Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ Գ ...

04.08.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   19.12.2017  -ից մինչեւ   04.08.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 10.07.18 թիվ 763-Ն որոշում)

i

040.1597.151217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 դեկտեմբերի 2017 թվականի N 1597-Ն

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՎՃԱՐՎՈՂ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 115.3-րդ հոդվածի 6.1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության արդյունքների գնահատման հանձնաժողովի անդամի կողմից յուրաքանչյուր գրավոր աշխատանքի ստուգման և գնահատման դիմաց սահմանել 5000 դրամի չափով հատուցում:

2. Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության արդյունքների բողոքարկման հանձնաժողովի անդամի կողմից յուրաքանչյուր բողոքի քննության դիմաց սահմանել 3750 դրամի չափով հատուցում:

3. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամներին վճարումները կատարվում են մինչև որակավորման գրավոր քննությանը հաջորդող ամսվա 15-ը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2017 թվականի հոկտեմբերի 31-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.12.2017
N 1597-Ն
Որոշում