Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԻ ՄԱՍՐԻԿ-1 ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆ ...

 

 

040.1679.221217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 դեկտեմբերի 2017 թվականի N 1679-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԻ ՄԱՍՐԻԿ-1 ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐԻՆ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 836-Ն որոշումը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 53 նիստի 37-րդ արձանագրային որոշումը և, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային ծրագիրն իրականացվելու է պետական-մասնավոր գործընկերության շրջանակում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցների ցանկը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հավանություն տալ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային ծրագրի գնման ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերին (այսուհետ` հրավեր)` համաձայն N 2 հավելվածի:

3. Հավանություն տալ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում կառավարության աջակցության համաձայնագրի նախագծին` համաձայն N 3 հավելվածի:

4. Սահմանել, որ գնման ընթացակարգի շրջանակում հաղթողի (ընտրված մասնակցի) ընտրությունը կազմակերպվելու է սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած հրավերով սահմանված կարգով:

5. Գնման ընթացակարգի համակարգման գործառույթները վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին:

6. Գնման ընթացակարգի շրջանակում գնման պատվիրատուի լիազորությունները վերապահել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին (այսուհետ` պատվիրատու):

7. Սահմանել, որ նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցներին մրցութային փուլում տրամադրվելիք հետևյալ փաստաթղթերը հաստատվում են պատվիրատուի կողմից`

1) հրավերի գրությունը.

2) մրցույթի տեղեկատվական թերթիկը.

3) հայտի ներկայացման գրության ձևաչափը.

4) ֆինանսական առաջարկի ներկայացման ձևաչափը.

5) հայտի ապահովման ձևաչափը.

6) ծրագրի նվազագույն տեխնիկական պահանջները.

7) պարզաբանումների և փոփոխությունների հարցման ձևաչափը:

8. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին`

1) ապահովել սույն որոշման 7-րդ կետով նախատեսված փաստաթղթերի հաստատումը պատվիրատուի կողմից.

2) ապահովել նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցներին պատվիրատուի կողմից մեկ միասնական փաթեթի տեսքով հետևյալ փաստաթղթերի տրամադրումը`

ա. սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած հայտերի ներկայացման հրավերը,

բ. սույն որոշման 3-րդ կետով հավանության արժանացած Կառավարության աջակցության համաձայնագրի նախագիծը,

գ. սույն որոշման 7-րդ կետով պատվիրատուի կողմից հաստատվող փաստաթղթերը,

դ. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի N 544-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում ապագա կառուցապատող (ներդրող) ընկերության կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի պայմանները,

ե. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի N 543-Ն որոշմամբ սահմանված` բաշխման ցանցին կառուցվող (վերակառուցվող) կայանի միացման, կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում էլեկտրական էներգիայի առաքման և էլեկտրական էներգիայի առուվաճառքի (օրենքով գնման երաշխիք ունեցող 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ կայանում էլեկտրական էներգիա արտադրող - բաշխող) պայմանագրի օրինակելի ձևը,

զ. այլ տեխնիկական մանրամասներ (դրանց անհրաժեշտության դեպքում),

է. Համաշխարհային բանկի ուղեկցող գրությունը և ծրագրի աջակցության նպատակով առաջարկվող երաշխիքի ինդիկատիվ պայմանները (դրանց առկայության դեպքում):

i

9. Սահմանել, որ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում կազմակերպվելիք գնման ընթացակարգի արդյունքները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2017 թվականի դեկտեմբերի 21-ի

N 1679-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԻ ՄԱՍՐԻԿ-1 ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ» ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |               Նախաորակավորված մասնակիցը                         |

|ը/կ|                                                                 |

|___|_________________________________________________________________|

|1  |                                 2                               |

|___|_________________________________________________________________|

|1. |«ԹիԲԻԷյ Շինջան Սանօազիզ Կո» Էլ-Թի-Դի (TBEA Xinjiang Sunoasis     |

|   |Co., Ltd), Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (առաջատար       |

|   |հովանավոր)-»Սաբսոլար Էներջի Հոլդինգ» Էլ-Էլ-Սի (Subsolar Energy   |

|   |Holding LLC), Նիդերլանդներ                                       |

|___|_________________________________________________________________|

|2. |«Ֆելան Էներջի Գրուպ Լիմիթիդ» (Phelan Energy Group Limited),      |

|   |Հարավաֆրիկյան Հանրապետություն (առաջատար հովանավոր)-»Կորեա        |

|   |Էլեկտրիկ Փաուեր Քորփորեյշն» (Korea Electric Power Corporation),  |

|   |Կորեայի Հանրապետություն (հիմնական հովանավոր)                     |

|___|_________________________________________________________________|

|3. |«Շապուռջի Պալոնջի Ինֆրաստրակչր Քեփիթլ Քոմփանի Փրայվիթ Լիմիթիդ»   |

|   |(Shapoorji Pallonji Infrastructure Capital Company Private       |

|   |Limited), Հնդկաստանի Հանրապետություն (առաջատար հովանավոր) -      |

|   |«Ռայզեն Էներջի Կո Լիմիթիդ» (Risen Energy Co. Limited),           |

|   |Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (հիմնական հովանավոր)       |

|___|_________________________________________________________________|

|4. |«Մետկա» Էսգ Էյգ (Metka S.A.), Հունաստանի Հանրապետություն         |

|   |(առաջատար հովանավոր)-»Ֆինիկս Էներջի» Էսգ Էյ. Էլ. (Phoenix Energy |

|   |S.A.L.), Լիբանանի Հանրապետություն (հիմնական հովանավոր)           |

|___|_________________________________________________________________|

|5. |«Իղեն Ռենյուաբլ Էներջի» Ս.Ա. (Eren Renewable Energy S.A),        |

|   |Ֆրանսիայի Հանրապետություն (առաջատար հովանավոր)-»ԹիԷսԿա           |

|   |Էլեկտրոնիկա Ի Էլեկտրիսիդադ» Էս. Էյ.(TSK Electronica Y            |

|   |Electricidad, S.A.), Իսպանիայի Թագավորություն (հիմնական          |

|   |հովանավոր)-»Ակսես Ինֆրա Սենտրալ Էյժա Լիմիթիդ» (Access Infra      |

|   |Central Asia Limited), Արաբական Միացյալ Էմիրություններ           |

|___|_________________________________________________________________|

|6. |«Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս» Բի.Վի. (Fotowatio Renewable         |

|   |Ventures B.V), Նիդերլանդներ, (առաջատար հովանավոր)-»ԷֆԷսԷլ Սոլար» |

|   |Էս. էլ. (FSL Solar S.L.), Իսպանիայի Թագավորություն (հիմնական     |

|   |հովանավոր)                                                       |

|___|_________________________________________________________________|

|7. |«Աքսիոնա Էներգիա» Էս. Էյ. Յու. (Acciona Energia S.A.U),          |

|   |Իսպանիայի Թագավորություն                                         |

|___|_________________________________________________________________|

|8. |«Բիլդինգ Էներջի Դեվելոփմենթ Աֆրիկա 4» Էս.Էռ.Էլ (Building Energy  |

|   |Development Africa 4 S.r.l,) Իտալիայի Հանրապետություն (առաջատար  |

|   |հովանավոր)-»Հ1 Հոլդինգս (Փրըփռաէթըրի)» Էլ-Թի-Դի (H1 Holdings     |

|   |(Pty) Ltd), Հարավաֆրիկյան Հանրապետություն (հիմնական հովանավոր)   |

|___|_________________________________________________________________|

|9  |«Սկայ Փաուեր Գլոբալ» (Sky Power Global), Կայմանյան կղզիներ       |

|   |(Հիմնական հովանավոր)-»Էներփարք Փռոջեքտս» Ջի-Էմ-Բի-Էյջ (Enerparc  |

|   |Projects GMBH), Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (առաջատար    |

|   |հովանավոր)                                                       |

|___|_________________________________________________________________|

|10 |«Կոնտուր Գլոբալ» Էլ-Փի (CountourGlobal LP), Կայմանյան            |

|   |կղզիներ                                                          |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2017 թվականի դեկտեմբերի 21-ի

N 1679-Ն որոշման

 

ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

 

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԻ ՄԱՍՐԻԿ-1 ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ»

