ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
21 դեկտեմբերի 2017 թվականի N 53
11. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՈՎ ՄՇԱԿՎՈՂ ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄ» ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում» պիլոտային ծրագրին` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թ. դեկտեմբերի 21-ի նիստի
N 53 արձանագրային որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՈՎ ՄՇԱԿՎՈՂ ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ԾՐԱԳՐԻ ԲՅՈՒՋԵՆ
ԾՐԱԳՐԻ ՏԱՐԱԾՔԸ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐ
ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ
1. Պտղաբուծությունը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության հնագույն ճյուղերից է:
2. Երկրի տարածքի ուղղաձիգ գոտիականությունը, հողակլիմայական պայմանների բազմազանությունը հնարավորություններ են տվել դարեր շարունակ մշակելու ծիրանենին, դեղձենին, սալորենին, կեռասենին, բալենին, խնձորենին, տանձենին, սերկևիլենին, ընկուզենին, նշենին, թզենին, նռնենին և պտղատու այլ տեսակներ: Դրանցից առավել լայն տարածում ու ժողովրդատնտեսական մեծ նշանակություն են ստացել հայկական ծիրանները և դեղձերը:
3. Հանրապետությունում պտղատու այգիների 70% գտնվում է ծովի մակերևույթից 400-1000, 23-ը` 1000-1500, 4.5-ը` 1500-2000, իսկ 2.5-ը` 2000 մետր և ավելի բարձրության վրա:
4. Գյուղատնտեսության ոլորտում իրականացված բարեփոխումներին նախորդող տարիներին հանրապետությունում սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման պատճառով պտղատու այգիների տարածությունները 45.4 հազ. հեկտարից (1991 թ.) զգալիորեն նվազեցին կազմելով 21.6 հազ. հեկտար (1998 թ.): Սկսած 2002 թվականից պտղատու այգիների տարածքներն ավելացան և 2016 թվականին դրանք կազմեցին` 40.5 հազ. հեկտար: Հայաստանի Հանրապետությունում պտղաբուծության զարգացման միտումները 1990-2016 թվականներին ներկայացվում է Աղյուսակ 1-ում:
Աղյուսակ 1
Հայաստանի Հանրապետությունում պտղաբուծության զարգացման միտումները
1991-2016 թվականներին
.____________________________________________.
|Տարե-|Տարածությունը |Համախառն բերքը |Բերքատ|
|թիվը |հազ. հա |հազ. տոննա |վու- |
| |_______________|_______________|թյունը|
| |ընդա-|այդ թվում|ընդա-|այդ թվում|ց/հա |
| |մենը |բերքատու |մենը |բերքատու | |
| | |հասակի | |տարածքից | |
|_____|_____|_________|_____|_________|______|
|1991 | 45.4| 35.1|166.7| 164.3| 46.8|
|_____|_____|_________|_____|_________|______|
|1998 | 21.6| 20.7|126.7| 125.4| 60.5|
|_____|_____|_________|_____|_________|______|
|2006 | 35.4| 30.2|286.0| 283.4| 93.9|
|_____|_____|_________|_____|_________|______|
|2011 | 37.1| 32.4|239.4| 238.4| 73.5|
|_____|_____|_________|_____|_________|______|
|2012 | 39.3| 34.1|331.7| 330.9| 97.0|
|_____|_____|_________|_____|_________|______|
|2013 | 40.2| 35.5|338.1| 337.5| 95.0|
|_____|_____|_________|_____|_________|______|
|2014 | 40.1| 36.0|291.0| 290.8| 80.8|
|_____|_____|_________|_____|_________|______|
|2015 | 40.5| 36.7|386.5| 384.1| 104.7|
|_____|_____|_________|_____|_________|______|
|2016 | 40.5| 36.6|242.6| 241.9| 66.1|
.____________________________________________.
5. Պտղատու այգիների տարածքները 2016 թվականին 2006 թվականի համեմատությամբ ավելացել են 5.6 հազար հեկտարով կամ 16%-ով, իսկ միջին բերքատվությունը 2015 թվականին (2016 թվականը անբարենպաստ տարի էր) 2006 թվականի համեմատ ավելացել է 11.5%-ով: Այգիների բերքատվությունը բարձրացել է ի հաշիվ վերջին 15 տարիներին հիմնված այգիների լիարժեքության, սորտային կազմի բարելավման և նոր այգիներում իրականացվող լիարժեք ագրոտեխնիկական միջոցառումների:
6. Հողի սեփականաշնորհման հետևանքով հանրապետությունում պտղատու այգիների զանգվածային տարածությունները մասնատվեցին: Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի գյուղատնտեսական համատարած հաշվառման հիմնական արդյունքները» հրապարակման (2016 թվական) համաձայն պտղաբուծությամբ զբաղվում են հանրապետության 10 մարզերի 185,054 տնտեսավարողներ: Պտղատու այգիների մեկ տնտեսության բաժինը տատանվում է 0.1 հեկտարից մինչև 200 հեկտար, սակայն հիմնականում` մինչև 1.0 հեկտար է (107,897 տնտեսվարող կամ 58.3%), 1 և ավելի հեկտար այգիներ ունեցող տնտեսավարողների թիվը շուրջ 77,157 է: Այգետարածքների մասնատվածության պատճառով դժվարանում է մշակության աշխատանքների մեքենայացումը: Աշխատանքները հիմնականում կատարվում են ձեռքով, որի հետևանքով մեծանում է այգիների մշակության աշխատատարությունը, բարձրանում արտադրանքի ինքնարժեքը, նվազում ճյուղի շահութաբերությունը: Պտղաբուծությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների մեծ մասն իրենց փոքր չափերի ու արտադրանքի իրացման դժվարությունների հետևանքով վերածվել են բնամթերային տնտեսությունների, որտեղ անհնարին է կազմակերպել արդյունավետ ապրանքային արտադրություն: Արդյունքում արտադրանքի ինքնարժեքը ստացվում է բարձր և անմրցունակ: Նման պայմաններում լուրջ խնդիրներ են առաջանում զանազան տեսակների պտուղների իրացման, վերամշակող ձեռնարկությունների հզորությունների օգտագործման, մարքեթինգային գործունեության բավարար կազմակերպման և վերամշակվողների կողմից հումքի գնման հարցերում:
7. Հանրապետությունում արտադրվող տնկիները հաճախ չեն համապատասխանում այգեհիմնում կատարող տնտեսավարողների պահանջներին:
8. Այգու հիմնման համար կատարվող ծախսերն էականորեն կախված են այգու համար նախատեսված տարածքից, ընտրված պտղատեսակից, սորտից, տնկման սխեմայից և բազմաթիվ այլ գործոններից:
9. Չնայած վերջին տարիներին ավելացել են ինտենսիվ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ պտղատու և հատապտղատու այգիների տարածությունները (օպերատիվ տվյալների համաձայն` 2014 թվականին դրանք կազմում էին այգիների ընդհանուր տարածքի շուրջ 1.5%-ը, իսկ 2016 թվականին` շուրջ 4%), անհրաժեշտություն է առաջացել խթանել 1-ից 10 հեկտար ինտենսիվ պտղատու և 0.5-ից 5 հեկտար հատապտղատու այգիների հիմնման նպատակով` հաշվի առնելով այգեհիմնման և մինչև լրիվ բերքատվության մեջ մտնելը դրանց վրա կատարվող ներդրումների խոշոր չափերը:
10. 1 հեկտար ինտենսիվ պտղատու այգու հիմնման և առաջին տարվա խնամքի համար ներդրումները` կախված պտղատեսակից, կազմում են 18641.7-23438.7 հազ. դրամ, իսկ 1 հա հատապտղանոցներինը` կախված մշակության տեսակից, 44497.6-100908.97 հազ. դրամ (աղյուսակ N 2, 3, 4, 5, 6):
11. Ինտենսիվ պտղաբուծության զարգացմանը խոչընդոտող գործոններից մեկն է տնտեսավարողների ֆինանսական միջոցների սղությունը և փոխառու (վարկային) միջոցների մատչելիության ցածր մակարդակն է:
12. Այս խոչընդոտի հաղթահարմանն ուղղված կարևորագույն միջոցառումներից են.
