Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆ ...

 

 

040.0122.150217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հունվարի 2017 թվականի N 122-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(41-րդ մաս)

 

|___|_________________________________________________________________|

|NN |                    Հիմնավորումներ                               |

|ը/կ|                                                                 |

|___|_________________________________________________________________|

|83.|Էկոլոգիական կրթության, դաստիարակության և  իրազեկման զարգացման    |

|   |ռազմավարության մշակման վերաբերյալ                                |

|   |                                                                 |

|   |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                      |

|   |Ռազմավարության մշակման նպատակը ՀՀ էկոլոգիական կրթության,         |

|   |դաստիարակության և  իրազեկման համակարգի կատարելագործումն է, այդ   |

|   |բնագավառում պետության, հասարակության և  միջազգային կառույցների   |

|   |միջև  ներդաշնակ և  փոխշահավետ համագործակցության ընդլայնումը`     |

|   |ուղղված էկոլոգիական կրթության որակի բարելավմանը, հասարակության   |

|   |իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և  էկոլոգիական գիտակցության|

|   |ձևավորմանը:                                                      |

|   |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը              |

|   |Գերակա խնդրի լուծումը կնպաստի բնապահպանական կրթության և          |

|   |դաստիարակության դերի բարձրացմանն ազգային ընդհանուր կրթական       |

|   |համակարգում, մատաղ սերնդի, ինչպես նաև  ամբողջ հասարակության      |

|   |էկոլոգիական աշխարհայացքի, հայրենի բնության նկատմամբ պատասխանատու |

|   |և  հոգատար վերաբերմունքի ձևավորմանը  շրջակա միջավայրի            |

|   |պահպանության վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակի  |

|   |բարձրացմանը, բնապահպանական խնդիրների լուծման և  շրջակա միջավայրի |

|   |վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացներում հասարակության   |

|   |լայն շերտերի մասնակցության խրախուսմանը:                          |

|___|_________________________________________________________________|

|84.|Կանաչ տնտեսության ազգային կենտրոնի ձևավորման  վերաբերյալ         |

|   |                                                                 |

|   |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                      |

|   |«Կանաչ տնտեսության ազգային կենտրոնի ձևավորում»  գերակա խնդրի     |

|   |անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2011 թվականի          |

|   |դեկտեմբերի 15-ի նիստի N 49 արձանագրության 6-րդ կետով հավանության |

|   |արժանացած «Մաքուր արտադրության հայեցակարգին հավանություն տալու   |

|   |մասին» արձանագրային որոշմամբ ամրագրված սկզբունքներից և           |

|   |հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում կանաչ տնտեսության     |

|   |ներդրման համար անհրաժեշտ տարրերից մեկը, որը կնպաստի իրավաբանական |

|   |և  ֆիզիկական անձանց (ՓՄՁ-ներ, բիզնեսի, արդյունաբերական,          |

|   |արտադրական ոլորտի ներկայացուցիչներ, ֆերմերային տնտեսություններ և |

|   |այլ շահառուներ) կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և     |

|   |մաքուր արտադրության կազմակերպմանը:                               |

|   |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը              |

|   |Սույն գերակա խնդրի իրականացման արդյունքում կձևավորվի  Կանաչ      |

|   |տնտեսության ազգային կենտրոն, որի գործունեությունը կկառավարվի     |

|   |հիմնադիրների խորհրդի կողմից: Որպես հիմնադիրներ կարող են          |

|   |հանդիսանալ ՄԱԿ-ի ԱԶԿ-ն, Կովկասի տարածաշրջանային բնապահպանական    |

|   |կենտրոնը, ՀՀ բնապահպանության նախարարությունը, ՀՀ տնտեսական       |

|   |զարգացման և  ներդրումների նախարարությունը, ՀՀ էներգետիկայի և     |

|   |բնական պաշարների նախարարությունը և  ՀՀ գյուղատնտեսության         |

|   |նախարարությունը:  Կենտրոնի գործունեությունը միտված կլինի         |

|   |Հայաստանում կանաչ տնտեսության ներդրմանը, շահագրգիռ ֆիզիկական     |

|   |և  իրավաբանական անձանց կտրամադրվեն ռեսուրսների արդյունավետ       |

|   |կառավարմանն ու արտադրողականության բարձրացմանը, մաքուր ու մրցունակ|

|   |արտադրանքի ստացման համար արտադրությանն աջակցող ծառայություններ,  |

|   |աուդիտ ծառայությունների առաջարկների փաթեթներ: Նախատեսվում է      |

|   |կենտրոնի աշխատանքներին ներգրավել համապատասխան ազգային            |

|   |փորձագետներ:                                                     |

|___|_________________________________________________________________|

|85.|Սևանի,  Հրազդանի և  Հյուսիսային ջրավազանային տարածքների          |

|   |կառավարման պլանների տեխնիկական առաջադրանքների մշակման վերաբերյալ |

|   |                                                                 |

|   |1.Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                       |

|   |                                                                 |

|   |2002 թվականի հունիսի 4-ին ՀՀ ջրային օրենսգրքի ընդունմամբ ջրային  |

|   |ռեսուրսների կառավարման և  պահպանության բնագավառում, Հայաստանի    |

|   |Հանրապետությունն առաջնորդվում է ջրային ռեսուրսների համապարփակ    |

|   |կառավարման սկզբունքով, որի բաղկացուցիչ մասն են կազմում           |

|   |ջրավազանային կառավարման պլանների մշակման, կազմման և  իրագործման  |

|   |աշխատանքները: Համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի  |

|   |9-ի N 1749-Ն որոշման` սահմանվել է 6 ավազանային կառավարման        |

|   |տարածքը, այդ թվում` Հրազդան ավազանային կառավարման տարածքը, որը   |

|   |ներառում է Հրազդան, Մարմարիկ, Քասախ և  Ամբերդ գետերը` իրենց      |

|   |ջրահավաքներով, Հյուսիսային ավազանային կառավարման տարածքը, որը    |

|   |ներառում է Դեբեդ, Աղստև  գետերը` իրենց ջրահավաքներով և  Քուռ գետի|

|   |վտակները` իրենց ջրահավաքներով, Սևան  ավազանային կառավարման       |

|   |տարածքը` Սևանա  լիճն իր ջրահավաքով: ՈՒսումնասիրելով և  համադրելով|

|   |Սևանի,  Հրազդանի, Հյուսիսային ջրավազանների գետավազանային         |

|   |առանձնահատկությունները` նախատեսվում է մշակել երեք ջրավազանային   |

|   |տարածքների համար ջրավազանային կառավարման պլանների տեխնիկական     |

|   |առաջադրանքներ, որի հիման վրա կմշակվեն ջրավազանային կառավարման    |

|   |պլանները:                                                        |

|   |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը              |

|   |Տեխնիկական առաջադրանքներում կներառվեն ջրային հաշվեկշռի,          |

|   |ջրատնտեսական հաշվեկշռի կազմումը, ինչը հնարավորություն կտա        |

|   |գնահատելու ըստ գետավազանների ստորերկրյա և  մակերևութային  ջրերի  |

|   |հոսքերը, հավասարակշռելու տարբեր նպատակներով ջրօգտագործողների     |

|   |փոխկապակցված հարաբերությունները:  Ջրավազանային կառավարման        |

|   |պլանների տեխնիկական առաջադրանքների հիման վրա կմշակվեն Սևան,      |

|   |Հրազդան և  Հյուսիսային ջրավազանային կառավարման պլանները:         |

|   |Ջրավազանային կառավարման պլանները նախապայման կհանդիսանան ջրային   |

|   |ռեսուրսների կառավարման ապակենտրոնացման համար: Պլանների մշակումը  |

|   |և  իրագործումը հնարավորություն կտա ըստ ոլորտների գնահատել ջրային |

|   |ռեսուրսների առաջարկը և  պահանջարկը, բացահայտել ջրավազանում       |

|   |ցանկալի վիճակին հասնելուն ուղղված միջոցառումները:                |

|___|_________________________________________________________________|

|86.|«Ջերմուկ» ազգային պարկի հիմնման իրավական հենքի ստեղծմանն ուղղված |

|   |աշխատանքների վերաբերյալ                                          |

|   |                                                                 |

|   |1.Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                       |