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

1  ՀՐԱՎԵՐԻ ԳՐՈՒԹՅՈՒՆ

2  ՀՐԱԺԱՐՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ

3  ՄՐՑՈՒՅԹԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

4  ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

4.1 ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ 4.2 ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ 5  ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ, ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 5.1 ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 5.2 ԾՐԱԳՐԻ ԴՐՎԱԾՔԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ 5.3 ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 5.4 ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍԵՆՅԱԿ 5.5 ՆԱԽԱՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ, ՏԵՂԱՆՔԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ 5.6 ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՎՃԱՐ 5.7 ՀԱՅՏԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ 5.8 ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ 6  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ԵՎ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ ՀԱՅՏԱՏՈՒՆԵՐԻՆ 6.1 ՀՆՀ-Ի ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ 6.2 ՀԱՅՏԻ ԼԵԶՈՒՆ 6.3 ՀԱՅՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ 6.4 ՀԱՅՏԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ 6.5 ՀԱՅՏԵՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 6.6 ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ 6.7 ՀԱՅՏԻ ՁԵՎԱՉԱՓԸ, ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ, ԿՆՔՈՒՄԸ ԵՎ ԴՐՈՇՄԱՆՇՈՒՄԸ 6.8 ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ 6.9 ՀԱՅՏԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ/ՓՈԽԱՐԻՆՈՒՄ 6.10 ՀԱՅՏԻ ԵՏ ԿԱՆՉԵԼԸ 6.11 ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄ 6.12 ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ 6.13 ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԵՎ ԽԱՐԴԱԽ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊ 7  ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ 7.2 ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ 7.3 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ 7.4 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ 7.5 ՀԱՅՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ 7.6 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ 8  ՀԱՅՏԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ 8.1 ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ 8.2 ԾՐԱԳՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԳՐՈՒԹՅՈՒՆ (ԾՇԳ) 8.3 ՆՈՐ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՀԱՅՏԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍ Բ - ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ 9  ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

 

ՄԱՍ Ա-ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1 ՀՐԱՎԵՐԻ ԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ:

 

2 ՀՐԱԺԱՐՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ

 

2.1.1 ՀՆՀ-ի փաստաթղթերում պարունակվող հայտարարություններն ու բացատրությունները նախատեսված են, որ Նախաորակավորված հայտատուները գաղափար կազմեն ՀՆՀ-ի փաստաթղթերի և Ծրագրի առարկայի մասին: Նման հայտարարություններն ու բացատրությունները չպետք է բացատրվեն կամ մեկնաբանվեն որպես սահմանափակման որևէ ձև կամ որևէ ձևով սահմանափակեն`

(i) Ծրագրի համաձայնագրերի շրջանակներում սահմանված Ծրագրի ընկերության իրավունքներն ու պարտականությունները, կամ

(ii) Պատվիրատուի իրավունքը փոխելու, վերափոխելու, բարեփոխելու, լրացնելու կամ պարզաբանելու Ծրագրի ընկերության իրավունքներն ու պարտականությունները կամ Ծրագրի համաձայնագրերի պայմանները:

Հետևաբար, ՀՆՀ-ի փաստաթղթերի ցանկացած բացթողում, անհամապատասխանություն կամ հակասություն անհրաժեշտ է դիտարկել, մեկնաբանել և պատշաճ ձևով կիրառել` հաշվի առնելով վերոգրյալը: Պատվիրատուն նման բացթողումների, անհամապատասխանությունների կամ հակասությունների պատճառով որևէ պահանջ չի ընդունի:

2.1.2 Ո՛չ Պատվիրատուն, ո՛չ ՀՀ Կառավարությունը և ո՛չ էլ նրանց համապատասխան մարմիններից, ներկայացուցիչներից, խորհրդատուներից որևէ մեկը`

(i) բացահայտ կամ ենթադրյալ կերպով երբևէ չեն ներկայացնի կամ երաշխիք չեն տրամադրի սույնում, տվյալների սենյակում պարունակվող կամ մեկ այլ կերպով` գրավոր կամ բանավոր, սույն Ընտրության գործընթացի կամ սույն ՀՆՀ-ի վերաբերյալ Նախաորակավորված հայտատուներին տրամադրված տեղեկատվության ճշգրտության, վստահելիության կամ ամբողջականության վերաբերյալ.

(ii) սույն ՀՆՀ-ի, գործարքի կամ Ընտրության գործընթացի կամ Նախաորակավորված հայտատուի կողմից գործարքի գնահատման հետ կապված Նախաորակավորված հայտատուին գրավոր կամ բանավոր կերպով որևէ հաղորդակցության փոխանցման կամ տրամադրման համար որևէ պատասխանատվություն չեն կրում, կամ

(iii) պարտավոր չեն փոխհատուցել Նախաորակավորված հայտատուին վերջինիս կողմից կրած ծախսերը, որոնք կապված են սույն ՀՆՀ-ի գնահատման կամ դրա համաձայն գործելու հետ կամ որևէ այլ կերպով առնչվում են Ընտրության գործընթացին կամ գործարքին:

2.1.3 Սկսած ՀՆՀ-ի տրամադրումից մինչև Ծրագրի շնորհումը` սույն ՀՆՀ-ում ներկայացվող կամ մեկ այլ կերպով Ընտրության գործընթացում Նախաորակավորված հայտատուներին տրամադրվող տեղեկատվությունը, չի ենթադրում, որ ներառում է ամեն ինչ կամ ողջ տեղեկատվությունը, որը Նախաորակավորված հայտատուն կամ վերջինիս խորհրդատուները կարող են պահանջել կամ կցանկանային ունենալ Ծրագրի վերաբերյալ: Նախաորակավորված հայտատուն պետք է ձևավորի իր սեփական տեսակետներն առ այն, թե որ տեղեկատվությունն է համարվում խնդրո առարկային առնչվող և իր սեփական ուսումնասիրությունները, կանխատեսումները և եզրակացություններն անի ու խորհրդակցի իր խորհրդատուների հետ` նման տեղեկատվությունը անկախ կերպով ստուգելու և լրացուցիչ այնպիսի տեղեկատվություն ձեռք բերելու համար, որը կարող է վերջինիս անհրաժեշտ լինել Հայտը ներկայացնելուց առաջ:

2.1.4 Ո՛չ Պատվիրատուն, ո՛չ ՀՀ Կառավարությունը, ո՛չ էլ նրանց համապատասխան աշխատակիցները, պաշտոնատար անձինք, գործակալները և խորհրդատուները որևէ պատասխանատվություն չեն կրում սույն ՀՆՀ-ի կամ Նախաորակավորված հայտատուներին սույն ՀՆՀ-ի համաձայն տրամադրված ցանկացած տեղեկության (այդ թվում նաև արտահայտված ցանկացած կարծիքի) բովանդակային իմաստով ճշգրտության կամ ամբողջականության համար, և նման տեղեկատվության կամ կարծիքների ճշգրտությունը կամ ամբողջականությունը բացահայտ կամ ենթադրյալ կերպով չեն ներկայացվի կամ երաշխիք չի տրամադրվի նման որևէ անձի կողմից: Մասնավորապես, չեն ներկայացվի կամ երաշխիք չի տրամադրվի ապագա կանխատեսումների, հեռանկարներին կամ եկամուտներին հասնելու ճշգրտության, խելամտության կամ հավանականության վերաբերյալ:

2.1.5 Պատվիրատուն իրավասու է իր սեփական հայեցողությամբ, ցանկացած փուլում, առանց ծանուցելու փոփոխել Ընտրության գործընթացի կառուցվածքը և ժամկետները, փոփոխել պարունակվող տեղեկությունները կամ մեկ այլ կերպով սույն ՀՆՀ-ի համաձայն տրամադրել Նախաորակավորված հայտատուներին կամ դադարեցնել Ընտրության գործընթացը:

2.1.6 Ո՛չ Պատվիրատուն, ո՛չ ՀՀ կառավարությունը և ո՛չ էլ վերջիններիս համապատասխան աշխատակիցները, պաշտոնատար անձինք, գործակալները և խորհրդատուները որևէ պատասխանատվություն կամ պարտավորություն չեն կրում Ծրագրի Ընտրության գործընթացի ցանկացած փուլում որևէ Նախաորակավորված հայտատուի կրած ծախսերի, կորուստների կամ այլ պարտավորությունների համար:

 

3 ՄՐՑՈՒՅԹԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

 

ՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ:

 

4 ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4.1 Սահմանումներ

4.1.1 Սույն ՀՆՀ-ում, եթե համատեքստը այլ բան չի պահանջում, մեծատառով գրված տերմինները կունենան ստորև բերված աղյուսակում ներկայացված իմաստը:

4.1.2 Մեծատառերով սկսվող և սույն փաստաթղթում սահմանված բառերն ու արտահայտությունները, եթե համատեքստը այլ բան չի պահանջում, կունենան սույնով ամրագրված իմաստը:

«ՀՀ դրամ»           նշանակում է Հայաստանի Հանրապետության օրինական

                    արժույթը.

