Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «Հ ...

 

 

020.1392.231117

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀԱՆՐԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ. ԵՆԹԱԾՐԱԳԻՐ 1» (ԸՆԹԱՑԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 23 նոյեմբերի 2017 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ա. Հայրապետյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2017 թվականի հոկտեմբերի 27-ին ստորագրված` «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2017 թվականի նոյեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վարկային համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը (Վարկային համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է 2017 թվականի հոկտեմբերի 27-ին:

2. Ասիական զարգացման բանկը (Բանկ) Հայաստանի Հանրապետությանը (Վարկառու) Վարկային համաձայնագրով սահմանված կարգով տրամադրում է քառասուն միլիոն (40,000,000) ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ (Վարկ)` Վարկային համաձայնագրով նախատեսված ծրագրի (Ծրագիր) իրականացման համար:

Ծրագրի գլխավոր նպատակն է Վարկառուի ֆինանսական շուկաների հնարավորության ավելացումը:

Ծրագիրը բաղկացած է երկու ենթածրագրից: Վարկային համաձայնագիրը վերաբերում է առաջին ենթածրագրին:

Ծրագիրը, մասնավորապես, ներառում է`

ա) Վարկառուի պետական պարտքի և ֆիսկալ ռիսկի կառավարման հզորացումը,

բ) պետական արժեթղթերի և փողի շուկայի ենթակառուցվածքի ամրապնդումը,

գ) ֆինանսական գործիքների բազայի ընդլայնումը և հաշվապահական ստանդարտների ու աուդիտի պահանջների բարեփոխումների միջոցով կորպորատիվ թափանցիկության բարձրացումը:

Ծրագիրն իրականացնող մարմինը և Ծրագրի ընդհանուր իրականացման պատասխանատուն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն է:

Ծրագրի շրջանակներում իրենց համապատասխան բաղադրիչներն իրականացնող մարմիններն են` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:

Վարկն ունի մայր գումարի մարման 12 տարի ժամկետ, ինչպես նաև Վարկային համաձայնագրով նախատեսված կարգով և ժամկետներում Վարկի արտոնյալ ժամանակահատված:

3. Վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

ա) տարեկան կտրվածքով վճարել 0.15 տոկոսի չափով պարտավճար,

բ) Վարկի տոկոսագումարը և այլ վճարները կատարել կիսամյակային կտրվածքով` յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին,

գ) կատարել կամ նպաստել, որ կատարվեն Վարկային համաձայնագրի 4-րդ հավելվածում սահմանված բոլոր պարտավորությունները,

դ) Բանկին տրամադրել կամ ապահովել, որ տրամադրվեն բոլոր այն հաշվետվությունները և տեղեկությունները, որոնք Ծրագրի իրականացման համար Բանկի կողմից ողջամտորեն կպահանջվեն,

ե) Վարկի մայր գումարի մարումը և Վարկի մայր գումարի տոկոսները վճարել Վարկային համաձայնագրի 2-րդ հավելվածով սահմանված կարգով և ժամկետներում,

զ) վարկային հաշվից առհանում կատարել Վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո,

է) վարկային միջոցների որևէ առհանում չկատարել Վարկային համաձայնագրի 3-րդ հավելվածում նշված չթույլատրվող ծախսերի համար, մասնավորապես, ծախսեր`

- այնպիսի ապրանքների համար, որոնք ներառված են ՄԱԿ-ի Ստանդարտ միջազգային առևտրի դասակարգման 3-րդ փոփոխության Վարկային համաձայնագրի 3-րդ հավելվածում նշված խմբերում և ենթախմբերում.

- Վարկառուի արժույթով կամ այնպիսի ապրանքների համար, որոնք մատակարարվում են Վարկառուի տարածքից.

- այնպիսի ապրանքների համար, որոնք մատակարարվում են այնպիսի պայմանագրի շրջանակներում, որը ֆինանսավորելու է կամ համաձայնել է ֆինանսավորել որևէ տեղական կամ միջազգային ֆինանսավորող հաստատություն կամ գործակալություն, ներառյալ Բանկից ստացված որևէ վարկի կամ դրամաշնորհի շրջանակներում ֆինանսավորվող ցանկացած պայմանագիր.

- այնպիսի ապրանքների համար, որոնք նախատեսված են ռազմական կամ ռազմական նպատակների համար կամ որպես պերճանքի առարկաներ օգտագործելու համար.

- թմրանյութերի համար.

- շրջակա միջավայրի համար վտանգավոր ապրանքների համար, որոնց արտադրությունը, օգտագործումը կամ ներկրումն արգելված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային այնպիսի համաձայնագրերով, որոնց կողմ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը.

- որոնք կատարվել են որևէ վճարի հաշվին, որն արգելված է Հայաստանի Հանրապետության կողմից` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության VII գլխի շրջանակներում ընդունված` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման,

ը) տեղեկացնել Բանկին օգնություն տրամադրող բազմակողմ և երկկողմ այլ կազմակերպությունների հետ քաղաքականության վերաբերյալ այնպիսի քննարկումների մասին, որոնք կարող են ազդեցություն ունենալ Ծրագրի իրականացման վրա,

թ) ընդունել, որ Բանկն իրեն իրավունք է վերապահում ուղղակիորեն կամ իր գործակալների միջոցով հետաքննելու Ծրագրին առնչվող ցանկացած ենթադրյալ` կոռուպցիոն, խարդախ, դավադիր կամ հարկադրանք պարունակող գործելակերպը, և համագործակցել այդպիսի ցանկացած հետաքննության մասով և տրամադրել նման հետաքննության բավարար կատարման համար անհրաժեշտ աջակցություն,

ժ) ապահովել, որպեսզի Ծրագիրն իրականացնող մարմինները կատարեն պարբերական վերանայումներ` գնահատելու համար Ծրագրի իրականացման կազմակերպումը, առաջընթացը, ձեռքբերումները և ազդեցությունները և ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պատասխանատու լինի Ծրագրի մշտադիտարկման բոլոր տվյալները վարելու և արդյունքները գնահատելու համար, ինչպես նաև ժամանակին տրամադրել համապատասխան` մակրոտնտեսական և ֆինանսական տվյալներ և առնչվող տվյալներ` այնպիսի մանրամասնությամբ, որը Բանկի կողմից ողջամտորեն կպահանջվի:

4. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում է բյուջետային վարկ և դրա հետ կապված Վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող միջազգային պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը կապահովվի բյուջետային վերահսկողության ընդհանուր կարգի շրջանակներում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2017 թվականի հոկտեմբերի 27-ին ստորագրված` «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

23 նոյեմբերի 2017 թվականի

ՍԴՈ-1392

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
23.11.2017
N ՍԴՈ-1392
Որոշում