Սեղմել Esc փակելու համար:
«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ Օ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈ ...

 

 

010.0183.131117

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի հոկտեմբերի 25-ին

 

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-122-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել, իսկ 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման պայմանագրերի վրա, բացառությամբ «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի.

4) վարձակալության պայմանագրերի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ պայմանագրերով նախատեսված է, որ վարձակալության օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքն անցնելու է վարձակալին:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը «սույն օրենքով» բառերից հետո լրացնել «կամ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:

 

13 նոյեմբերի 2017 թվականի

ՀՕ-183-Ն

 

 

pin
ՀՀ 25.10.2017
N ՀՕ-183-Ն օրենք