«ՀՀ», «Հայաստան»    նշանակում է Հայաստանի Հանրապետություն.

«Պատվիրատու»        նշանակում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և  

                    էներգախնայողության հիմնադրամ.

«Հայտ»              նշանակում է հայտի կամ առաջարկի փաստաթղթերը, որոնք

                    ներկայացվելու են Նախաորակավորված հայտատուների կողմից

                    Ծրագրի շնորհման նպատակով` ի պատասխան սույն ՀՆՀ-ի, և

                    «Հայտ» նշանակում է դրանցից որևէ մեկը.

«Հայտով Առաջարկված  նշանակում է Նախաորակավորված հայտատուի կողմից իր

Սակագին»            Ֆինանսական առաջարկով ներկայացված էլեկտրական էներգիայի

                    սակագին` արտահայտված մինչև չորս (4) տասնորդական

                    կետերով ԱՄՆ դոլարով մեկ կՎտ.ժ էլեկտրական էներգիայի

                    թողարկման դիմաց, որը չափվում է միացման (մատակարարման)

                    կետում և կիրառելի է ԷԳՊ-ի ողջ ժամանակահատվածում.

«ԿՇԱ»               նշանակում է Կոմերցիոն Շահագործման Ամսաթիվ` ԿԱՀ-ի

                    նախագծի պայմաններին համապատասխան.    

«Օր»                նշանակում է 24 (քսանչորս) ժամ տևողությամբ  

                    ժամանակահատված, որը սկսվում և ավարտվում է ժամը

                    00:00-ին` Երևանի ժամանակով.

«Վկայակոչման դեպք»  եզրույթն ունի ՀՆՀ-ի Բաժին 6.4.4-ում դրան վերագրված

նշանակությունը.

«Գնահատող           եզրույթն ունի ՀՆՀ-ի Բաժին 5.1.9-ում դրան վերագրված

հանձնաժողով»        նշանակությունը.

«ԿԱՀ»               Նշանակում է Կառավարության աջակցության համաձայնագիր.

«կՎտ.ժ»             նշանակում է կիլովատ ժամ.

«Լիցենզիա»          նշանակում է լիցենզիա, որը Ծրագրի ընկերությունը պետք է

                    ստանա ՀԾԿՀ-ից (ՀԾԿՀ-ի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ

                    544-Ա որոշմամբ հաստատված լիցենզիայի պայմաններին

                    համապատասխան)` Կայանի կառուցման և էլեկտրական

                    էներգիայի (հզորության) արտադրության համար.

«ԾՇԳ»               նշանակում է Պատվիրատուի կողմից Ընտրված հայտատուին

                    տրամադրված Ծրագրի շնորհման գրությունը.

Տեղական տարածքների  նշանակում է Մեծ Մասրիկ համայնքի իրավասության ներքո

զարգացման վճար      գտնվող տարածքների, ներառյալ Ծրագրի անմիջական

                    հարևանությամբ գտնվող տարածքների զարգացման

                    գործունեությանն աջակցելու նպատակով Մեծ Մասրիկ

                    համայնքին կատարվելիք վճար.

«ՄՎտ»               նշանակում է մեգավատտ և  ներկայացնում է AC հզորություն.

«ՄՎտ պիկ»           նշանակում է մեգավատտերով արտահայտված պիկային

                    հզորություն և ներկայացնում է DC հզորություն.

«Կատարման բանկային  նշանակում է կատարողականի ապահովում, որը պետք է Ընտրված

երաշխիք»            հայտատուի կողմից ներկայացվի Պատվիրատուին, որպես ԿԱՀ-ի

                    ստորագրման նախապայման (հետաձգող պայման).

«Կայան»             նշանակում է արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային  

                    ֆոտովոլտային էլեկտրակայան.

«ԷԳՊ» կամ           նշանակում է բաշխման ցանցին կառուցվող (վերակառուցվող)

«Էլեկտրական         կայանի միացման, կարգաբերման-գործարկման աշխատանքների

էներգիայի գնման     ընթացքում էլեկտրական էներգիայի առաքման և  էլեկտրական

պայմանագիր»         էներգիայի առուվաճառքի (օրենքով գնման երաշխիք ունեցող

                    30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ կայանում

                    էլեկտրական էներգիա արտադրող-բաշխող) պայմանագրի

                    օրինակելի ձևին համապատասխան (ՀԾԿՀ-ի կողմից հաստատվել

                    է 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 543-Ն որոշմամբ)

                    Ծրագրի ընկերության և Գնորդի միջև կնքվող պայմանագիր.

«ՊՄԳ»               նշանակում է պետական-մասնավոր գործընկերություն.

«Նախընտրելի         նշանակում է Տեխնիկապես որակավորված Նախաորակավորված

հայտատու»           հայտատու, որը ներկայացրել է Ծրագրի շնորհման առումով

                    ամենացածր Հայտով Առաջարկված Սակագինը.

«Նախաորակավորված    նշանակում է 2017 թվականի ապրիլի 28-ին հրապարակված

հայտատու»           Նախաորակավորման հրավերին արձագանքած մասնակից, որը

                    Պատվիրատուի կողմից ներառվել է նախաորակավորված

                    մասնակիցների ցանկում.

«Գնորդ» կամ «ՀԷՑ»   նշանակում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն`

Հայաստանում էլեկտրական էներգիայի բաշխման միակ

լիցենզավորված անձը, կամ դրա իրավահաջորդները.

«Ծրագիր»            նշանակում է «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի

                    Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային ծրագիրը»` Կայանը

                    նախագծելու, ֆինանսավորելու, կառուցելու, տնօրինելու և

                    շահագործելու հիմունքներով.

«Ծրագրի դրվածքային  նշանակում է էլեկտրական էներգիայի արտադրության համար

հզորություն»        Ծրագրի շրջանակներում առկա տեղակայված հզորությունը`

                    արտահայտված ՄՎտ-ով.

«Ծրագրի             նշանակում է Կառավարության աջակցության համաձայնագիրը,

համաձայնագրեր»      Էլեկտրական էներգիայի գնման պայմանագիրը, Հողամասի

                    փոխանցման պայմանագիրը և Ծրագրի հաջող իրականացման

                    համար անհրաժեշտ ցանկացած այլ փաստաթուղթ

«Ծրագրի             նշանակում է հատուկ նշանակության միջոց` ընկերություն,

ընկերություն» կամ   որը կհիմնադրվի Ընտրված հայտատուի կողմից որպես

«Կառուցապատող»      Հայաստանի Հանրապետությունում գրանցված ընկերություն`

                    Ծրագիրն իրականացնելու նպատակով.                      

«Ծրագրի             նշանակում է Ընտրված հայտատուի կողմից վճարման ենթակա ՀՀ

նախապատրաստման      դրամով արտահայտված գումար.

վճար»

«ՀԾԿՀ»              նշանակում է Հայաստանի Հանրապետության Հանրային

                    ծառայությունները կարգավորող հանձնաժողովը.

«ՖՎ»                նշանակում է ֆոտովոլտային.

«Որակավորված բանկ»  նշանակում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի

կողմից լիցենզավորված բանկ կամ բանկ, որի երկարաժամկետ

չապահովված ավագ պարտքային պարտավորությունները`

արտահայտված ԱՄՆ դոլարով, ըստ Standard&Poor's-ի ունեն

A- կամ դրանից բարձր վարկանիշ (գնահատական) (կամ դրան

համարժեք վարկանիշ` ըստ միջազգայնորեն ճանաչված այլ

վարկային վարկանիշային գործակալության) և որը

ներգրավված չէ Պատվիրատուի կամ ՀՀ կառավարության հետ

որևէ նյութական դատավարության մեջ. «Հայտով Առաջարկված նշանակում է Ծրագրի դրվածքային հզորությունը, որն Ծրագրի դրվածքային  գտնվում է 46 ՄՎտ-ից մինչև 55 ՄՎտ միջակայքում և որը

հզորություն»        առաջարկվում է Նախաորակավորված հայտատուի Հայտով.

«ՀՆՀ»               նշանակում է Հայտերի ներկայացման հրավեր.

«ՀՆՀ-ի փաստաթղթեր»  նշանակում է սույն ՀՆՀ-ն` ներառյալ վերջինիս բոլոր

հավելվածները և առդիրները.

«ՆՈՀ»               նշանակում է 2017 թվականի ապրիլի 28-ին Պատվիրատուի

                    կողմից հրապարակված Ծրագրի Նախաորակավորման հրավերը.