1) ինտենսիվ նոր տեխնոլոգիաներով այգեհիմնումների համար պետական աջակցություն ցուցաբերումը.
2) նոր ինտենսիվ տեխնոլոգիաներով այգիների հիմնման նպատակով սուբսիդավորված տոկոսադրույքներով, երկարաժամկետ, նպատակային վարկերի տրամադրումը:
13. Ինտենսիվ այգին ավանդական այգուց տարբերվում է միավոր տարածքի վրա բույսերի խտությամբ, կիրառվող նոր տեխնոլոգիաներով` էտի և ձևավորման նոր ձևերով, բույսերի սնուցումների տարբեր եղանակներով և այլն, որը այգու լրիվ բերքատվության մեջ մտնելուց հետո ապահովում է միավոր տարածքից առավելագույն բերքի ստացումը: Ծրագրի շրջանակներում հիմնված ինտենսիվ այգին պետք է ապահովված լինի կաթիլային ոռոգման ու կարկտապաշտպան ցանցային համակարգերով:
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
14. Ծրագրի իրականացման նպատակն է`
1) մատչելի նպատակային վարկերի տրամադրման միջոցով ինտենսիվ պտղատու և հատապտղատու այգետնկումների խթանմամբ հանրապետությունում պտղաբուծության զարգացումը,
2) պտղի և հատապտղի արտադրության ծավալների ավելացումը,
3) ներմուծման փոխարինումը և արտահանման ծավալների ավելացումը:
15. Նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները`
1) ինտենսիվ այգիների հիմնման խոչընդոտների գնահատումը և դրանց մեղմման հնարավորությունների օգտագործումը,
2) ինտենսիվ այգիների պահանջարկի գնահատումը, որը կբացահայտվի այս պիլոտային ծրագրի շրջանակներում,
3) գյուղատնտեսությունում ինտենսիվ այգիներ հիմնելու համար մատչելի վարկավորման մեխանիզմների առաջադրումը,
4) հանրապետությունում ներդրվող ինտենսիվ այգիների տեսակների հստակեցումը,
5) ինտենսիվ այգիների համար պահանջվող վարկային միջոցների և վարկի տոկոսի սուբսիդավորվող մասի գնահատումը,
6) ինտենսիվ այգիների հիմնման գործընթացում վարկերի սուբսիդավորման ձևի հստակեցումը,
7) ծրագրի մոնիթորինգի իրականացման մեխանիզմի առաջադրումը,
8) ծրագրի ռիսկերի գնահատումը:
ԾՐԱԳՐԻ ԲՅՈՒՋԵՆ
16. Ծրագրի իրականացման ֆինանսավորման աղբյուրը պետական բյուջեն է և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցները:
17. Ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ 4,431,945,000 դրամ վարկի տոկոսադրույքների սուբսիդավորման համար 2018-2024 թվականների ընթացքում կհատկացվի 1,695,218,963 դրամ, որից 2018 թվականին` 398,875,050 դրամ: Ըստ տարիների վարկի տոկոսադրույքների սուբսիդավորման համար պահանջվող ֆինանսական միջոցների գումարը ներկայացվում է Աղյուսակ 7-ում:
Աղյուսակ 7
Ծրագրի իրականացման համար պահանջվող մայր գումարի (վարկի մնացորդի) և
սուբսիդավորվող տոկոսադրույքի գումարի հաշվարկի արդյունքները *
._____________________________________________________.
|Տարեթիվը|Մայր գումարը/ |Ընդամենը |Սուբսիդավորման |
| |վարկի մնացորդը|տոկոսագումարը|համար պահանջվող|
| |(դրամ) |(14%) (դրամ) |գումարը (դրամ) |
|________|______________|_____________|_______________|
|2018 | 4,431,945,000| 620,472,300| 398,875,050|
|________|______________|_____________|_______________|
|2019 | 4,431,945,000| 594,619,288| 382,255,256|
|________|______________|_____________|_______________|
|2020 | 3,693,287,500| 491,207,238| 315,776,082|
|________|______________|_____________|_______________|
|2021 | 2,954,630,000| 387,795,188| 249,296,906|
|________|______________|_____________|_______________|
|2022 | 2,215,972,500| 284,383,138| 182,817,729|
|________|______________|_____________|_______________|
|2023 | 1,477,315,000| 180,971,088| 116,338,556|
|________|______________|_____________|_______________|
|2024 | 738,657,500| 77,559,038| 49,859,382|
|_______________________|_____________|_______________|
|Ընդամենը |2,637,007,275| 1,695,218,963|
._____________________________________________________.
