Սեղմել Esc փակելու համար:
ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ...

 

 

i

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Քուվեյթի Պետության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ցանկանալով խրախուսել իրենց պետությունների միջև հանրային առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցությունը,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը, սույն Փոխըմբռնման հուշագրի և իրենց պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան, համաձայնեցին զարգացնել համագործակցություն հանրային առողջապահության և բժշկագիտության բնագավառներում և աջակցել միմյանց առողջապահական և բժշկագիտական ինստիտուտների և կենտրոնների միջև համագործակցության ամրապնդմանը` փոխադարձ համաձայնության հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը կկազմակերպեն փորձագետների այցելություններ միմյանց համար որպես առաջնային որոշված համագործակցության ցանկացած ոլորտում և նպատակ ունենալով փոխադարձաբար առավել լավ ծանոթանալու երկու երկրների առողջապահության համակարգերին և առավել լավ վերապատրաստելու առողջապահության հարցերով և Կողմերի աշխատակազմերի համար:

Կողմերը միմյանց կհայտնեն այցելությունների նպատակով փորձագետների անուն(ներ)ը, պաշտոնը, գիտական մասնագիտացումը և առաջարկված թեմաները Կողմերի միջև համաձայնեցված այցելության ամսաթվից երեսուն օր առաջ: ՈՒղարկող կողմը Ընդունող կողմին ժամանումից երեսուն օր առաջ կտեղեկացնի ժամանման ամսաթվի մասին:

ՈՒղարկող կողմն իր վրա կվերցնի փորձագետների ուղևորության հետ կապված ծախսերը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Բժշկագիտական ոլորտում համագործակցության խրախուսման նպատակով Կողմերը յուրաքանչյուր տարվա համար միմյանց կներկայացնեն կազմակերպվելիք բժշկական բնույթի հանդիպումների ժամանակացույցը: Կողմերը հավասարապես կներկայացնեն վերոնշյալ հանդիպումների կազմակերպչական մանրամասները:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

4.1. Կողմերը կաջակցեն իրենց երկրներում գործող` բժշկական և գիտահետազոտական ինստիտուտների միջև ուղղակի համագործակցությանը:

Ինստիտուտների միջև ուղղակի համագործակցությունը կկատարվի գիտական հոդվածների և տեխնիկական փաստաթղթերի փոխանակման միջոցով, ինչպես նաև համատեղ աշխատանքային պլանի և մեթոդաբանության հիման վրա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ հետազոտական ծրագրերի միջոցով:

4.2. Կողմերը կօժանդակեն միմյանց հիվանդանոցների միջև ուղղակի համագործակցությանը ուղիղ կապեր հաստատելու հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

5.1. Կողմերը ուռուցքաբանության բնագավառի մասնագետների միջև կկազմակերպեն խորհրդակցություններ:

5.2. Կողմերը միմյանց կտրամադրեն վիճակագրական տվյալներ վարակիչ հիվանդությունների արձանագրման վերաբերյալ:

5.3. Կողմերը կկատարեն տեղեկատվության և փորձի փոխանակում միջազգային առողջապահական կանոնների և ընթացիկ լաբորատոր հետազոտությունների առաջարկությունների կատարման վերաբերյալ:

5.4. Կողմերը, փոխադարձ համաձայնությամբ, կփոխանակեն տեղեկություններ միմյանց առողջապահական օրենսդրության և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտների մասին:

5.5. Կողմերը կնպաստեն հանրային առողջապահության և բժշկագիտության բնագավառներում հրատարակված նյութերի փոխանակմանը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Համագործակցության իրականացման նպատակով Կողմերը կստեղծեն յուրաքանչյուր Կողմից երեքական ներկայացուցիչներից կազմված համակարգող խումբ, որի նիստերը կգումարվեն տարին մեկ անգամ` հաջորդաբար Երևանում և Քուվեյթում:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Փոխըմբռնման հուշագրի դրույթների մեկնաբանման կամ կատարման վերաբերյալ ցանկացած վեճ կլուծվի Կողմերի ուղղակի բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Փոխըմբռնման հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով, կհամարվեն սույն Փոխըմբռնման հուշագրի անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնեն դրա 9-րդ հոդվածի նույն դրույթների համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Փոխըմբռնման հուշագրի ուժի մեջ է մտնում վերջին ծանուցման օրվանից, որով Կողմերից մեկը մյուսին գրավոր, դիվանագիտական ուղիներով տեղեկացնում է, որ երկու երկրներում ներքին իրավական ընթացակարգերն ավարտված են, և ուժի մեջ է մնում անորոշ ժամկետով:

Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Փոխըմբռնման հուշագրի գործողությունը մյուս Կողմի` սույն Փոխըմբռնման հուշագրից դուրս գալու մտադրության մասին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցումն ստանալու օրվանից վեց ամիս հետո:

 

Սույն Փոխըմբռնման հուշագիրը կատարված է Էլ-Քուվեյթ քաղաքում, 2015 թվականի դեկտեմբերի 17-ին, երկու հավասարազոր բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, արաբերեն և անգլերեն: Սույն Փոխըմբռնման հուշագրի դրույթների մեկնաբանման ժամանակ առաջացած տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Հուշագիրն ուժի մեջ է մտել 2016թ. նոյեմբերի 14-ին

 

pin
Քուվեյթի պետության կառավարություն
17.12.2015
Փոխըմբռնման հուշագիր