Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏ ...

 

 

041.1535.261217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 դեկտեմբերի 2017 թվականի N 1535-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) զբոսաշրջության ոլորտին առնչվող, սակայն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի իրավասություններից դուրս հարցերի քննարկման նպատակով:

2. Հաստատել`

1) հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2017 թ. դեկտեմբերի 26-ի

N 1535-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ս. Վ. Սիսեռյան     - ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար

                         (հանձնաժողովի նախագահ)

 

    Տ. Խաչատրյան       - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների նախարարի

                         պաշտոնակատար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

    Հ. Գրիգորյան       - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների

                         նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ

 

    Ա. Արզումանյան     - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական տեխնոլոգիաների

                         նախարարի տեղակալ

 

    Տ. Գալստյան        - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

 

    Հ. Սիմիդյան        - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարարի

                         տեղակալ

 

    Ա. Ղազարյան        - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

 

    Տ. Ռևազյան         - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվության

                         տեխնոլոգիաների նախարարության քաղաքացիական

                         ավիացիայի կոմիտեի պետ

 

    Ա.  Մինասյան       - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական

 

    Ա. Խզմալյան        - Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի

                         տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ա. Կիրակոսյան      - Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

Տ. Ասողիկ քահանա  - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի

    Կարապետյան           տնօրեն (համաձայնությամբ)

(1-ին հավելվածը փոփ. 29.11.2018 թիվ 1606-Ա որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2017 թ. դեկտեմբերի 26-ի

N 1535-Ա որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են զբոսաշրջության ոլորտին առնչվող, սակայն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի իրավասություններից դուրս հարցերի քննարկման նպատակով ստեղծված հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) աշխատանքների կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ

 

3. Հանձնաժողովի նպատակն է զբոսաշրջության ոլորտին առնչվող հարցերով պետական մարմինների աշխատանքների մեկտեղումը, զբոսաշրջության ոլորտին առնչվող, սակայն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի իրավասություններից դուրս հարցերի քննարկումը, լուծմանն ուղղված առաջարկությունների մշակումն ու ներկայացումն իրավասու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով:

5. Հանձնաժողովը ղեկավարում և հանձնաժողովի նիստերը հրավիրում է հանձնաժողովի նախագահը:

6. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարում է հանձնաժողովի նախագահի տեղակալը:

7. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

8. Հանձնաժողովում որոշումներն ընդունվում են նիստին մասնակցած հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

9. Հանձնաժողովի նիստն արձանագրվում է: Արձանագրությունը, որը ներառում է նիստի ընթացքում բարձրացված հարցերը և դրանց լուծման վերաբերյալ առաջարկները, ստորագրվում է հանձնաժողովի նախագահի և նիստին մասնակցած հանձնաժողովի անդամների կողմից:

10. Արձանագրությունն ուղարկվում է գործադիր իշխանության հանրապետական և տարածքային մարմիններին` ի կատարումն, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններին և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն` արձանագրության մեջ նշված հարցերի լուծմանն ընթացք տալու առաջարկությամբ:

11. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են և հարցերը քննարկվում են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի առաջարկությամբ:

12. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն հարցերը ներկայացնում է հանձնաժողովին մասնավոր հատվածից և այլ շահագրգիռ մարմիններից ստացված առաջարկությունների և նրանց հետ քննարկումների արդյունքում:

13. Հանձնաժողովի նիստի ընթացքում հանձնաժողովի անդամների կողմից քննարկվում է նախորդ նիստի արձանագրության մեջ տեղ գտած հարցերի կատարման ընթացքը, ներկայացվում են նոր հարցեր:

14. Հանձնաժողովի քարտուղարությունը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն է:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

15. Հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք.

2) կազմակերպում և համակարգում է հանձնաժողովի աշխատանքները.

3) ստորագրում է հանձնաժողովի որոշումները և արձանագրությունները, հանձնաժողովի գործունեությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերն ու գրությունները, հաստատում է հանձնաժողովի նիստերի օրակարգերը:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

16. Հանձնաժողովի անդամը`

1) մասնակցում է հանձնաժողովի նիստերին.

2) իր իրավասության սահմաններում ապահովում է հանձնաժողովի և հանձնաժողովում իր կողմից ներկայացվող կառույցի միջև ընդհանուր տեսլականի ձևավորումն ու արդյունավետ համագործակցությունը.

3) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

17. Հանձնաժողովի քարտուղարությունը`

1) հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, հանձնաժողովի անդամների առաջարկությամբ, մասնավոր հատվածի հետ քննարկումների արդյունքում ձևավորում է հանձնաժողովի նիստի օրակարգը և ներկայացնում է այն հանձնաժողովի նախագահի հաստատմանը.

2) հանձնաժողովի անդամներին տրամադրում է հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգը և հանձնաժողովի նիստի անցկացման վայրի ու ժամկետի վերաբերյալ տեղեկատվությունը.

3) վարում է հանձնաժողովի աշխատանքների հետ կապված գործավարությունը, կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և դրանք ներկայացնում նիստին մասնակցած հանձնաժողովի անդամների ստորագրությանը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.12.2017
N 1535-Ա
Որոշում