Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՐԹՈՒԹՅԱ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Քուվեյթի Պետության Կառավարությունը և Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ցանկանալով զարգացնել և ամրապնդել առկա բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև զարգացնել համագործակցությունը գիտության և կրթության ոլորտում,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը կհամագործակցեն գիտության և կրթության ոլորտում` ազգային օրենսդրության և միջազգային իրավունքի ճանաչված նորմերի համաձայն:

 

Հոդված 2

 

Կողմերը կստեղծեն և կզարգացնեն ուղղակի կապը երկու երկրների տարրական, միջնակարգ, բարձրագույն և հետազոտական հաստատությունների և կրթօջախների միջև:

 

Հոդված 3

 

Կողմերը կխրախուսեն համագործակցությունը կրթության, գիտության և մշակույթի իրենց ազգային հանձնաժողովների (UNESCO) միջև` UNESCO-ի ծրագրերին վերաբերող փաստաթղթերի և տեղեկատվության փոխանակմամբ, ինչպես նաև` հետազոտական ծրագրերի, որոնք կազմակերպվում են երկու երկրներում:

 

Հոդված 4

 

Կողմերը կիրականացնեն գիտնականների, պրոֆեսորների, ուսուցիչների և աշակերտների փոխադարձ փոխանակումներ` գիտական և կրթական փորձի և իրենց հաստատությունների փորձի փոխադարձ հարստացման նպատակով:

 

Հոդված 5

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում իրավասու նախարարություններն են` հայկական կողմից` կրթության և գիտության նախարարությունը, քուվեյթյան կողմից` կրթության նախարարությունը:

 

Հոդված 6

 

Գիտական համագործակցությունը զարգացնելու և շարունակելու նպատակով Կողմերը կմշակեն և կիրականացնեն հետազոտական ծրագրեր և նախագծեր, ինչպես նաև կփոխանակեն ձեռք բերված արդյունքները, գիտական և կրթական տեղեկատվություն:

 

Հոդված 7

 

Կողմերը փոխադարձաբար համաձայնեցին բանակցել և ստորագրել համաձայնագիր կրթական վկայագրերի, գիտական աստիճանների և ակադեմիական կոչումների համապատասխանեցման մասին` համաձայն իրենց պետությունների օրենսդրության:

 

Հոդված 8

 

Կողմերը կցուցաբերեն փոխադարձ աջակցություն կրթությանն ու գիտությանը առնչվող հարցերի վերաբերյալ, այն միջազգային կազմակերպությունների շրջանակում, որոնց աշխատանքներին Կողմերը ներգրավված են:

 

Հոդված 9

 

Կողմերը կնպաստեն միմյանց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի ուսուցմանը և դասավանդմանը իրենց կրթական հաստատություններում, ինչպես նաև կաջակցեն մասնագետների, մեթոդական ձեռնարկների և դասագրքերի փոխանակմանը:

 

Հոդված 10

 

Կողմերը կխրախուսեն համագործակցությունը երկու երկրների աշակերտական և ուսանողական, ինչպես նաև երիտասարդների գիտական կազմակերպությունների միջև` ամրապնդելու և երկարացնելու համար երիտասարդության միջև գիտական և կրթական կապերը:

 

Հոդված 11

 

Սույն Համաձայնագիրը իրականացնելու նպատակով Կողմերը կմշակեն և կհամաձայնեցնեն աշխատանքային ծրագրեր:

 

Հոդված 12

 

Սույն Համաձայնագրում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ: Լրացումները և փոփոխությունները կձևակերպվեն առանձին արձանագրություններով, որոնք սույն Համաձայնագրի անբաժանելի մասը կկազմեն և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու գործընթացի համաձայն:

 

Հոդված 13

 

Ցանկացած տարաձայնություն, որ կարող է առաջանալ Կողմերի միջև սույն Համաձայնագրի կիրառման ժամանակ, կլուծվի խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

Հոդված 14

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն ամսաթվով, որով Պայմանավորվող կողմերը միմյանց կծանուցեն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերի ավարտի մասին:

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով: Գործողության ժամկետը ինքնաբերաբար կերկարաձգվի լրացուցիչ հինգ տարի ժամկետով, եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը սույն Համաձայնագրի ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չծանուցի սույն Համաձայնագիրը դադարեցնելու իր մտադրության մասին:

Կատարված է Քուվեյթ քաղաքում, 2009 թվականի նոյեմբերի 3-ին, որը համապատասխանում է 1430 թվականի ալ-քադահի 15-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, արաբերեն և անգլերեն, բոլոր տեքստերը հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի մեկնաբանման ժամանակ առաջացած տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012թ. դեկտեմբերի 2-ին

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.11.2009
Համաձայնագիր