Սեղմել Esc փակելու համար:
ԳՐԱՎԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԳՐԱՎԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 նոյեմբերի 1999 թվականի թիվ 13

 

ԳՐԱՎԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը քննության առնելով գրավը որպես խափանման միջոց կիրառելու դատական պրակտիկայի ուսումնասիրության արդյունքները, արձանագրում է հետևյալը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143 հոդվածը նախատեսում է որպես խափանման միջոց կալանքի փոխարինումը գրավով` ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձանց նկատմամբ: Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության ներկայումս գործող քրեական օրենսգիրքը հանցագործությունների նման դասակարգում չի պարունակում, որպիսի հանգամանքը դատական պրակտիկայում տեղիք է տալիս գրավի ինստիտուտի կիրառման տարաբնույթ լուծումների:

Գրավը որպես խափանման միջոց կիրառելու դատական միասնական պրակտիկա վարելու նպատակով Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

Դատարաններին պարզաբանել`

1. Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134 հոդվածի, գրավը

i

կալանավորման այլընտրանքային խափանման միջոց է և կարող է կիրառվել

միայն այն դեպքում, երբ դատարանը մեղադրյալի նկատմամբ խափանման

միջոց է ընտրում կալանավորումը: Ընդ որում գրավ կիրառելու որոշումը

կարող է ընդունվել ինչպես որպես խափանման միջոց կալանավորում

ընտրելու հետ միաժամանակ, այնպես էլ հետագայում:

2. Մինչև նոր քրեական օրենսգրքի ընդունումը ՀՀ քրեական դատավարության

օրենսգրքի 143 հոդվածում նշված ոչ մեծ և միջին ծանրության

հանցագործություններ պետք է համարել ՀՀ քրեական օրենսգրքի 7.1

հոդվածում չթվարկված հանցագործությունները:

3. Որպես գրավ դատարանի դեպոզիտ կարող է ընդունվել դրամ, արժեթղթեր,

այլ արժեքներ (թանկարժեք իրեր, պատմամշակութային արժեք ներկայացնող

արվեստի նմուշներ), ինչպես նաև անշարժ գույք: Ընդ որում գրավի

արժեքի ապացուցման պարտականությունը, ՀՀ քրեական դատավարության

օրենսգրքի 143 հոդվածի 3-րդ մասի ուժով, դրվում է գրավատուի վրա:

4. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143 հոդվածի 4-րդ մասը

սահմանում է գրավի նվազագույն չափերը, որոնցից պակաս չափի գրավ չի

կարող ընդունվել, իսկ առավելագույն չափը դատարանն է որոշում

յուրաքանչյուր կոնկրետ դեպքում:

Գրավի նվազագույն չափերի սահմանները որոշելիս ՀՀ քրեական

դատավարության օրենսգրքի 143 հոդվածի 4-րդ մասում հիշատակված «ոչ

մեծ ծանրության հանցանք» համարել մինչև երկու տարի, իսկ «միջին

ծանրության»` երկու տարուց ավելի ժամանակով ազատազրկում նախատեսող

արարքները:

5. Գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատարանը որոշում է

ընդունում դատախազի միջնորդությամբ և միայն ՀՀ քրեական

դատավարության օրենսգրքի 143 հոդվածի 6-րդ մասում նախատեսված

հիմքերով` եթե մեղադրյալը թաքնվել է քրեական վարույթն իրականացնող

մարմնից կամ առանց թույլտվության մեկնել է այլ տեղանք: Այդ

դեպքում, որպես կանոն, խափանման միջոց գրավը փոխարինվում է

կալանքով:

Մնացած բոլոր դեպքերում գրավը վերադարձվում է գրավատուին:

6. Որպես խափանման միջոց կալանավորման փոխարեն գրավը կիրառում է միայն

դատարանը` նախաքննության ընթացքում քննիչի կամ դատախազի, կամ

պաշտպանության կողմի միջնորդությամբ, իսկ դատարանում քրեական գործը

քննելիս` նաև սեփական նախաձեռնությամբ:

Բոլոր դեպքերում` գրավ կիրառելու, մեղադրյալին կալանքից գրավով

ազատելը անթույլատրելի ճանաչելու, գրավը պետության եկամուտ

դարձնելու, գրավը կալանքով փոխարինելու մասին դատարանի որոշումը

պետք է պարունակի այն կամ այն հետևության հանգելու շարժառիթների

շարադրանքը, պարտադիր հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության

օրենսգրքի համապատասխան իրավանորմի վրա:

 

 

pin
Դատարանների նախագ. խորհ
16.11.1999
N 13
Որոշում