա:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.09.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 28.09.2015 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 02.05.2003 թվականին Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժայի համայնքի ղեկավարի` որպես վարձատուի, և Հրանտ Մկրտչյանի` որպես վարձակալի միջև կնքվել է հողամասի վարձակալության պայմանագիր (հատոր 1-ին, գ.թ. 8):

2) 07.05.2015 թվականին Գյուղապետարանի կողմից Հրանտ Մկրտչյանին ուղարկված թիվ 1 ծանուցման համաձայն` վերջինս նախազգուշացվել է վարձակալության ընթացիկ վճարումների խախտման և 02.05.2003 թվականի Գյուղապետարանի հետ կնքած վարձակալության պայմանագիրը լուծելու առաջարկի մասին: Նշված ծանուցումը ուղարկվել է Հրանտ Մկրտչյանին ք. Վարդենիս, Աճառյան փողոց, 1-ին փակուղի, թիվ 3 տուն հասցեով` պատվիրված նամակով, հանձնման մասին ծանուցմամբ, որը ստորագրվել և ստացվել է (հատոր 1-ին, գ.թ. 7, 13):

3) Դատարանի 04.08.2015 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը, ինչպես նաև 31.08.2015 թվականին նշանակված դատական նիստի վայրի և ժամանակի վերաբերյալ ծանուցումը պատվիրված նամակով, հանձնման մասին ծանուցմամբ Հրանտ Մկրտչյանին ուղարկվել է «ք. Վարդենիս, Աճառյան փողոց, 1-ին փակուղի, թիվ 3 տուն» հասցեով, որը ստորագրվել և ստացվել է (հատոր 1-ին, գ.թ. 15, 17):

4) 16.09.2015 թվականին նշանակված դատական նիստի վայրի և ժամանակի վերաբերյալ ծանուցումը պատվիրված նամակով, հանձնման մասին ծանուցմամբ Հրանտ Մկրտչյանին ուղարկվել է «ք. Վարդենիս, Աճառյան փողոց, 1-ին փակուղի, թիվ 3 տուն» հասցեով, որը ստորագրվել և ստացվել է (հատոր 1-ին, գ.թ. 20, 21):

5) Դատարանի 28.09.2015 թվականի վճիռը պատվիրված նամակով, հանձնման մասին ծանուցմամբ Հրանտ Մկրտչյանին ուղարկվել է «ք. Վարդենիս, Աճառյան փողոց, 1-ին փակուղի, թիվ 3 տուն» հասցեով, որը ստորագրվել և ստացվել է (հատոր 1-ին, գ.թ. 27, 28):

6) «Հայփոստ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար Հ. Ավագյանի 16.03.2016 թվականի թիվ Ել. 2/3-727 գրության համաձայն` թիվ RRxxxxxx637AM պատվիրված նամակը` հասցեագրված Հրանտ Մկրտչյանին «ՀՀ ք. Վարդենիս, Աճառյան փողոց, 1-ին փակուղի, թիվ 3 տուն» հասցեով, «Հայփոստ» ՓԲԸ-ի Վարդենիսի թիվ 01 փոստային բաժանմունքում ստացվել է 07.05.2015 թվականին և նույն օրը հանձնվել է հասցեատիրոջը (հատոր 1-ին, գ.թ. 88):

7) Փոստատար Արթուր Սաղաթելյանի կողմից տրված «Հայտարարության» համաձայն` Գյուղապետարանի կողմից 07.05.2015 թվականին Հրանտ Մկրտչյանին ուղարկված բոլոր ծանուցումները պատշաճ կարգով հանձնվել են Հրանտ Մկրտչյանին` ընտանիքի անդամների ներկայությամբ, ինչպես նաև նրան վերաբերող բոլոր ծանուցումները նրա կողմից պատշաճ ստացվել է առանց որևէ առարկության, որևէ անգամ հասցեի վերաբերյալ առարկություն չի ներկայացրել (հատոր 1-ին, գ.թ. 54):

8) Սույն գործով չի վիճարկվել Գյուղապետարանի 07.05.2015 թվականի ծանուցումը, 31.08.2015 թվականի և 16.09.2015 թվականի դատական նիստերի վայրի և ժամանակի մասին դատական ծանուցումները, Դատարանի 28.09.2015 թվականի վճիռը Հրանտ Մկրտչյանի կողմից ստանալու վերաբերյալ հետադարձ անդորրագրերի վրա առկա ստորագրությունները Հրանտ Մկրտչյանին պատկանելու փաստը:

9) ՀՀ Վարդենիսի քաղաքապետարանի կողմից 20.10.2015 թվականին տրված թիվ 3796 տեղեկանքի համաձայն` Հրանտ Մկրտչյանը 23.01.2012 թվականից հանդիսացել է «ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Վ. Համբարձումյան փողոց, 6-րդ փակուղի, թիվ 2» հասցեի բնակիչ (հատոր 1-ին, գ.թ. 42):

10) 30.10.2013 թվականին տրված` Հրանտ Մկրտչյանի անձնագրում կատարված է նշում առ այն, որ 23.01.2012 թվականից Հրանտ Մկրտչյանը փաստացի բնակվել է «ք. Վարդենիս, Վ. Համբարձումյան փողոց, 6-րդ փակուղի, տուն 2» հասցեում (հատոր 1-ին, գ.թ. 43):

11) ՀՀ Վարդենիս նոտարական տարածքի նոտարական գրասենյակի նոտար Տիգրան Սարգսյանի կողմից 29.06.2016 թվականին տրված թիվ 369/16 գրության համաձայն` Հրանտ Մկրտչյանը մահացել է 09.12.2015 թվականին, և նրա ժառանգությունն ընդունվել է Սուսաննա, Նարե, Ռոզա, Վարսենիկ, Հայկ և Անդրանիկ Մկրտչյանների կողմից (հատոր 2-րդ, գ.թ. 14):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը նմանատիպ գործերով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ դատական նիստի վայրի և ժամանակի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցելու իրավական խնդրին:

i

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

i

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

i

Համանման դրույթներ են պարունակվում նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով, որի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, ինչպես նաև 63-րդ հոդվածի 1-ին մասով, որի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

i

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականին ընդունված և 03.07.2014 թվականին ուժի մեջ մտած ՀՀ օրենքով (ՀՕ-49-Ն) կատարված փոփոխությունները և լրացումները ներառող խմբագրությամբ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատական ծանուցագրերի միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատավարության մասնակիցներին դատական ծանուցագիրը ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, հանձնվում է առձեռն կամ ուղարկվում է էլեկտրոնային եղանակով` նույն հոդվածի 4-րդ, 9-րդ և 10-րդ կետերով սահմանված դեպքերում և կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` դատական ծանուցագիրը պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը: Ծանուցագիրը համարվում է անձամբ հանձնված, եթե դրա ստացման մասին անդորրագիրը ստորագրված է անձամբ հասցեատիրոջ կողմից, կամ հասցեատերը ծանուցումը ստանալու անդորրագրի վրա ստորագրել է ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու մասին:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է դատական նիստի վայրի և ժամանակի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցելու իրավական խնդրին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով (մինչև 10.06.2014 թվականը գործող խմբագրությամբ) նախատեսված` դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Մրցակցային դատավարության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն (տե՛ս, Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ Թորոսյանի թիվ 3-19 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):

i

Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն, քանի որ այդպիսի հնարավորությունն է կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանը: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցումը վերջիններիս նյութական իրավունքների իրացման կարևոր նախապայման է (տե՛ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Վահե Բարսեղյանի և Ռոստոմ Բարսեղյանի թիվ ԼԴ/0221/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Հետագայում հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը 03.07.2014 թվականից արդեն իսկ գործում է այլ խմբագրությամբ, ՀՀ վճռաբեկ դատարանը Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների գործով կայացված որոշմամբ անդրադարձել է նոր կարգավորումներով նախատեսված փոփոխությունների և լրացումների բովանդակությանն ու առանձնահատկություններին, ինչպես նաև դրանց նկատմամբ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների կիրառելիության հարցին: Այսպես, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ 03.07.2014 թվականից հետո գործող խմբագրությամբ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետում կատարված փոփոխությունները կրում են զուտ խմբագրական բնույթ և որևէ նոր կանոնակարգում չեն նախատեսում: Ինչ վերաբերում է նույն հոդվածի 2-րդ կետին, ապա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ այդ իրավանորմում կատարված փոփոխությունների արդյունքում ընդլայնվել է դատական ծանուցման եղանակների շրջանակը, առավել մանրակրկիտ և հստակ ամրագրում են ստացել դատական ծանուցագրերը դատավարության մասնակիցներին հանձնելու միջոցները: Ներկայումս գործող կանոնակարգումների համաձայն` այդ եղանակներն են.

