Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0831.01....
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0831.01.5 «ՁԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱ ...

 

 

110.1321.251217

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»        12            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11017494

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

17 նոյեմբերի 2017 թվականի N 1321-Ն

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0831.01.5 «ՁԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0831.01.01.5 «ՁԿՆԱԲՈՒՅԾ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Աղյուսակ 2

 

Միջին մասնագիտական կրթության 0831.01.5 «Ձկնաբանություն և

ձկնաբուծություն» մասնագիտության 0831.01.01.5 «Ձկնաբույծ»

որակավորման հիմնական կրթական ծրագրի ընդհանուր մասնագիտական և

հատուկ մասնագիտական կարողությունների մոդուլներ

 

._____________________________________________________________________.

|               ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՋՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»                     |

|_____________________________________________________________________|

|1. |Մոդուլի դասիչը       |ՁԿԲ-5-17-001                               |

|___|_____________________|___________________________________________|

|2. |Մոդուլի նպատակը      |Մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ |

|   |                     |բնական ջրերի` որպես ջրային օրգանիզմների    |

|   |                     |կենսամիջավայրի և  նրանում ընթացող          |

|   |                     |երևույթների  ու գործընթացների, ջրերի       |

|   |                     |պահպանության, ռացիոնալ օգտագործման մասին,  |

|   |                     |ինչպես նաև  ձևավորել  ջրաբանական           |

|   |                     |ուսումնասիրությունների կատարման և  դրանք   |

|   |                     |ձկնաբուծական նպատակներով օգտագործման, ջրի  |

|   |                     |ֆիզիկական ու քիմիական հատկությունների      |

|   |                     |վերլուծական ուսումնասիրության              |

|   |                     |կարողություններ:                           |

|___|_____________________|___________________________________________|

|3. |Մոդուլի տևողությունը |54 ժամ                                     |

|___|_____________________|___________________________________________|

|4. |Մուտքային պահանջները |Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական|

|   |                     |մասնագիտական գիտելիքներ պետք չէ            |

|___|_____________________|___________________________________________|

|5. |Մոդուլի գնահատման    |Մոդուլի ընդունելի կատարողականը             |

|   |կարգը                |յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված    |

