Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1660.211217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 դեկտեմբերի 2017 թվականի N 1660-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ ու 688-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետով, 5-րդ և 6.4-րդ կետերով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի Տուֆագործների փողոց 24 հասցեում գտնվող` 96 543 000 դրամ գնահատված արժեքով, 7316.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով դպրոցի շենքը (երկու հարկ և նկուղ), 40.5 քառ. մետր մակերեսով ենթակայանը, 25 քառ. մետր մակերեսով օժանդակ շինությունը, 87.12 քառ. մետր մակերեսով (200.37 խոր. մետր) պարիսպը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.76 հեկտար հողատարածքը (այսուհետ` անշարժ գույք) անհատույց օգտագործման իրավունքով, 20 տարի ժամկետով հանձնել «ՉԵԽ-ԱՐՄ-ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը` Արշակունյաց պողոտա 127/21, Էրեբունի 0007, Երևան, Հայաստան)` իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի քաղաքային համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հայտի հիման վրա սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նպատակային նշանակությունը փոխել արտադրականի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո, երկամսյա ժամկետում, ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ`

1) ընկերությունը պարտավորվում է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով` շենքի վերակառուցման և տեխնոլոգիական սարքավորումների ձեռքբերման համար կատարել 1 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի ներդրումներ և ստեղծել 500 աշխատատեղ` 120 000 դրամ միջին աշխատավարձով (հարկված)` պահպանելով մինչև 2026 թվականի ավարտը, որից.

ա. մինչև 2019 թվականի հոկտեմբերի 1-ը` 600 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի ներդրումներ և 200 աշխատատեղ,

բ. մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը` 200 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի ներդրումներ և 150 աշխատատեղ,

գ. մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը` 200 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի ներդրումներ և 150 աշխատատեղ.

2) ընկերությունը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն` յուրաքանչյուր տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում.

3) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50 տոկոսը կատարելու դեպքում ընկերությունը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով.

4) սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում ընկերությունը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարած ներդրումների գումարի 15 տոկոսի չափով.

5) ընկերության կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման.

6) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` ընկերության միջոցների հաշվին:

(3-րդ կետը փոփ. 29.11.2018 թիվ 1354-Ա որոշում)

4. Սահմանել, որ ընկերությունն ունի անհատույց օգտագործման իրավունքով իրեն հանձնված սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի գնման նախապատվության իրավունք:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.12.2017
N 1660-Ա
Որոշում