1) ծանուցագիրը պատվիրված նամակով ուղարկելը, ընդ որում` հանձնման մասին ծանուցմամբ,

2) ծանուցագիրը դատավարության մասնակցին առձեռն հանձնելը,

3) էլեկտրոնային եղանակով ուղարկելը, որը, ընդ որում, իրագործելի է միայն նույն հոդվածի համապատասխան մասերով նախատեսված դեպքերում և կարգով:

i

Ըստ այդմ` ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ցանկացած դեպքում դատարանը պետք է կատարի դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և պետք է ձեռնարկի օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները: Նոր իրավակարգավորումների պարագայում ևս, անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության համապատասխան մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը: Վերահաստատելով դատական ծանուցումների դատավարական ինստիտուտի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դրանք կիրառելի են նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի` 03.07.2014 թվականից ուժի մեջ մտած և ներկայումս գործող խմբագրությամբ նախատեսված իրավակարգավորումների նկատմամբ (տե՛ս, Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների թիվ ԵԿԴ/2767/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Սույն գործով Վերաքննիչ դատարանը բավարարել է վերաքննիչ բողոքը` պատճառաբանելով, որ թեև գործի նյութերով հիմնավորվել է, որ Դատարանի կողմից գործի քննությանը Հրանտ Մկրտչյանի պատշաճ ծանուցումն ապահովելու նպատակով վերջինիս հասցեագրված ծանուցագրերը, որոնք ուղարկվել են «ք. Վարդենիս, Աճառյան փողոց, 1-ին փակուղի, թիվ 3 տուն» հասցեով, ստացվել և ստորագրվել են, այդուհանդերձ, վերոգրյալը դեռևս բավարար չէ միանշանակ հետևություն անելու առ այն, որ Հրանտ Մկրտչյանը եղել է պատշաճ կարգով ծանուցված, քանի որ բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է Վարդենիսի քաղաքապետարանի կողմից 20.10.2015 թվականին տրված թիվ 3796 տեղեկանքը, որի ուսումնասիրությունից հետևում է, որ Հրանտ Մկրտչյանը դեռևս 23.01.2012 թվականից, այն է` մինչև սույն գործով հայցվորի կողմից պահանջ ներկայացնելը, հանդիսացել է «ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Վ. Համբարձումյան փողոց, 6-րդ փակուղի, թիվ 2 հասցեի բնակիչ, որը, համաձայն վերաքննիչ բողոքին կից ներկայացված Հրանտ Մկրտչյանի անձնագրի լուսապատճենի, հանդիսանում է նաև վերջինիս հաշվառման հասցեն:

Մինչդեռ համադրելով սույն գործի փաստերը և վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը դրանք հիմնավոր չի համարում հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Գյուղապետարանի կողմից 07.05.2015 թվականին «ք. Վարդենիս, Աճառյան փողոց, 1-ին փակուղի, թիվ 3 տուն» հասցեով պատվիրված նամակով, հանձնման մասին ծանուցմամբ Հրանտ Մկրտչյանին ուղարկվել է ծանուցագիր, որը ստորագրվել և ստացվել է: Դատարանի 04.08.2015 թվականի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, 31.08.2015 թվականին և 16.09.2015 թվականին նշանակված դատական նիստերի վայրի և ժամանակի վերաբերյալ ծանուցումները պատվիրված նամակներով, հանձնման մասին ծանուցմամբ Հրանտ Մկրտչյանին դարձյալ ուղարկել են «ք. Վարդենիս, Աճառյան փողոց, 1-ին փակուղի, թիվ 3 տուն» հասցեով, որոնք նույնպես ստորագրվել և ստացվել են: Դատարանի 28.09.2015 թվականի վճիռը պատվիրված նամակով, հանձնման մասին ծանուցմամբ Հրանտ Մկրտչյանին ուղարկվել է «ք. Վարդենիս, Աճառյան փողոց, 1-ին փակուղի, թիվ 3 տուն» հասցեով, որը նույնպես ստորագրվել և ստացվել է: Փոստատար Արթուր Սաղաթելյանի կողմից տրված «Հայտարարության» համաձայն` Հրանտ Մկրտչյանին «ք. Վարդենիս, Աճառյան փողոց, 1-ին փակուղի, թիվ 3 տուն» հասցեով ուղարկված բոլոր ծանուցումները պատշաճ կարգով հանձնվել են Հրանտ Մկրտչյանին` ընտանիքի անդամների ներկայությամբ և առանց հասցեի վերաբերյալ որևէ առարկության: Բացի այդ, «Հայփոստ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար Հ. Ավագյանի գրության համաձայն` վերոնշյալ հասցեով Հրանտ Մկրտչյանին հասցեագրված պատվիրված նամակը 07.05.2015 թվականին հանձնվել է նրան: Ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով պատասխանողի կողմից երբևիցե չի վիճարկվել Գյուղապետարանի 07.05.2015 թվականի ծանուցումը, 31.08.2015 թվականի և 16.09.2015 թվականի դատական նիստերի վայրի և ժամանակի մասին դատական ծանուցումները, Դատարանի 28.09.2015 թվականի վճիռը Հրանտ Մկրտչյանի կողմից ստանալու վերաբերյալ հետադարձ անդորրագրերի վրա առկա ստորագրությունները Հրանտ Մկրտչյանին պատկանելու փաստը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի կողմից Հրանտ Մկրտչյանի ծանուցումն իրականացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահպանմամբ, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև, որ թեև Վարդենիսի քաղաքապետարանի տեղեկանքի և Հրանտ Մկրտչյանի անձնագրի համաձայն` Հրանտ Մկրտչյանի` պետական մարմիններին հայտնի հասցեն եղել է «ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Վ. Համբարձումյան փողոց, 6-րդ փակուղի, թիվ 2» հասցեն, սակայն գործում առկա փաստական հանգամանքների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ գործի քննության ընթացքում Հրանտ Մկրտչյանը դատական ծանուցագրերը ստացել է «ք. Վարդենիս, Աճառյան փողոց, 1-ին փակուղի, թիվ 3 տուն» հասցեում:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում տեղի չի ունեցել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի և ըստ այդմ նաև` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված` Հրանտ Մկրտչյանի դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքների սահմանափակում:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Դատարանի վճիռը վերաքննության կարգով, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը` վճռաբեկության կարգով, բողոքարկվել են միայն դատավարական իրավունքի նորմերի, այն է` ծանուցման ընթացակարգի խախտման հիմքով, հետևաբար Վճռաբեկ դատարանը Դատարանի վճռին օրինական ուժ տալիս հիմք է ընդունում սույն որոշման` դատավարական նորմի սխալ կիրառության վերաբերյալ պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը` առանց անդրադառնալու նյութական իրավունքի նորմերի կիրառման իրավաչափությանը և հիմնավորվածությանը` նյութական իրավունքի նորմերի խախտման հիմքով բողոքարկում իրականացված չլինելու պատճառաբանությամբ:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` գույքային պահանջի գործերով առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների համար պետական տուրքը գանձվում է հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից, նույն պահանջի գործերով դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով, նույն պահանջի գործերով դատարանի դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների համար հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ Հրանտ Մկրտչյանի իրավահաջորդներ Սուսաննա, Նարե, Ռոզա, Վարսենիկ, Հայկ և Անդրանիկ Մկրտչյաններից համապարտության կարգով հօգուտ Գյուղապետարանի ենթակա է բռնագանձման 30.000 ՀՀ դրամ (20.000 ՀՀ դրամ + 218.640 *3%, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից)` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.09.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 28.09.2015 թվականի վճռին:

2. Հրանտ Մկրտչյանի իրավահաջորդներ Սուսաննա, Նարե, Ռոզա, Վարսենիկ, Հայկ և Անդրանիկ Մկրտչյաններից համապարտության կարգով հօգուտ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա գյուղի գյուղապետարանի բռնագանձել 30.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.07.2017
N ԳԴ1/0547/02/15
Որոշում