|   |                     |կատարման չափանիշների բավարար մակարդակի     |

|   |                     |ապահովումն է:                              |

|___|_____________________|___________________________________________|

|6. |ՈՒսումնառության      |Ներկայացնել ջրաբանության հիմնական          |

|   |արդյունք 1           |հասկացությունները, բնական ջրերի            |

|   |                     |հատկությունները և  բնութագրիչները          |

|___|_____________________|___________________________________________|

|7. |Կատարման չափանիշներ  |1) ճիշտ է ներկայացնում ջրոլորտը և  նրա     |

|   |                     |բաղադրիչները,                              |

|   |                     |2) ճիշտ է ներկայացնում բնական ջրերի        |

|   |                     |ֆիզիկական հատկությունները` խտությունը,     |

|   |                     |տեսակարար զանգվածը, եռման և  սառցակալման   |

|   |                     |ջերմաստիճանները,                           |

|   |                     |3) ճիշտ է ներկայացնում արևի  ճառագայթման   |

|   |                     |դերը ջրի և  օդի ջերմաստիճանի ձևավորման     |

|   |                     |համար,                                     |

|   |                     |4) ճիշտ է ներկայացնում ջրի ջերմունակության |

|   |                     |և  ջերմահաղորդականության երևույթները,      |

|   |                     |5)  ճիշտ է ներկայացնում ջրի ճնշման         |

|   |                     |երևույթը  և  դրա ազդեցությունը ջրային      |

|   |                     |օրգանիզմների վրա,                          |

|   |                     |6) ճիշտ է կատարում ջրի ջերմաստիճանի        |

|   |                     |չափումները, ճանաչում է տարբեր կառուցվածքի  |

|   |                     |ջերմաչափերի տիպերը և  դրանց օգտագործման    |

|   |                     |առանձնահատկությունները:                    |

|___|_____________________|___________________________________________|

|8. |ՈՒսումնառության      |Ներկայացնել անուշահամ, աղահամ և  ծովային   |

|   |արդյունք 2           |ջրերի աղային կազմը, բնական ջրերի           |

|   |                     |դասակարգումն` ըստ հանքայնացման             |

|___|_____________________|___________________________________________|

|9. |Կատարման չափանիշներ  |1) ճիշտ է ներկայացնում ծովային, աղահամ և   |

|   |                     |անուշահամ ջրերի աղային կազմի               |

|   |                     |տարբերությունները, աղիության ու            |

|   |                     |հանքայնացման արտահայտումը համապատասխան     |

|   |                     |միավորներով,                               |

|   |                     |2) ճիշտ է ներկայացնում ջրի առավելագույն    |

|   |                     |խտության և  սառցակալման ջերմաստիճանը,      |

|   |                     |3) ճիշտ է ներկայացնում Հայաստանի հիմնական  |

|   |                     |լճերի, գետերի, գրունտային ջրերի և          |

|   |                     |աղբյուրների հանքայնացման բնութագրերը:      |

|___|_____________________|___________________________________________|

|10.|ՈՒսումնառության      |Բացատրել ջրերի ֆիզիկական և  քիմիական ռեժիմի|

|   |արդյունք 3           |հիմնական կենսական պայմաններն ու            |

|   |                     |բնութագրիչները                             |

|___|_____________________|___________________________________________|

|11.|Կատարման չափանիշներ  |1) ճիշտ է ներկայացնում բնական ջրերի        |

|   |                     |ջերմաստիճանի նշանակությունը ջրային         |

|   |                     |օրգանիզմների համար,                        |

|   |                     |2) ճիշտ է ներկայացնում ջրի թափանցելիության |

|   |                     |նշանակությունը ջրային օրգանիզմների համար,  |

|   |                     |3) ճիշտ է ներկայացնում ջրի գազային ռեժիմի  |

|   |                     |նշանակությունը ջրային օրգանիզմների համար,  |

|   |                     |4) ճիշտ է ներկայացնում ջրային օրգանիզմների`|

|   |                     |լուծված թթվածնի պահանջարկը և  դրա          |

|   |                     |անբավարարության հետևանքները,               |

|   |                     |5) ճիշտ է ներկայացնում ջրում լուծված       |

|   |                     |ածխաթթվի նշանակությունը ջրային օրգանիզմների|

|   |                     |համար,                                     |

|   |                     |6) ճիշտ է ներկայացնում լուծված ազոտի       |

|   |                     |տարբեր ձևերի  նշանակությունը ջրային        |

|   |                     |օրգանիզմների համար,                        |

|   |                     |7) ճիշտ է ներկայացնում լուծված ֆոսֆորի,    |

|   |                     |երկաթի, միկրոտարրերի նշանակությունը ջրային |

|   |                     |օրգանիզմների համար,                        |

|   |                     |8) ճիշտ է ներկայացնում ջրում լուծված       |

|   |                     |օրգանական նյութերի տեսակները, ֆոտոսինթեզի  |

|   |                     |դերը ջրակալների կյանքում:                  |

|___|_____________________|___________________________________________|

|12.|ՈՒսումնառության      |Որոշել ջրի ֆիզիկական հատկությունները       |

|   |արդյունք 4           |                                           |

|___|_____________________|___________________________________________|

|13.|Կատարման չափանիշներ  |1) ճիշտ է կատարում ջրի և  օդի              |

|   |                     |ջերմաստիճանների որոշումը ջրային (սնդիկային |

|   |                     |և  էլեկտրական) ջերմաչափերով,               |

|   |                     |2) ճիշտ է կատարում ջրի թափանցելիությունը   |

|   |                     |Սեկկիի սկավառակի և  ֆոտոչափական սարքի      |

|   |                     |օգնությամբ,                                |

|   |                     |3) ճիշտ է որոշում ջրի գունավորումը         |

|   |                     |չափանմուշային եղանակով,                    |

|   |                     |4) ճիշտ է ներկայացնում և  կիրառում ջրի համի|

|   |                     |և  հոտի որոշման եղանակները:                |

|_____________________________________________________________________|

|    ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՆՈՂՆԱՇԱՐԱՎՈՐՆԵՐԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»          |

|_____________________________________________________________________|

|14.|Մոդուլի դասիչը       |ՁԿԲ-5-17-002                               |

|___|_____________________|___________________________________________|

|15.|Մոդուլի նպատակը      |Մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ |

|   |                     |անողնաշարավոր կենդանիների կարգաբանության,  |

|   |                     |կառուցվածքի և  կենսաբանական                |

|   |                     |առանձնահատկությունների մասին, ինչպես նաև   |

|   |                     |ձևավորել  ձկնաբուծության համար             |

|   |                     |հետաքրքրություն ներկայացնող անողնաշարավոր  |

|   |                     |կենդանիներին որոշելու կարողություններ:     |

|___|_____________________|___________________________________________|

|16.|Մոդուլի տևողությունը |54 ժամ                                     |

|___|_____________________|___________________________________________|

|17.|Մուտքային պահանջները |Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական|