* մանրամասն հաշվարկները ներկայացված են աղյուսակ 8-ում:
18. Տրամադրվելիք սուբսիդավորման գծով կանխատեսվող ծախսերի ֆինանսական գնահատման համար հիմք են ընդունվել հետևյալ գործոնները`
1) վարկերը տրամադրվելու են հայկական դրամով, առավելագույնը 14%-ով, վարկի մարման ժամկետը 7 տարի, մայր գումարի 1 տարի արտոնյալ ժամանակահատվածով, մարման պարբերականությունը` 6 ամիս.
2) 1 հեկտար ինտենսիվ պտղատու այգու և հատապտղանոցի հիմնման և առաջին տարվա խնամքի համար ներդրումների չափը` կախված պտղատեսակից, համաձայն աղյուսակ N 2, 3, 4, 5, 6:
19. Ծրագրով վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման համար 2018 թվականին պահանջվում է 398,875.0 հազ. դրամ, իսկ ծրագրի իրականացման հետագա 2019-2024 թվականներին ֆինանսավորումը կիրականացվի յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում բյուջետային հայտերի հիման վրա տվյալ տարվա համար անհրաժեշտ չափով գումար հատկացնելու միջոցով:
20. 1-ից 10 հեկտար ինտենսիվ պտղատու և 0.5-ից 5 հեկտար հատապտղատու այգիներ հիմնող տնտեսավարողներին վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը կմեղմի տնտեսավարողների ֆինանսական ծանրաբեռնվածությունը:
21. Ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար վարկի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ վարկը տնտեսավարողին տրամադրվի 5% տոկոսադրույքով:
22. Ծրագրի հաջող իրականացման դեպքում հնարավոր է սուբսիդավորման պայմանների վերանայում:
ԾՐԱԳՐԻ ՏԱՐԱԾՔԸ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ
23. Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում` սկսած 2018 թվականից:
24. Ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար վարկերը տրամադրվում են 1-ից 10 հեկտար ինտենսիվ պտղատու և 0.5-ից 5 հեկտար հատապտղատու այգիների հիմնման նպատակով: Ծրագրի շրջանակներում տրամադրված վարկային միջոցներով չի նախատեսվում հողի ձեռքբերում, ինչպես նաև ջերմոցային տնտեսությունների հիմնում կամ համալրում` բացառությամբ հատապտուղների մշակության համար նախատեսվածներից:
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
25. Ծրագրի իրականացումից ակնկալվում են ինչպես քանակական, այնպես էլ որակական արդյունքներ: Մասնավորապես` ծրագրով նախատեսված թիրախային քանակությունն ապահովվելու դեպքում առաջիկա 7 տարում ակնկալվում են հետևյալ արդյունքները`
1) քանակական
ա. կխթանի նոր ինտենսիվ այգիների հիմնման գործընթացը, շուրջ 200 հեկտարով կավելանան ինտենսիվ պտղատու և հատապտղատու այգետարածքները (հիմնվող հատապտղանոցների տեսակից կախված հնարավոր է ցուցանիշի փոփոխություն),
բ. ծրագրի իրականացման ընթացքում այգիներից ստացված եկամուտը կազմի շուրջ 5.8 մլրդ դրամ.
գ. ՀՀ պետական բյուջեի մուտքերի ավելացում` տարեկան ներդրվող գումարի առնվազն 17%-ի չափով` ավելացված արժեքի (նախատեսվող գումարի շուրջ 60%-ը ներդրվող սարքավորումներն են) և շրջանառության (առնվազն` 5%) հարկերի տեսքով, ինչպես նաև, լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման շնորհիվ` եկամտահարկի տեսքով,
դ. շուրջ 200 հեկտար ինտենսիվ այգիների հիմնման նպատակով 2018-2024 թվականներին կտրամադրվի 1,695,218,963 դրամ սուբսիդիա,
2) որակական
ա. հին ցածր բերքատու այգիներին կփոխարինեն բարձր բերքատու, թարմ սպառման (արտահանման) և վերամշակող ընկերությունների պահանջներին համապատասխանող սորտերի այգիները,
բ. կբարձրանա այգեգործության ոլորտի ներդրումային գրավչությունը,
գ. համայնքներում կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր,
դ. էականորեն կնվազեն բանկերի և վարկային կազմակերպությունների ռիսկերը,
ե. ծրագրի մասնակից տնտեսավարողների (ֆերմերի) ֆինանսական և սոցիալական վիճակի բարելավում, վճարունակության բարձրացում:
ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը|Ինտենսիվ պտղատու և հատապտղատու այգետարածքների |
| |ավելացում |
|___________________|_________________________________________________|
|Համառոտ |Ծրագրով նախատեսված է շուրջ 200 հեկտար ինտենսիվ |
|նկարագրությունը |պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար|
| |տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորում: |
| |Ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին վարկերը |
| |տրամադրվելու են 1-ից 10 հեկտար ինտենսիվ պտղատու |
| |և 0.5-ից 5 հեկտար հատապտղատու այգիների հիմնման |
| |նպատակով մինչև 7 տարի ժամկետով, տարեկան 5%-ով: |
|___________________|_________________________________________________|
|Նպատակը/ |ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների |
|կարևորությունը |տարածքների շուրջ 200 հեկտարով ավելացման |
| |արդյունքում ակնկալվում է այդ այգիների |
| |բերքատվության աճ, ներկայիս ավանդական այգիների |
| |համեմատությամբ առնվազն երկու անգամ, արդյունքում` |
| |ծրագրի իրականացման ընթացքում դրանցից |
| |տնտեսավարողների ստացած եկամուտը կազմի շուրջ 5.8 |
| |մլրդ դրամ: Նոր հիմնված շուրջ 200 հա այգիներում |
| |կաթիլային ոռոգման համակարգի օգտագործման շնորհիվ |
| |ջրի խնայողությունը կկազմի շուրջ 50%: Ոռոգման |
| |համակարգով բույսերի սնուցման շնորհիվ կնվազի |
| |այգիներում մոլախոտերի դեմ պայքարի |
| |անհրաժեշտությանը: |
|___________________|_________________________________________________|
|Տեղեկատվության |Տեղեկատվությունն ակնկալվում է ստանալ ինչպես |
|հավաքագրումը/ |մոնիթորինգ իրականացնողներից` ՀՀ կառավարության |
|աղբյուրը |աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական |
| |զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ |
| |գյուղական ֆինանսավորման կառույցից (ԳՖԿ) և |
| |ֆինանսական կառույցներից, այնպես էլ նախարարության |
| |համապատասխան ստորաբաժանումների մասնագետների |
| |կողմից կատարվելիք հարցումների ու դիտարկումների |
| |արդյունքում: Տեղեկատվությունը հավաքագրվելու և |