«Ընտրված հայտատու»  նշանակում է սույն ՀՆՀ-ին համապատասխան ընտրված

Նախաորակավորված հայտատուն` Ծրագրի ընկերություն

ստեղծելու և էլեկտրական էներգիա մատակարարելու համար`

համաձայն ՀՆՀ-ի պայմանների.

«Ընտրության         նշանակում է տարբեր փուլերից բաղկացած գործընթացը` սկսած

գործընթաց»          2017 թ. ապրիլի 28-ի ՆՈՀ-ի հրապարակումից և  սույն       

                    ՀՆՀ-ից` մինչև Ծրագրի համար Ընտրված հայտատուի կողմից

                    ԿԱՀ-ի և ԷԳՊ-ի ստորագրումը.

«ԱՄՆ դոլար»         նշանակում է Ամերիկայի Միացյալ Նահանգների օրինական

                    արժույթը:

 

4.2 ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

4.2.1 Սույն ՀՆՀ-ում`

(i) վերնագրերը միայն հարմարության համար են և կանտեսվեն այս ՀՆՀ-ն մեկնաբանելիս.

(ii) եզակին ներառում է հոգնակին և ընդհակառակը.

(iii) հոդվածներին, բաժիններին և ժամանակացույցերին հղումները, եթե համատեքստն այլ բան չի պահանջում, սույն ՀՆՀ-ի հոդվածներին, բաժիններին և ժամանակացույցերին հղումներն են.

(iv) եթե սույնով այլ բան նախատեսված չէ, ապա, երբ կողմերից մեկին անհրաժեշտ է մյուսի համաձայնությունը կամ հավանությունը, այդ համաձայնությունը կամ հաստատումը չի կարող անհիմն անտեսվել կամ հետաձգվել.

(v) «ներառում է» և «ներառյալ» նշանակում է «ներառյալ առանց սահմանափակման».

(vi) «Հայտ» և «Առաջարկ» տերմինները օգտագործվում են որպես համարժեքներ:

4.2.2 Սույն ՀՆՀ-ի բովանդակությունը գերակայում է ՆՈՀ-ի բովանդակությանը` համընկնումների, հակասությունների կամ մեկնաբանության տարբերության առկայության դեպքում:

4.2.3 Եթե ՆՈՀ-ում կամ ՀՆՀ-ում նշված որևէ դրույթ հակասում է ԿԱՀ-ի, Լիցենզիայի և ԷԳՊ-ի նախագծերի բովանդակությանը, ապա գերակայում են վերջիններս:

 

5 ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ, ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ

ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5.1 ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

5.1.1 Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (Պատվիրատու) ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության առաջարկությամբ պատասխանատու է մասնավոր ընկերության կամ կոնսորցիումի ընտրելու գործընթացի համար` բաշխիչ ցանցին միացված արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային էլեկտրակայանը նախագծելու, ֆինանսավորելու, կառուցելու, տնօրինելու և շահագործելու համար:

5.1.2 Ծրագիրը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության պետական-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) նախաձեռնությունը, որն առաջարկվում է մշակել «Նախագծում, ֆինանսավորում, կառուցում, տնօրինում և շահագործում» (ՆՖԿՏՇ) սկզբունքով հատուկ նշանակության մեկ ընկերության կողմից (Ծրագրի ընկերություն), որը 100%-ով պետք է պատկանի Ընտրված հայտատուին: Ծրագրի ընկերությունը պետք է հիմնադրվի և գրանցվի Հայաստանի Հանրապետությունում:

5.1.3 Պատվիրատուն 2017 թ. ապրիլի 28-ին հրապարակել է Նախաորակավորման հրավեր (ՆՈՀ)` սույն Ծրագրի նպատակով տեխնիկապես, ֆինանսապես և իրավաբանորեն որակավորված հայտատուների ընտրության համար:

5.1.4 2017 թ. ապրիլի 28-ին Նախաորակավորման հրավերի հրապարակմանը ի պատասխան դիմել են 20 մասնակիցներ և դրանցից 10-ը ընտրվել են որպես Նախաորակավորված հայտատուներ, որոնց հասցեագրված է սույն ՀՆՀ-ն սույն Ընտրության գործընթացին մասնակցելու համար:

5.1.5 ՀՆՀ-ն Նախաորակավորված հայտատուներին տրամադրում է Ծրագրի տեխնիկական, առևտրային և պայմանագրային համաձայնությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ, ներառյալ, բայց չսահմանափակվելով հետևյալով.

. Հայտի ներկայացման գրության ձևաչափ,

. Ֆինանսական առաջարկի ներկայացման ձևաչափ,

. Հայտի ապահովման ձևաչափ,

. Ծրագրի Նվազագույն տեխնիկական պահանջներ,

. Կառավարության աջակցության համաձայնագրի նախագիծ,

. Պարզաբանումների և փոփոխությունների հարցման ձևաչափ,

. Լիցենզիայի պայմաններ,

. Էլեկտրական էներգիայի գնման պայմանագրի օրինակելի ձև,

. Այլ տեխնիկական մանրամասներ (դրանց անհրաժեշտության դեպքում),

. Համաշխարհային բանկի խմբի ուղեկցող գրությունը և Ծրագրի աջակցության նպատակով առաջարկվող երաշխիքի ինդիկատիվ պայմանները (դրանց առկայության դեպքում):

5.1.6 Ծրագրի տեխնիկական, առևտրային և պայմանագրային համաձայնությունների վերաբերյալ ՀՆՀ-ով Նախաորակավորված հայտատուներին տրամադրվող լրացուցիչ տեղեկությունները պայմանականորեն ներառվում են հետևյալ հավելվածներում և առդիրներում.

a. հավելվածներ`

- Հավելված 1. Հայտի ներկայացման գրության ձևաչափ,

- Հավելված 2. Ֆինանսական առաջարկի ներկայացման ձևաչափ,

- Հավելված 3. Հայտի ապահովման ձևաչափ,

- Հավելված 4. Ծրագրի Նվազագույն տեխնիկական պահանջներ,

- Հավելված 5. Կառավարության աջակցության համաձայնագրի նախագիծ,

- Հավելված 6. Պարզաբանումների և փոփոխությունների հարցման ձևաչափ,

b. առդիրներ`

- Առդիր 1. Լիցենզիայի պայմաններ,

- Առդիր 2. Էլեկտրական էներգիայի գնման պայմանագրի օրինակելի ձև,

- Առդիր 3. Այլ տեխնիկական մանրամասներ (դրանց անհրաժեշտության դեպքում),

- Առդիր 4. Համաշխարհային բանկի խմբի ուղեկցող գրությունը և Ծրագրի աջակցության նպատակով առաջարկվող երաշխիքի ինդիկատիվ պայմանները (դրանց առկայության դեպքում):

5.1.7 Պատվիրատուն ներկայումս ակնկալում է Նախաորակավորված հայտատուներից ստանալ Տեխնիկական և Ֆինանսական առաջարկներ` Ծրագրի Ընտրված հայտատուի ընտրության նպատակով:

5.1.8 Յուրաքանչյուր Նախաորակավորված հայտատու կարող է ներկայացնել Ծրագրի Հայտ:

5.1.9 Սույն ընթացակարգով Ընտրության գործընթացն իրականացնելու նպատակով Պատվիրատուն պետք է ձևավորի Գնահատող հանձնաժողով, որը մասնավորապես, որոշումներ է ընդունելու Հայտերի գնահատմանն ու Ծրագրի շնորհման առնչվող հարցերի վերաբերյալ: Այնուհետև, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, հաշվի առնելով Գնահատող հանձնաժողովի առաջարկությունը, ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնելու Ընտրության գործընթացի արդյունքները հաստատելու մասին առաջարկություն:

5.1.10 Ընտրված հայտատուն կընտրվի Հայաստանի Հանրապետության գնումների մասին օրենսդրության համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի [Ամիս], [Օր] N [_______] որոշմամբ սահմանված կարգով:

 

5.2 ԾՐԱԳՐԻ ԴՐՎԱԾՔԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ

5.2.1 Նախաորակավորված հայտատուներին թույլատրվում է ներկայացնել Ծրագրի դրվածքային հզորություն 46 ՄՎտ-ից 55 ՄՎտ-ի միջակայքում` ըստ իրենց սեփական փորձաքննության, որը կդիտարկվի որպես Հայտով Առաջարկված Ծրագրի դրվածքային հզորություն և կհամարվի պարտավորեցնող նրանց համար: Այս միջակայքը սահմանվում է Պատվիրատուի կողմից` հաշվի առնելով տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրության միջոցով սահմանված նվազագույն սպասելիքները (ուսումնասիրությունը հասանելի է եղել Ընտրության գործընթացի հավանական մասնակիցներին 2017 թ. ապրիլին հրապարակված ՆՈՀ-ի հետ մեկտեղ), հողի առկայության առումով թարմացված տեղեկատվությունը և գնահատված հզորության վերին շեմը, որը կարող է ընդունվել բաշխիչ ցանցի կողմից:

5.2.2 Նախաորակավորված հայտատուները պետք է իրականացնեն պատշաճ սեփական փորձաքննություն, որպեսզի գնահատեն Հայտով Առաջարկված Ծրագրի դրվածքային հզորությունը` հողի առկայությունը, ճառագայթման մակարդակները, Ծրագրի տարածքի հետ կապված տարբեր այլ պայմանները և Ծրագրի համար տեխնոլոգիաների ձեռք բերման իրենց սեփական կարողությունը ուսումնասիրելուց հետո:

5.2.3 Ընտրված հայտատուն պետք է ԿՇԱ-ի պահին ապահովի Հայտով Առաջարկված Ծրագրի դրվածքային հզորությանը համապատասխան Ծրագրի դրվածքային հզորություն:

5.2.4 Նախաորակավորված հայտատուների կողմից 46 ՄՎտ-ից մինչև 55 ՄՎտ-ի սահմաններում Հայտով Առաջարկված Ծրագրի դրվածքային հզորություն առաջարկելու անկարողության պարագայում նման Հայտերը կորակվեն որպես անհամապատասխան:

 

5.3 ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

5.3.1 Ծրագրի հիմնական առանձնահատկությունները ներկայացված են ստորև.

(i) Ընտրված հայտատուից պահանջվում է նախագծել, ֆինանսավորել, կառուցել, տնօրինել և շահագործել արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային էլեկտրակայանը.

(ii) Նախատեսվում է, որ Ծրագրի իրականացման նպատակով Ծրագրի ընկերությունը ստանձնելու է պարտավորություններ հետևյալ ուղղություններով`

a. Կառավարության աջակցության համաձայնագիր (ԿԱՀ): Այս համաձայնագիրը նախատեսելու է Հայաստանի կառավարության կողմից Ծրագրին աջակցելու պարտավորություն այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են ՀԷՑ-ի կողմից չվճարելու դեպքերի կանխարգելման երաշխիքները, հողամասի փոխանցումը և այլն: Բացի այդ, Կառավարության աջակցության համաձայնագիրը ենթադրում է ապահովման տարբեր մեխանիզմներ, որոնք Ընտրված հայտատուն և/կամ Ծրագրի ընկերությունը պետք է առաջարկի Ծրագրի կապակցությամբ: Կառավարության աջակցության համաձայնագրի նախագիծը կից ներկայացվում է որպես սույն ՀՆՀ-ի Հավելված 5:

b. Լիցենզիա, որը տրվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից (ՀԾԿՀ): Լիցենզիան սահմանում է Ծրագրի ընկերությանը տրվող լիցենզիայի պայմանները, Ծրագրի ընկերության իրավունքներն ու պարտականությունները, ներառյալ սակագների ճշգրտման մեխանիզմները և այլն: Լիցենզիան պետք է ունենա ՀԾԿՀ-ի կողմից Ծրագրի համար հաստատված լիցենզիայի պայմանների ձևը և բովանդակությունը, որը կցվում է որպես սույն ՀՆՀ-ի Առդիր 1:

c. Էլեկտրաէներգիայի գնման պայմանագիր (ԷԳՊ) Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) հետ: ՀԵՑ-ը, որը երկրում էլեկտրական էներգիայի բաշխման միակ լիցենզավորված անձն է, պետք է լինի Ծրագրի արդյունքում արտադրված էլեկտրական էներգիայի միակ գնորդը: Ընտրված հայտատուն պետք է ՀԷՑ-ի կողմից փոխհատուցի Ծրագրի շրջանակում արտադրած էլեկտրական էներգիայի համար` ըստ Լիցենզիայի և ԷԳՊ-ի պայմանների: ՀԾԿՀ-ի կողմից հաստատված ԷԳՊ-ի օրինակելի ձևը կցվում է որպես սույն ՀՆՀ-ի Առդիր 2:

d. Հողամասի ձեռքբերում: Մեծ Մասրիկ համայնքը համաձայնել է համապատասխան հողամասը փոխանցել Պատվիրատուին` Ծրագրի իրականացման նպատակով: Պատվիրատուն հետագայում փոխանցելու է հողամասի սեփականության իրավունքը Ծրագրի ընկերությանը` պահանջվող պայմանների կատարման դեպքում և վերջնական օգտագործման սահմանափակումների ու Ծրագրի նշանակալից իրադարձությունների ապահովման պայմանով, որոնք կարող են սահմանվել հողամասի փոխանցման պայմանագրում:

e. Տեղական տարածքների զարգացում: Ծրագրի ընկերությունը կատարելու է 80,000,000 (ութսուն միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով դրամական փոխանցում (Տեղական տարածքների զարգացման վճար) Պատվիրատուի կողմից տրամադրված բանկային հաշվին` նույն գումարը Մեծ Մասրիկ համայնքին փոխանցելու համար` վերջինիս իրավասության ներքո գտնվող տարածքների, ներառյալ Ծրագրի անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների զարգացման գործունեությանն աջակցելու նպատակով:

(iii) Ծրագրի ընկերությունը պարտավոր է ավարտել Կայանի շինարարությունը և այն հանձնել շահագործման` ըստ Ծրագրի պայմանագրերով սահմանված ժամկետի:

(iv) Ծրագիրը պետք է ունենա 46 ՄՎտ-ից մինչև 55 ՄՎտ ընդհանուր անվանական հզորություն` ՀՆՀ-ի Բաժին 5.2-ի պայմաններին համապատասխան:

(v) Ծրագիրը կնախագծվի, կկառուցվի և կշահագործվի Ընտրված հայտատուի գումարների և ռիսկերի հաշվին:

(vi) Համաշխարհային բանկը իր սկզբունքային համաձայնությունն է տվել Ծրագրի վարկատուներին 30,000,000 (երեսուն միլիոն) ԱՄՆ դոլարի երաշխիք ապահովելու համար, եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունը չկատարի ԿԱՀ-ով սահմանված իր պարտականությունները: Ծրագրի ընկերությունը, իր հայեցողությամբ, կարող է օգտվել այդպիսի երաշխիքից, իր հաշվին, Ծրագրի համար ֆինանսական հաստատություններից և/կամ առևտրային վարկատուներից վարկեր վերցնելու դեպքում: Համաշխարհային բանկի խմբի ուղեկցող գրությունը և Ծրագրի աջակցության նպատակով առաջարկվող երաշխիքի ինդիկատիվ պայմանները (դրանց առկայության դեպքում) կցվում են որպես սույն ՀՆՀ-ի Առդիր 4:

(vii) Ծրագրի ստեղծման համար անհրաժեշտ բոլոր հաստատումները, պարզաբանումները, թույլտվությունները, որոնք ԿԱՀ-ով, Լիցենզիայով կամ ԷԳՊ-ով ներառված չեն որևէ գերատեսչության պարտավորություններում, կլինեն Ծրագրի ընկերության պարտավորությունների ներքո:

(viii) Հայտատուների Առաջարկված Սակագների մեծությունը հանդիսանալու է ՀՆՀ-ի շրջանակում Տեխնիկապես որակավորված Հայտեր ներկայացրած Նախաորակավորված հայտատուների շարքից Նախընտրելի հայտատուի ընտրելու միակ հիմքը, ինչպես սահմանված է ՀՆՀ-ի Բաժին 7-ում: Նախաորակավորված հայտատուներից պահանջվում է ներկայացնել մեկ սակագին, որը ենթակա է գանձման Ծրագրի ողջ ժամանակահատվածում` ճշգրտման ենթակա լինելով ըստ Լիցենզիայի համապատասխան պայմանների:

 

5.4 ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍԵՆՅԱԿ

5.4.1 Պատվիրատուի կողմից ստեղծվելու է Տվյալների սենյակ (ֆիզիկական կամ էլեկտրոնային), որը ներառելու է Ծրագրին առնչվող համապատասխան տեղեկատվություն` այն Նախաորակավորված հայտատուներին կամ նրանց ներկայացուցիչներին մինչև Հայտերի ներկայացման վերջնաժամկետը հասանելի դարձնելու նպատակով: Նման Տվյալների սենյակի ստեղծման մասին Նախաորակավորված հայտատուները լրացուցիչ կտեղեկացվեն:

 

5.5 ՆԱԽԱՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ, ՏԵՂԱՆՔԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