|   |ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի         |

|   |Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների              |

|   |ռազմավարությունը, պահպանության և  օգտագործման բնագավառում պետական|

|   |ծրագիրը և  միջոցառումները հաստատելու մասին» N 1059-Ա որոշմամբ    |

|   |հաստատված` Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների        |

|   |(այսուհետ` ԲՀՊՏ-ներ) 2014-2020 թվականների պետական ծրագրի         |

|   |միջոցառումների (կետ 3.2-րդ) համաձայն ԲՀՊՏ-ների համակարգի         |

|   |զարգացման նպատակով Ջերմուկի ջրաբանական արգելավայրի հենքի վրա     |

|   |նախատեսվում է ստեղծել «Ջերմուկ» ազգային պարկի հիմնման իրավական   |

|   |հենքը: Դա հնարավորություն կընձեռի ստեղծելու նախադրյալներ ՀՀ Վայոց|

|   |ձորի մարզի բնական էկոհամակարգերի ամբողջականության պահպանության   |

|   |համար, խթանելու զբոսաշրջության զարգացումը, աջակցելու ազգային     |

|   |պարկի պահպանման գոտում գտնվող համայնքների տնտեսական զարգացմանը:  |

|   |«Ջերմուկ» ազգային պարկի հիմնման իրավական հենքի ստեղծման նպատակով |

|   |ՀՀ բնապահպանության նախարարության և  «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի       |

|   |միջև  նախատեսվում է կնքել փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում |

|   |իրականացնել ֆինանսական օժանդակություն 5.7 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով:|

|   |ՀՀ ԲՀՊՏ-ների գործող համակարգը ներկայումս ներառում է 4 ազգային    |

|   |պարկ, որոնք տեղակայված են ՀՀ Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի և     |

|   |Սյունիքի մարզերի տարածքում և  ստեղծվել են Սևանա  և  Արփի լճերի   |

|   |էկոհամակարգերի, ՀՀ Տավուշի մարզի կաղնու և  հաճարենու ռելիկտային  |

|   |անտառների, Մեղրիի լեռնաշղթայի լանդշաֆտային ու կենսաբանական       |

|   |բազմազանության, ՀՀ Կարմիր գրքում ընդգրկված բուսական և  կենդանական|

|   |տեսակների պահպանության նպատակով:  ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքում  |

|   |գտնվող Ջերմուկի ջրաբանական արգելավայրի հենքի վրա «Ջերմուկ»       |

|   |ազգային նոր պարկի հիմնման իրավական հենքի ստեղծմամբ               |

|   |հնարավորություն է ընձեռվում ապահովելու Արփա գետի վերին հոսանքի   |

|   |ջրհավաք ավազանի ջրային ու հարակից էկոհամակարգերի, դրանց          |

|   |կենսաբանական բազմազանության պահպանությունը, հողի, օդի, ջրի և     |

|   |կենսաբանական բազմազանության ամբողջականությունը, բնական պաշարների,|

|   |հազվագյուտ կենդանական տեսակների, դրանց ապրելավայրերի, հազվագյուտ |

|   |բուսատեսակների ու դրանց աճելավայրերի, բնության կենդանի և         |

|   |անկենդան հուշարձանների պահպանությունը, խթանելու տարածաշրջանում   |

|   |զբոսաշրջության զարգացումը:  ՀՀ կառավարության 2009 թվականի        |

|   |սեպտեմբերի 17-ի «Ջերմուկի ջրաբանական պետական արգելավայր և        |

|   |Հանքավանի ջրաբանական պետական արգելավայր ստեղծելու և  դրանց       |

|   |կանոնադրությունները հաստատելու մասին» N 1063-Ն որոշմամբ սահմանվել|

|   |է արգելավայրի պահպանության ռեժիմը: ՀՀ կառավարության 2010 թվականի |

|   |նոյեմբերի 4-ի N 1430-Ն որոշմամբ հաստատվել է նաև  «Ջերմուկի       |

|   |ջրաբանական» պետական արգելավայրի սահմանների նկարագիրը, հատակագիծը |

|   |և  տարածքի չափը, որը կազմում է 17371.76 հա:                      |

|   |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը              |

|   |Գերակա խնդրի լուծման արդյունքում հնարավոր կլինի ՀՀ Վայոց ձորի    |

|   |մարզում կանոնակարգել կարևորագույն  էկոհամակարգերի                |

|   |ամբողջականության պահպանությունը` ներառելով Արփա գետի վերին       |

|   |հոսանքի ջրահավաք ավազանի ջրային ու հարակից էկոհամակարգերի,       |

|   |բնության կենդանի և  անկենդան հուշարձանների, ՀՀ Կարմիր գրքում     |

|   |գրանցված բուսական և  կենդանական տեսակների, դրանց ապրելավայրերի,  |

|   |աճելավայրերի, պահպանությունը, ինչպես նաև  խթանելու տարածաշրջանում|

|   |զբոսաշրջության զարգացումն ու նպաստելու հարակից համայնքների       |

|   |տնտեսական զարգացմանը:                                            |

|___|_________________________________________________________________|

|87.|«Բնապահպանական պետական տեսչական մարմնի ստեղծում` պետական         |

|   |ծառայության հատուկ կարգավիճակի ամրագրմամբ» գերակա խնդրի          |

|   |վերաբերյալ                                                       |

|   |                                                                 |

|   |1.Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                       |

|   |                                                                 |

|   |Գերակա խնդրի անհրաժեշտությունը ծագել է «Տեսչական մարմինների      |

|   |մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի պահանջներից, ինչպես նաև  շրջակա   |

|   |միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումների արդյունավետ և     |

|   |լիարժեք իրականացման անհրաժեշտությունից, բնապահպանական պետական    |

|   |տեսչության գործառույթների առանձնահատկություններից:               |

|   |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը:             |

|   |Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է.                       |

