Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

010.0191.131117

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի հոկտեմբերի 25-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 79-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ 79. ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է երեք տարի ժամկետով:

Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի կիրառության իմաստով` ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման ժամանակաշրջանի սկիզբ է համարվում`

1) «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագրի գրանցման ամսաթիվը (օրը).

2) ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման դեպքում` ներմուծման հարկային հայտարարագրի ներկայացման ամսաթիվը (օրը), բայց ոչ ուշ, քան տվյալ ապրանքների ներմուծման (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

3. Սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան վճարման ժամկետը հետաձգված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վճարման պետական բյուջե մինչև հետաձգման ժամկետը լրանալու օրը ներառյալ:

4. Սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան վճարման ժամկետը հետաձգված ԱԱՀ-ի գումարների (կամ դրանց մի մասի) վճարման ժամկետի հետաձգումը դադարեցվում է (ԱԱՀ-ի վճարման պարտավորությունն առաջանում է) մինչև այդ մասում նշված ժամկետի լրանալը, եթե հարկ վճարողը «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն կատարվող ներմուծումների մասով մաքսային մարմիններին, իսկ ԵՏՄ անդամ պետություններից կատարվող` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծումների մասով` հարկային մարմիններին, ներկայացնում է ԱԱՀ-ի գումարների (կամ դրանց մի մասի) վճարման ժամկետի հետաձգումը վաղաժամ դադարեցնելու մասին գրավոր հայտարարություն` հարկային և (կամ) մաքսային մարմնի սահմանած ձևով: Սույն մասով սահմանված դեպքերում ԱԱՀ-ի գումարների (կամ դրանց մի մասի) վճարման ժամկետի հետաձգումը դադարեցվում է (ԱԱՀ-ի վճարման պարտավորությունն առաջանում է) հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող օրը, և հայտարարությունում նշված չափով ԱԱՀ-ի գումարները ենթակա են վճարման պետական բյուջե մինչև հայտարարության ներկայացման օրվան հաջորդող տասներորդ օրը ներառյալ:

5. Եթե սույն հոդվածով սահմանված` ապրանքների ներմուծման մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի հետաձգման հնարավորությունից օգտված հարկ վճարողը մինչև հետաձգման ժամկետի ավարտը լուծարվում է կամ հանվում է հաշվառումից, ապա վճարման ժամկետը հետաձգված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վճարման պետական բյուջե մինչև հարկ վճարողի լուծարումը կամ հաշվառումից հանումը:

6. Սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված ժամկետում ԱԱՀ-ի գումարները չվճարվելու դեպքում Օրենսգրքի 401-րդ հոդվածով սահմանված տույժերի հաշվարկումը և այդ գումարների նկատմամբ հսկողությունը «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մասով իրականացնում է մաքսային մարմինը, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մասով` հարկային մարմինը:

Հաշվարկված ԱԱՀ-ի գումարները և դրանք սահմանված ժամկետում չվճարելու դեպքերում դրանց նկատմամբ հաշվարկված տույժերը վճարվում են պետական բյուջե` որպես «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մասով մաքսային մարմին վճարվող գումարներ, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մասով` հարկային մարմին վճարվող գումարներ:

7. Սույն հոդվածի 3-5-րդ մասերի համաձայն պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարներն արտացոլվում են պարտավորության առաջացման հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկում` որպես ներմուծված ապրանքների մասով պետական բյուջեի նկատմամբ պարտավորության գումարներ, որոնք հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված` ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների համար ԱԱՀ-ի պարտավորության ընդհանուր գումարի հաշվարկմանը չեն մասնակցում: Սույն մասով սահմանված` ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկները ներկայացվում են` անկախ սույն հոդվածի 3-5-րդ մասերի համաձայն պետական բյուջե վճարման պարտավորություն առաջանալու պահին հետաձգման արտոնությունից օգտված հարկ վճարողի` ԱԱՀ վճարող համարվելու կամ չհամարվելու հանգամանքից:

8. Սույն հոդվածի 3-5-րդ մասերի համաձայն պետական բյուջե վճարված ԱԱՀ-ի գումարները ԱԱՀ վճարողների կողմից Օրենսգրքով սահմանված կարգով ենթակա են հաշվանցման (հաշվարկված պարտավորություններից պակասեցման)` դրանց վճարման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով` որպես ներմուծված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ի գումարներ:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի դրույթներից`

1) ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով մինչև 50 հազար դրամ (ներառյալ) արժողությամբ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների սկզբնական արժեքի չափով ծախսը համախառն եկամտից ամբողջությամբ նվազեցվում է այդ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվները ձեռք բերելու հարկային տարվա ընթացքում.

2) Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև Օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագրերի շրջանակներում սահմանված ցանկում ներառված` ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի աղյուսակներում «տրավերտիններ» բառից հետո լրացնել «, կվարցիտներ» բառով:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 457-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հարկային մարմին ցանցային կապի միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություններ ուղարկող հսկիչ դրամարկղային մեքենաներ չկիրառող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար այդ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետներում, բայց ոչ ուշ, քան մինչև 2019 թվականի հունվարի 1-ը:»:

 

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 1-ին հոդվածը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո կատարվող ներմուծումների վրա:

Սույն օրենքի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող 2-րդ կետը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների վրա:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2017 թ. նոյեմբերի 13
Երևան
ՀՕ-191-Ն

 

 

pin
ՀՀ 25.10.2017
N ՀՕ-191-Ն օրենք