Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0010.160118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հունվարի 2018 թվականի N 10-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված հավելվածի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Արգիճի և Աստղաձոր գետերի հոսքի կառավարման նպատակով, նախատեսվող համանուն Արգիճիի և Աստղաձորի ջրամբարների կառուցման նպատակահարմարությունը բազմակողմանի գնահատելու համար ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին` մինչև 2018 թվականի փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն Արգիճիի և Աստղաձորի ջրամբարների կառուցման նպատակահարմարության վերաբերյալ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. հունվարի 16-ի

N 10-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ա. Հարությունյան  - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական

պաշարների նախարարության ջրային տնտեսության

պետական կոմիտեի նախագահ (միջգերատեսչական

աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Վ. Նարիմանյան      - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

                         պաշարների նախարարության ջրային տնտեսության

                         պետական կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Ա. Սողոմոնյան      - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման

                         նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման

                         վարչության պետ

 

    Դ. Ստեփանյան       - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

                         պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի

                         վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ

 

Խ. Հարությունյան  - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

ջրային ռեսուրսների կառավարման գործակալության

պետի տեղակալ

 

    Ա. Բաղդասարյան     - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի

                         հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ

 

Հ. Համբարձումյան  - ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի

գյուղատնտեսության և բնապահպանության վարչության

պետ

 

    Յու. Ջավադյան      - «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Կ. Եփրեմյան        - «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար

                         (համաձայնությամբ)

 

    Ռ. Մինասյան        - «Գեղարքունիք» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Կ. Դաղբաշյան       - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

                         պաշարների նախարարության ջրային տնտեսության

                         պետական կոմիտեի աշխատակազմի ոռոգման և

                         կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ

                         (քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.01.2018
N 10-Ա
Որոշում