|   |- տեսչական բարեփոխման իրականացման արդյունքում ունենալ ՀՀ         |

|   |օրենսդրությանը և  միջազգային ստանդարտներին համապատասխան նոր      |

|   |բնապահպանական տեսչական մարմին, ռիսկի վրա հիմնված ստուգումների    |

|   |համակարգ, համադրելի և  համատեղ օգտագործվող մանրամասն տվյալների   |

|   |բազաներով և  համակարգի կիրառման նպատակով վերապատրաստված          |

|   |տեսուչներ, ինչպես նաև  ստուգումների իրականացման պարզ, թափանցիկ և |

|   |կանխատեսելի ընթացակարգեր, ընթացակարգերը նկարագրող հրապարակված    |

|   |ձեռնարկներ, բողոքարկման արագ, արդյունավետ և  մատչելի             |

|   |ընթացակարգեր, հավասարակշռության ապահովում տեսուչների իրավունքների|

|   |և  պարտավորությունների (պատասխանատվության) միջև:                 |

|   |- ունենալ բնապահպանական տեսչական մարմին, որին վերապահված կլինի   |

|   |իրականացնելու վերահսկողական գործառույթներ` լրիվ ծավալով և        |

|   |արդյունավետ (վարչական իրավախախտումները հայտնաբերելու, իրավախախտի |

|   |անձը պարզելու, իրավախախտմամբ ձեռք բերված բնական ռեսուրսների      |

|   |ձեռքբերման աղբյուրը պարզելու, բնապահպանական իրավախախտումների     |

|   |գրանցման, հաշվառման համար):                                      |

|___|_________________________________________________________________|

|88.|Երևան  քաղաքում բուսաբանական այգու հիմքի վրա կենսաբազմազանության |

|   |պահպանման և  բնապահպանական կրթության ազգային կենտրոնի հիմնմանն   |

|   |ուղղված նախադրյալների ստեղծում                                   |

|   |                                                                 |

|   |1.Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                       |

|   |Սույն գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում |

|   |կենսաբազմազանության գիտական ներուժի բարելավման և  նոր էկոկրթական |

|   |մոդելի ներդրման անհրաժեշտությամբ, որն նախատեսվում է իրականացնել  |

|   |Բուսաբանական այգու հենքի վրա:  Բուսաբանական այգում ստեղծված      |

|   |հարուստ ու բազմազան բուսական հավաքածուները ծառայում են նաև       |

|   |որպես ուսումնական բազա հանրապետության կրթական հաստատությունների  |

|   |համար: Այգին հանդիսանում է նաև  յուրահատուկ ռեկրեացիոն օջախ      |

|   |մայրաքաղաքի և  հանրապետության բնակչության համար:  Այգին կարևոր   |

|   |դեր է կատարում բնակչության էկոլոգիական կրթության և               |

|   |կենսաբազմազանության իրազեկման բարձրացման գործում:                |

|   |Բուսաբանական այգու հիմքի վրա կենսաբազմազանության պահպանման և     |

|   |բնապահպանական կրթության ազգային կենտրոնի ձևավորման  հիմնական     |

|   |նպատակն է կայուն ինքնաֆինանսավորման մեխանիզմի ստեղծումը` այգու   |

|   |բոլոր ուղղություններով ներդաշնակ զարգացման համար: Նախատեսվում է, |

|   |համատեղելով արդեն գոյություն ունեցող այգու կառուցվածքը, ստեղծել  |

|   |ազգային կենտրոն, որի խնդիրներից է կլինի նաև  նոր կրթական ծրագրերի|

|   |մշակումը, համագործակցությունը միջազգային կրթական կենտրոնների հետ:|

|   |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը              |

|   |Կենսաբազմազանության պահպանման և  բնապահպանական կրթության ազգային |

|   |կենտրոնի ստեղծման նախադրյալների ապահովման նպատակով նախատեսվում է |

|   |մշակել Երևանի  Բուսաբանական այգու առկա վիճակի գնահատում և        |

|   |Երևանի  Բուսաբանական այգու արդիականացման և  վերակառուցման        |

|   |հայեցակարգ                                                       |

|_____________________________________________________________________|

|Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և  զարգացման          |

|նախարարություն                                                       |

|_____________________________________________________________________|

|89.|Տարածքային կառավարման արդյունավետության բարձրացման և  համակարգի  |

|   |արդիականացման վերաբերյալ                                         |

|   |                                                                 |

|   |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                      |

|   |ՀՀ կառավարության 2016 թվականի հուլիսի 29-ի նիստի N 29            |

|   |արձանագրության 24-րդ կետով հավանության է արժանացել Հայաստանի     |

|   |Հանրապետության 2016-2025 թվականների տարածքային զարգացման         |

|   |ռազմավարության ծրագիրը: ՀՀ 2016-2025 թթ.  տարածքային զարգացման   |

|   |ռազմավարության հիմնական նպատակը մարզերի մրցունակության           |

|   |բարձրացումն է` հիմք ընդունելով վերջիններիս ներքին պոտենցիալը,    |

|   |թույլ տալով առավել ընդարձակ ինտեգրումն ազգային ու միջազգային     |

|   |տնտեսությունների հետ, տարածքներում համաչափության բարձր մակարդակի |

|   |ապահովումը` հատուկ ուշադրություն դարձնելով ամենաթույլ զարգացած   |

|   |տարածքներին ու սահմանամերձ համայնքներին: Ռազմավարության          |

|   |կարևորագույն  նպատակներից է նաև  ռեսուրսների կայուն օգտագործման  |

|   |վրա տարածքային զարգացման քաղաքականության իրականացումը, ինչպես    |

|   |նաև  գործելակերպերի բարելավումը զարգացման պլանավորման ու         |

|   |իրականացման գործընթացներում` տարածքային ու տեղական դերակատարների |

|   |առավել ակտիվ մասնակցության ապահովման միջոցով:  Տարածքային համաչափ|

|   |զարգացումը հնարավոր է ապահովել բացառապես հեռահար տարածքային      |

|   |կառավարման և  պլանավորման միջոցով: Տարածքային զարգացման          |

|   |ռազմավարությամբ մատնանշված խնդիրների լուծումն անհնար է ապահովել  |

|   |առանց պատշաճ տարածքային կառավարման համակարգի: Գործող տարածքային  |

|   |կառավարման համակարգը նպատակաուղղված չէ մարզերի սոցիալ-տնտեսական  |

|   |զարգացման ապահովմանը:  Հայաստանում տարածքային կառավարման դերը,   |

|   |ընդհանուր առմամբ, կառավարության քաղաքականության իրականացումն է   |

|   |մարզերում` գործադիր իշխանության տարածքային ծառայությունների      |

|   |համակարգման միջոցով: Սակայն չունենալով բավարար գործիքակազմ,      |

|   |տարածքային կառավարման ծածկույթն այսօր վերածվել է մի պասիվ օղակի  |

|   |հանրապետական կառավարման մարմինների և  տեղական ինքնակառավարման    |

|   |ծածկույթի միջև:                                                  |

|   |Նշվածը պայմանավորում է տարածքային կառավարման ռազմավարական        |

|   |համակարգի ստեղծում: Տարածքային ռազմավարական կառավարումը պետք է   |

|   |իրականացվի հեռահար պլանավորման միջոցով և  ուղղված լինի տարածքային|

|   |զարգացման ռազմավարական նպատակների լուծմանը: Արմատապես վերանայման |

|   |կարիք ունեն տարածքային կառավարման մարմինների առջև  դրված         |

|   |խնդիրները: Նոր խնդիրներով պայմանավորված հարկ է վերանայել նաև     |

|   |տարածքային քաղաքականություն իրականացնող սուբյեկտների             |

|   |լիազորությունների համալիրը:                                      |

|   |Տարածքային կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացին       |

|   |լրացուցիչ ազդակ են հաղորդել նաև  2015 թ. սահմանադրական           |

|   |բարեփոխումները: Ներկայումս պետական կառավարումը մարզերում         |

|   |իրականացվում է ՀՀ Նախագահի 1997 թվականի «Մարզերում պետական       |

|   |կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրով: Խորհրդարանական կառավարման  |

