041.1310.141117
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 նոյեմբերի 2017 թվականի N 1310-Ա
ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻ, ԵՂԻԱԶԱՐ ԱՎԱԳՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազությունների Կոորդինացիոն խորհրդի 27-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի ավագ օգնական Արթուր Բաղդասարյանի` 2017 թվականի նոյեմբերի 27-30-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Արթուր Դավթյանինը` ճանապարհածախսը, ինչպես նաև 2017 թվականի նոյեմբերի 27-ի գիշերավարձի և օրապահիկի հետ կապված ծախսերը 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի.
2) Եղիազար Ավագյանինը և Արթուր Բաղդասարյանինը` ճանապարհածախսը, ինչպես նաև 2017 թվականի նոյեմբերի 27-ի գիշերավարձի և օրապահիկի հետ կապված ծախսերը 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Դավթյանի, Եղիազար Ավագյանի և Արթուր Բաղդասարյանի 2017 թվականի նոյեմբերի 28-30-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