| |վերլուծվելու է Ծրագրի իրականացման համար |
| |պատասխանատու ստորաբաժանման կողմից: |
|___________________|_________________________________________________|
|Հաշվարկման մեթոդը |Ծրագրի շրջանակներում հիմնված այգիների տարածքները |
| |հաշվարկվում են տարածքի չափագրման հիման վրա |
| |ներկայացված տեղեկատվության հիման վրա: |
| |Ինտենսիվության ցուցանիշը ճշտելու համար |
| |հաշվարկվում է 1 հեկտար տարածության վրա առկա |
| |տնկիների թիվը, որը պետք է առնվազն 2 անգամ |
| |գերազանցի ավանդական այգիներին բնորոշ թիվը: |
|___________________|_________________________________________________|
|Տեղեկատվության |Սահմանափակումը գործնականում բացակայում է: |
|սահմանափակումները | |
|___________________|_________________________________________________|
|Ցուցանիշի տեսակը |Ցուցանիշը չափում է Ծրագրի իրականացման ուղղակի |
| |արդյունքը |
|___________________|_________________________________________________|
|Չափման միավորը |Հեկտար |
|___________________|_________________________________________________|
|Ներկայացման եղանակը|Կատարողականները ներկայացվում են եռամսյակային |
| |կուտակային եղանակով |
|___________________|_________________________________________________|
|Հաշվետվողականության|Ամսական |
|ցիկլը | |
|___________________|_________________________________________________|
|Թույլատրելի շեղումը|Թիրախային մակարդակի համեմատ փաստացի ցուցանիշների |
| |30-35 տոկոսային կետով շեղումը համարվում |
| |թույլատրելի, կախված հիմնված այգիների տեսակային |
| |կազմի |
|___________________|_________________________________________________|
|Պատասխանատվությունը|Տեղեկատվությունը ձեռք բերման և |
| |հաշվետվողականության համար պատասխանատու է ԳՖԿ-ն և |
| |ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը |
| |(համապատասխան ստորաբաժանումը) |
._____________________________________________________________________.
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ
26. Ծրագրի շրջանակներում ինտենսիվ այգիների հիմնման աշխատանքները պետք է իրականացվի մասնագիտացված կազմակերպության կողմից, որը կիրականացնի ծրագրի պահանջներին համապատասխան այգեհիմնման, կաթիլային ոռոգման և կարկտապաշտպան ցանցային համակարգերի ներդրման (մոնտաժման) աշխատանքները, շահառուներին առնվազն մեկ տարի կմատուցի անվճար խորհրդատվություն կաթիլային ոռոգման և կարկտապաշտպան ցանցային համակարգերի օգտագործման և սպասարկման ուղղությամբ, կիրականացնի դրանց երաշխիքային սպասարկում` առնվազն մեկ տարի ժամկետով:
27. Ծրագրով 2018 թվականից սկսած մասնակի կսուբսիդավորվի ինտենսիվ այգիների հիմնման նպատակով, վարկային պայմանագիր կնքած տնտեսավարողների վարկի տոկոսադրույքը` պայմանագրի գործողության ընթացքում, ծրագրի շրջանակներում կնքված վարկային պայմանագրերին համապատասխան:
28. Ծրագրի մասնակիցներն են.
1) Ծրագրի պայմաններին համապատասխան վարկային պայմանագիր կնքած գյուղատնտեսությունում տնտեսավարողները (իրավաբանական անձինք, այդ թվում գյուղատնտեսական կոոպերատիվները, անհատ ձեռնարկատերերը): Ծրագրի շրջանակներում նույն վարկառուին տրամադրվող վարկերի ընդհանուր գումարի մնացորդ չպետք գերազանցի 270.0 մլն դրամը, իսկ հատապտղանոցի դեպքում` 500.0 մլն. դրամը,
2) ցանկացած բանկ և վարկային կազմակերպություն, որը սույն ծրագրի պայմաններին համապատասխան վարկ է տրամադրում ինտենսիվ այգու հիմնման համար: Ծրագրի մասնակից կարող են դառնալ այն բանկերը և վարկային կազմակերպությունները, որոնք բավարարում են ծրագրի պահանջներին,
3) մասնագիտացված կազմակերպությունները` իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը,
4) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը (այսուհետ` ԳՖԿ),
5) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:
29. Ինտենսիվ այգիների հիմնման համար տրամադրվող վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը.
1) ինտենսիվ այգիների հիմնման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում են բանկերը և վարկային կազմակերպությունները, որոնք սույն ծրագրի պայմաններին համապատասխան տրամադրում են վարկեր,
2) վարկի մարման գործընթացը իրականացվում է մայր գումարի վեց ամսյա պարբերականությամբ վճարման եղանակով, վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է մայր գումարի մնացորդի հաշվով,
3) վարկառուի կողմից վարկի մայր գումարի ժամկետից շուտ կատարված մարումների համար բանկի և վարկային կազմակերպության կողմից տույժ և տուգանք չի հաշվարկվում ու չի գանձվում,
4) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը իրականացվում է վարկի մայր գումարի և վարկի տոկոսադրույքի չսուբսիդավորվող մասի փաստացի մարումների հիման վրա,
5) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը ԳՖԿ-ի կողմից փոխանցվում է բանկի կամ վարկային կազմակերպության համապատասխան հաշվին` տվյալ ֆինանսական կազմակերպության հայտերի հիման վրա: Հայտի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են ԳՖԿ-ն և տվյալ ֆինանսական կազմակերպության միջև կնքվող պայմանագրով: Պայմանագրի օրինակելի ձևը մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ.
6) բանկը կամ վարկային կազմակերպությունը վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտը ԳՖԿ-ին է ներկայացնում ամիսը մեկ անգամ` ոչ ուշ, քան հաջորդ ամսվա հինգերորդ աշխատանքային օրը: ԳՖԿ-ն պարտավոր է հայտն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում բավարարել հայտը և վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը փոխանցել համապատասխան բանկի կամ վարկային կազմակերպության հաշվի համարին, եթե հայտը բավարարում է Ծրագրի պահանջներին:
30. Ինտենսիվ այգիների հիմնման համար տրամադրված վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման դադարեցումը.
1) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը կարող է դադարեցվել, եթե առկա են տվյալ վարկի մասով վարկառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային վաթսուն օրվանից ավել ժամկետանց պարտավորություններ վարկատուի հանդեպ կամ վարկատուի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով` համաձայն 23.04.1999 թվականի ՀՀ կենտրոնական բանկի կողմից հավանություն տրված և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 1999 թվականի հունիսի 4-ի թիվ 214-Ա հրամանով հաստատված «ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի»` օբյեկտիվ չափանիշների, վարկը «ստանդարտ» դասակարգված չէ,
2) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը կարող է դադարեցվել, երբ չի պահպանվում սահմանված պահանջները, կամ չի պահպանվել վարկի տրամադրման պայմանները, կամ ԳՖԿ-ն մոնիթորինգի արդյունքում հայտնաբերում է սույն ծրագրի պայմանների խախտում,
3) վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործման և կեղծ տեղեկատվություն տրամադրելու դեպքերում մինչ այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը ենթակա է վերադարձման (սուբսիդավորված գումարի վերադարձը ԳՖԿ-ին իրականացնում է Ֆինանսական կառույցը): Վերը նշված մնացած դեպքերում վարկի սուբսիդավորումը դադարեցվում է տվյալ վարկի մարման ժամանակացույցով սահմանված վարկի նախորդ մարման օրվանից սկսած:
ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
31. Ծրագրի մոնիթորինգն իրականացնում է ԳՖԿ-ն` բանկերի և վարկային կազմակերպությունների հայտերի վերլուծության և վարկառուների ընտրանքային ստուգումների հիման վրա` համաձայն ԳՖԿ ներքին ընթացակարգի: Վարկի տրամադրումից 2 ամիս անց ֆինանսական կառույցի կողմից իրականացվում է նպատակային մոնիթորինգ, որից հետո այն իրականացվում է համաձայն ֆինանսական կառույցի ներքին ընթացակարգերի: Ֆինանսական կառույցը ԳՖԿ-ի և Ֆինանսական կառույցի միջև կնքվող պայմանագրով սահմանված ձևով հաշվետվություն է ներկայացնում ԳՖԿ-ին:
32. Ծրագրի շրջանակներում վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտերի ամփոփման արդյունքում ԳՖԿ-ն ձևավորում է վիճակագրական տվյալների բազա, որը ներառում է տոկոսադրույքի սուբսիդավորվող վարկերի մասին` ծրագրի իրականացման հետ կապված տեղեկատվությունը, արձանագրված խնդիրները և իրագործման դժվարությունները:
33. ԳՖԿ-ն վարկառուների փաստաթղթերի ընտրանքային ստուգումներ կարող է իրականացնել ծրագրի պայմաններին համապատասխանությունն ստուգելու նպատակով:
34. Վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործման կամ ներկայացված կեղծ տեղեկատվության ի հայտ գալու դեպքում Ֆինանսական կառույցը պարտավոր է Վարկառուի գործող վարկը հանել վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից և միակողմանիորեն փոփոխել վարկի տոկոսադրույքը, կիրառելով տվյալ Ֆինանսական կառույցում գործող գյուղատնտեսական կամ բիզնես վարկերի համար սահմանված ավելի բարձր տոկոսադրույք:
35. ԳՖԿ-ն պարտավոր է առնվազն 30 օրը մեկ անգամ հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:
36. Հաշվետվությունը պետք է պարունակի մանրամասն տեղեկատվություն ծրագրի ընթացքի մասին, այդ թվում.
1) վարկային պայմանագրերի մասին տեղեկատվություն, ըստ մարզերի համայնքների շահառուների, ըստ շահառուների վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարի, հիմնված ինտենսիվ այգիների տարածքի, տեսակի մասին,
2) տեղեկատվություն մոնիթորինգի արդյունքների մասին,
3) տեղեկատվություն հայտնաբերված խախտումների մասին,
4) առաջարկություններ ծրագրի պայմանների բարելավման կամ կատարելագործման վերաբերյալ և այլն:
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ
37. Ծրագրի իրականացման հնարավոր ռիսկեր են`
1) Անբարենպաստ կլիմայական պայմանների (ձմռան երկարատև սառնամանիքներ, գարնանային ցրտահարություն, փոթորիկ) հետևանքով տրամադրված վարկային ռեսուրսների մայր գումարի վերադարձելիության և տոկոսադրույքի վճարման անհնարինությունը,
2) Ծրագրի իրականացման համար մասնագիտացված ընկերությունների կողմից ծառայության մատուցման համար բարձր գների առաջադրումը,
3) նախատեսված վարկային ռեսուրսների ոչ ամբողջական տեղաբաշխման հետևանքով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նախատեսված գումարներին համարժեք հայտերի բացակայությունը,
4) տարբեր գործոններով պայմանավորված վարկառուների ակնկալվող եկամուտների ցածր մակարդակը` պայմանավորված օրինակ բերքի շուկայական գնի հնարավոր անկումով,
5) ֆինանսական կառույցների կողմից ոչ մատչելի պայմանների առաջադրումը,
6) ինտենսիվ այգիների հիմնման նախատեսվածից ավելի մեծ պահանջարկը,
38. Ռիսկերի մեղմման հնարավորություններն են`
1) Ծրագրի շրջանակներում ինտենսիվ պտղատու և հատապտղատու այգիների հիմնման նպատակով տոկոսադրույքի սուբսիդավորման պայմանագրում մատչելի մեխանիզմների առաջադրումը,
2) Մասնագիտացված ընկերությունների հետ սերտ համագործակցությունը և ծագած խնդիրներին օպերատիվ լուծումներ տալը,
3) Ինտենսիվ այգիների հիմնման համար անհրաժեշտ տնկանյութի, կաթիլային համակարգի և կարկտապաշտպան ցանցերի և դրանց մոնտաժման դետալների տեղական արտադրության կազմակերպումը:
N 2 աղյուսակ
Հաշվարկ
1 հեկտար խնձորենու ինտենսիվ այգու հիմնման և 1-ին տարվա խնամքի
աշխատանքների համար պահանջվող ծախսերի
Տնկման սխեման 4 x 1.0 մ
._____________________________________________________________________.