|   |մոդելի ընտրության պայմաններում հարկավոր է փոփոխել տարածքային     |

|   |կառավարման գործող իրավակարգավորումները: ՀՀ Սահմանադրության 160-րդ|

|   |հոդվածի երկրորդ և  երրորդ կետերի համադրված վերլուծությունից բխում|

|   |է, որ տարածքային կառավարման հարաբերությունները հարկ է կարգավորել |

|   |օրենքով:                                                         |

|   |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը              |

|   |Տարածքային կառավարման հայեցակարգի ընդունումը և  դրան հաջորդող    |

|   |նորմատիվ իրավական կարգավորումները կմատնանշեն տարածքային          |

|   |կառավարման հիմնական գերակայությունները և  ուղենիշները, կստեղծեն  |

|   |տարածքային կառավարման ռազմավարական համակարգ` հեռահար խնդիրների   |

|   |պլանավորման և  լուծման գործիքակազմով, ինչպես նաև  տարածքային     |

|   |զարգացման ռազմավարության իրացման ուղղված գործառույթներ կվերապահեն|

|   |տարածքային կառավարման մարմիններին:                               |

|___|_________________________________________________________________|

|90.|Վարչատարածքային բարեփոխումների շարունակականության ապահովման      |

|   |վերաբերյալ                                                       |

|   |                                                                 |

|   |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) 2015 թվականին        |

|   |մեկնարկեց համայնքների խոշորացման գործնական փուլը` մայիսի 17-ին ՀՀ|

|   |Լոռու մարզի Թումանյանի, ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի,  ՀՀ Տավուշի     |

|   |մարզի Դիլիջանի համայնքային փնջերում անցկացվեցին տեղական          |

|   |հանրաքվեներ, իսկ 2016 թվականի փետրվարի 14-ին այդ համայնքային     |

|   |փնջերում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների              |

|   |ընտրություններ:  2016 թվականի հունիսի 17-ի «Հայաստանի            |

|   |Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի         |

|   |Հանրապետության օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու  |

|   |մասին» ՀՕ-100-Ն օրենքի համաձայն խոշորացման ծրագրեր իրականացվեցին |

|   |ՀՀ Արարատի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի 118    |

|   |համայնքում` ստեղծելով 15 խոշորացված համայնք: 2016 թվականի        |

|   |սեպտեմբերի 18-ին և  հոկտեմբերի 2-ին այդ համայնքային փնջերում     |

|   |կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:       |

|   |Ակնհայտ է, որ գործընթացը կարիք ունի շարունակման, ինչը կնպաստի    |

|   |համայնքների կողմից ֆինանսական միջոցների առավել օպտիմալ և         |

|   |նպատակային օգտագործմանը, ինչպես նաև  համայնքների կառավարման      |

|   |արդյունավետության բարձրացմանը:                                   |

|   |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը              |

|   |2017 թվականին նախատեսվում է իրականացնել 34 խոշորացման ծրագիր,    |

|   |որտեղ կներառվի 325 համայնք, ինչը լիազորությունների հետագա        |

|   |ապակենտրոնացման, համայնքի կառավարման արդյունավետության           |

|   |բարձրացման, ռեսուրսների համախմբման, առավել մրցակցային ավագանու   |

|   |ձևավորման,  համայնքային ծրագրերի մշակման և  իրականացման          |

|   |հնարավորությունների բարձրացման, բնակչությանը մատուցվող           |

|   |ծառայությունների քանակի ավելացման, որակի և  մատչելիության        |

|   |բարձրացման կարևորագույն  նախապայման կհանդիսանա:»                 |

|___|_________________________________________________________________|

|91.|Մարզերի մրցակցային առավելությունների բացահայտման և  տարածքային   |

|   |զարգացման ուղիների ուրվագծման վերաբերյալ                         |

|   |                                                                 |

|   |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                      |

|   |ՀՀ մարզերի մրցակցային առավելությունների բացահայտումը և  զարգացման|

|   |ուղիների ուրվագծումը բխում է Հայաստանի Հանրապետության            |

|   |2016-2025 թթ.  տարածքային զարգացման ռազմավարությունից, ինչպես    |

|   |նաև  նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014    |

|   |թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.7-րդ կետից:    |

|   |ՀՀ մարզերի մրցակցային առավելությունների բացահայտումը և  զարգացման|

|   |ուղիների ուրվագծման համար ՀՀ կառավարության որդեգրած տարածքային   |

|   |համաչափ զարգացվածության համատեքստում անհրաժեշտ է Հայաստանում     |

|   |տարածքային զարգացման բոլոր ուղղությունները միավորել և  հստակ     |

|   |ճանապարհային քարտեզ ստեղծել տարածքային զարգացման քաղաքականության |

|   |համար:                                                           |

|   |Պետք է կենտրոնացնել տարածքային զարգացման քաղաքականությունը բոլոր |

|   |մարզերում` մրցունակությունը զարգացնելով և  տարածքներում աճի      |

|   |ապահովման կենտրոններին աջակցելով, որը հնարավորություն կտա դրական |

|   |հակակշիռ ստեղծել Երևանի  գերակայությանը:  Հայաստանի              |

|   |Հանրապետության մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ներուժի        |

|   |գնահատման նկարագիրն ունենալու դեպքում յուրաքանչյուր մարզ պետք է  |

|   |բազմակողմանի հետազոտվի և  բնութագրվի, որպեսզի գնահատվեն նրա      |

|   |հնարավորությունն ու ակնկալիք մասնակցությունը երկրի ընդհանուր     |

|   |զարգացման գործում և  անհրաժեշտության դեպքում նաև  աջակցություն   |

|   |ցուցաբերվի նրան:                                                 |

|   |ՀՀ մարզերի համար տարածքային զարգացման ռազմավարություն և          |

|   |2017-2020 թթ.  Տարածքային գործառնական ծրագիր ունենալու դեպքում   |

|   |այն կխթանի բոլոր մարզերում մրցունակության բարձրացմանը` հիմք      |

|   |ընդունելով վերջիններիս ներքին պոտենցիալը, թույլ տալով առավել     |

|   |ընդարձակ ինտեգրումն ազգային ու միջազգային տնտեսությունների հետ:  |

|   |Ինչպես նաև  կապահովի տարածքներում համաչափության բարձր մակարդակ`  |

|   |հատուկ ուշադրություն դարձնելով ամենաթույլ զարգացած տարածքների ու |

|   |սահմանամերձ համայնքների, ինչպես նաև  ռեսուրսների կայուն          |

|   |օգտագործման վրա:                                                 |

|   |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը Մարզային     |

|   |2017-2025 թթ.  զարգացման ռազմավարությունների իրականացման         |

|   |արդյունքում ակնկալվում է` 2025 թվականի դրությամբ առանձին վերցված |

|   |յուրաքանչյուր մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի մեկ շնչի  |