|   |                     |մասնագիտական գիտելիքներ պետք չեն:          |

|___|_____________________|___________________________________________|

|18.|Մոդուլի գնահատման    |Մոդուլի ընդունելի կատարողականը             |

|   |կարգը                |յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված    |

|   |                     |կատարման չափանիշների բավարար մակարդակի     |

|   |                     |ապահովումն է:                              |

|___|_____________________|___________________________________________|

|19.|ՈՒսումնառության      |Ներկայացնել անողնաշարավոր կենդանիների      |

|   |արդյունք 1           |կարգաբանությունը, կառուցվածքային և         |

|   |                     |կենսաբանական առանձնահատկությունները        |

|___|_____________________|___________________________________________|

|20.|Կատարման չափանիշներ  |1) ճիշտ է ներկայացնում անողնաշարավոր       |

|   |                     |կենդանիների դասակարգման հիմնական           |

|   |                     |սկզբունքները և  կարգաբանական հիմնական      |

|   |                     |խմբերը (միաբջիջ կենդանիներ, սպունգներ,     |

|   |                     |աղեխորշավորներ, տափակ, կլոր և  օղակավոր    |

|   |                     |որդեր, փափկամորթներ, հոդվածոտանիներ),      |

|   |                     |2) ճիշտ է ներկայացնում միաբջիջ և  բազմաբջիջ|

|   |                     |կենդանիների կառուցվածքային                 |

|   |                     |առանձնահատկությունները,                    |

|   |                     |3) ճիշտ է ներկայացնում ձկների մակաբույծ կամ|

|   |                     |նրանց համար վտանգ ներկայացնող անողնաշարավոր|

|   |                     |կենդանիների կառուցվածքային և  կենսաբանական |

|   |                     |առանձնահատկությունները,                    |

|   |                     |4) ճիշտ է ներկայացնում ձկների սնունդ       |

|   |                     |հանդիսացող անողնաշարավոր կենդանիների       |

|   |                     |կենսաբանական առանձնահատկությունները,       |

|   |                     |5) ճիշտ է ներկայացնում անողնաշարավոր       |

|   |                     |կենդանիների նշանակությունը ձկների կյանքում |

|   |                     |և  ձկնային տնտեսության մեջ:                |

|___|_____________________|___________________________________________|

|21.|ՈՒսումնառության      |Որոշել ձկնաբուծության համար հետաքրքրություն|

|   |արդյունք 2           |ներկայացնող անողնաշարավոր կենդանիներին     |

|___|_____________________|___________________________________________|

|22.|Կատարման չափանիշներ  |1) որոշիչների օգնությամբ ճիշտ է որոշում    |

|   |                     |ջրակալներում հանդիպող անողնաշարավոր        |

|   |                     |կենդանիների կարգաբանական պատկանելությունը  |

|   |                     |և  ճիշտ է բնորոշում է ջրակալներում նրանց   |

|   |                     |կենսաբանական և  էկոլոգիական                |

|   |                     |առանձնահատկությունները,                    |

|   |                     |2) ճիշտ է որոշում ձկների համար սնունդ      |

|   |                     |հանդիսացող անողնաշարավորների ցեղային և     |

|   |                     |(կամ) տեսակային պատկանելությունը,          |

|   |                     |3) ճիշտ է որոշում ձկների համար վտանգ       |

|   |                     |ներկայացնող` գիշատիչ, մակաբուծային և       |

|   |                     |հիվանդություններ առաջացնող ջրային          |

|   |                     |անողնաշարավորների ցեղային և  (կամ)         |

|   |                     |տեսակային պատկանելությունը:                |

|_____________________________________________________________________|

|            ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՋՐԱԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»                   |

