010.0185.131117
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2017 թվականի հոկտեմբերի 25-ին
«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՕ-15-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը 15-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«վարկերի ապահովման միջոց (հիփոթեքի առարկա) հանդիսացող և իրացման ենթակա անշարժ գույքերի վերաբերյալ ինտերնետային կայք` Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված վարկերի ապահովման միջոց (հիփոթեքի առարկա) հանդիսացող և իրացման ենթակա անշարժ գույքերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն պարունակող ինտերնետային կայք:»:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը «ինտերնետային կայքում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ֆինանսական կազմակերպությունների տրամադրած վարկերի ապահովման միջոց (հիփոթեքի առարկա) հանդիսացող և իրացման ենթակա անշարժ գույքի աճուրդի մասին հրապարակային ծանուցումների, որոնք էլեկտրոնային միջոցներով հրապարակված են համարվում, եթե տեղադրված են վարկերի ապահովման միջոց (հիփոթեքի առարկա) հանդիսացող և իրացման ենթակա անշարժ գույքերի վերաբերյալ ինտերնետային կայքում» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:
13 նոյեմբերի 2017 թվականի
ՀՕ-185-Ն