|   |հաշվով ՀՆԱ-ի միջին հանրապետական ցուցանիշի 60 տոկոսը և  մեկ շնչի  |

|   |հաշվով ՀՆԱ-ի 70%-ից ցածր կգտնվի մարզերի բնակչության ոչ ավելի, քան|

|   |30%-ը:  2025 թվականի դրությամբ բոլոր մարզերում միջին մասնագիտական|

|   |և  բարձրագույն կրթություն ունեցողների, ոչ գյուղատնտեսական ֆորմալ |

|   |զբաղվածների և  ակտիվ ձեռնարկությունների թվաքանակը կաճի առնվազն 10|

|   |տոկոսով` համեմատած 2014 թվականի հետ:  Գործառնական ծրագրի         |

|   |արդյունքում կնկարագրվեն այն կոնկրետ միջոցառումները, որոնք մինչև  |

|   |2020 թվականը կապահովեն 2025 թվականի համար նախատեսված թիրախների   |

|   |մոտ 40%-ի իրականացումը:  Գործառնական և  ներդրումային ծրագրերի    |

|   |ֆինանսավորման գործընթացում կներգրավվեն ֆինանսական կառույցներ:    |

|   |Գործարար ծրագրերի մշակման և  դրանց արդյունավետ իրականացման       |

|   |նպատակով ՀՀ մարզերում կիրականացվեն բիզնես-դասընթացներ` պետական և |

|   |ֆինանսական կառույցների հետ համատեղ:  Կիրականացվեն ծրագրեր`       |

|   |ուղղված խոշորացված համայնքների աջակցությանը և  սահմանամերձ       |

|   |համայնքներում գյուղական բնակավայրերի զարգացմանը:                 |

|___|_________________________________________________________________|

|92.|ՀՀ արխիվային գործի բնագավառում արխիվային ծառայությունների        |

|   |մատուցման էլեկտրոնային համակարգի ներդրման իրականացման վերաբերյալ |

|   |                                                                 |

|   |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) ՀՀ կառավարության     |

|   |գործունեության ծրագրում մեծ տեղ է հատկացվում քաղաքացիներին       |

|   |մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, որի իրականացման    |

|   |առաջին գրավականը քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով             |

|   |ծառայությունների մատուցումն է:  Հայաստանի ազգային արխիվի         |

|   |շահառուների թիվը տարեկան կազմում է 20 հազ.  քաղաքացի, որոնց 80   |

|   |տոկոսը կենսաթոշակի անցնող քաղաքացիներն են: Նրանց անհրաժեշտ       |

|   |արխիվային տեղեկությունների (տեղեկանքների) տրամադրման             |

|   |գործընթացների դյուրացումը կարևոր  նշանակություն ունի             |

|   |հասարակությունում վստահության ամրապնդմանն ուղղված ՀՀ             |

|   |կառավարության որդեգրած ծրագրերի կենսագործման գործընթացում:       |

|   |ՈՒստի արխիվային ծառայությունների մատուցման նոր համակարգի         |

|   |ներդրումն առավել մատչելի կդարձնի քաղաքացիների կողմից արխիվային   |

|   |տեղեկությունների ստացումը` կրճատելով տեղեկության ստացման         |

|   |տևողությունը:                                                    |

|   |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը ՀՀ և         |

|   |օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց        |

|   |արխիվային ծառայությունների մատուցումը կիրականացվի էլեկտրոնային   |

|   |համակարգի միջոցով, որի շնորհիվ նրանք հնարավորություն կունենան    |

|   |տեղեկություն ստանալ առցանց համակարգով, առանց որևէ  շփման         |

|   |տեղեկություն տրամադրող մարմնի հետ, կամ տեղեկությունը             |

|   |պահանջում և  ստանում է այն մարմինը, որին դիմել է քաղաքացին:      |

|___|_________________________________________________________________|

|93.|Հայաստանի Հանրապետության մարզային ենթակայության առողջապահական    |

|   |համակարգի օպտիմալացման վերաբերյալ                                |

|   |                                                                 |

|   |1.Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                       |

|   |Գերակա խնդրի անհրաժեշտությունն է մարզային ենթակայության          |

|   |առողջապահական համակարգի կազմակերպությունների կողմից մատուցված    |

|   |ծառայությունների որակի բարձրացումը և  ֆինանսական վիճակի          |

|   |բարելավումը:                                                     |

|   |ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի բժշկական կենտրոնի, Ծաղկահովտի       |

|   |բժշկական կենտրոնի, ՀՀ Կոտայքի մարզի առողջության առաջնային        |

|   |պահպանման կենտրոնների և  ՀՀ Շիրակի մազի «Սամարիթեր»              |

|   |վերականգնողական կենտրոնի զարգացման և  բարելավման ուղղությամբ     |

|   |տարվում են աշխատանքներ, նախատեսվում է իրականացնել հաստիքների     |

|   |օպտիմալացում և  բժշկական կենտրոնների կարգավիճակի փոփոխություն:   |

|   |Հայաստանի Հանրապետության մարզային ենթակայության առողջապահական    |

|   |համակարգի օպտիմալացումը կբարձրացնի մատուցվող ծառայությունների    |

|   |որակը և  կապահովի ֆինանսական կայունություն:                      |

|   |2.Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը Հայաստանի     |

|   |Հանրապետության մարզային ենթակայության առողջապահական համակարգի    |

|   |օպտիմալացման արդյունքում ակնկալվում է մարզերի բնակչությանը       |

|   |մատուցել առողջապահական առավել որակյալ, մատչելի և  հասանելի       |

|   |ծառայություններ:  Ակնկալվում է առողջապահական համակարգի մատուցող  |

|   |ծառայությունների որակի բարձրացում և  առողջապահական կենտրոնների   |

|   |ֆինանսական վիճակի բարելավում:                                    |

|___|_________________________________________________________________|

|94.|Հայաստանի Հանրապետության մարզային ենթակայության կրթական          |

|   |հաստատությունների օպտիմալացում                                   |

|   |                                                                 |

|   |1.Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                       |

|   |Մարզային ենթակայության կրթական հաստատությունների                 |

|   |օպտիմալացման նպատակն ուսումնական հաստատություններին հատկացվող    |

|   |բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության և            |

|   |նպատակայնության բարձրացումն է, ուսումնական հաստատությունների     |

|   |գործունեության կազմակերպական ցուցանիշների (սովորող-մանկավարժ     |

|   |հարաբերակցություն, ուսումնական խմբերի միջին խտություն,           |

|   |մանկավարժների միջին ծանրաբեռնվածություն և  այլն) օպտիմալացումը,  |

|   |դրանով հանդերձ կրթության որակի բարելավումը:                      |

|   |2.Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը Մարզային      |

|   |ենթակայության կրթական համակարգի ֆինանսատնտեսական վիճակի և        |

|   |ծառայությունների մատուցման որակի բարձրացման պոտենցիալի           |

|   |վերլուծության, շահագրգիռ մարմինների հետ մասնագիտական             |

|   |քննարկումների արդյունքում ակնկալվում է ուսումնական               |

|   |հաստատություններում կրթության որակի, մատչելիության և             |

|   |ընդգրկվածության մակարդակի բարձրացում:                            |

|___|_________________________________________________________________|

|95.|Մարզային ենթակայության կրթական հաստատությունների բյուջեների և    |

|   |ծախսերի կատարման թափանցիկության ապահովման վերաբերյալ             |

|   |                                                                 |

|   |1.Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                       |

|   |Գերակա խնդրի նպատակը մարզային ենթակայության կրթական              |

|   |հաստատությունների բյուջեների և  ծախսերի կատարման թափանցիկությունն|

|   |ապահովելն է, որն ուղղակիորեն բխում է ՀՀ կառավարության            |

|   |գործունեության ծրագրի «Կրթություն և  գիտություն» բաժնի 1-ին կետի |

|   |«ա» ենթակետի պահանջներից:                                        |

|   |2.Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը Մարզային      |

|   |ենթակայության կրթական հաստատությունների բյուջեների և  ծախսերի    |

|   |կատարման թափանցիկության ապահովման արդյունքում ակնկալվում է       |

|   |մարզային ենթակայության յուրաքանչյուր դպրոցի բյուջեի և  ծախսերի   |

|   |կատարման վերաբերյալ հաշվետվության հանրային հասանելիություն:      |

|_____________________________________________________________________|

|   Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության   |

|   պետական կոմիտե                                                    |

|_____________________________________________________________________|

|96.|Քաղաքաշինության բնագավառի նորմատիվ փաստաթղթերի (շինարարական      |

|   |նորմեր, կանոնների հավաքածուներ, ստանդարտներ, կարգեր, կանոններ)   |

|   |մշակման, վերանայման, տեղայնացման վերաբերյալ                      |

|   |                                                                 |

|   |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                      |