5.5.1 Պատվիրատուն մտադիր է անցկացնել Նախամրցութային կոնֆերանս բոլոր Նախաորակավորված հայտատուների համար Մրցույթի տեղեկատվության թերթիկում նշված ամսաթվին և վայրում: Պատվիրատուն, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, ՀԷՑ-ի և այլ հաստատությունների համապատասխան ներկայացուցիչների և նրանց խորհրդատուների ներգրավմամբ, կարող է կազմակերպել լիագումար նիստեր Նախաորակավորված հայտատուների մասնակցությամբ, ովքեր մտադիր են օգտվել այդ հնարավորությունից:

5.5.2 Նախաորակավորված հայտատուներին խորհուրդ է տրվում օգտվել լրացուցիչ կազմակերպված տեղանքի այցելություններից, որոնք կարող են կազմակերպվել և համակարգվել Պատվիրատուին պահանջ ներկայացնելով: Այս այցելությունները թույլ կտան Նախաորակավորված հայտատուներին ստուգել Ծրագրի համար առաջարկվող տեղանքը և ձեռնարկել անհրաժեշտ տեխնիկական փորձաքննություններ տարբեր տեխնիկական կտրվածքների վերաբերյալ, որոնք կօգնեն Նախաորակավորված հայտատուներին իրենց առաջարկները պատրաստելիս: Այցերի ծախսերը պետք է լինեն Նախաորակավորված հայտատուների սեփական միջոցների հաշվին:

5.5.3 Տեղանքի այցելությունները հնարավոր կլինեն բացառապես այն պայմանով, որ Նախաորակավորված հայտատուն, նրա խորհրդատուները, աշխատակիցները և գործակալները ազատեն և ապահովագրեն Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Պատվիրատուին, նրանց խորհրդատուներին, աշխատակիցներին և գործակալներին բոլոր տեսակի պարտավորություններից, և եթե միայն Նախաորակավորված հայտատուն է պատասխանատվություն կրում այցերի ընթացքում հնարավոր անձնական վնասվածքների, կյանքի կորստի, գույքի կորստի կամ վնասի և ցանկացած այլ կորուստների, վնասների կամ ծախսերի համար: Նախաորակավորված հայտատուն պետք է ներկայացնի գրություն, որը հաստատում է այս ամենը և որում գրված են այն աշխատակիցների, խորհրդատուների ու գործակալների անունները և ազգանունները, ովքեր այցելելու են տեղանք:

 

5.6 ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՎՃԱՐ

5.6.1 Ընտրված հայտատուն, Ծրագրի շնորհման գրության (ԾՇԳ) տրամադրումից հետո, Մրցույթի տեղեկատվական թերթիկում նշված ժամկետներում պարտավոր է Պատվիրատուին վճարել 40,000,000 (քառասուն միլիոն) ՀՀ դրամ գումար` Ծրագրի նախապատրաստման վճարը: Ծրագրի նախապատրաստման վճարը Պատվիրատուին վճարվելու է ՀՀ դրամով ցպահանջ միջոցների տեսքով` առանց հարկերի, տուրքերի, վճարների կամ այլ պահումների որևէ նվազեցման (որոնք բոլորը պետք է վճարվեն Ընտրված հայտատուի կողմից)` Պատվիրատուի կողմից տրամադրվելիք բանկային հաշվին:

 

5.7 ՀԱՅՏԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ

5.7.1 Նախաորակավորված հայտատուն պետք է կրի առաջարկվող Ծրագրի ուսումնասիրության, փորձաքննության և իր Հայտը պատրաստելու ու ներկայացնելու հետ կապված բոլոր ծախսերը, ներառյալ, առանց սահմանափակման, բոլոր ծախսերը կապված Նախաորակավորված հայտատուների ցանկացած հարցի կամ հարցման պատասխանների պատրաստման համար պարզաբանումներ տալու հետ, որ ներկայացրել է Պատվիրատուն:

 

5.8 ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

5.8.1 Սույն ՀՆՀ-ի հետ կապված բոլոր հարցերում և Ընտրության գործընթացում կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենքները:

5.8.2 Սույն ՀՆՀ-ին առնչվող Ընտրության գործընթացից բխող ցանկացած վեճերի, դատական վարույթների համար միակ իրավազորությունը պատկանում է Հայաստանի Հանրապետության դատարաններին:

5.8.3 Պատվիրատուին իրավունք է վերապահվում ընդունել կամ մերժել ցանկացած Հայտ, չեղյալ համարել Ընտրության գործընթացը և մերժել բոլոր Հայտերը, չեղյալ համարել Ընտրության գործընթացը և սկսել նոր գործընթաց և հաշվի չառնել թեթև խախտումները, փոքր անհամապատասխանությունները, որոնք նյութական շեղում չեն առաջացնում ներկայացված Հայտերում, ցանկացած ժամանակ, մինչև ԿԱՀ-ի ստորագրումը` առանց Նախաորակավորված հայտատուների հանդեպ որևէ պարտավորության ստանձնման:

 

6 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ԵՎ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ ՀԱՅՏԱՏՈՒՆԵՐԻՆ

 

6.1 ՀՆՀ-Ի ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

6.1.1 Պատվիրատուն տրամադրել է սույն ՀՆՀ-ն բոլոր Նախաորակավորված հայտատուներին էլեկտրոնային փոստով: Նախաորակավորված հայտատուները պետք է հաստատեն սույն ՀՆՀ-ի ստացումը, ինչպես նաև Պատվիրատուի կողմից հետագա հաղորդակցության ընթացքում բոլոր նյութերի ստացումը` պատասխան էլեկտրոնային գրությամբ:

6.1.2 ՀՆՀ-ի փաստաթղթերը հասանելի կլինեն միայն «PDF» ձևաչափով` հետևյալ հավելվածների և առդիրների հետ միասին, ներառյալ Ծրագրի համաձայնագրերը.

a. հավելվածներ`

- Հավելված 1. Հայտի ներկայացման գրության ձևաչափ,

- Հավելված 2. Ֆինանսական առաջարկի ներկայացման ձևաչափ,

- Հավելված 3. Հայտի ապահովման ձևաչափ,

- Հավելված 4. Ծրագրի Նվազագույն տեխնիկական պահանջներ,

- Հավելված 5. Կառավարության աջակցության համաձայնագրի նախագիծ,

- Հավելված 6. Պարզաբանումների և փոփոխությունների հարցման ձևաչափ,

b. առդիրներ`

- Առդիր 1. Լիցենզիայի պայմաններ,

- Առդիր 2. Էլեկտրական էներգիայի գնման պայմանագրի օրինակելի ձև,

- Առդիր 3. Այլ տեխնիկական մանրամասներ (դրանց անհրաժեշտության դեպքում),

- Առդիր 4. Համաշխարհային բանկի խմբի ուղեկցող գրությունը և Ծրագրի աջակցության նպատակով առաջարկվող երաշխիքի ինդիկատիվ պայմանները (դրանց առկայության դեպքում):

 

6.2 ՀԱՅՏԻ ԼԵԶՈՒՆ

6.2.1 Բոլոր Հայտերը պետք է գրվեն անգլերեն լեզվով և Նախաորակավորված հայտատուների և Պատվիրատուի միջև Հայտերի հետ կապված ամբողջ նամակագրությունը և փաստաթղթերը պետք է լինեն միայն անգլերեն լեզվով:

6.2.2 Թեև ԿԱՀ-ի, Լիցենզիայի, ԷԳՊ-ի և այլ փաստաթղթերի նախագծերի անգլերեն թարգմանությունները տրամադրվում են սույն ՀՆՀ-ի հետ միասին, պետք է հաշվի առնել, որ Ծրագրի ընկերության կողմից որոշակի փաստաթղթերի ստորագրումը համապատասխան մարմինների հետ պետք է իրականացվի հայերեն լեզվով:

6.2.3 Նախաորակավորված հայտատուներին խրախուսվում է ձեռք բերել այդ փաստաթղթերի հայերեն տարբերակները Պատվիրատուից և դրանք ուսումնասիրել` նախքան իրենց Հայտի ներկայացումը:

 

6.3 ՀԱՅՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

6.3.1 Յուրաքանչյուր Նախաորակավորված հայտատու գործարքի համար կարող է ներկայացնել միայն մեկ Հայտ, որը բաղկացած է տեխնիկական առաջարկից («Տեխնիկական առաջարկ») և ֆինանսական առաջարկից (»Ֆինանսական առաջարկ»):

6.3.2 Նախաորակավորված հայտատուները պատասխանատու են իրենց Հայտի մեջ ամբողջական տեղեկատվություն տրամադրելու համար և դա չկատարելը կարող է հանգեցնել իրենց Հայտի մերժմանը: Բացի այդ, Տեխնիկական առաջարկի կամ Ֆինանսական առաջարկի մեջ պարունակվող ցանկացած նյութական կեղծ տվյալները նախապայման կհանդիսանան Նախաորակավորված հայտատուի որակազրկման համար: Նախաորակավորված հայտատուները պետք է օգտագործեն միայն այս ՀՆՀ-ում ներկայացված ստանդարտ ձևաչափերը` առանց դրանց մեջ որևէ փոփոխություն կատարելու:

6.3.3 Հայտի ստորագրումը.

