Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵ ...

 

 

040.1403.101117

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հոկտեմբերի 2017 թվականի N 1403-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2017 թվականի հոկտեմբերի 22-ին Արմավիրի համայնքի Սիլիկյան (23) փողոցի N 9 շենքի հրդեհից տուժած 11 ընտանիքներին բնակարանի վարձակալության գումարով աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին հատկացնել 2,640.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով)` համաձայն` N 1 հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետում նշված անձանց ֆինանսական աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի միջոցով` մարզպետի և աջակցություն ստացող քաղաքացու միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա.

2) հատկացվող գումարները փոխանցվում են ֆինանսական աջակցություն ստացող քաղաքացու անվամբ բանկում նախօրոք բացված ցպահանջ ավանդային հաշվին:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացում` համաձայն N 2 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2017 թվականի հոկտեմբերի 26-ի

N 1403-Ն որոշման

 

ՑՈՒՑԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԻԼԻԿՅԱՆ (23) ՓՈՂՈՑԻ N 9 ՇԵՆՔԻ ՀՐԴԵՀԻՑ ՏՈՒԺԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ

 

.______________________________________________________________.

|N/N|Անունը, ազգանունը, հայրանունը |Անձնագրային   |Ֆինանսական  |

|ը/կ|                              |տվյալները     |աջակցության |

|   |                              |              |չափը        |

|   |                              |              |(հազ. դրամ) |

|___|______________________________|______________|____________|

|1. |Հակոբյան Հրաչ Հարությունի     |004254876     |       240.0|

|___|______________________________|______________|____________|

|2. |Աբրահամյան Քնարիկ Աբրահամի    |AR0268332     |       240.0|

|___|______________________________|______________|____________|

|3. |Ավագյան Էդգար Զաքարի          |AR0387761     |       240.0|

|___|______________________________|______________|____________|

|4. |Բաղդասարյան Անուշ Արմենակի    |003575677     |       240.0|

|___|______________________________|______________|____________|

|5. |Գևորգյան  Ֆրիդոն Ալեքսանի     |AR0234935     |       240.0|

|___|______________________________|______________|____________|

|6. |Աբրահամյան Լիլիթ Շավարշի      |AK0440426     |       240.0|

|___|______________________________|______________|____________|

|7. |Ավետիսյան Արմեն Ազատի         |AN0676477     |       240.0|

|___|______________________________|______________|____________|

|8. |Մնոյան Սվետլանա Վահանի        |Ձև  N 9 Մ-1471|       240.0|

|___|______________________________|______________|____________|

|9. |Ղասոյան Գյուլիզար Լաթոյի      |002217909     |       240.0|

|___|______________________________|______________|____________|

|10.|Եդիգարյան Աշխեն Մկրտչի        |AP0563439     |       240.0|

|___|______________________________|______________|____________|

|11.|Հովհաննիսյան Վազգեն Միխայիլի  |AM0538396     |       240.0|

|___|______________________________|______________|____________|

|   |Ընդամենը                      |              |     2,640.0|

.______________________________________________________________.

 

___________________________________

ԻՐՏԵԿ - N 2 հավելվածը չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.10.2017
N 1403-Ն
Որոշում