|   |«Քաղաքաշինության բնագավառի նորմատիվ փաստաթղթերի (շինարարական     |

|   |նորմեր, կանոնների հավաքածուներ, ստանդարտներ, կարգեր, կանոններ)   |

|   |մշակում, վերանայում, տեղայնացում» գերակա խնդիրը բխում է Հայաստանի|

|   |Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի նիստի  |

|   |N 51 արձանագրության 17-րդ կետով «Գործող քաղաքաշինական            |

|   |նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի` եվրոպական նորմերին    |

|   |համապատասխանեցման առաջնահերթ միջոցառումների ծրագրին հավանություն |

|   |տալու մասին», ինչպես նաև  ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի   |

|   |6-ի նիստի N 17 արձանագրության 26-րդ կետով «Քաղաքաշինական         |

|   |նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի հայեցակարգին           |

|   |հավանություն տալու մասին» հավանության արժանացած արձանագրային     |

|   |որոշումների պահանջների, ինչպես նաև  քաղաքաշինության բնագավառում  |

|   |սպառողների համար հարմարավետության ապահովման անհրաժեշտությունից:  |

|   |Հանրապետությունում գործող քաղաքաշինական նորմատիվ փաստաթղթերի     |

|   |համակարգը հիմնականում ընդգրկում է նախկին ԽՍՀՄ ժամանակահատվածում  |

|   |գործող նորմերը, որոնք չեն համապատասխանում ներկայումս գործող      |

|   |միջազգային և  եվրոպական ստանդարտներին: Հետևաբար,  կարիք ունեն    |

|   |արդիականացման` համահունչ միջազգայնորեն ընդունված չափանիշներին:   |

|   |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը              |

|   |Քաղաքաշինության բնագավառի առաջնահերթ նշանակության նորմատիվ       |

|   |փաստաթղթերի մշակումը, վերանայումը և  տեղայնացումը միջազգայնորեն  |

|   |ընդունված չափանիշներին համապատասխան կնպաստի բնակչության          |

|   |առողջության և  բարեկեցության բարելավմանը, շրջակա միջավայրի       |

|   |պաշտպանությանը, շենքերի ու շինությունների սեյսմակայունության և   |

|   |հուսալիության բարձրացմանը:  Միջազգայնորեն ընդունված սկզբունքներին|

|   |համահունչ նորմատիվ փաստաթղթերի բազայի համալրումը կապահովի        |

|   |միասնական շուկայում հանրապետության շինարարական արտադրանքի և      |

|   |ծառայությունների համատեղելիությունը, տեխնոլոգիաների              |

|   |արդիականացումը, տարբեր նշանակության շենքերի ու շինությունների    |

|   |նախագծային և  շինարարական աշխատանքների որակը, ինչպես նաև         |

|   |շահագործման պահանջներն ու պայմանները:  Մշակման, վերանայման և     |

|   |տեղայնացման ենթակա նորմատիվ փաստաթղթերի նկատմամբ առաջնահերթության|

|   |սահմանումը թույլ կտա առավել նպատակային օգտագործել տրամադրվող     |

|   |ֆինանսական միջոցները:                                            |

|___|_________________________________________________________________|

|97.|Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքաշինական ծրագրային   |

|   |փաստաթղթերի բազայի համալրում, մինչև  2021 թվականի հունվարի 1-ը   |

|   |հանրապետության բոլոր համայնքների ապահովում քաղաքաշինական         |

|   |ծրագրային փաստաթղթերով                                           |

|   |                                                                 |

|   |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                      |

|   |ՀՀ կառավարության գերակա խնդիրների թվում նշված ծրագրի ներառման    |

|   |անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության       |

|   |համայնքներում տարածական պլանավորման փաստաթղթերի լիարժեք բազայի   |

|   |ձևավորման  անհրաժեշտությամբ:                                     |

|   |Հայաստանի Հանրապետության համայնքների զգալի մեծամասնությունն      |

|   |ապահովված չեն քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով, ինչի         |

|   |հետևանքով  բազմաթիվ համայնքներում կառուցապատումը կրում է         |

|   |չկանոնակարգված բնույթ, որն էլ իր հերթին սուբյեկտիվ որոշումների   |

|   |ընդունման հնարավորություն է ստեղծում: Ծրագրի իրականացումը        |

|   |կապահովի համայնքների ռազմավարական զարգացման պլանավորումը:        |

|   |Ներկայացվող ծրագրով նախատեսվում է (ֆինանսավորման առկայության     |

|   |դեպքում) յուրաքանչյուր տարի մշակել 2-3 մարզի քաղաքաշինական       |

|   |ծրագրային փաստաթղթեր` առաջնահերթությունը տալով ռազմավարական      |

|   |նշանակություն ունեցող, սահմանամերձ համայնքներին:                 |

|   |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը              |

|   |2017 թվականին նախատեսվում է համալրել ՀՀ համայնքների տարածական    |

|   |պլանավորման փաստաթղթերի համակարգը` առաջնահերթությունը տալով ՀՀ   |

|   |Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներին: Հաշվի առնելով նշված      |

|   |համայնքների ռազմավարական նշանակությունը` ծրագրում նախատեսվել է   |

|   |ֆինանսավորումը` համայնքների գոտևորման  նախագծերի մասով, ևս       |

|   |իրականացնել ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:                 |

|   |Մինչև  2017 թվականի վերջը մշակված կլինի ՀՀ Տավուշի մարզի 6       |

|   |համակցված տարածական պլանավորման փաստաթուղթ: Նշված 6 փաստաթուղթը  |

|   |կներառի 55 բնակավայրի գոտևորման  նախագիծ:                        |

|   |55 բնակավայրն են`                                                |

|   |. քաղ. Նոյեմբերյան (լրամշակել 70%), Բերդավան, Դովեղ,             |

|   |Բարեկամավան, Կոթի, Ոսկեվան, Ոսկեպար, Բաղանիս, Ջուջևան,           |

|   |. Աճարկուտ, Կիրանց, Բերքաբեր, Սարիգյուղ, Ծաղկավան (Իջևան),       |

|   |Սևքար,  Աչաջուր, Ակնաղբյուր, Լուսաձոր, Խաշթառակ, * Դիտավան,      |

|   |. Ազատամուտ, Այգեհովիտ, Վազաշեն, Պառավաքար, Վարագավան,           |

|   |Ծաղկավան,                                                        |

|   |. քաղ. Բերդ, Տավուշ (Թովուզ), Ներքին կարմիր աղբյուր, Այգեպար,    |

|   |Մոսեսգյուղ, Վերին կարմիր աղբյուր, Նորաշեն, Չորաթան, Արծվաբերդ,   |

|   |Չինար, Այգեձոր,                                                  |

|   |. Դեբեդավան, Բագրատաշեն, Դերձավան, Պտղավան, Զորական, Հաղթանակ,   |

|   |քաղ.  Այրում, Լճկաձոր, Արճիս, Կողբ,                              |

|   |. քաղ.  Իջևան,  Ենոքավան, Գետահովիտ, Լուսահովիտ, Գանձաքար,       |

|   |Իծաքար, Նավուր, Չինչին:                                          |

|___|_________________________________________________________________|

|98.|Շինարարական աշխատանքների գնագոյացման մեթոդաբանության             |

|   |արդիականացում և  շինարարական արտադրանքի արժեքի հաշվարկման        |

|   |սկզբունքների ձևավորում                                           |

|   |                                                                 |

|   |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                      |

