Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԱԽ-17-Ո-17

2017 թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՅԻԿ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

    նախագահությամբ`                       Ա. Մկրտումյանի

    մասնակցությամբ` ԱԽ անդամներ           Ա. Բաբայանի, Ռ. Բարսեղյանի,

                                          Ա. Դարբինյանի, Գ. Խանդանյանի,

                                          Ա. Խաչատրյանի, Մ. Հարթենյանի,

                                          Գ. Ղազինյանի, Ե. Սողոմոնյանի,

                                          Վ. Ստեփանյանի, Հ. Փանոսյանի

                                          Ս. Օհանյանի

 

    մասնակցությամբ` դատավոր               Ա. Մելքումյանի

 

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի

էթիկայի և կարգապահական հարցերի

    հանձնաժողովի նախագահ                  Մ. Մարտիրոսյանի

 

    քարտուղարությամբ`                     Շ. Վարդանյանի

 

2017 թվականի նոյեմբերի 24-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի 02.10.2017թ. թիվ N-ԷԿ-1/2017 որոշմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Մելքումյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել քաղաքացի Անահիտ Սարգսյանի դիմումները` հասցեագրված ՀՀ արդարադատության խորհրդին և ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի եզրակացությունը.

Ըստ եզրակացության`

«Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր` Ա. Սուքոյան) վարույթում է գտնվել թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործն ըստ հայցի Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիի ընդդեմ Անահիտ Սարգսյանի, երրորդ անձ` Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի` երեխայի բնակության վայրը հոր բնակության վայրով որոշելու պահանջի մասին, ինչպես նաև ըստ հակընդդեմ հայցի Անահիտ Սարգսյանի ընդդեմ Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիի, երրորդ անձ` Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի, Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի` երեխայի խնամքը մորը հանձնելու, բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելու պահանջի մասին:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ` Դատարան) թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործը համարելով դատաքննության նախապատրաստված, 04.09.2015թ. որոշմամբ գործը նշանակել է դատաքննության` դատաքննության օր նշանակելով 24.09.2015թ.:

Սկզբնական հայցով հայցվոր կողմը 11.09.2015թ. դիմում է ներկայացրել դատարան հայցապահանջից հրաժարվելու վերաբերյալ:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր` Ա. Սուքոյան) կողմից թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով 09.10.2015թ. կայացված վճռով սկզբնական հայցը կարճվել է հայցվորի կողմից դատաքննության ընթացքում հայցից հրաժարվելու հիմքով, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է, որոշվել է. «Երեխայի խնամքը մորը հանձնելու` բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելով»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Հունանյան, դատավորներ` Լ. Գրիգորյան, Հ. Ենոքյան) կողմից թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով 25.02.2016թ. կայացված որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.04.2016թ. որոշմամբ թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, և թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով կայացված վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

09.04.2015թ. Անահիտ Սարգսյանը, դիմելով դատարան, պահանջել է ամուսնալուծել իրեն և Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիին, 10.10.2013թ. ծնված Արեգ Անդրեասյան Ազարարգիթիի խնամքը հանձնել մորը, այսինքն` իրեն, բնակության վայրը սահմանելով ըստ մոր բնակության վայրի, Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիից հօգուտ Արեգ Անդրեասյան Ազարարգիթիի բռնագանձել ալիմենտ վաստակի և եկամտի 1/4 մասով, ինչպես նաև պարտավորեցնել Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիին` վերադարձնել սեփականության իրավունքով Անահիտ Սարգսյանին պատկանող ոսկյա իրերը, ինչպես նաև բաժանել ամուսինների ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը:

Փոփոխելով հայցը` Անահիտ Սարգսյանը պահանջել է ամուսնալուծել իրեն և Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիին, Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիից հօգուտ Արեգ Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիի բռնագանձել ալիմենտ կայուն դրամական գումարով` յուրաքանչյուր ամիս 100.000 ՀՀ դրամի չափով, ալիմենտի բռնագանձումն սկսել 09.04.2015 թվականից, Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիից հօգուտ Անահիտ Սարգսյանի բռնագանձել դատական ծախսերը` վճարված պետական տուրքի գումարները` 8.000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը` 1.000.000 ՀՀ դրամի չափով:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Վանանդ Անդրեասյան Ազարարգիթին պահանջել է Արեգ Անդրեասյան Ազարարգիթիի բնակության վայրը սահմանել ըստ իր, այսինքն` հոր բնակության վայրի, ինչպես նաև Անահիտ Սարգսյանից հօգուտ Արեգ Անդրեասյան Ազարարգիթիի բռնագանձել աշխատավարձի 1/4 մասով ալիմենտ, ինչպես նաև պահանջել է սահմանել Արեգ Անդրեասյան Ազարարգիթիի հետ տեսակցության կարգ` յուրաքանչյուր հինգշաբթի օրը ժամը 14:00-ից մինչև կիրակի օրը ժամը 10:00-ը:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) (նախագահող դատավոր` Ա. Մելքումյան) կողմից 09.02.2016թ. կայացված որոշմամբ թիվ ԵԿԴ/1462/02/15 քաղաքացիական գործը նշանակվել է դատաքննության:

Դատարանի 22.02.2016թ. որոշմամբ թիվ ԵԿԴ/1462/02/15 քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է: Այդ որոշման մեջ նշված է, որ տվյալ դեպքում հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինչպես թիվ ԵԿԴ/1304/02/15, այնպես էլ թիվ ԵԿԴ/1462/02/15 քաղաքացիական գործերով կողմերը` Անահիտ Սարգսյանը և Վանանդ Անդրեասյան Ազարարգիթին, և վեճի առարկան, այն է` երեխայի բնակության վայրը սահմանելը և ալիմենտ բռնագանձելը, նույնանում են, իսկ թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով առկա է դեռևս ուժի մեջ չմտած դատական ակտ, ուստի վերոնշյալ քաղաքացիական գործով կայացվելիք դատական ակտն ուղղակիորեն առնչվում է սույն քաղաքացիական գործին, որը կարող է ուղղակի նշանակություն ու ազդեցություն ունենալ քաղաքացիական դատավարության կարգով քննվող սույն գործի ելքի և դատական ակտի վրա և նշելով, որ թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործի ելքից կախված է նաև սույն քաղաքացիական գործի ելքը, այսինքն` առանց համապատասխան հարցերի լուծման դատարանն իր կամքից անկախ պատճառներով զրկված է քննվող այլ գործի առկայության պայմաններում սույն գործով ներկայացված հայցային պահանջին օբյեկտիվ պատասխանելու հնարավորությունից, ինչը նշանակում է, որ թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով կայացվելիք դատական ակտը կարող է ունենալ առանցքային նշանակություն քննվող քաղաքացիական գործի շրջանակներում, և դրա բացակայության պայմաններում առկա է գործը քննելու անհնարինություն, կասեցրել է թիվ ԵԿԴ/1462/02/15 քաղաքացիական գործի վարույթը մինչև թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով դատական ակտ կայացնելը:

Դատարանի 16.05.2016թ. որոշմամբ թիվ ԵԿԴ/1462/02/15 քաղաքացիական գործի կասեցված վարույթը վերսկսել է:

Դատարանի 02.03.2017 թ. վճռով վճռվել է. «Անահիտ Սարգսյանի ընդդեմ Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիի` ամուսնությունը լուծելու, 100.000 ՀՀ դրամ գումարի չափով ալիմենտ բռնագանձելու և դատական ծախսի հարցի լուծման պահանջների մասին հայցը բավարարել մասնակի, իսկ Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիի ընդդեմ Անահիտ Սարգսյանի, երրորդ անձինք` Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի` Արեգ Անդրեասյան Ազարարգիթիի բնակության վայրը հոր` Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիի բնակության վայրով որոշելու և աշխատավարձի 1/4 չափով ալիմենտ բռնագանձելու պահանջների մասին հակընդդեմ հայցը բավարարել: Լուծել Երևան քաղաքի ՔԿԱԳ գործակալության Կենտրոն և Նորք-Մարաշ տարածքային բաժնում ամուսնության վերաբերյալ ակտերի գրանցման գրքում 03.08.2011 թվականին կատարված և թիվ 386 համարի ներքո պետական գրանցված ԻԻՀ քաղաքացի Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիի և ՀՀ քաղաքացի Անահիտ Սարգսյանի ամուսնությունը: Վանանդ Արտուշ Անդրեասյան Ազարարգիթիից հօգուտ Անահիտ Վահանի Սարգսյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար և 500.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, մնացած պահանջների մասով` սկզբնական հայցը մերժել:

Արեգ Անդրեասյան Ազարարգիթիի (ծնված` 17.10.2013 թվականին) բնակության վայրը սահմանել հոր` Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիի բնակության վայրը:

Անահիտ Սարգսյանից հօգուտ Վանանդ Արտուշ Անդրեասյան Ազարարգիթիի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար»:

Դատարանի «Վրիպակն ուղղելու մասին» 31.03.2017 թվականի որոշմամբ որոշվել է Դատարանի 02.03.2017 թվականի վճռի եզրափակիչ մասում նշել. «Անահիտ Սարգսյանից հօգուտ Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիի (ծնված` 17.10.2013 թվականին) ապրուստի միջոց բռնագանձել ալիմենտ` Անահիտ Սարգսյանի աշխատավարձի 1/4 չափով` դատարան դիմելու օրվանից` 18.09.2015 թվականից մինչև ՀՀ ընտանեկան օրենսգրքի 108 հոդվածի 2-րդ մասով նախատեսված` երեխային վճարվող ալիմենտին վերաբերելի հիմքերից որևէ մեկի վրա հասնելը: Անահիտ Սարգսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե բռնագանձել բավարարված ամենամսյա ալիմենտի գումարի մեկ տարվա կտրվածքով հաշվարկվող գումարի 2 տոկոսի չափով գումար` որպես պետական տուրքի գումար»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Մկրտչյան, դատավորներ` Կ. Հակոբյան, Ն. Բարսեղյան) 22.06.2017թ. որոշմամբ Անահիտ Սարգսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է և Դատարանի 02.03.2017 թվականի վճիռը մասնակիորեն` Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիի հակընդդեմ հայցը բավարարելու և Անահիտ Սարգսյանի` 100.000 ՀՀ դրամի չափով ալիմենտ բռնագանձելու պահանջը մերժելու և համապատասխանաբար նաև դատական ծախսեր բռնագանձելու մասերով բեկանվել և փոփոխվել է, հայցը ալիմենտի բռնագանձման մասով բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել, ամուսնությունը լուծելու մասով վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06.09.2017թ. որոշմամբ թիվ ԵԿԴ/1462/02/15 քաղաքացիական գործով ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշումներով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին և այդ սկզբունքի շրջանակներում` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշին, մասնավորապես նշել է. «(...) արդար դատաքննության իրավունքը պահպանված է այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, ու կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի:

Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որի համաձայն` պայմանավորվող կողմերի ընդհանուր ժառանգության մասն է իրավունքի գերակայությունը, որի հիմնարար հայեցակետերից է իրավական որոշակիության սկզբունքը, որն iոter alia պահանջում է, որ դատարանի կողմից որևէ հարցի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտը կասկած չհարուցի (տե՛ս, Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի գործով Եվրոպական դատարանի 28.10.1999 թվականի վճիռը, գանգատ թիվ 28342/95, կետ 61), միաժամանակ նշել է, որ իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է res jսdicata սկզբունքի, այն է` դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքի պահպանում: Այդ սկզբունքը պահանջում է, որ կողմերից ոչ մեկը չունենա իրավունք պահանջելու վերջնական և պարտադիր դատական ակտի վերանայում` ուղղակի գործի կրկնակի քննության և գործով նոր ակտի կայացման նպատակով: Այսինքն` հարցի առնչությամբ երկու կարծիքի առկայության հնարավորությունը չպետք է հիմք հանդիսանա կրկնակի քննության համար: Նահանջն այդ սկզբունքից արդարացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է էական և անհերքելի բնույթ ունեցող հանգամանքներում:

Իրավական որոշակիության սկզբունքի բովանդակության մեջ ներառվում են հետևյալ դրույթները.

- դատարանների կողմից կայացված վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական որոշումները ենթակա չեն վերանայման,

- անթույլատրելի է դատարանի կողմից արդեն մեկ անգամ լուծված գործի կրկնակի քննություն,

- կողմերից ոչ մեկը չի կարող պահանջել վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայում միայն կրկնակի քննության իրականացման և նոր ակտի կայացման նպատակով,

- վերջնական դատական ակտի վերանայումը նահանջ չէ իրավական որոշակիության սկզբունքից, եթե այն իրականացվում է դատական սխալի, արդարադատության սխալ իրականացման ուղղման նպատակով,

- վերանայումը չի կարող լինել բողոքարկման քողարկված ձև, իսկ գործի նկատմամբ կողմերի հակադիր հայացքների առկայությունն ինքնին չի կարող հիմք ծառայել վերջնական դատական ակտի վերանայման համար:

Իրավական որոշակիության դրույթներին լիարժեք չափով չհամապատասխանող դատավարության փուլերի առկայությունը բերում է գործի քննության ժամկետների ավելացմանը, ինչն ակնհայտորեն հետապնդվում է գործերի քանակի աճով, ինչում Եվրոպական դատարանը տեսնում է ողջամիտ ժամկետներում դատական վեճերի քննության սկզբունքի խախտում:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ իրավական որոշակիության սկզբունքը, ըստ էության, երաշխավորում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայունությունը, ինչը, ի թիվս այլ հատկանիշների (անհերքելիություն, բացառիկություն, նախադատելիություն), ենթադրում է այդպիսի դատական ակտի պարտադիրությունը: Պարտադիրության հատկանիշն անմիջականորեն բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի իրավակարգավորումից և ենթադրում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք և քաղաքացիներն իրենց գործունեության ընթացքում պարտավոր են հաշվի առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և իրավունք չունեն տվյալ դատական ակտով կայացված հարցի վերաբերյալ կայացնելու նոր որոշում (տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԱԴԴ/0913/02/13 քաղաքացիական գործով 28.12.2015 թվականի որոշումը)»:

Հանձնաժողովն արձանագրում է, որ թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով` ըստ հայցի Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիի ընդդեմ Անահիտ Սարգսյանի, երրորդ անձ Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի` երեխայի բնակության վայրը հոր բնակության վայրով որոշելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Անահիտ Սարգսյանի ընդդեմ Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիի, երրորդ անձ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի, Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի` երեխայի խնամքը մորը հանձնելու, բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելու պահանջի մասին, օրինական ուժի մեջ մտած վճռով. «Թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործը` Վանանդ Անդրեասյան Ազարարգիթին ընդդեմ Անահիտ Սարգսյանի, երրորդ անձ` Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի` երեխայի բնակության վայրը հոր բնակության վայրով որոշելու պահանջի մասով կարճվել է հայցից այդ մասով հրաժարվելու հիմքով:

Անահիտ Սարգսյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիի, երրորդ անձ` Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի, Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի` երեխայի խնամքը մորը հանձնելու` բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելով, պահանջի մասին բավարարվել է:

Արեգ Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիի (ծնված 17.10.2013թ., վկայական 22.11.2013թ. թիվ ԱԲ 296302, գրանցման համար` 1443) մշտական բնակության վայր սահմանվել է մոր` Անահիտ Սարգսյանի բնակության վայրը»:

Միաժամանակ Հանձնաժողովն արձանագրում է, որ կասեցված գործի դատական քննությունը դատավոր Ա. Մելքումյանի կողմից վերսկսելիս և վճիռ կայացնելիս առկա է եղել և այժմ էլ առկա է օրինական ուժի մեջ մտած վճիռ, մինչդեռ թիվ ԵԿԴ/1462/02/15 քաղաքացիական գործով Դատարանը, բավարարելով հակընդդեմ հայցադիմումը, մասնավորապես պատճառաբանել է. «Դատարանը, ուսումնասիրելով գործում առկա ապացույցներն առանձին-առանձին, ինչպես նաև համակցության մեջ, լսելով վկաների ցուցմունքները, գործին մասնակցող անձանց ցուցմունքները, հիմնավոր է համարում հակընդդեմ հայցվորի պահանջը` հետևյալ պատճառաբանությամբ` երեխան արդեն գրեթե երեք ու կես տարեկան է, այսինքն` երեխան այլևս կրծքով չի կերակրվում, շատ գործողություններ կատարում է ինքնուրույն:

ՈՒսումնասիրելով գործով ներկայացված լուսանկարները, երևում է, թե ինչպիսի բնակարանային պայմաններ ունեն կողմերը, մասնավորապես` քաղաք Երևան, Վահագնի թաղամաս, Մեղրի 8 հասցեում գտնվող առանձնատունն ավելի մեծ է, ունի մեծ բակ, որտեղ երեխան կարող է խաղալ, քաղաքի կենտրոնից ավելի հեռու է գտնվում, նշված տարածքն ավելի քիչ է բնակեցված, մեքենաները ավելի քիչ են, հետևապես օդը համեմատաբար ավելի քիչ աղտոտված է, մինչդեռ Անահիտ Սարգսյանի բնակարանը գտնվում է քաղաքի կենտրոնում, որտեղ օդն ավելի աղտոտված է, այն շատ ավելի փոքր է, բնակարանի պատուհանները բավականին ցածր են տեղադրված, ինչը նշանակում է, որ երեխան կարող է պատուհանները բացել, բարձրանալ պատուհանագոգին և վայր ընկնել, այսինքն` Վանանդ Անդրեասյանի բնակարանային պայմանները ավելի բարեկեցիկ են և անվտանգ:

Դատարանը նաև հաշվի է առել, որ Անահիտ Սարգսյանը բնակվում է առանձին, իսկ Վանանդ Անդրեասյան Ազարարգիթին` ծնողների և քրոջ հետ, ինչը նշանակում է, որ երեխան ոչ միայն հոր ուշադրության կենտրոնում է լինելու, այլև վերջինիս ծնողների, քրոջ, հարկ եղած դեպքում տնաշխատների` ուշադրության կենտրոնում, ինչը սույն պարագայում շատ կարևոր է, քանի որ ինչպես Անահիտը, այնպես էլ Վանանդը աշխատում են: Թեև Անահիտը նշել է, որ աշխատանքը տանն է կատարում և, երբ երեխան քնած է լինում, այնուհանդերձ երեխան մանկահասակ է, և այլ անձանց ուշադրության կենտրոնում գտնվելը, ելնելով երեխայի անվտանգության նկատառումներից, ավելի նախընտրելի է, մինչդեռ Անահիտ Սարգսյանի ծնողները թեև ապրում են նույն շենքում, այնուհանդերձ պայմանավորված առանձին բնակարաններում ապրելու հանգամանքով չեն կարող նույնչափ ուշադրության կենտրոնում պահել երեխային, որքան Վանանդ Անդրեասյանի ծնողները: (...)