|Աշխատանքի անվանումը |Չափի |Ֆիզիկական|Միավորի |Ընդամենը |
| |միավորը|ծավալները|արժեքը, դրամ |ծախսեր, դրամ |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Խոր վար |հա | 1| 40000| 40,000|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Չիզել |հա | 1| 25000| 25,000|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Քարհավաք |հա | 1| 120000| 120,000|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Հողամասի տեղաձևում |հա | 1| 100000| 100,000|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Տնկման փոսերի հորատում |հատ | 2500| 220| 550,000|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Տնկանյութի արժեք |հատ | 2500| 3000| 7,500,000|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Տնկանյութի |հատ | 2500| 50| 125,000|
|նախապատրաստում և | | | | |
|տեղափոխում | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Հողախառնուրդի |մ3 | 40| 2000| 80,000|
|պատրաստում և | | | | |
|տեղափոխում | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Տնկում և տնկման ցցերի |հատ | 2500| 120| 300,000|
|ամրացում | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Բամբուկի ցցեր |հատ | 2500| 300| 750,000|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Ջրում |հազ. մ3| 2.5| 11000| 27,500|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Կաթիլային ոռոգման |ամիս | 8| 150000| 1,200,000|
|համակարգը սպասարկող | | | | |
|բանվոր 8 ամիս | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Միջբնային |հատ | 5000| 100| 500,000|
|տարածություններ | | | | |
|քաղհան-փխրեցում ձեռքով | | | | |
|(2 անգամ) | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Միջշարային |հա | 2| 25000| 50,000|
|տարածությունների | | | | |
|կուլտիվացիա (2 անգամ) | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Պայքար հիվանդություն- |հա | 2| 15000| 30,000|
|ների և վնասատուների | | | | |
|դեմ (2 անգամ) | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Թունանյութեր | | | | 30,000|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Գոմաղբ |տ | 20| 5000| 100,000|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Ամոնիակային սելիտրա |կգ | 50| 120| 6,000|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Սուպերֆոսֆատ |կգ | 120| 140| 16,800|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Կալիումական աղ |կգ | 50| 140| 7,000|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Լուծելի համալիր |կգ | 85| 2000| 170,000|
|պարարտանյութ սնուցման | | | | |
|համար | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Չնախատեսված այլ | | | | 711,400|
|աշխատանքներ և ծախսեր | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Կաթիլային ոռոգման |հա | | | 1,500,000|
|համակարգի տեղադրում | | | | |
|(ներառյալ պոմպակայան) | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Ընդամենը այգու հիմնման | | | | 13,938,700|
|և 1-ին տարվա խնամքի | | | | |
|համար | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Կարկտապաշտպան համակարգի|հա | | | 9,500,000|
|տեղակայում | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Ընդամենը ծախսեր | | | | 23,438,700|
._____________________________________________________________________.
N 3 աղյուսակ
Հաշվարկ
1 հեկտար ծիրանենու, դեղձենու/նեկտարինի և սալորենու ինտենսիվ այգու
հիմնման և 1-ին տարվա խնամքի աշխատանքների համար պահանջվող ծախսերի
Տնկման սխեման 4 x 1.65 մ
._____________________________________________________________________.
|Աշխատանքի անվանումը |Չափի |Ֆիզիկական|Միավորի |Ընդամենը |
| |միավորը|ծավալները|արժեքը, դրամ |ծախսեր, դրամ |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Խոր վար |հա | 1| 40000| 40,000|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Չիզել |հա | 1| 25000| 25,000|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Քարհավաք |հա | 1| 120000| 120,000|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Հողամասի տեղաձևում |հա | 1| 100000| 100,000|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Տնկման փոսերի հորատում |հատ | 1500| 220| 330,000|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Տնկանյութի արժեք |հատ | 1500| 3000| 4,500,000|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Տնկանյութի |հատ | 1500| 50| 75,000|
|նախապատրաստում և | | | | |
|տեղափոխում | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Հողախառնուրդի |մ3 | 40| 2000| 80,000|
|պատրաստում և | | | | |
|տեղափոխում | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Տնկում և տնկման ցցերի |հատ | 1500| 120| 180,000|
|ամրացում | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Բամբուկի ցցեր |հատ | 1500| 300| 450,000|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Ջրում |հազ. մ3| 2.5| 11000| 27,500|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Կաթիլային ոռոգման |ամիս | 8| 150000| 1,200,000|
|համակարգը սպասարկող | | | | |
|բանվոր 8 ամիս | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Միջբնային |հատ | 3000| 100| 300,000|
|տարածություններ | | | | |
|քաղհան-փխրեցում ձեռքով | | | | |
|(2 անգամ) | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Միջշարային |հա | 2| 25000| 50,000|
|տարածությունների | | | | |
|կուլտիվացիա (2 անգամ) | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Պայքար հիվանդություն- |հա | 2| 15000| 30,000|
|ների և վնասատուների | | | | |
|դեմ (2 անգամ) | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Թունանյութեր | | | | 30,000|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Գոմաղբ |տ | 20| 5000| 100,000|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Ամոնիակային սելիտրա |կգ | 50| 120| 6,000|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Սուպերֆոսֆատ |կգ | 120| 140| 16,800|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Կալիումական աղ |կգ | 50| 140| 7,000|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Լուծելի համալիր |կգ | 85| 2000| 170,000|
|պարարտանյութ սնուցման | | | | |
|համար | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Չնախատեսված այլ | | | | 504,400|
|աշխատանքներ և ծախսեր | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Կաթիլային ոռոգման |հա | | | 1,800,000|
|համակարգի տեղադրում | | | | |
|(ներառյալ պոմպակայան) | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Ընդամենը այգու հիմնման | | | | 10,141,700|
|և 1-ին տարվա խնամքի | | | | |
|համար | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Կարկտապաշտպան համակարգի|հա | | | 8,500,000|
|տեղակայում | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Ընդամենը ծախսեր | | | | 18,641,700|
._____________________________________________________________________.
