Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԿԱՄ ԴՐԱ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ, ՀՀ ՎՐԱ ԶԻՆՎԱԾ Հ ...

 

 

600.0578.090118

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «09»        01            2018 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60018003

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 դեկտեմբերի 2017 թվականի N 578-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԿԱՄ ԴՐԱ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՄԱՆ, ԴՐԱ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՈՒ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ՑԱՆՑԵՐԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ը» և «իե» ենթակետերը, 54-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ և 16-րդ կետերը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 346-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայմաններում պատշաճ ազդարարման և իրազեկման ապահովման նպատակով հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցի յուրաքանչյուր օպերատոր.

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում խմբավորում է իր հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցում օգտագործվող հեռախոսահամարներն` ըստ Հայաստանի Հանրապետության մարզերում խմբավորմանը նախորդող երեք ամիսների ընթացքում դրանց փաստացի օգտագործման` թարմացնելով դրանք մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը,

2) ապահովում է շուրջօրյա (ներառյալ ոչ աշխատանքային օրերը) փոխգործակցությունը արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված (այսուհետ` Լիազոր մարմին) պետական կառավարման մարմնի հետ,

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հանձնաժողովին և Լիազոր մարմնին տրամադրում է սույն կետի 2-րդ ենթակետում նշված փոխգործակցության համար պատասխանատու աշխատակցի կոնտակտային տվյալները, իսկ վերջինիս փոփոխության դեպքում 3-օրյա ժամկետում տեղեկացնում դրա մասին,

4) Լիազոր մարմնի գրավոր պահանջի (այդ թվում` էլեկտրոնային փոստի միջոցով) դեպքում` իր հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցի տեխնիկական հնարավորությունների շրջանակում տվյալ ցանցում օգտագործվող հեռախոսահամարներին կարճ հաղորդագրությամբ ուղարկում է արտակարգ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն` Լիազոր մարմնի ներկայացրած կարճ հաղորդագրության բովանդակությանն ու պայմաններին համապատասխան,

5) սույն կետի 4-րդ ենթակետում նշված տեղեկատվությունն ուղարկելուց հետո 10-օրյա ժամկետում Հանձնաժողովին և Լիազոր մարմնին տրամադրում է տեղեկություններ` ուղարկված կարճ հաղորդագրությունների և դրանց ստացման քանակների վերաբերյալ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
26.12.2017
N 578-Ն
Որոշում