|_____________________________________________________________________|

|23.|Մոդուլի դասիչը       |ՁԿԲ -5-17-003                              |

|___|_____________________|___________________________________________|

|24.|Մոդուլի նպատակը      |Մոդուլի նպատակն է ուսանողին տալ            |

|   |                     |գիտելիքներ ջրոլորտի և  նրա բնակիչների      |

|   |                     |ընդհանուր բնութագրի, ջրային միջավայրի      |

|   |                     |ու նրանում բնակվող օրգանիզմների            |

|   |                     |համակեցությունների փոխհարաբերությունների   |

|   |                     |մասին, ինչպես նաև  ձևավորել  մանրադիտակային|

|   |                     |և  այլ տեխնիկայով աշխատելու,               |

|   |                     |ջրակենսաբանական ուսումնասիրությունների     |

|   |                     |իրականացման, փորձանմուշների հավաքելու,     |

|   |                     |դրանք մշակելու ու գնահատելու, ջրային       |

|   |                     |օրգանիզմների տեսակային կազմը որոշելու      |

|   |                     |կարողություններ:                           |

|___|_____________________|___________________________________________|

|25.|Մոդուլի տևողությունը |54 ժամ                                     |

|___|_____________________|___________________________________________|

|26.|Մուտքային պահանջները |Այս մոդուլն ուսումնասիրելու համար          |

|   |                     |ուսանողը պետք է յուրացրած լինի ՁԿԲ 5-17-001|

|   |                     |«Ջրաբանություն» և  ՁԿԲ -5-17-002           |

|   |                     |«Անողնաշարավորների կենդանաբանություն»      |

|   |                     |մոդուլները:                                |

|___|_____________________|___________________________________________|

|27.|Մոդուլի գնահատման    |Մոդուլի ընդունելի կատարողականը             |

|   |կարգը                |յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված    |