|   |ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 879-Ն որոշմամբ      |

|   |հաստատվել է գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի        |

|   |հաշվարկման կարգը: Կարգը կազմվել է 1994-1995 թվականների           |

|   |մեթոդաբանության հիմքով, երբ դեռևս  բացակայում էին շուկայական     |

|   |հարաբերությունները: Ներկայումս շինարարական աշխատանքների արժեքը   |

|   |հաշվարկվում է հիմք ընդունելով 1984 թվականի նորմատիվ բազան, այդ   |

|   |թվում` աշխատավարձի և  մեքենամեխանիզմների շահագործման արժեքը      |

|   |հաշվարկվում է նախկինում գոյություն ունեցող գներով` կիրառելով     |

|   |համապատասխան գործակիցներ: Ներկայումս գործող` նշված կարգով        |

|   |շինմոնտաժային աշխատանքների նախահաշվով նախատեսված ծախսերի և       |

|   |փաստացի ծախսերի միջև  առկա են անհամապատասխանություններ:          |

|   |Այդ կապակցությամբ, անհրաժեշտություն է առաջացել շինարարական       |

|   |աշխատանքների արժեքի գնագոյացումը ձևավորող  բաղադրիչների`         |

|   |նյութերի, մեքենամեխանիզմների շահագործման, բանվորների և           |

|   |մեքենամեխանիզմներ շահագործող անձնակազմի աշխատավարձի հաշվարկն     |

|   |իրականացնել հաշվի առնելով շուկայի արդի պահանջները:               |

|   |2016 թվականին նախատեսված էր մշակել շինարարության արժեքի          |

|   |գնագոյացման նոր մեթոդաբանություն, որի համար մրցութային կարգով    |

|   |պետք է ստեղծվեր աշխատանքային խումբ: Հաշվի առնելով աշխատանքի      |

|   |ծավալը, աշխատատարությունը, աշխատանքի կատարման ժամանակահատվածը    |

|   |(10-12 ամիս)` 8-10 մասնագետ ներգրավելու համար անհրաժեշտ էր մոտ   |

|   |30.0 մլն դրամ, սակայն ՀՀ 2016 թվականի պետական բյուջեում, ինչպես  |

|   |նաև  2017-2019 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում նմանատիպ |

|   |աշխատանքների համար ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել, որի       |

|   |պատճառով 2016 թվականի ընթացքում այն չի իրականացվել:              |

|   |ՈՒստի, ներկայումս նախատեսվում է նոր մեթոդաբանության մշակման      |

|   |փոխարեն 2017 թվականի գերակա խնդիրների շրջանակներում արդիականացնել|

|   |գնագոյացման բաղադրիչներից, մասնավորապես, աշխատավարձի հաշվարկման  |

|   |սկզբունքները:  Գնագոյացման բաղադրիչների վերանայման աշխատանքներն  |

|   |իրականացվելու են մասնագիտական քննարկումների ժամանակ հավաքագրված  |

|   |տեղեկատվության արդյունքների ամփոփման միջոցով: Աշխատանքների       |

|   |իրականացումը ՀՀ պետական բյուջեից ֆինանսական հատկացումների        |

|   |անհրաժեշտություն չի առաջացնում:                                  |

|   |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը              |

|   |Գերակա խնդրի լուծմամբ ակնկալվում է շինմոնտաժային աշխատանքների    |

|   |արժեքում ունենալ նյութերի, մեքենամեխանիզմների շահագործման,       |

|   |բանվորների և  մեքենամեխանիզմներ շահագործող անձնակազմի աշխատավարձի|

|   |իրատեսական արժեք, որի արդյունքում շինարարության նախահաշվային     |

|   |արժեքն ավելի մոտ կլինի շուկայում ձևավորված  գներին:              |

|___|_________________________________________________________________|

|99.|Կառուցապատման ներդրումային ծրագրերի մշակման վերաբերյալ           |

|   |                                                                 |

|   |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                      |

|   |Նշված ծրագրի ներառման անհրաժեշտությունը պայմանավորված է          |

|   |քաղաքաշինության ոլորտում ներդրումային բարենպաստ միջավայրի        |

|   |ձևավորման  համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծման միջոցով`       |

|   |հանրապետությունում կառուցապատման գործընթացների խթանման,          |

|   |կառուցապատման ծրագրերում ընդգրկված տարածքների զարգացման և        |

|   |արդիականացման անհրաժեշտությամբ:                                  |

|   |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը              |

|   |Նախատեսվում է ստեղծել բարենպաստ պայմաններ ներդրումային ծրագրերի  |

|   |ներգրավման և  դրանց արդյունավետ իրագործման համար, պարզեցնել և    |

|   |խթանել կառուցապատման գործընթացները, ստեղծել նախադրյալներ`        |

|   |պետություն-մասնավոր հատված գործընկերության զարգացման և  նոր      |

|   |աշխատատեղերի ստեղծման համար:                                     |

|   |Կառուցապատման ներդրումային ծրագրերի իրագործման աշխատանքների      |

|   |հետևողական  համակարգումն էական ազդեցություն կունենա այդ ծրագրերի |

|   |իրականացման բնականոն ընթացքը և  շարունակականությունն ապահովելու  |

|   |տեսանկյունից:                                                    |

|___|_________________________________________________________________|

|100|Կառուցապատման ընթացակարգերի պարզեցման շարունակական իրականացման   |

|   |վերաբերյալ                                                       |

|   |                                                                 |

|   |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը                                |

|   |Նշված ծրագիրը գերակա խնդիրների ցանկում ներառելը պայմանավորված է  |

|   |հանրապետությունում քաղաքաշինության ոլորտում շարունակական         |

|   |բարելավման միջոցառումների իրականացման միջոցով բարենպաստ          |

|   |ներդրումային միջավայրի գրավչության բարձրացմանն ուղղված լրացուցիչ |

|   |խթաններ ստեղծելու և  կառուցապատման նպատակով թույլտվություններ    |

|   |տրամադրելու գործընթացի պարզեցման անհրաժեշտությամբ:               |

|   |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը              |

|   |Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով              |

|   |թույլտվությունների ստացման էլեկտրոնային համակարգի գործարկումը    |

|   |կապահովի թույլատվական ընթացակարգերի վերահսկելիությունը (այդ      |

|   |թվում` շահագրգիռ օգտագործողների կողմից) ամբողջ գործընթացի        |

|   |իրականացման ընթացքում, ինչպես նաև  կնպաստի կոռուպցիոն ռիսկերի    |

|   |նվազեցմանը:                                                      |

|___|_________________________________________________________________|

|101|Բազմաբնակարան բնակարանային ֆոնդի պահպանմանն ու շահագործմանը      |

|   |վերաբերող խնդիրների կանոնակարգում                                |

|   |                                                                 |

|   |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը, (նպատակը)                     |