N 4 աղյուսակ
Հաշվարկ
1 հեկտար կեռասենու ինտենսիվ այգու հիմնման և 1-ին տարվա խնամքի
աշխատանքների համար պահանջվող ծախսերի
Տնկման սխեման 4 x 1.65 մ
._____________________________________________________________________.
|Աշխատանքի անվանումը |Չափի |Ֆիզիկական|Միավորի |Ընդամենը |
| |միավորը|ծավալները|արժեքը, դրամ |ծախսեր, դրամ |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Խոր վար |հա | 1| 40000| 40000|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Չիզել |հա | 1| 25000| 25000|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Քարհավաք |հա | 1| 120000| 120000|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Հողամասի տեղաձևում |հա | 1| 100000| 100000|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Տնկման փոսերի հորատում |հատ | 1500| 220| 330000|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Տնկանյութի արժեք |հատ | 1500| 3500| 5250000|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Տնկանյութի |հատ | 1500| 50| 75000|
|նախապատրաստում և | | | | |
|տեղափոխում | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Հողախառնուրդի |մ3 | 40| 2000| 80000|
|պատրաստում և | | | | |
|տեղափոխում | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Տնկում և տնկման ցցերի |հատ | 1500| 120| 180000|
|ամրացում | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Բամբուկի ցցեր |հատ | 1500| 300| 450000|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Ջրում |հազ. մ3| 2.5| 11000| 27500|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Կաթիլային ոռոգման |ամիս | 8| 150000| 1200000|
|համակարգը սպասարկող | | | | |
|բանվոր 8 ամիս | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Միջբնային |հատ | 3000| 100| 300000|
|տարածություններ | | | | |
|քաղհան-փխրեցում ձեռքով | | | | |
|(2 անգամ) | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Միջշարային |հա | 2| 25000| 50000|
|տարածությունների | | | | |
|կուլտիվացիա (2 անգամ) | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Պայքար հիվանդություն- |հա | 2| 15000| 30000|
|ների և վնասատուների | | | | |
|դեմ (2 անգամ) | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Թունանյութեր | | | | 30000|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Գոմաղբ |տ | 20| 5000| 100000|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Ամոնիակային սելիտրա |կգ | 50| 120| 6000|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Սուպերֆոսֆատ |կգ | 120| 140| 16800|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Կալիումական աղ |կգ | 50| 140| 7000|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Լուծելի համալիր |կգ | 85| 2000| 170000|
|պարարտանյութ սնուցման | | | | |
|համար | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Չնախատեսված այլ | | | | 532900|
|աշխատանքներ և ծախսեր | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Կաթիլային ոռոգման |հա | | | 1800000|
|համակարգի տեղադրում | | | | |
|(ներառյալ պոմպակայան) | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Ընդամենը այգու հիմնման | | | | 10920200|
|և 1-ին տարվա խնամքի | | | | |
|համար | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Կարկտապաշտպան համակարգի|հա | | | 8500000|
|տեղակայում | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Ընդամենը ծախսեր | | | | 19420200|
._____________________________________________________________________.
N 5 աղյուսակ
._____________________________________________________________________.
| Հաշվարկ |
|1 հա ազնվամորու և մոշի ինտենսիվ այգիների հիմնման և առաջին տարվա |
| խնամքի ծախսերի հաշվարկ |
|_____________________________________________________________________|
|Աշխատանքի անվանումը |Չափի |Ֆիզիկական|Միավորի |Ընդամենը |
| |միավորը|ծավալները|արժեքը, |ծախսեր, |
| | | |_____________|_____________|
| | | |դրամ |հազ. դրամ |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Խոր վար |հա | 1| 40000| 40.0|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Չիզել |հա | 1| 25000| 25.0|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Քարհավաք |հա | 1| 120000| 120.0|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Հողամասի տեղաձևում |հա | 1| 100000| 100.0|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Տնկանյութի արժեք |հատ | 8800| 1100| 9680.0|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Հողախառնուրդի |կգ | 26400| 408| 10771.2|
|պատրաստում և | | | | |
|տեղափոխում | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Մարգերի պատրաստում և |շարք | 44| 24000| 1056.0|
|տնկում | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Թարմային համակարգ |հա | 1| 3840000| 3840.0|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Ջրում |հազ. մ3| 2.25| 11000| 24.8|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Մարգերի մուլչապատում |գծմ | 4400| 480| 2112.0|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Պայքար հիվանդություն- |հա | 1| 200000| 200.0|
|ների և վնասատուների | | | | |
|դեմ | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Լուծելի համալիր |կգ | 450| 800| 360.0|
|պարարտանյութ սնուցման | | | | |
|համար | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Այլ պարարտանյութեր |կգ | 200| 320| 64.0|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Բերքահավաք |կգ | 15000| 100| 1500.0|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Խնամքի ծախսեր |մարդ.օր| 140| 4000| 560.0|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Չնախատեսված այլ |հա | 1| | 1494.65|
|աշխատանքներ և ծախսեր | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Կաթիլային ոռոգման |հա | 1| 5000000| 5000.0|
|համակարգի տեղադրում | | | | |
|(ներառյալ պոմպակայան) | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Կարկտապաշտպան համակարգի|հա | 1| 7550000| 7550.0|
|տեղակայում | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Ընդամենը այգու հիմնման | | | | 44497.6|
|և 1-ին տարվա խնամքի | | | | |
|համար | | | | |
._____________________________________________________________________.
N 6 աղյուսակ
._____________________________________________________________________.
| Հաշվարկ |
|1 հա թունելներում ազնվամորու և մոշի ինտենսիվ այգիների հիմնման և |
|առաջին տարվա խնամքի ծախսերի հաշվարկ |
|_____________________________________________________________________|
|Աշխատանքի անվանումը |Չափի |Ֆիզիկական|Միավորի |Ընդամենը |
| |միավորը|ծավալները|արժեքը, |ծախսեր, |
| | | |_____________|_____________|
| | | |դրամ |հազ. դրամ |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Խոր վար |հա | 1| 40000| 40.00|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Չիզել |հա | 1| 25000| 25.00|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Քարհավաք |հա | 1| 120000| 120.00|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Հողամասի տեղաձևում |հա | 1| 100000| 100.00|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Տնկանյութի արժեք |հատ | 8800| 1100| 9680.00|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Հողախառնուրդի |կգ | 39600| 408| 16156.80|
|պատրաստում և | | | | |
|տեղափոխում | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Մարգերի պատրաստում և |շարք | 44| 24000| 1056.00|
|տնկում | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Թարմային համակարգ |հա | 1| 3840000| 3840.00|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Ջրում |հազ. մ3| 2.25| 11000| 24.75|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Մարգերի մուլչապատում |գծմ | 4400| 480| 2112.00|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Պայքար հիվանդություն- |հա | 1| 200000| 200.00|
|ների և վնասատուների | | | | |
|դեմ | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Լուծելի համալիր |կգ | 450| 800| 360.00|
|պարարտանյութ սնուցման | | | | |
|համար | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Այլ պարարտանյութեր |կգ | 200| 320| 64.00|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Բերքահավաք |կգ | 25500| 100| 2550.00|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Խնամքի ծախսեր |մարդ.օր| 420| 4000| 1680.00|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Չնախատեսված այլ |հա | 1| | 1900.43|
|աշխատանքներ և ծախսեր | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Կաթիլային ոռոգման |հա | 1| 5000000| 5000.00|
|համակարգի տեղադրում | | | | |
|(ներառյալ պոմպակայան) | | | | |
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Թունելների տեղակայում |հա | 1| 56000000| 56000.00|
|_______________________|_______|_________|_____________|_____________|
|Ընդամենը թունելներում | | | | 100908.98|
|այգու հիմնման և 1-ին | | | | |
|տարվա խնամքի համար | | | | |
._____________________________________________________________________.
