Սեղմել Esc փակելու համար:
ՍԵՐԳԵՅ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ ԳԱՅԱՆԵ ԴԱԴԻՎԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՍԵՐԳԵՅ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ ԳԱՅԱՆԵ ԴԱԴԻՎԱՆՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽ ...

 

 

041.0018.170118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունվարի 2018 թվականի N 18-Ա

 

ՍԵՐԳԵՅ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ ԳԱՅԱՆԵ ԴԱԴԻՎԱՆՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի պահանջներին համապատասխանության գնահատման արդյունքների և հայկական կողմի տրամադրած մեկնաբանությունների քննարկմանն ուղղված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդակցությանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային ֆինանսների կառավարման մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային ֆինանսների կառավարման մեթոդաբանության վարչության գնումների գործընթացի կարգավորման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Դադիվանյանի` 2018 թվականի հունվարի 15-17-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Սերգեյ Շահնազարյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.01.2018
N 18-Ա
Որոշում