|   |Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գերակա       |

|   |խնդիրների ցանկում նշված խնդրի ներառումը պայմանավորված է          |

|   |բազմաբնակարան բնակարանային ֆոնդի` երկրի համար առանցքային         |

|   |նշանակություն ունեցող այդ ակտիվի պահպանումն ու անվտանգ           |

|   |շահագործումը կանոնակարգելու անհրաժեշտությամբ:                    |

|   |«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» և  «Համատիրության մասին»  |

|   |ՀՀ օրենքներն ընդունվել են 2002 թվականին, սակայն բազմաբնակարան    |

|   |բնակարանային ֆոնդի սպասարկման, պահպանման և  արդիականացման        |

|   |գործառույթները լիովին չեն իրացվել` հիմնականում պայմանավորված     |

|   |օրենսդրական և  ինստիտուցիոնալ միջավայրի բացերով ու խոչընդոտներով,|

|   |ֆինանսական ռեսուրսների սահմանափակությամբ, ինչպես նաև  ընդհանուր  |

|   |բաժնային սեփականության պահպանման նկատմամբ սեփականատերերի և       |

|   |կառավարման մարմինների ոչ նպաստավոր վարքագծով:                    |

|   |Այդ պարագայում, անհրաժեշտություն է առաջանում բազմաբնակարան շենքեր|

|   |կառավարման հետ կապված հարցերը կարգավորող օրենսդրության վերանայման|

|   |օրենսդրական բացերի վերացման, պատասխանատվության մոտեցումների      |

|   |սահմանման միջոցով հնարավորինս կարգավորել բնագավառում առկա        |

|   |խնդիրները:                                                       |

|   |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը              |

|   |Ակնկալվում է սկզբունքորեն վերանայել բազմաբնակարան շենքերի        |

|   |կառավարման հետ կապված հարցերը կարգավորող օրենսդրական դաշտը, այն  |

|   |դարձնելով առավել բարենպաստ`                                      |

|   |- բազմաբնակարան շենքերի կառավարումն առավել պարզ ու արդյունավետ   |

|   |դարձնելու, միևնույն  ժամանակ` թափանցիկությունն ու                |

|   |հաշվետվողականությունը բարձրացնելու,                              |

|   |- բազմաբնակարան շենքերի կառավարման, պահպանման և  շահագործմանն    |

|   |հարցերում մասնակից բոլոր կողմերի (այդ թվում` պետության և         |

|   |համայնքի) «դերերի բաշխման», իրավունքների և  պարտականությունների  |

|   |հստակեցման,                                                      |

|   |- ընդհանուր բաժնային սեփականության պահպանմանն ու                 |

|   |կառավարման ուղղված միջոցների վարման առավել արդյունավետ           |

|   |մեխանիզմներ ներդրման,                                            |

|   |- մասնավոր իրավահարաբերությունների ժամանակակից մոտեցումներին     |

|   |համապատասխանելու տեսանկյունից:                                   |

|___|_________________________________________________________________|

|102|Նախագծային և  շինարարական աշխատանքների որակի բարձրացման նպատակով |

|   |աջակցություն նոր տեխնոլոգիաների մշակման ու ներդրման              |

|   |գործընթացներին                                                   |

|   |                                                                 |

|   |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը, (նպատակը)                     |

|   |Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության  |

|   |2017 թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշմամբ հավանության արժանացած |

|   |«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի» քաղաքաշինության  |

|   |ոլորտի 3-րդ կետի 3-րդ ենթակետի և  4-րդ կետի 3-րդ ենթակետի        |

|   |պահանջների կատարմամբ:                                            |

|   |Նպատակն է աջակցել շինարարության ոլորտում նոր տեխնոլոգիաների      |

|   |մշակման և  ներդրման գործընթացներին, ինչը խթան կհանդիսանա         |

|   |նախագծային և  շինարարական աշխատանքների որակի բարձրացման:         |

|   |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը              |

|   |Գերակա խնդրի լուծմամբ ակնկալվում է.                              |

|   |1) 1) շինարարության ոլորտում ապահովել տարբեր նշանակության շենքերի|

|   |ու շինությունների նախագծման և  կառուցման համար նոր տեխնոլոգիաների|

|   |մշակումը, ներդրումը և  կիրառության ընդլայնումը,                  |

|   |2) «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» բաց բաժնետիրական|

|   |ընկերության հենքի վրա Ճարտարապետության և  շինարարության Հայաստանի|

|   |ազգային համալսարանի կազմում հանրապետական նշանակության արդիական   |

|   |գիտահետազոտական կենտրոնի (լաբորատոր բազայի) ստեղծում, ինչը       |

|   |հնարավորություն կտա ապահովել տեղական հումքի հենքի վրա արտադրվող  |

|   |շինանյութերի, ինչպես նաև  շինարարության ոլորտում նոր             |

|   |տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ անհրաժեշտ լաբորատոր          |

|   |փորձարկումների իրականացումը:                                     |

|___|_________________________________________________________________|

|103|Հայաստանի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման և  ազգային           |

|   |անվտանգության ապահովման նպատակով շենքերի և  շինությունների       |

|   |սեյսմիկ ռիսկի նվազեցում, ինչպես նաև  դրանց սեյսմակայունության և  |

|   |հուսալիության բարձրացում                                         |

|   |                                                                 |

|   |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը, (նպատակը)                     |

|   |Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության  |

|   |2017 թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշմամբ հավանության արժանացած |

|   |«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի» քաղաքաշինության  |

|   |ոլորտի 5-րդ կետի պահանջների կատարմամբ:  Գերակա խնդրի նպատակն է`  |

|   |1) մշակել նոր կառուցվող և  գոյություն ունեցող տարբեր նշանակության|

|   |շենքերի ու շինությունների անձնագրավորման կարգ` սահմանելով        |

|   |գոյություն ունեցող շենքերի ու շինությունների փաստացի տեխնիկական  |

|   |վիճակի հետազննությունների և  տեխնիկական անձնագրավորման           |

|   |իրականացումը, որի արդյունքում ստեղծված ելակետային տվյալների հիման|

|   |վրա 2019-2021 թվականների ընթացքում մշակել և  ներդնել             |

|   |համակարգչային ծրագիր` տվյալների մշտական ռեժիմով թարմացման        |

|   |հնարավորությամբ:                                                 |

|   |Իրավական ակտի նպատակն է` նոր կառուցվող և  գոյություն ունեցող     |

|   |տարբեր նշանակության շենքերի ու շինությունների անձնագրավորման     |

|   |կարգի սահմանմամբ հստակեցնել տարբեր նշանակության շենքերի          |

|   |անձնագրավորման գործընթացը և  կարգավորել մասնակիցների             |

|   |փոխհարաբերությունները:                                           |

|   |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը              |

|   |Անձնագրավորման գործընթացի վերաբերյալ իրավական ակտի ընդունմամբ    |

|   |ակնկալվում է հանրապետությունում նոր կառուցվող և  գոյություն      |

|   |ունեցող տարբեր նշանակության շենքերի սեյսմակայունության բարձրացման|

|   |և  հուսալի շահագործման, ինչպես նաև  դրանց վերակառուցման դեպքում  |

|   |համապատասխան արդյունավետ միջոցառումների մշակման համար ապահովել   |

|   |ելակետային տեխնիկական տվյալներ:                                  |

|_____________________________________________________________________|

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.01.2017
N 122-Ն
Որոշում