(i) Առաջարկը պետք է ստորագրվի լիազորված անձի (անձանց) կողմից` ՆՈՀ-ի փուլում ներկայացված դիմումներին համապատասխան:

(ii) Յուրաքանչյուր Հայտ պետք է տպագրվի կամ գրվի չմաքրվող թանաքով և պետք է ֆիզիկապես ստորագրվի Նախաորակավորված հայտատուի կողմից լիազորված ստորագրողի կողմից: Հայտը ստորագրող անձի անունը, ազգանունը և պաշտոնը պետք է տպվեն կամ գրվեն ստորագրության տակ:

(iii) Հայտի բոլոր էջերը պետք է ֆիզիկապես ստորագրվեն Նախաորակավորված հայտատուի կամ նրա կողմից լիազորված ստորագրողի կողմից: Եթե ներկայացվում են որևէ տպագիր և հրատարակված փաստաթղթեր, ապա պետք է ստորագրվի այդ նյութերի միայն կազմը և վերջին էջը:

6.3.4 Տեխնիկական առաջարկ.

Տեխնիկական առաջարկը պետք է պարունակի`

(i) լրացված և ստորագրված Հայտի ներկայացման գրության ձևաչափը` համաձայն ՀՆՀ-ի Հավելված 1-ի.

(ii) Նախաորակավորված հայտատուի համար անհրաժեշտ ցանկացած այլ / լրացուցիչ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են Գնահատող հանձնաժողովին, Տեխնիկական առաջարկը գնահատելու համար` սույն ՀՆՀ-ում նշված չափանիշների հիման վրա.

(iii) Ներկայացվող Հայտի ապահովումը` ըստ ՀՆՀ-ի Հավելված 3-ում սահմանված ձևաչափի

6.3.5 Ֆինանսական առաջարկ:

Ֆինանսական առաջարկը պետք է պարունակի լրացված Ֆինանսական առաջարկի ներկայացման ձևաչափը` ըստ ՀՆՀ-ի Հավելված 2-ում ներկայացված ձևաչափի:

 

6.4 ՀԱՅՏԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

6.4.1 Յուրաքանչյուր Նախաորակավորված հայտատուից պահանջվում է, որպես իր Տեխնիկական առաջարկի մի մաս, ներկայացնել բանկային երաշխիք Որակավորված Բանկի կողմից 1,000,000 (մեկ միլիոն) ԱՄՆ դոլար գումարի չափով` համապատասխան ՀՆՀ-ի Հավելված 3-ում նշված պայմանների:

6.4.2 Նախաորակավորված հայտատուն պետք է ապահովի, որ Հայտի ապահովումը վավեր լինի Հայտերի վավերականության սկզբնական ժամկետի ավարտից հետո` երեսուն (30) Օրվա ընթացքում: Պատվիրատուն կարող է պահանջվել, որ ի սկզբանե սահմանված Հայտերի վավերականության ժամկետը երկարաձգվի, որի դեպքում բոլոր Նախաորակավորված հայտատուները համաձայնվում են երկարացնել իրենց Հայտերի վավերականությունը և պետք է ապահովեն, որ իրենց Հայտերի ապահովումը վավեր լինի` երեսուն (30) Օր Հայտերի երկարաձգված Վավերականության ժամկետի ավարտից հետո: Եթե Նախաորակավորված հայտատուն հրաժարվում է երկարաձգել իր Հայտի վավերականությունը, այդպիսի մերժումը հիմք է հանդիսանում Նախաորակավորված հայտատուի որակազրկման համար:

6.4.3 Պատվիրատուն կվերադարձնի անհաջողակ Նախաորակավորված հայտատուների Հայտի ապահովման գումարը հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան Ընտրված հայտատուի կողմից ԿԱՀ-ի ստորագրումից երեսուն (30) Օր հետո:

6.4.4 Համաձայն սույն ՀՆՀ-ի` Նախաորակավորված հայտատուն կխախտի իր պարտավորությունները և Պատվիրատուն կարող է վկայակոչել (պահանջել) Նախաորակավորված հայտատուի Հայտի ապահովման ամբողջական գումարը` այն դեպքում, եթե`

(i) Նախաորակավորված հայտատուն ետ է վերցնում իր Հայտը, բացի այն դեպքից, որը ներկայացված է ՀՆՀ-ի Բաժին 6.10.3-ում.

(ii) ԿԱՀ-ը չի ստորագրվում Նախաորակավորված հայտատուին Ծրագրի շնորհման գրության տրամադրելուց հետո երկու (2) ամսվա ընթացքում` Ընտրված հայտատուին վերագրվող պատճառով.

(iii) Կատարման բանկային երաշխիքը չի տրամադրվում ԿԱՀ-ում նշված պայմաններին համապատասխան.

(iv) Պատվիրատուն տեղեկանում է, որ Նախաորակավորված հայտատուի կողմից ի պատասխան ՆՈՀ-ի կամ սույն ՀՆՀ-ի որևէ հայտարարություն կեղծ կամ ապակողմնորոշող է եղել այն պահին, երբ դա արվել է, կամ այն ժամանակ, երբ դա հաստատվել է Հայտի ներկայացման գրությամբ.

(v) Նախաորակավորված հայտատուն կամ նրա գործակալներից, անդամներից, կապալառուներից կամ այլ ներկայացուցիչներից որևէ մեկն առաջարկում է, վճարում է, խոստանում է վճարել կամ լիազորում է ցանկացած գումար վճարել, կամ առաջարկում է, տալիս է, խոստանում է տալ կամ թույլատրում է տալ նյութական արժեք ունեցող որևէ առարկա`

a. Պատվիրատուի Հայաստանի Հանրապետության կառավարության, ՀԷՑ-ի, ՀԾԿՀ-ի որևէ պաշտոնատար անձի կամ աշխատակցի կամ նրանց անունից պաշտոնապես հանդես եկող որևէ անձի, ներառյալ Գնահատող հանձնաժողովի անդամներին` նպատակ ունենալով (Ա) ազդեցություն գործել նման պաշտոնատար անձի ցանկացած գործողության կամ որոշման վրա, (Բ) ներառյալ` ստիպել այդպիսի պաշտոնատար անձին կատարել կամ չնկատել ցանկացած գործողություն, որը խախտում է նման պաշտոնատար անձի օրինական պարտականությունը, (Գ) ապահովել որևէ ոչ պատշաճ առավելություն կամ (Դ) ներազդել այդ որոշման վրա, որպեսզի այդ Նախաորակավորված հայտատուին օգնի բիզնեսի ձեռքբերման, պահպանման կամ բիզնեսը ցանկացած անձի ուղղորդելու հարցում կամ սույն Ընտրության գործընթացին առնչվող որևէ առավելություն ձեռք բերելու հարցում,

b. ցանկացած քաղաքական կուսակցությանը կամ դրա պաշտոնատար անձի կամ Հայաստանում քաղաքական գրասենյակի որևէ թեկնածուի նպատակ ունենալով (Ա) ազդեցություն գործել նման կուսակցության, պաշտոնյայի կամ թեկնածուի ցանկացած գործողության կամ որոշման վրա, (Բ) ներառյալ` ստիպել այդպիսի կուսակցությանը, պաշտոնյային կամ թեկնածուին կատարել կամ չնկատել ցանկացած գործողություն, որը խախտում է նման կուսակցության, պաշտոնյայի կամ թեկնածուի օրինական պարտականությունը, (Գ) ապահովել որևէ ոչ պատշաճ առավելություն կամ (Դ) ներազդել այդ կուսակցության, պաշտոնատար անձի կամ թեկնածուի վրա, որ օգտագործի իր ազդեցությունը (անմիջապես կամ ապագայում) ազդելու ցանկացած գործողության կամ որոշման վրա, որպեսզի այդ Նախաորակավորված հայտատուին օգնի բիզնեսի ձեռքբերման, պահպանման կամ բիզնեսը ցանկացած անձի ուղղորդելու հարցում կամ սույն Ընտրության գործընթացին առնչվող որևէ առավելություն ձեռք բերելու հարցում, կամ