Տվյալ դեպքում թիվ ԵԿԴ/1304/02/15 և թիվ ԵԿԴ/1462/02/15 քաղաքացիական գործերով կողմերը նույնանում են, միևնույն ժամանակ նույնանում է հայցի առարկան, այն է` երեխայի բնակության վայրը սահմանելը, սակայն սույն քաղաքացիական գործերով չեն նույնանում հիմքերը, մասնավորապես` երեխայի տարիքը. թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով դատական ակտը կայացվել է դեռևս 09.10.2015 թվականին, երբ երեխան մոտ երկու տարեկան էր, այսինքն` երեխայի հատուկ խնամքի անհրաժեշտությունը` պայմանավորված երեխայի տարիքի հետ, վերացել է, քանի որ երեխան արդեն շատ գործողություններ ինքնուրույն է կատարում, խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացությունը, որով չի բացառվել երեխայի բնակության վայրը հոր բնակության վայրով սահմանելը: (...)»:

Ելնելով վերոգրյալից` Հանձնաժողովը գտնում է, որ Դատարանի կողմից խախտվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածը, արդյունքում նաև իրավական որոշակիության սկզբունքը, քանի որ թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 09.10.2015թ. օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններում Դատարանն ըստ էության իրականացրել է արդեն մեկ անգամ լուծված գործի կրկնակի քննություն, թիվ ԵԿԴ/1462/02/15 քաղաքացիական գործով հակընդդեմ հայցվորի պահանջը բավարարել է` հիմքում դնելով մանկահասակ երեխայի տարիքը փոփոխված լինելու հանգամանքը, որն ինքնին, առանց այլ էական և անհերքելի բնույթ ունեցող հանգամանքների առկայության, չի կարող ինքնուրույն և բավարար հանգամանք հանդիսանալ իրավական որոշակիությունը խախտելու և երեխայի բնակության վայրը փոփոխելու համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում»:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերոնշյալ իրավական ակտերի վերլուծությանը, նշել է, որ «(...) օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նույն անձանց միջև այլ գործի քննության արդյունքում կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում է նախկինում քննված այլ գործով արդեն իսկ հաստատված հանգամանքներին:

Գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները հետագա դատավարություններում հերքելու արգելք: Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն` ներմուծելու նման հանգամանքը նոր կայացվող դատական ակտում: Որպես կանոն, դատական ակտերի պրեյուդիցիալ կապը ենթադրում է դատական ակտի նախադատելիության տարածում ամբողջ ծավալով` թե՛ գործին մասնակցող անձանց, թե՛ դատարանի վրա (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետ): Հետևաբար նախադատելիությունն օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն: (...) Դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության օբյեկտիվ սահմանները որոշվում են հանգամանքների այն շրջանակով, որոնք պետք է հաստատված լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և ենթակա չեն կրկին ապացուցման կամ հերքման այլ գործ քննելիս» (տե՛ս թիվ 3-93 (ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը):

Հանձնաժողովն արձանագրում է, որ թիվ ԵԿԴ/1462/02/15 քաղաքացիական գործով կողմեր Անահիտ Սարգսյանի և Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիի միջև այլ քաղաքացիական գործով (թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործ) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր` Ա. Սուքոյան) օրինական ուժի մեջ մտած 09.10.2015թ. վճռով հաստատվել է, որ Անահիտ Սարգսյանի բնակարանային պայմանները հարմարավետ են երեխայի խնամքի իրականացման համար:

Հանձնաժողովը, համադրելով թիվ ԵԿԴ/1304/02/15 և թիվ ԵԿԴ/1462/02/15 քաղաքացիական գործերի փաստական հանգամանքները, արձանագրում է, որ Անահիտ Սարգսյանի բնակարանային պայմանների էական փոփոխություն տեղի չի ունեցել:

Վերոգրյալի արդյունքում Հանձնաժողովը գտնում է, որ Դատարանը, օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված միևնույն փաստը տարբեր, հակասական գնահատելով, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, որն էլ իր հերթին հանգեցրել է իրավական որոշակիության սկզբունքի խախտման:

Հաշվի առնելով, որ Հանձնաժողովը, բավարար հիմքեր չունենալով ենթադրելու, որ վերոհիշյալ նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումները դատավորի կողմից կատարված են չարամտորեն (այսինքն` դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը), գտնում է, որ վերոհիշյալ նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումները դատավորի կողմից կատարված են կոպիտ անփութությամբ (այսինքն` դատավորը չի կանխատեսել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր դա գիտակցել):

Փաստորեն, Դատարանի դատավոր Ա. Մելքումյանն արդարադատություն իրականացնելիս կոպիտ անփութությամբ (քանի որ դատավորը տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր կանխատեսել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը) թույլ է տվել դատավորի բարձր կոչման հետ անհամատեղելի նյութական և դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնց առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով:

Այսպիսով, Դատարանի դատավոր Ա. Մելքումյանը կոպիտ անփութությամբ թույլ է տվել նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են:

Հանձնաժողովը գտնում է, որ դատական ակտը, որը պարունակում է նյութական կամ դատավարական նորմի խախտում, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները և թույլ են տրվել նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ»:

 

3. Դատավորի բացատրություններում բերված փաստարկները ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Դատավոր Ա. Մելքումյանը ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը որոշմամբ, վկայակոչելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14, 52 հոդվածները, մեջբերելով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի թիվ ԵԱԴԴ/0913/02/13 քաղաքացիական գործով կայացրած որոշումը, արձանագրել է, որ Դատարանի կողմից խախտվել է իրավական որոշակիության սկզբունքը, մասնավորապես` Դատարանը վերլուծել և իրավական գնահատականներ է տվել մեկ այլ` թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով հետազոտված, գնահատված և օրինական ուժի մեջ մտած վճռում արտացոլված փաստերին` ըստ էության իրականացնելով այդ գործի վերաքննություն` նշելով, որ թիվ ԵԿԴ/1462/02/15 քաղաքացիական գործով հակընդդեմ հայցվորի պահանջը բավարարվել է` հիմքում դնելով մանկահասակ երեխայի տարիքը փոփոխված լինելու հանգամանքը:

Գտնում եմ, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14, 52 հոդվածների խախտման փաստն արձանագրելու համար անհրաժեշտ է անդրադառնալ այն հարցադրման պարզաբանմանը, արդյոք պարտադիրության հատկանիշով օժտված և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի ուժով պարտադիր կատարման ենթակա թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններում, թիվ ԵԿԴ/1462/02/15 քաղաքացիական գործով առկա են եղել այնպիսի բավարար և ծանրակշիռ նոր փաստական հանգամանքներ` երեխայի բնակության վայրը փոփոխելու և հոր բնակության վայրով սահմանելու համար, թե` ոչ:

Այսպես` թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելու մասին վճիռ կայացնելով` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հաշվի է առել երեխայի տարիքը, երեխայի մշտական բնակության վայրը սահմանելու հարցի տեսանկյունից կարևորել է երեխայի կապվածությունը մոր հետ, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, հատուկ խնամքի և հոգածության անհրաժեշտությունը, գույքային և ընտանեկան դրությունը:

Թիվ ԵԿԴ/1462/02/15 քաղաքացիական գործով երեխայի բնակության վայրը փոփոխելու և հոր բնակության վայրով սահմանելու համար հիմք են հանդիսացել հետևյալ փոփոխված ծանրակշիռ փաստական հանգամանքները`

1. Երևան քաղաքի «Կենտրոն» վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունը,

2. Ծնողներից յուրաքանչյուրի գույքային դրության էական փոփոխությունը,

3. Երեխայի տարիքի փոփոխությունը:

1.1 Թիվ ԵԿԴ/1462/02/15 քաղաքացիական գործի քննության ընթացքում Երևան քաղաքի «Կենտրոն» վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը եզրակացությամբ հայտնել է, որ երեխայի խնամքը կարող է իրականացնել ինչպես Անահիտ Սարգսյանը, այնպես էլ Վանանդ Անդրեասյանը: Այսինքն` տրվել է մասնագիտական կարծիք առ այն, որ երեխայի կապը և հարաբերությունները ծնողներից յուրաքանչյուրի հետ այնպիսին են, որի պարագայում հնարավոր է, որ երեխայի խնամքն ինչպես հորը հանձնվի, այնպես էլ` մորը:

Մինչդեռ թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործի քննության ընթացքում ներկայացված Երևան քաղաքի «Կենտրոն» վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությամբ երեխայի խնամքը կարող էր իրականացնել բացառապես Անահիտ Սարգսյանը, ընդ որում` հիմք է ընդունվել բացառապես երեխայի տարիքը և հատուկ խնամքի անհրաժեշտությունը:

2.1 Թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով 09.10.2015 թվականին կայացրած դատական ակտով Դատարանը, հիմք ընդունելով գործում առկա համապատասխան աշխատանքային պայմանագիրը, արձանագրել է, որ Անահիտ Սարգսյանի աշխատավարձը կազմել է 150.000,0 ՀՀ դրամ գումար, մինչդեռ սույն գործի շրջանակներում արձանագրվել է, որ Անահիտ Սարգսյանի աշխատավարձը կազմում է 48.600 ՀՀ դրամ գումար (հիմք` Հայաստանում Ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտ հիմնադրամի ռեկտորի և գլխավոր հաշվապահի ստորագրությամբ և կնիքով հաստատված տեղեկանքը), քանի որ գործի քննության ընթացքում Դատարան է ներկայացվել 30.10.2015 թվականին աշխատանքից ազատելու վերաբերյալ թիվ 4 հրամանը (հրամանը արձակվել է թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով դատական ակտ կայացնելուց մոտ 20 օր անց), նոր աշխատանքային պայմանագիր կնքելու վերաբերյալ ապացույց գործում առկա չէ, ավելին` 13.09.2016 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Անահիտ Սարգսյանը ցուցմունք տալու ընթացքում հայտնել է, որ հանդիսանում է ընկերության բաժնետոմսերի միակ սեփականատերը (որի վերաբերյալ համապատասխան ապացույց ներկայացվել է) և վերջինս աշխատում է ՆՕՄ Պրոյեկտ ՍՊ ընկերությունում (նոր աշխատանքային պայմանագիր կնքելու վերաբերյալ ապացույց չի ներկայացրել), սակայն պատվերների քանակը նվազել է, գրեթե չկա, ուստի վերջինս նաև հիմնադրամում է դասավանդում և պատրաստվում է որակավորում ստանալ` երեխայի բարեկեցիկ ապագան ապահովելու համար:

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք: Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները: (...): «Անհրաժեշտ կենսապայմաններ» եզրույթը պետք է մեկնաբանվի երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար ծնողների կողմից այդ անհրաժեշտ կենսապայմաններն ապահովելու հնարավորության առկայության տեսանկյունից և միանշանակ է, որ երեխայի լավագույն շահը երբևիցե չպետք է պայմանավորված լինի բացառապես կողմերի գույքային դրությամբ, այնուհանդերձ, երբ գույքային դրությունը ժամանակի ընթացքում էապես է փոփոխվում, ինչը կասկածի տակ է դնում ծնողի` երեխայի լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հնարավորության առկայությունը, այն երեխայի լավագույն շահը բացահայտելիս ևս դառնում է առաջնային, իսկ սույն պարագայում Դատարանը գտել է, որ 48.600 ՀՀ դրամ գումարով հնարավոր չէ երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անգամ անհրաժեշտ նվազագույն կենսապայմաններն ապահովել` միաժամանակ հոգալով սեփական կարիքները, մինչդեռ հոր` Վանանդ Անդրեասյանի աշխատավարձը կազմել է 400.000 ՀՀ դրամ գումար:

3.1 Թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով դատական ակտ կայացնելիս երեխան մոտ 1.8 տարեկան է եղել, մինչդեռ սույն գործով դատական ակտ կայացնելիս` 3.5 տարեկան, այսինքն` տեղի է ունեցել փաստական հանգամանքների էական փոփոխություն:

Թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործի քննությունից հետո, վերը շարադրված` փոփոխված էական փաստական հանգամանքների առկայությունը հիմք ընդունելով` գտնում եմ, որ տվյալ դեպքում չի խախտվել իրավական որոշակիության սկզբունքը:

Միևնույն ժամանակ հարկ է նկատել, որ ՀՀ դատական օրենսգրքի 153.2-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` արդարադատություն իրականացնելիս օրենքի մեկնաբանությունը, փաստերի և ապացույցների գնահատումն ինքնին չեն կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության:

Գտնում եմ, որ սույն պարագայում ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքում կխախտվի ՀՀ Դատական օրենսգրքի 153.2 հոդվածի 6-րդ կետը, ինչն անթույլատրելի է, քանի որ Դատարանը կաշկանդված կլինի ցանկացած գործով դատական ակտ կայացնելիս` օրենքը մեկնաբանելու, փաստերը և ապացույցները գնահատելու դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկվելու մտավախությամբ:

Վերոգրյալը հիմք ընդունելով, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 156-րդ հոդվածի 4-րդ կետի ա) ենթակետով` խնդրում եմ սույն կարգապահական վարույթը կարճել»:

Դատավոր Ա. Մելքումյանը ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին ներկայացրել է նաև լրացուցիչ բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«Հիմք ընդունելով 30.10.2017 թվականին կայացրած Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Արդարադատության խորհրդին դիմելու վերաբերյալ թիվ ԷԿ-1/2017 որոշումը, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 156 հոդվածի 7-րդ մասով` ներկայացվում են գրավոր լրացուցիչ բացատրություններ:

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը վերը նշված որոշմամբ, վկայակոչելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14, 52 հոդվածները, մեջբերելով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի թիվ ԵԱԴԴ/0913/02/13 քաղաքացիական գործով կայացրած որոշումը, արձանագրել է, որ Դատարանի կողմից խախտվել է իրավական որոշակիության սկզբունքը, մասնավորապես` Դատարանը վերլուծել և իրավական գնահատականներ է տվել մեկ այլ` թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով հետազոտված, գնահատված և օրինական ուժի մեջ մտած վճռում արտացոլված փաստերին` ըստ էության իրականացնելով այդ գործի վերաքննություն` նշելով, որ թիվ ԵԿԴ/1462/02/15 քաղաքացիական գործով հակընդդեմ հայցվորի պահանջը բավարարվել է` հիմքում դնելով մանկահասակ երեխայի տարիքը փոփոխված լինելու հանգամանքը, միևնույն ժամանակ հանձնաժողովը եզրակացությամբ նշել է, որ թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով կայացրած օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է, որ Անահիտ Սարգսյանի բնակարանային պայմանները հարմարավետ են երեխայի խնամքի իրականացման համար, Անահիտ Սարգսյանի բնակարանային պայմանների էական փոփոխություն տեղի չի ունեցել, ուստի Դատարանը, օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված միևնույն փաստը տարբեր, հակասական գնահատելով, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, որն էլ իր հերթին հանգեցրել է իրավական որոշակիության սկզբունքի խախտման:

Գտնում եմ, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14, 52 հոդվածների խախտման փաստը արձանագրելու համար անհրաժեշտ է անդրադառնալ այն հարցադրման պարզաբանմանը` արդյո՞ք պարտադիրության հատկանիշով օժտված և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի ուժով պարտադիր կատարման ենթակա թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններում, թիվ ԵԿԴ/1462/02/15 քաղաքացիական գործով առկա են եղել այնպիսի բավարար և ծանրակշիռ նոր փաստական հանգամանքներ` երեխայի բնակության վայրը փոփոխելու և հոր բնակության վայրով սահմանելու համար, թե՞ ոչ:

Հաշվի առնելով, որ Եզրակացությամբ նշվել է, որ Անահիտ Սարգսյանի բնակարանային պայմաններին գնահատական տալով` խախտվել է որոշակիության սկզբունքը, պետք է նախևառաջ պարզել` թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով արդյոք տրվել է Անահիտ Սարգսյանի բնակարանային պայմաններին գնահատական, և եթե այո, ապա թիվ ԵԿԴ/1462/02/15 քաղաքացիական գործով կայացրած դատական ակտի և թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով կայացրած և արդեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի ո՞ր եզրահանգումներն են հակասական և տարբեր:

Մասնավորապես` թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով նշվել է, որ (բառացի մեջբերում). «Անդրադառնալով ծնողների գույքային և ընտանեկան դրությանը, դատարանը արձանագրում է, որ համաձայն ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 26.05.2015թ. վկայականի` Երևան քաղաքի Աբովյան 29 շենքի 15/1 շինության սեփականատեր է հանդիսանում Անահիտ Սարգսյանը», «Բացի այդ, հակընդդեմ հայցվոր Անահիտ Սարգսյանի Երևան քաղաքի Աբովյան 29 շենքի 15/1 հասցեում գտնվող բնակարանը գտնվում է անմիջական հարևանությամբ իր ծնողների բնակարանին, որպիսի հանգամանքը թույլ կտա անհրաժեշտության դեպքում ապահովելու նաև երեխայի պապիկի և տատիկի անմիջական աջակցությունը երեխայի խնամքի իրականացմանը»: Անահիտ Սարգսյանի բնակարանի և բնակարանային պայմանների վերաբերյալ բացի վերոշարադրյալից այլ եզրահանգում /գնահատական/ առկա չէ:

Տվյալ դեպքում թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով կայացրած և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է, որ Երևան քաղաքի Աբովյան 29 շենքի 15/1 շինության սեփականատեր է Անահիտ Սարգսյանը, որպիսի փաստը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի ուժով հաստատվել է նաև թիվ ԵԿԴ/1462/02/15 քաղաքացիական գործով կայացված դատական ակտով, այսինքն` առկա չէ որևէ հակասական կամ տարբեր մեկնաբանություն, նշվել է նաև, որ բնակարանը գտնվում է անմիջական հարևանությամբ իր ծնողների բնակարանին, որպիսի հանգամանքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի ուժով հաստատվել է նաև թիվ ԵԿԴ/1462/02/15 քաղաքացիական գործով կայացված դատական ակտով, այսինքն` տվյալ դեպքում ևս որևէ հակասական կամ տարբեր մեկնաբանություն առկա չէ:

Հաշվի առնելով, որ թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով Անահիտ Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանի վերաբերյալ, առավել ևս բնակարանի պայմանների վերաբերյալ որևէ եզրահանգում, գնահատական առկա չէ, գտնում եմ, որ բնակարանային պայմանների մասով չի կարող արձանագրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտում բնակարանային պայմանների հարմարավետության վերաբերյալ գնահատականի բացակայության պայմաններում, իսկ այն պարագայում, եթե Հանձնաժողովը բնակարանի նկատմամբ սեփականատեր լինելու փաստը և բնակարանի` ծնողների բնակարանին հարևանությամբ լինելու փաստը կգնահատի որպես բնակարանի պայմանների հարմարավետության վերաբերյալ տրված գնահատական (այլ եզրահանգումների բացակայության պայմաններում), ապա այս դեպքում ևս չի կարող արձանագրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի խախտում, քանի որ նշվածի վերաբերյալ հակասական (տարբեր) գնահատական և եզրահանգում չի տրվել:

Թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելու մասին վճիռ կայացնելով` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հաշվի է առել երեխայի տարիքը, երեխայի մշտական բնակության վայրը սահմանելու հարցի տեսանկյունից կարևորել է երեխայի կապվածությունը մոր հետ, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, հատուկ խնամքի և հոգածության անհրաժեշտությունը, գույքային և ընտանեկան դրությունը:

Թիվ ԵԿԴ/1462/02/15 քաղաքացիական գործով երեխայի բնակության վայրը փոփոխելու և հոր բնակության վայրով սահմանելու համար հիմք է հանդիսացել հետևյալ փոփոխված ծանրակշիռ փաստական հանգամանքները`

1. Երևան քաղաքի «Կենտրոն» վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունը,

2. Ծնողներից յուրաքանչյուրի գույքային դրության էական փոփոխությունը,

3. Երեխայի տարիքի փոփոխությունը:

1.1 Թիվ ԵԿԴ/1462/02/15 քաղաքացիական գործի քննության ընթացքում Երևան քաղաքի «Կենտրոն» վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը եզրակացությամբ հայտնել է, որ երեխայի խնամքը կարող է իրականացնել ինչպես Անահիտ Սարգսյանը, այնպես էլ Վանանդ Անդրեասյանը: Այսինքն` տրվել է մասնագիտական կարծիք առ այն, որ երեխայի կապը և հարաբերությունները ծնողներից յուրաքանչյուրի հետ այնպիսին են, որի պարագայում հնարավոր է, որ երեխայի խնամքն ինչպես հորը հանձնվի, այնպես էլ մորը:

Մինչդեռ թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործի քննության ընթացքում ներկայացված Երևան քաղաքի «Կենտրոն» վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությամբ երեխայի խնամքը կարող էր իրականացնել բացառապես Անահիտ Սարգսյանը, ընդ որում` հիմք է ընդունվել բացառապես երեխայի տարիքը և հատուկ խնամքի անհրաժեշտությունը:

2.1 Թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով 09.10.2015 թվականին կայացրած դատական ակտով Դատարանը, հիմք ընդունելով գործում առկա համապատասխան աշխատանքային պայմանագիրը, արձանագրել է, որ Անահիտ Սարգսյանի աշխատավարձը կազմել է 150.000,0 ՀՀ դրամ գումար, մինչդեռ սույն գործի շրջանակներում արձանագրվել է, որ Անահիտ Սարգսյանի աշխատավարձը կազմում է 48.600 ՀՀ դրամ գումար (հիմք` Հայաստանում Ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտ հիմնադրամի ռեկտորի և գլխավոր հաշվապահի ստորագրությամբ և կնիքով հաստատված տեղեկանքը), քանի որ գործի քննության ընթացքում Դատարան է ներկայացվել 30.10.2015 թվականին աշխատանքից ազատելու վերաբերյալ թիվ 4 հրամանը (հրամանը արձակվել է թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով դատական ակտ կայացնելուց մոտ 20 օր անց), նոր աշխատանքային պայմանագիր կնքելու վերաբերյալ ապացույց գործում առկա չէ, ավելին` 13.09.2016 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Անահիտ Սարգսյանը ցուցմունք տալու ընթացքում հայտնել է, որ հանդիսանում է ընկերության բաժնետոմսերի միակ սեփականատերը (որի վերաբերյալ համապատասխան ապացույց ներկայացվել է) և վերջինս աշխատում է ՆՕՄ Պրոյեկտ ՍՊ ընկերությունում (նոր աշխատանքային պայմանագիր կնքելու վերաբերյալ ապացույց չի ներկայացրել), սակայն պատվերների քանակը նվազել է, գրեթե չկա, ուստի վերջինս նաև հիմնադրամում է դասավանդում և պատրաստվում է որակավորում ստանալ` երեխայի բարեկեցիկ ապագան ապահովելու համար:

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք: Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները: (...): «Անհրաժեշտ կենսապայմաններ» եզրույթը պետք է մեկնաբանվի երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար ծնողների կողմից այդ անհրաժեշտ կենսապայմաններն ապահովելու հնարավորության առկայության տեսանկյունից և միանշանակ է, որ երեխայի լավագույն շահը երբևիցե չպետք է պայմանավորված լինի բացառապես կողմերի գույքային դրությամբ, այնուհանդերձ, երբ գույքային դրությունը ժամանակի ընթացքում էապես է փոփոխվում, ինչը կասկածի տակ է դնում ծնողի` երեխայի լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հնարավորության առկայությունը, այն երեխայի լավագույն շահը բացահայտելիս ևս դառնում է առաջնային, իսկ սույն պարագայում Դատարանը գտել է, որ 48.600 ՀՀ դրամ գումարով հնարավոր չէ երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անգամ անհրաժեշտ նվազագույն կենսապայմաններն ապահովել` միաժամանակ հոգալով սեփական կարիքները, մինչդեռ հոր` Վանանդ Անդրեասյանի աշխատավարձը կազմել է 400.000 ՀՀ դրամ գումար:

3.1 Թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով դատական ակտ կայացնելիս երեխան մոտ 1.8 տարեկան է եղել, մինչդեռ սույն գործով դատական ակտ կայացնելիս` մոտ 3.5 տարեկան, այսինքն` տեղի է ունեցել փաստական հանգամանքների էական փոփոխություն:

Թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործի քննությունից հետո, վերը շարադրված` փոփոխված էական փաստական հանգամանքների առկայությունը հիմք ընդունելով` գտնում եմ, որ տվյալ դեպքում չի խախտվել իրավական որոշակիության սկզբունքը:

Միևնույն ժամանակ հարկ է նկատել, որ ՀՀ դատական օրենսգրքի 153.2-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` արդարադատություն իրականացնելիս օրենքի մեկնաբանությունը, փաստերի և ապացույցների գնահատումն ինքնին չեն կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության:

Գտնում եմ, որ սույն պարագայում ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքում կխախտվի ՀՀ դատական օրենսգրքի 153.2-րդ հոդվածի 6-րդ կետը, ինչն անթույլատրելի է, քանի որ Դատարանը կաշկանդված կլինի ցանկացած գործով դատական ակտ կայացնելիս` օրենքը մեկնաբանելու, փաստերը և ապացույցները գնահատելու դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկվելու մտավախությամբ:

Վերոգրյալը հիմք ընդունելով, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 156-րդ հոդվածի 4-րդ կետի ա) ենթակետով, 7-րդ կետով խնդրում եմ եզրակացությունը փոխել և կարգապահական վարույթը կարճելու վերաբերյալ որոշում կայացնել»:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահող դատավոր` Ա. Սուքոյան), քննելով թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործն ըստ հայցի Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիի ընդդեմ Անահիտ Սարգսյանի, երրորդ անձ` Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի` երեխայի բնակության վայրը հոր բնակության վայրով որոշելու պահանջի մասին, ինչպես նաև ըստ հակընդդեմ հայցի Անահիտ Սարգսյանի ընդդեմ Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիի, երրորդ անձ` Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի, Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի` երեխայի խնամքը մորը հանձնելու, բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելու պահանջի մասին, 09.10.2015թ. կայացված վճռով սկզբնական հայցը կարճել է հայցվորի կողմից դատաքննության ընթացքում հայցից հրաժարվելու հիմքով, իսկ հակընդդեմ հայցը` բավարարել:

2) Թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով ներկայացված Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի 02.06.2015թ. թիվ 28/21-3715 եզրակացության համաձայն` Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմինը` ղեկավարվելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 67 հոդվածով 27.05.2015թ. կայացված հերթական նիստում քննարկելով կողմերի պահանջները կատարել է կյանքի և կենսապայմանների հետազոտություն և առաջարկել է դատարանի երեխայի բնակության վայրը սահմանել մոր բնակության վայրով:

3) Թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով ներկայացված Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի 15.06.2015թ. թիվ 23/07-7005 Անահիտ Սարգսյանի, Արեգ և Վանանդ Անդրեասյանների կյանքի հետազոտության ակտի և վեճի էության մասին եզրակացության համաձայն` երեխա` Արեգ Վանանդ Անդրեասյանի խնամքը կարող է հանձնվել մորը, և բնակության վայրը կարող է սահմանվել մոր` Անահիտ Սարգսյանի բնակության վայրը` ք. Երևան, Աբովյան 29, 15/1 բնակարան հասցեն:

4) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Հունանյան, դատավորներ` Լ. Գրիգորյան, Հ. Ենոքյան) կողմից թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով 25.02.2016թ. կայացված որոշմամբ ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.04.2016թ. որոշմամբ թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, և թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով կայացված վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

5) Դիմելով դատարան` Անահիտ Սարգսյանը պահանջել է ամուսնալուծել իրեն և Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիին, 10.10.2013թ. ծնված Արեգ Անդրեասյան Ազարարգիթիի խնամքը հանձնել իրեն` մորը` բնակության վայրը սահմանելով ըստ մոր բնակության վայրի, Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիից հօգուտ Արեգ Անդրեասյան Ազարարգիթիի բռնագանձել ալիմենտ վաստակի և եկամտի 1/4 մասով, ինչպես նաև պարտավորեցնել Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիին Անահիտ Սարգսյանին վերադարձնել սեփականության իրավունքով իրեն պատկանող ոսկյա իրերը:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր` Ա. Մելքումյան) 10.04.2015թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, և գործը դատաքննության նախապատրաստելու համար հրավիրվել է նախնական դատական նիստ:

Փոփոխելով հայցը` Անահիտ Սարգսյանը պահանջել է ամուսնալուծել իրեն և Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիին, 10.10.2013թ. ծնված Արեգ Անդրեասյան Ազարարգիթիի խնամքը հանձնել իրեն` մորը` բնակության վայրը սահմանելով ըստ մոր բնակության վայրի, Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիից հօգուտ Արեգ Անդրեասյան Ազարարգիթիի բռնագանձել ալիմենտ վաստակի և եկամտի 1/4 մասով, պարտավորեցնել Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիին Անահիտ Սարգսյանին վերադարձնել սեփականության իրավունքով իրեն պատկանող ոսկյա իրերը, ինչպես նաև բաժանել ամուսինների ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Վանանդ Անդրեասյան Ազարարգիթին պահանջել է Արեգ Անդրեասյան Ազարարգիթիի բնակության վայրը սահմանել ըստ իր` հոր բնակության վայրի, ինչպես նաև Անահիտ Սարգսյանից հօգուտ Արեգ Անդրեասյան Ազարարգիթիի բռնագանձել աշխատավարձի 1/4 մասով ալիմենտ:

Դատարանի 22.09.2015թ. որոշմամբ պատասխանող Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիի հակընդդեմ հայցադիմումն ընդդեմ Անահիտ Սարգսյանի, երրորդ անձինք` Աջափնյակ վարչական շրջանի և Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների` Արեգ Անդրեասյան Ազարարգիթիի բնակության վայրը հոր` Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիի բնակության վայրով որոշելու պահանջի մասով ընդունումը մերժվել է, իսկ աշխատավարձի 1/4 մասով ալիմենտ բռնագանձելու պահանջի մասով հակընդդեմ հայցադիմումն ընդունվել է վարույթ և նշանակվել քննության:

Ավելացնելով հայցապահանջը` Վանանդ Անդրեասյան Ազարարգիթին պահանջել է սահմանել Արեգ Անդրեասյան Ազարարգիթիի հետ տեսակցության կարգ` յուրաքանչյուր հինգշաբթի օրը ժամը 14:00-ից մինչև կիրակի օրը ժամը 10:00-ը:

Հակընդդեմ հայցադիմումի լրացման պահանջ ներկայացնելով` Վանանդ Անդրեասյան Ազարարգիթին պահանջել է Արեգ Անդրեասյան Ազարարգիթիի բնակության վայրը որոշել հոր` Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիի բնակության վայրով:

Հակընդդեմ հայցի հիմքի և առարկայի փոփոխության դիմումով Վանանդ Անդրեասյան Ազարարգիթին պահանջել է ձևափոխել Արեգ Անդրեասյան Ազարարգիթիի բնակության վայրը և սահմանել այն հոր բնակության վայրով:

Փոփոխելով հայցը` Անահիտ Սարգսյանը պահանջել է ամուսնալուծել իրեն և Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիին, Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիից հօգուտ Արեգ Անդրեասյան Ազարարգիթիի բռնագանձել ալիմենտ կայուն դրամական գումարով` յուրաքանչյուր ամիս 100.000 ՀՀ դրամի չափով, ալիմենտի բռնագանձումն սկսել 09.04.2015 թվականից, Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիից հօգուտ Անահիտ Սարգսյանի բռնագանձել դատական ծախսերը վճարված պետական տուրքի գումարները` 8.000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը` 1.000.000 ՀՀ դրամի չափով:

6) 28.11.2016 թվականին կազմած Անահիտ Սարգսյանի, Արեգ և Վանանդ Անդրեասյանների կյանքի հետազոտության ակտի և վեճի էության մասին եզրակացության համաձայն` Երևան քաղաքի «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավարին առընթեր խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը չի բացառել Արեգ Վանանդի Անդրեասյանի բնակության վայրի սահմանումը հոր բնակության վայրում` քաղաք Երևան, Վահագնի թաղամաս, Մեղրի 8 հասցեում:

7) 05.12.2016 թվականին կազմած Անահիտ Սարգսյանի, Արեգ և Վանանդ Անդրեասյանների կյանքի հետազոտության ակտի և վեճի էության մասին եզրակացության համաձայն` Երևան քաղաքի «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավարին առընթեր խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը գտել է, որ Արեգ Վանանդ Անդրեասյանի բնակության վայրը հնարավոր է սահմանել նաև մոր բնակության վայրում` քաղաք Երևան, Աբովյան 29, 15/1 հասցեում:

8) 15.11.2016 թվականին կազմած եզրակացության համաձայն` Երևանի «Աջափնյակ» վարչական շրջանի ղեկավարին առընթեր խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը գտել է, որ Արեգ Վանանդի Անդրեասյանի բնակության վայրը հոր բնակության վայրով որոշելու և մշտական խնամքը հորը հանձնելու դեպքում երեխայի մոտ հնարավոր է առաջանան հոգեբանական խնդիրներ, ինչը չի բխում երեխայի լավագույն շահերից:

9) Հայաստանում Ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտ հիմնադրամի ռեկտորի և գլխավոր հաշվապահի ստորագրությամբ և կնիքով հաստատված տեղեկանքի համաձայն` Անահիտ Սարգսյանն աշխատում է հիմնադրամում որպես դասախոս:

10) Թիվ ԵԿԴ/1462/02/15 քաղաքացիական գործով 13.09.2016 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Անահիտ Սարգսյանը հայտնել է, որ աշխատում է «ՆՕՄ Պրոյեկտ» ՍՊ ընկերությունում: Գործում առկա է 30.10.2015 թվականի Անահիտ Սարգսյանին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատելու վերաբերյալ թիվ 4 հրամանը:

«ՆՕՄ պրոյեկտ» ՍՊ ընկերության 2010թ. կանոնադրության հավելվածի համաձայն` ընկերության 100 տոկոս բաժնեմասերի սեփականատեր է Անահիտ Սարգսյանը:

11) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր` Ա. Մելքումյան) կողմից թիվ ԵԿԴ/1462/02/15 քաղաքացիական գործով 02.03.2017 թ. կայացված վճռով վճռվել է. «Անահիտ Վահանի Սարգսյանի ընդդեմ Վանանդ Արտուշ Անդրեասյան Ազարարգիթիի` ամուսնությունը լուծելու, 100.000 ՀՀ դրամ գումարի չափով ալիմենտ բռնագանձելու և դատական ծախսի հարցի լուծման պահանջների մասին հայցը բավարարել մասնակի, իսկ Վանանդ Արտուշ Անդրեասյան Ազարարգիթիի ընդդեմ Անահիտ Վահանի Սարգսյանի, երրորդ անձինք` Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի` Արեգ Վանանդի Անդրեասյան Ազարարգիթիի բնակության վայրը հոր` Վանանդ Արտուշ Անդրեասյան Ազարարգիթիի բնակության վայրով որոշելու և աշխատավարձի 1/4 չափով ալիմենտ բռնագանձելու պահանջների մասին հակընդդեմ հայցը բավարարել: Լուծել Երևան քաղաքի ՔԿԱԳ գործակալության Կենտրոնի և Նորք-Մարաշի տարածքային բաժնում ամուսնության վերաբերյալ ակտերի գրանցման գրքում 03.08.2011թ. կատարված և թիվ 386 համարի ներքո պետական գրանցված ԻԻՀ քաղաքացի Վանանդ Արտուշ Անդրեասյան Ազարարգիթիի և ՀՀ քաղաքացի Անահիտ Վահանի Սարգսյանի ամուսնությունը: Վանանդ Արտուշ Անդրեասյան Ազարարգիթիից հօգուտ Անահիտ Վահանի Սարգսյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար և 500.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, մնացած պահանջների մասով` սկզբնական հայցը մերժել:

Արեգ Վանանդի Անդրեասյան Ազարարգիթիի (ծնված` 17.10.2013թ.) բնակության վայրը սահմանել հոր` Վանանդ Արտուշ Անդրեասյան Ազարարգիթիի բնակության վայրը:

Անահիտ Վահանի Սարգսյանից հօգուտ Վանանդ Արտուշ Անդրեասյան Ազարարգիթիի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար»:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր` Ա. Մելքումյան) «Վրիպակն ուղղելու մասին» 31.03.2017թ. որոշմամբ որոշվել է դատարանի 02.03.2017թ. վճռի եզրափակիչ մասում նշել. «Անահիտ Վահանի Սարգսյանից հօգուտ Վանանդ Արտուշ Անդրեասյան Ազարարգիթիի (ծնված` 17.10.2013թ.) ապրուստի միջոց բռնագանձել ալիմենտ` Անահիտ Վահանի Սարգսյանի աշխատավարձի 1/4 չափով` դատարան դիմելու օրվանից` 18.09.2015 թվականից մինչև ՀՀ ընտանեկան օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` երեխային վճարվող ալիմենտին վերաբերելի հիմքերից որևէ մեկի վրա հասնելը: Անահիտ Վահանի Սարգսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե բռնագանձել բավարարված ամենամսյա ալիմենտի գումարի մեկ տարվա կտրվածքով հաշվարկվող գումարի 2 տոկոսի չափով գումար` որպես պետական տուրքի գումար»:

12) Դատարանը, բավարարելով թիվ ԵԿԴ/1462/02/15 քաղաքացիական գործով հակընդդեմ հայցադիմումը, մասնավորապես պատճառաբանել է. «Դատարանը, ուսումնասիրելով գործում առկա ապացույցներն առանձին-առանձին, ինչպես նաև համակցության մեջ, լսելով վկաների ցուցմունքները, գործին մասնակցող անձանց ցուցմունքները, հիմնավոր է համարում հակընդդեմ հայցվորի պահանջը` հետևյալ պատճառաբանությամբ` երեխան արդեն գրեթե երեք ու կես տարեկան է, այսինքն` երեխան այլևս կրծքով չի կերակրվում, շատ գործողություններ կատարում է ինքնուրույն:

ՈՒսումնասիրելով գործով ներկայացված լուսանկարները, երևում է, թե ինչպիսի բնակարանային պայմաններ ունեն կողմերը, մասնավորապես` քաղաք Երևան, Վահագնի թաղամաս, Մեղրի 8 հասցեում գտնվող առանձնատունն ավելի մեծ է, ունի մեծ բակ, որտեղ երեխան կարող է խաղալ, քաղաքի կենտրոնից ավելի հեռու է գտնվում, նշված տարածքն ավելի քիչ է բնակեցված, մեքենաները ավելի քիչ են, հետևապես օդը համեմատաբար ավել քիչ աղտոտված է, մինչդեռ Անահիտ Սարգսյանի բնակարանը գտնվում է քաղաքի կենտրոնում, որտեղ օդն ավելի աղտոտված է, այն շատ ավելի փոքր է, բնակարանի պատուհանները բավականին ցածր են տեղադրված, ինչը նշանակում է, որ երեխան կարող է պատուհանները բացել, բարձրանալ պատուհանագոգին և վայր ընկնել, այսինքն` Վանանդ Անդրեասյանի բնակարանային պայմանները ավելի բարեկեցիկ են և անվտանգ:

Դատարանը նաև հաշվի է առել, որ Անահիտ Սարգսյանը բնակվում է առանձին, իսկ Վանանդ Անդրեասյան Ազարարգիթին` ծնողների և քրոջ հետ, ինչը նշանակում է, որ երեխան ոչ միայն հոր ուշադրության կենտրոնում է լինելու, այլև վերջինիս ծնողների, քրոջ, հարկ եղած դեպքում տնաշխատների` ուշադրության կենտրոնում, ինչը սույն պարագայում շատ կարևոր է, քանի որ ինչպես Անահիտը, այնպես էլ Վանանդը աշխատում են: Թեև Անահիտը նշել է, որ աշխատանքը տանն է կատարում և, երբ երեխան քնած է լինում, այնուհանդերձ երեխան մանկահասակ է, և այլ անձանց ուշադրության կենտրոնում գտնվելը, ելնելով երեխայի անվտանգության նկատառումներից, ավելի նախընտրելի է, մինչդեռ Անահիտ Սարգսյանի ծնողները թեև ապրում են նույն շենքում, այնուհանդերձ պայմանավորված առանձին բնակարաններում ապրելու հանգամանքով չեն կարող նույնչափ ուշադրության կենտրոնում պահել երեխային, որքան Վանանդ Անդրեասյանի ծնողները: (...)

Տվյալ դեպքում թիվ ԵԿԴ/1304/02/15 և թիվ ԵԿԴ/1462/02/15 քաղաքացիական գործերով կողմերը նույնանում են, միևնույն ժամանակ նույնանում է հայցի առարկան, այն է` երեխայի բնակության վայրը սահմանելը, սակայն սույն քաղաքացիական գործերով չեն նույնանում հիմքերը, մասնավորապես` երեխայի տարիքը. թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով դատական ակտը կայացվել է դեռևս 09.10.2015 թվականին, երբ երեխան մոտ երկու տարեկան էր, այսինքն` երեխայի հատուկ խնամքի անհրաժեշտությունը` պայմանավորված երեխայի տարիքի հետ, վերացել է, քանի որ երեխան արդեն շատ գործողություններ ինքնուրույն է կատարում, խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացությունը, որով չի բացառվել երեխայի բնակության վայրը հոր բնակության վայրով սահմանելը: (...)»:

13) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Մկրտչյան, դատավորներ` Կ. Հակոբյան, Ն. Բարսեղյան) 22.06.2017թ. որոշմամբ Անահիտ Սարգսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և դատարանի 02.03.2017թ. վճիռը մասնակիորեն` Վանանդ Արդուշ Անդրեասյան Ազարարգիթիի հակընդդեմ հայցը բավարարելու և Անահիտ Սարգսյանի` 100.000 ՀՀ դրամի չափով ալիմենտ բռնագանձելու պահանջը մերժելու և համապատասխանաբար նաև դատական ծախսեր բռնագանձելու մասերով բեկանվել և փոփոխվել է, հայցն ալիմենտի բռնագանձման մասով բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել, ամուսնությունը լուծելու մասով վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

14) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06.09.2017թ. որոշմամբ թիվ ԵԿԴ/1462/02/15 քաղաքացիական գործով ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննարկելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Ա. Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ.

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավական գործողության հարցին` նշելով, որ յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքը պահպանված է համարվում այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, և կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի (տե՛ս Գայանե Վարդանյանն ընդդեմ Վարդան և Միշա Վարդանյանների ու մյուսների թիվ ԱՐԴ/0062/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր` Ա. Սուքոյան) օրինական ուժի մեջ մտած 09.10.2015 թվականի վճռով Անահիտ Սարգսյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիի, երրորդ անձ` Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի, Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի` երեխայի խնամքը մորը հանձնելու` բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելով, պահանջի մասին բավարարվել է: Արեգ Անդրեասյան Ազարարգիթիի (ծնված 17.10.2013թ.) մշտական բնակության վայր սահմանվել է մոր` Անահիտ Սարգսյանի բնակության վայրը:

Դատարանը, բավարարելով թիվ ԵԿԴ/1462/02/15 քաղաքացիական գործով Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիի հակընդդեմ հայցն ընդդեմ Անահիտ Սարգսյանի, երրորդ անձինք` Աջափնյակ վարչական շրջանի և Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների` Արեգ Անդրեասյան Ազարարգիթիի բնակության վայրը հոր` Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիի բնակության վայրով որոշելու պահանջի մասին, մասնավորապես պատճառաբանել է. «Դատարանը, ուսումնասիրելով գործում առկա ապացույցներն առանձին-առանձին, ինչպես նաև համակցության մեջ, լսելով վկաների ցուցմունքները, գործին մասնակցող անձանց ցուցմունքները, հիմնավոր է համարում հակընդդեմ հայցվորի պահանջը` հետևյալ պատճառաբանությամբ` երեխան արդեն գրեթե երեք ու կես տարեկան է, այսինքն` երեխան այլևս կրծքով չի կերակրվում, շատ գործողություններ կատարում է ինքնուրույն: (...)»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշումներով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին և այդ սկզբունքի շրջանակներում` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշին, մասնավորապես արձանագրել է. «(...) Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որի համաձայն` պայմանավորվող կողմերի ընդհանուր ժառանգության մասն է իրավունքի գերակայությունը, որի հիմնարար հայեցակետերից է իրավական որոշակիության սկզբունքը, որն iոter alia պահանջում է, որ դատարանի կողմից որևէ հարցի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտը կասկած չհարուցի (տե՛ս, Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի գործով Եվրոպական դատարանի 28.10.1999 թվականի վճիռը, գանգատ թիվ 28342/95, կետ 61), միաժամանակ նշել է, որ իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է res jսdicata սկզբունքի, այն է` դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքի պահպանում: Այդ սկզբունքը պահանջում է, որ կողմերից ոչ մեկը չունենա իրավունք պահանջելու վերջնական և պարտադիր դատական ակտի վերանայում` ուղղակի գործի կրկնակի քննության և գործով նոր ակտի կայացման նպատակով: Այսինքն` հարցի առնչությամբ երկու կարծիքի առկայության հնարավորությունը չպետք է հիմք հանդիսանա կրկնակի քննության համար: Նահանջն այդ սկզբունքից արդարացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է էական և անհերքելի բնույթ ունեցող հանգամանքներում:

Իրավական որոշակիության սկզբունքի բովանդակության մեջ ներառվում են հետևյալ դրույթները.