N 8 աղյուսակ
Հաշվարկ
Ըստ տարիների վարկի տոկոսադրույքների սուբսիդավորման համար պահանջվող
ֆինանսական միջոցների
200 ՀԱ Մուտքային տվյալներ
._____________________________________.
|վարկի սկզբնական գումարը|4,431,945,000|
|_______________________|_____________|
|Ժամկետը | 84| 7
|_______________________|_____________|
|Տոկոսադրույքը | 14.00%|
|_______________________|_____________|
|Սուբսիդավորման | 9.00%|
|տոկոսադրույքը | |
._____________________________________.
._____________________________________.
|1 հա միջին արժեք | 22,159,725|
._____________________________________.
101,976,979
._______________________________________________________________________
|Ընդամենը 84 ամսվա վճարումներ|7,068,952,275|2,637,007,275|4,431,945,000|
|____________________________|_____________|_____________|_____________|
|Առաջին 12 ամսվա համար | 620,472,300| 620,472,300| 0|
|____________________________|_____________|_____________|_____________|
|Վճարումների|Վարկի մնացորդը |Ընդամենը |Տոկոսագումարը|Վարկի մարում |
|ամիսներ | |ամսական վճարը| | |
| | | | | |
| | | | | |
|___________|________________|_____________|_____________|_____________|
| 6| 4,431,945,000| 310,236,150| 310,236,150| 0|
|___________|________________|_____________|_____________|_____________|
| 12| 4,431,945,000| 310,236,150| 310,236,150| 0|
|___________|________________|_____________|_____________|_____________|
| 18| 4,431,945,000| 679,564,900| 310,236,150| 369,328,750|
|___________|________________|_____________|_____________|_____________|
| 24| 4,062,616,250| 653,711,888| 284,383,138| 369,328,750|
|___________|________________|_____________|_____________|_____________|
| 30| 3,693,287,500| 627,858,875| 258,530,125| 369,328,750|
|___________|________________|_____________|_____________|_____________|
| 36| 3,323,958,750| 602,005,863| 232,677,113| 369,328,750|
|___________|________________|_____________|_____________|_____________|
| 42| 2,954,630,000| 576,152,850| 206,824,100| 369,328,750|
|___________|________________|_____________|_____________|_____________|
| 48| 2,585,301,250| 550,299,838| 180,971,088| 369,328,750|
|___________|________________|_____________|_____________|_____________|
| 54| 2,215,972,500| 524,446,825| 155,118,075| 369,328,750|
|___________|________________|_____________|_____________|_____________|
| 60| 1,846,643,750| 498,593,813| 129,265,063| 369,328,750|
|___________|________________|_____________|_____________|_____________|
| 66| 1,477,315,000| 472,740,800| 103,412,050| 369,328,750|
|___________|________________|_____________|_____________|_____________|
| 72| 1,107,986,250| 446,887,788| 77,559,038| 369,328,750|
|___________|________________|_____________|_____________|_____________|
| 78| 738,657,500| 421,034,775| 51,706,025| 369,328,750|
|___________|________________|_____________|_____________|_____________|
| 84| 369,328,750| 395,181,763| 25,853,013| 369,328,750|
._______________________________________________________________________
._____________________________ ________________________________________.
|Ընդամենը 84 ամսվա վճարումներ| |1,695,218,963|941,788,313|5,373,733,313|
|____________________________| |_____________|___________|_____________|
|Առաջին 12 ամսվա համար | | 398,875,050|221,597,250| 221,597,250|
|____________________________| |_____________|___________|_____________|
|Վճարումների|Վարկի մնացորդը | |Սուբսիդավոր- |Տոկոսագումա|Ընդամենը վճար|
|ամիսներ | | |ման գումարը |րը սուբսիդա| |
| | | | |վորումից | |
| | | | |հետո | |
|___________|________________| |_____________|___________|_____________|
| 6| 4,431,945,000| | 199,437,525|110,798,625| 110,798,625|
|___________|________________| |_____________|___________|_____________|
| 12| 4,431,945,000| | 199,437,525|110,798,625| 110,798,625|
|___________|________________| |_____________|___________|_____________|
| 18| 4,431,945,000| | 199,437,525|110,798,625| 480,127,375|
|___________|________________| |_____________|___________|_____________|
| 24| 4,062,616,250| | 182,817,731|101,565,406| 470,894,156|
|___________|________________| |_____________|___________|_____________|
| 30| 3,693,287,500| | 166,197,938| 92,332,188| 461,660,938|
|___________|________________| |_____________|___________|_____________|
| 36| 3,323,958,750| | 149,578,144| 83,098,969| 452,427,719|
|___________|________________| |_____________|___________|_____________|
| 42| 2,954,630,000| | 132,958,350| 73,865,750| 443,194,500|
|___________|________________| |_____________|___________|_____________|
| 48| 2,585,301,250| | 116,338,556| 64,632,531| 433,961,281|
|___________|________________| |_____________|___________|_____________|
| 54| 2,215,972,500| | 99,718,763| 55,399,313| 424,728,063|
|___________|________________| |_____________|___________|_____________|
| 60| 1,846,643,750| | 83,098,969| 46,166,094| 415,494,844|
|___________|________________| |_____________|___________|_____________|
| 66| 1,477,315,000| | 66,479,175| 36,932,875| 406,261,625|
|___________|________________| |_____________|___________|_____________|
| 72| 1,107,986,250| | 49,859,381| 27,699,656| 397,028,406|
|___________|________________| |_____________|___________|_____________|
| 78| 738,657,500| | 33,239,588| 18,466,438| 387,795,188|
|___________|________________| |_____________|___________|_____________|
| 84| 369,328,750| | 16,619,794| 9,233,219| 378,561,969|
._____________________________ ________________________________________.