Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1782-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

 

 

040.0013.120118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունվարի 2018 թվականի N 13-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1782-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի բարելավման առաջնահերթ միջոցառումների մասին» N 1782-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման 1-ին կետում «համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն N 1 հավելվածի» բառերով.

i

2) որոշման 2-րդ կետը «Երևանի քաղաքապետին» բառերից առաջ լրացնել «առաջարկել» բառով.

3) որոշման 2-րդ կետը «ամփոփ տեղեկատվություն» բառերից հետո լրացնել «` համաձայն N 2 հավելվածի» բառերով.

i

4) որոշման 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը «տեղեկատվություն» բառից հետո լրացնել «` համաձայն N 3 հավելվածի» բառերով.

i

5) որոշման 4-րդ կետի «ա» ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը,» բառերը.

6) որոշման 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ա1» ենթակետով.

«ա1) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը տրամադրել ամփոփ տեղեկատվություն տրված և դադարեցված ընդերքօգտագործման իրավունքների մասին (կազմակերպության անվանումը, ընդերքի տեղամասի անվանումը, թույլտվության, պայմանագրի և լեռնահատկացման ակտի համարները և գործողության ժամկետները, դրանք տալու և դադարեցնելու ամսաթվերը, լեռնահատկացման հատակագծի վրա սահմանազատված տարածքի ծայրակետերի կոորդինատները` Arm WGS-84 համակարգով, ընդերքօգտագործման իրավունքից հրաժարման հավաստագրի տրամադրման ժամանակ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող փաստաթղթերի պատճենները):».

i

7) որոշման ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» և «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն» և «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

i

8) որոշման հավելվածի գլխամասում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով.

i

9) որոշումը լրացնել նոր` NN 2 և 3 հավելվածներով` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թվականի հունվարի 11-ի

N 13-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2004 թվականի սեպտեմբերի 30-ի

N 1782-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

._______________________________________________________________________.

|Ընդերքօգ-|Համայնքը|Հանքա-|Տրամա-  |Տրամադրված|Հողի  |Գործառ-|Հողօգտա-  |

|տագործման|        |վայրի |դրված   |հողամասի  |նպատա-|նական  |գործման   |

|իրավունք |        |անվա- |հողամասի|շրջադարձա-|կային |նշանա- |պայմանագրի|

|կրող     |        |նումը |մակերեսը|յին կոոր- |նշանա-|կու-   |կնքման և  |

|սուբյեկտի|        |      |(հեկտար)|դինատները`|կու-  |թյունը |գործողու- |

|անվանումը|        |      |        |Arm WGS-84|թյունը|(հողա- |թյան      |

|         |        |      |        |համակարգով|      |տեսքը) |ժամկետը   |

|_________|________|______|________|__________|______|_______|__________|

|         |        |      |        |          |      |       |          |

._______________________________________________________________________.»:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2018 թվականի հունվարի 11-ի

N 13-Ն որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության

2004 թվականի սեպտեմբերի 30-ի

N 1782-Ն որոշման

 

Աղյուսակ N 2

 

.___________________________________________________________________.

|Ընդերքօգտագործման  |Համայնքը|Տրամադրված|Տրամադրված  |Հողի          |

|իրավունք կրող      |        |հողամասի  |հողամասի    |նպատակային    |

|սուբյեկտի անվանումը|        |մակերեսը  |շրջադարձային|նշանակությունը|

|                   |        |(հեկտար)  |կոորդինատ-  |              |

|                   |        |          |ները`       |              |

|                   |        |          |Arm WGS-4   |              |

|                   |        |          |համակարգով  |              |

|___________________|________|__________|____________|______________|

|                   |        |          |            |              |

.___________________________________________________________________.»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.01.2018
N 13-Ն
Որոշում