- դատարանների կողմից կայացված վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական որոշումները ենթակա չեն վերանայման,

- անթույլատրելի է դատարանի կողմից արդեն մեկ անգամ լուծված գործի կրկնակի քննություն,

- կողմերից ոչ մեկը չի կարող պահանջել վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայում միայն կրկնակի քննության իրականացման և նոր ակտի կայացման նպատակով,

- վերջնական դատական ակտի վերանայումը նահանջ չէ իրավական որոշակիության սկզբունքից, եթե այն իրականացվում է դատական սխալի, արդարադատության սխալ իրականացման ուղղման նպատակով,

- վերանայումը չի կարող լինել բողոքարկման քողարկված ձև, իսկ գործի նկատմամբ կողմերի հակադիր հայացքների առկայությունն ինքնին չի կարող հիմք ծառայել վերջնական դատական ակտի վերանայման համար:

Իրավական որոշակիության դրույթներին լիարժեք չափով չհամապատասխանող դատավարության փուլերի առկայությունը բերում է գործի քննության ժամկետների ավելացմանը, ինչն ակնհայտորեն հետապնդվում է գործերի քանակի աճով, ինչում Եվրոպական դատարանը տեսնում է ողջամիտ ժամկետներում դատական վեճերի քննության սկզբունքի խախտում:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ իրավական որոշակիության սկզբունքը, ըստ էության, երաշխավորում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայունությունը, ինչը, ի թիվս այլ հատկանիշների (անհերքելիություն, բացառիկություն, նախադատելիություն), ենթադրում է այդպիսի դատական ակտի պարտադիրությունը: Պարտադիրության հատկանիշն անմիջականորեն բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի իրավակարգավորումից և ենթադրում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք և քաղաքացիներն իրենց գործունեության ընթացքում պարտավոր են հաշվի առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և իրավունք չունեն տվյալ դատական ակտով կայացված հարցի վերաբերյալ կայացնելու նոր որոշում (տե՛ս Անժելա և Նունե Հարությունյաններն ընդդեմ Բեգլար Մկրտումյանի թիվ ԵԱԴԴ/0913/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը)»:

Վերոշարադրյալի արդյունքում Խորհուրդը գտնում է, որ մանկահասակ երեխայի տարիքը փոփոխված լինելու հանգամանքը, ինչպես նաև դատավորի կողմից վկայակոչված Երևան քաղաքի «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավարին առընթեր խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունը կամ ծնողի գույքային դրության էական փոփոխությունը (մասնավորապես վերջինիս կողմից ալիմենտ բռնագանձելու պահանջ ներկայացված լինելու պայմաններում) առանձին-առանձին կամ իրենց համակցության մեջ չեն կարող դիտարկվել որպես «էական և անհերքելի բնույթ ունեցող հանգամանք» և բավարար լինել իրավական որոշակիության սկզբունքից նահանջ կատարելու համար:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Խորհուրդը գտնում է, որ թիվ ԵԿԴ/1462/02/15 քաղաքացիական գործով հակընդդեմ հայցի բավարարմամբ լիովին անտեսվել է թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած 09.10.2015 թվականի վճիռը, որը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն, պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Այսինքն` խախտվել է իրավական որոշակիության սկզբունքը, որը հանգեցնում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտմանը:

2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում»:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերոնշյալ իրավական նորմի վերլուծությանը, նշել է, որ «(...) օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նույն անձանց միջև այլ գործի քննության արդյունքում նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում է նախկինում քննված այլ գործով արդեն իսկ հաստատված հանգամանքներին:

Գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները հետագա դատավարություններում հերքելու արգելք: Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն` ներմուծելու նման հանգամանքը նոր կայացվող դատական ակտում: Որպես կանոն, դատական ակտերի պրեյուդիցիալ կապը ենթադրում է դատական ակտի նախադատելիության տարածում ամբողջ ծավալով` թե՛ գործին մասնակցող անձանց, թե՛ դատարանի վրա (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետ): Հետևաբար նախադատելիությունն օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն: (...) Դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության օբյեկտիվ սահմանները որոշվում են հանգամանքների այն շրջանակով, որոնք պետք է հաստատված լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և ենթակա չեն կրկին ապացուցման կամ հերքման այլ գործ քննելիս» (տե՛ս «Սաթնէ» ՍՊԸ-ն ընդդեմ Աշոտ և Հենրիկ Այվազյանների թիվ 3-93(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ համաձայն ընդհանուր կանոնի` նախադատելիությունն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ սահմաններ: Նախադատելիության օբյեկտիվ սահմանները կազմում են այն փաստական հանգամանքները, որոնք հաստատվել են ավելի վաղ քննված գործով օրինական ուժի մեջ մտած վճռով:

Նախադատելիության սուբյեկտիվ սահմաններն այն անձինք են, որոնց համար դատական ակտով հաստատված հանգամանքներն ունեն նախադատելի նշանակություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի իրավակարգավորումից հետևում է, որ փաստերը կարող են նախադատելի նշանակություն ունենալ այն անձանց համար, որոնք մասնակցել են գործի քննությանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ ընդգծել է, որ նախադատելիության ինստիտուտը կարևոր նշանակություն ունի դատական խնայողության սկզբունքի ապահովման և դատական ակտերի միջև անհաղթահարելի հակասությունների կանխարգելման առումով: Մասնավորապես` այն մի կողմից կոչված է պարզեցնելու խախտված իրավունքները վերականգնելու դատավարական կարգը` ազատելով կողմերին նույն փաստը կրկին ապացուցելու պարտականությունից, մյուս կողմից կոչված է բացառելու միևնույն փաստերի տարբեր, հակասական գնահատումը, որը կարող է հանգեցնել իրավական որոշակիության սկզբունքի խախտման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված նորմի նպատակն է պարզեցնել ապացուցման գործընթացը, այն է` միևնույն փաստը մեկ անգամ մեկ այլ դատարանի կողմից հաստատված լինելու դեպքում կողմերին և դատարանին ազատել այդ փաստերը հաստատելու գործընթացը կրկին կատարելու բեռից, ընդ որում, նախադատելիության կիրառման համար օրենսդիրը կարևորել է այն հանգամանքը, որ նոր քննվող գործը վերաբերի միևնույն անձանց միջև վեճին (տե՛ս Մանյա Մանուկյանն ընդդեմ Աշտարակի քաղաքապետարանի թիվ ԱՐԱԴ/0209/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ ԵԿԴ/1304/02/15 և թիվ ԵԿԴ/1462/02/15 քաղաքացիական գործերով կողմերը նույն անձինք են: Թիվ ԵԿԴ/1462/02/15 քաղաքացիական գործում բացակայում է գործով հայցվոր և թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով հակընդդեմ հայցվոր Անահիտ Սարգսյանի բնակարանային պայմանների էական փոփոխություն տեղի ունենալու փաստը հիմնավորող որևէ ապացույց:

Խորհուրդն արձանագրում է, որ թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած 09.10.2015 թվականի վճռով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահող դատավոր` Ա. Սուքոյան), ի թիվս այլոց, գնահատելով կողմերի գույքային դրությունը, եկել է այն եզրահանգման, որ երեխայի լավագույն շահն ապահովելու համար նպատակահարմար է երկու տարեկան երեխայի` Արեգ Անդրեասյան Ազարարգիթիի մշտական բնակության վայր սահմանել մոր` Անահիտ Սարգսյանի բնակության վայրը:

Այսինքն` դատարանը, թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով Անահիտ Սարգսյանի հակընդդեմ հայցը բավարարելով, հաստատված է համարել այն հանգամանքը, որ վերջինիս բնակարանային պայմանները հարմարավետ են երեխայի խնամքի իրականացման համար:

Վերոգրյալի արդյունքում Խորհուրդը գտնում է, որ նույն անձանց միջև քննված և թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած 09.10.2015 թվականի վճռով հաստատված վերը նշված հանգամանքը թիվ ԵԿԴ/1462/02/15 քաղաքացիական գործով ապացուցման կարիք չունի:

Մինչդեռ Դատարանը, թիվ ԵԿԴ/1462/02/15 քաղաքացիական գործով քննարկման առարկա դարձնելով Անահիտ Սարգսյանի չփոփոխված բնակարանային պայմանները, թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված միևնույն փաստին հակասական գնահատական է տվել:

Նման պայմաններում Խորհուրդը գտնում է, որ թիվ ԵԿԴ/1462/02/15 քաղաքացիական գործով Դատարանը նախկինում քննված` թիվ ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքը կրկին քննարկման առարկա է դարձրել, ինչի հետևանքով խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը:

Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ Դատարանի դատավոր Ա. Մելքումյանն արդարադատություն իրականացնելիս կոպիտ անփութությամբ, քանի որ դատավորը տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր կանխատեսել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թույլ է տվել դատավորի բարձր կոչման հետ անհամատեղելի նյութական և դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնց առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով: Նշված խախտումները ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 153.2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Խորհուրդը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Մելքումյանին հայտարարել նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

    Արդարադատության խորհրդի անդամներ`      Ա. Բաբայան

                                           Ռ. Բարսեղյան

                                           Ա. Դարբինյան

                                           Գ. Խանդանյան

                                           Ա. Խաչատրյան

                                           Մ. Հարթենյան

                                           Գ. Ղազինյան

                                           Ե. Սողոմոնյան

                                           Վ. Ստեփանյան

                                           Հ. Փանոսյան

                                           Ս. Օհանյան

 

 

pin
Արդարադատության խորհուրդ
24.11.2017
N ԱԽ-17-Ո-17
Որոշում