(ուժը կորցրել է 29.01.2019 թիվ 52-Ն որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
31 հոկտեմբերի 2017 թվականի N 56-Ն
i
ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետին, 83-րդ հոդվածին և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածին համապատասխան`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևանի զարգացման 2018-2022 թվականների հնգամյա ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշմամբ հաստատված Երևանի զարգացման 2018-2022 թվականների հնգամյա ծրագիրը ենթակա է հրապարակման «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 56-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված կարգով, իսկ ծրագրի հիմնական ցուցանիշները, վիճակագրական և գրաֆիկական տվյալները նաև առանձին տեղեկատուներով և գրքույկներով` ընդհանուր 1000 տպաքանակներով:
_____________________________
ԻՐՏԵԿ - հավելվածը չի բերվում