c. ցանկացած անձի, իմանալով, որ այդ գումարը կամ արժեքավոր առարկան ամբողջովին կամ մասնակիորեն կառաջարկվի, կտրվի կամ կխոստացվի, ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներկա կամ ապագա կառավարության պաշտոնատար անձին, քաղաքական կուսակցությանը, կուսակցության պաշտոնատար անձին կամ Հայաստանում քաղաքական գրասենյակի որևէ թեկնածուին նպատակ ունենալով (Ա) ազդեցություն գործել կառավարության նման պաշտոնատար անձի, քաղաքական կուսակցության, կուսակցության պաշտոնատար անձի կամ թեկնածուի ցանկացած գործողության կամ որոշման վրա, (Բ) ներառյալ` ստիպել կառավարության նման պաշտոնատար անձին, քաղաքական կուսակցությանը, կուսակցության պաշտոնատար անձին կամ թեկնածուին կատարել կամ չնկատել ցանկացած գործողություն, որը խախտում է կառավարության նման պաշտոնատար անձի, քաղաքական կուսակցության, կուսակցության պաշտոնատար անձի կամ թեկնածուի օրինական պարտականությունը, (Գ) ապահովել որևէ ոչ պատշաճ առավելություն կամ (Դ) ներազդել կառավարության այդ պաշտոնատար անձի, քաղաքական կուսակցության, կուսակցության պաշտոնատար անձի կամ թեկնածուի վրա, որ օգտագործի իր ազդեցությունը (անմիջապես կամ ապագայում) ազդելու ցանկացած գործողության կամ որոշման վրա, որպեսզի այդ Նախաորակավորված հայտատուին օգնի բիզնեսի ձեռքբերման, պահպանման կամ բիզնեսը ցանկացած անձի ուղղորդելու հարցում, կամ սույն Ընտրության գործընթացին առնչվող որևէ առավելություն ձեռք բերելու հարցում:

(վերոհիշյալներից յուրաքանչյուրը հանդիսանում է «Վկայակոչման դեպք»):

 

6.5 ՀԱՅՏԵՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

6.5.1 Հայտերը վավեր են մնում Մրցույթի տեղեկատվական թերթիկում նշված ժամկետի ընթացքում, որպեսզի Գնահատող հանձնաժողովը բավարար ժամանակ ունենա Հայտերը գնահատելու համար: Այն Հայտերը, որոնք կունենան սահմանվածից պակաս Վավերականության ժամկետ, Գնահատող հանձնաժողովի կողմից կհամարվեն որպես անհամապատասխան և կմերժվեն: Պատվիրատուն, անհրաժեշտության դեպքում, կարող է պահանջել Հայտերի վավերականության ժամկետի երկարաձգում, որպեսզի կարողանա գնահատել և ընտրել Նախընտրելի հայտատուին և կնքել անհրաժեշտ պայմանագրերը:

 

6.6 ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ

6.6.1 Նախաորակավորված հայտատուները կարող են գրավոր կերպով հարցում կատարել ՀՆՀ-ի ցանկացած մասի, ինչպես նաև ՀՆՀ-ի հետ տրամադրված Ծրագրի այլ փաստաթղթերի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով:

6.6.2 Պարզաբանումների բոլոր հարցումները պետք է ներկայացվեն միայն ՀՆՀ-ի Հավելված 6-ում ներկայացված ձևաչափով և պետք է հասցեագրվեն սույն Ընտրության գործընթացի համար Պատվիրատուի կողմից նշանակված Մրցույթի տեղեկատվական թերթիկում նշված պատասխանատու անձին էլեկտրոնային փոստով:

6.6.3 Պարզաբանումների վերաբերյալ հարցումները պետք է ներկայացվեն Մրցույթի տեղեկատվական թերթիկում նշված ժամանակահատվածում. Պատվիրատուն պետք է ջանա յուրաքանչյուր հարցմանը արձագանքել 10 օրվա ընթացքում:

6.6.4 Պատվիրատուն կարող է իր նախաձեռնությամբ, եթե անհրաժեշտ է համարում, պարզաբանումներ տալ բոլոր Նախաորակավորված հայտատուներին:

6.6.5 Մինչև Մրցույթի տեղեկատվական թերթիկում նշված օրը, Պատվիրատուն կարող է, ցանկացած պատճառով, կամ իր նախաձեռնությամբ, կամ ի պատասխան Նախաորակավորված հայտատուի կողմից պարզաբանում ստանալու գրավոր հարցման կամ ի պատասխան Նախամրցութային կոնֆերանսի ժամանակ բարձրացված հարցի, փոփոխել ՀՆՀ-ի փաստաթղթերը` տրամադրելով ՀՆՀ-ի փոփոխություն:

6.6.6 Նախաորակավորված հայտատուները պարտավոր են ծանոթանալ ՀՆՀ-ի փաստաթղթերին և դրանց ցանկացած փոփոխությանը, որը կարող է տրամադրվել: Յուրաքանչյուր փոփոխություն պարտադիր է Նախաորակավորված հայտատուների համար, անկախ այն հանգամանքից, Նախաորակավորված հայտատուները ընդունում են այդ փոփոխությունը, թե` ոչ:

6.6.7 Պատվիրատուի կամ որևէ այլ անձի կողմից նրա անունից տրված բանավոր պարզաբանումները և տեղեկությունները որևէ կերպով կամ ձևով չեն պարտավորեցնում Պատվիրատուին:

 

6.7 ՀԱՅՏԻ ՁԵՎԱՉԱՓԸ, ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ, ԿՆՔՈՒՄԸ ԵՎ ԴՐՈՇՄԱՆՇՈՒՄԸ

6.7.1 Հայտը բաղկացած է ՀՆՀ-ի 6.3.4 և 6.3.5 բաժիններում նկարագրված փաստաթղթերից:

6.7.2 Յուրաքանչյուր Նախաորակավորված հայտատուի Հայտը, ներկայացված ի պատասխան սույն ՀՆՀ-ի, պետք է ներառվի և ներկայացվի հետևյալ երեք ծրարներով.

 

._____________________________________________________________________.

|(i)  |Տեխնիկական առաջարկը դրվում է առանձին ծրարի (կամ տուփի) մեջ     |

|     |(«Տեխնիկական ծրար»), որի վրա նշվում է հետևյալը`                |

|_____|_______________________________________________________________|

|     |«Հայաստանում արդյունաբերական մասշտաբի/Մասրիկ-1 արևային         |

|     |ֆոտովոլտային ծրագիր» Հայտ                                      |

|     |Տեխնիկական առաջարկը ներկայացնող`                               |

|     |[Նախաորակավորված հայտատուի անվանումը]                          |

|     |«ՉԲԱՑԵԼ ՆԱԽՔԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՄԱՆ ՆԻՍՏԸ»                           |

|_____|_______________________________________________________________|

|(ii) |Ֆինանսական առաջարկը դրվում է ծրարի մեջ («Ֆինանսական ծրար»), որի|

|     |վրա նշվում է հետևյալը`                                         |

|_____|_______________________________________________________________|

|     |«Հայաստանում արդյունաբերական մասշտաբի                          |

|     |Մասրիկ-1 արևային  ֆոտովոլտային ծրագիր» Հայտ                    |

|     |Ֆինանսական առաջարկը ներկայացնող`.                              |

|     |[Նախաորակավորված հայտատուի անվանումը]                          |

|     |«ՉԲԱՑԵԼ ՆԱԽՔԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ ՆԻՍՏԸ»            |

|_____|_______________________________________________________________|

|(iii)|Տեխնիկական ծրարը և  Ֆինանսական ծրարը դրվում են ծրարի (կամ      |

|     |տուփի) մեջ («Հայտի ծրար»), որի վրա նշված է հետևյալը.           |

|_____|_______________________________________________________________|

|     |«Հայաստանում արդյունաբերական մասշտաբի                          |

|     |Մասրիկ-1 արևային  ֆոտովոլտային ծրագիր» Հայտ                    |

|     |Հայտը ներկայացնող`                                             |

|     |[Նախաորակավորված հայտատուի անվանումը]                          |

|     |«ՍՈՒՅՆ [ԾՐԱՐԸ] [ՏՈՒՓԸ] ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԾՐԱՐԸ ԵՎ       |

|     |ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾՐԱՐԸ»                                              |

|     |«ՉԲԱՑԵԼ ՆԱԽՔԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՄԱՆ ՆԻՍՏԸ»                           |

._____________________________________________________________________.

 

-----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.12.2017
N 1679-Ն
Որոշում