Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐ ...

 

30.03.2018 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի նոյեմբերի 17-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-245-Ն օրենք)

 

Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է 2015 թվականի հունիսի 26-ին կնքված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի և հետագայում կնքվելիք միջազգային պայմանագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու հետ կապված հարաբերությունները:

(1-ին հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-245-Ն օրենք)

 

Հոդված 2. 2015 թվականի հունիսի 26-ին կնքված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի և հետագայում կնքվելիք միջազգային պայմանագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար Հայաստանի Հանրապետություն բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից:

(2-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-245-Ն օրենք)

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության կառավարությունն առանձին դեպքերում կարող է սահմանել սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված` ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության կիրառության կարգ:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներմուծվող արտադրանքի նկատմամբ:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2017 թ. նոյեմբերի 28
Երևան
ՀՕ-194-Ն

 

 

pin
ՀՀ 17.11.2017
N ՀՕ-194-Ն օրենք