Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23.11.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.11.2018  -ից մինչեւ   23.11.2018  -ը:
 

 

010.0186.131117

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի հոկտեմբերի 25-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 1-ին կետը «հանձնման մասին ծանուցմամբ» բառերից հետո լրացնել «, իսկ ֆինանսական կազմակերպության տրամադրած վարկի ապահովման միջոց (հիփոթեքի առարկա) հանդիսացող անշարժ գույքի հաշվին պարտատիրոջ պահանջները բավարարելու վերաբերյալ դատական գործի շրջանակներում սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված տեղեկությունները պարունակող ծանուցագիրը պարտապանին (գրավատուին) ուղարկվում է պարտապանի (գրավատուի) կողմից գրավառուին տրամադրված (այդ թվում` պայմանագրում նախատեսելով, առանձին փաստաթղթով) հասցեով» բառերով.

2) 3-րդ մասը «նշած հասցեով» բառերից հետո լրացնել «, իսկ ֆինանսական կազմակերպության տրամադրած վարկի ապահովման միջոց (հիփոթեքի առարկա) հանդիսացող անշարժ գույքի հաշվին պարտատիրոջ պահանջները բավարարելու վերաբերյալ դատական գործի շրջանակներում պարտապանին (գրավատուին) ուղարկվող ծանուցագիրը` պարտապանի (գրավատուի) կողմից գրավառուին տրամադրված (այդ թվում` պայմանագրում նախատեսելով, առանձին փաստաթղթով) հասցեով» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2017 թ. նոյեմբերի 13
Երևան
ՀՕ-186-Ն

 

 

pin
ՀՀ 25.10.2017
N ՀՕ-186-Ն օրենք