|   |                     |կատարման չափանիշների բավարար մակարդակի     |

|   |                     |ապահովումն է:                              |

|___|_____________________|___________________________________________|

|28.|ՈՒսումնառության      |Ներկայացնել ջրոլորտի և  նրանում ընթացող    |

|   |արդյունք 1           |կենսաբանական գործընթացների ընդհանուր       |

|   |                     |բնութագիրը                                 |

|___|_____________________|___________________________________________|

|29.|Կատարման չափանիշներ  |1) ճիշտ է կիրառում ջրակենսաբանության       |

|   |                     |հիմնական եզրույթներն և  ներկայացնում դրանց |

|   |                     |բացատրությունները,                         |

|   |                     |2) ճիշտ է ներկայացնում ջրակալներում        |

|   |                     |ընթացող կենսաբանական գործընթացների         |

|   |                     |ընդհանուր օրինաչափությունները,             |

|   |                     |3) ճիշտ է ներկայացնում ջրակալների          |

|   |                     |արդյունավետության (պրոդուկտիվության)       |

|   |                     |բնութագիրը,                                |

|   |                     |4) ճիշտ է ներկայացնում աբիոտիկ (ոչ         |

|   |                     |կենսական) գործոնների ազդեցությունը ջրային  |

|   |                     |օրգանիզմների համակեցությունների վրա:       |

|___|_____________________|___________________________________________|

|30.|ՈՒսումնառության      |Ներկայացնել ջրային օրգանիզմների նկարագիրը  |

|   |արդյունք 2           |և  նրանց համակեցությունների                |

|   |                     |փոխհարաբերությունները                      |

|___|_____________________|___________________________________________|

|31.|Կատարման չափանիշներ  |1) ճիշտ է ներկայացնում ջրակալներում        |

|   |                     |տարածված ստորակարգ ու բարձրակարգ բույսերի  |

|   |                     |և  անողնաշարավոր ու ողնաշարավոր կենդանիների|

|   |                     |(բացի ձկներից) տեսակային կազմը և           |

|   |                     |պոպուլյացիոն կառուցվածքը,                  |

|   |                     |2) ճիշտ է ներկայացնում ջրային օրգանիզմների |

|   |                     |հարմարվողականության (ադապտացիայի)          |

|   |                     |սկզբունքները,                              |

|   |                     |3) ճիշտ է ներկայացնում ջրային օրգանիզմների |

|   |                     |սննդային փոխհարաբերությունները,            |

|   |                     |4) ճիշտ է ներկայացնում                     |

|   |                     |ջրակենսահամակեցությունները,                |

|   |                     |ջրաէկոհամակարգերը և  դրանց ռացիոնալ        |

|   |                     |օգտագործման էկոլոգիական հիմունքները,       |

|   |                     |5) ճիշտ է ներկայացնում ջրակալների          |

|   |                     |ջրաէկոհամակարգերի և                        |

|   |                     |ջրակենսահամակեցությունների օգտագործման     |

|   |                     |հնարավորությունները ձկնաբուծական           |

|   |                     |նպատակներով:                               |

|___|_____________________|___________________________________________|

|32.|ՈՒսումնառության      |Իրականացնել ջրակենսաբանական                |

|   |արդյունք 3           |ուսումնասիրություններ                      |

|___|_____________________|___________________________________________|

|33.|Կատարման չափանիշներ  |1) ճիշտ է կատարում ջրակենսաբանական         |

|   |                     |փորձանմուշների հավաքը,                     |

|   |                     |2) ճիշտ է օգտվում մանրադիտակային և         |

|   |                     |այլ տեխնիկայից,                            |

|   |                     |3) ճիշտ է կիրառում ջրակենսաբանական         |

|   |                     |ուսումնասիրման մեթոդները,                  |

|   |                     |4) ճիշտ է իրականացնում ջրակենսաբանական     |

|   |                     |փորձանմուշների քանակական և  որակական       |

|   |                     |մշակումը, ստացված արդյունքների գնահատումը, |

|   |                     |5) ճիշտ է որոշում ջրային օրգանիզմների      |

|   |                     |տեսակային կազմը որոշիչներով:               |

|_____________________________________________________________________|

|           ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱՆՐԷԱԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»                 |

|_____________________________________________________________________|

|34.|Մոդուլի դասիչը       |ՁԿԲ -5-17-004                              |

|___|_____________________|___________________________________________|

|35.|Մոդուլի նպատակը      |Մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ |

|   |                     |մանրէների ընդհանուր բնութագրի, մանրէների   |

|   |                     |հետ կատարվող աշխատանքներին ներկայացվող     |

|   |                     |խնդիրների ու պահանջների մասին, ինչպես նաև  |

|   |                     |ձևավորել  մանրադիտակային և  այլ տեխնիկայով |

|   |                     |աշխատելու, մանրէակենսաբանական              |

|   |                     |ուսումնասիրությունների իրականացման,        |

|   |                     |փորձանմուշների հավաքելու, դրանք            |

|   |                     |մշակելու ու գնահատելու, մանրէներին         |

|   |                     |որոշելու կարողություններ:                  |

|___|_____________________|___________________________________________|

|36.|Մոդուլի տևողությունը |36 ժամ                                     |

|___|_____________________|___________________________________________|

|37.|Մուտքային պահանջները |Այս մոդուլն ուսումնասիրելու համար          |

|   |                     |ուսանողը պետք է յուրացրած լինի ՁԿԲ 5-17-   |

|   |                     |003 «Ջրակենսաբանության» մոդուլը:           |

|___|_____________________|___________________________________________|

|38.|Մոդուլի գնահատման    |Մոդուլի ընդունելի կատարողականը             |

|   |կարգը                |յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված    |

|   |                     |կատարման չափանիշների բավարար մակարդակի     |

|   |                     |ապահովումն է:                              |

|___|_____________________|___________________________________________|

|39.|ՈՒսումնառության      |Ներկայացնել մանրէների և  նրանց             |

|   |արդյունք 1           |առանձնահատկությունների ընդհանուր բնութագիրը|

|___|_____________________|___________________________________________|

|40.|Կատարման չափանիշներ  |1) ճիշտ է ներկայացնում մանրէների           |

|   |                     |դասակարգումն ու կարգաբանության             |

|   |                     |սկզբունքները,                              |

|   |                     |2) ճիշտ է ներկայացնում մանրէների           |

|   |                     |ձևաբանական  և  կառուցվածքային              |

|   |                     |առանձնահատկությունները,                    |

|   |                     |3) ճիշտ է ներկայացնում մանրէների           |

|   |                     |ֆիզիոլոգիական և  նյութափոխանակության       |

|   |                     |առանձնահատկությունները,                    |

|   |                     |4) ճիշտ է ներկայացնում մանրէների           |

|   |                     |էկոլոգիական առանձնահատկությունները և       |

|   |                     |ջրային միջավայրում միկրոֆլորայի            |

|   |                     |ձևավորման  պայմանները,                     |

|   |                     |5) ճիշտ է ներկայացնում ջրում տարածված      |

|   |                     |հիվանդածին մանրէներին,  նրանց              |

|   |                     |առաջացրած հիվանդությունները և  դրանց       |

|   |                     |դեմ պայքարի հիմնական միջոցները:            |

|___|_____________________|___________________________________________|

|41.|ՈՒսումնառության      |Ներկայացնել մանրէակենսաբանական             |

|   |արդյունք 2           |ուսումնասիրությունների նկատմամբ ներկայացվող|

|   |                     |պահանջները, իրականացնել մանրէաբանական      |

|   |                     |ուսումնասիրություններ                      |

|___|_____________________|___________________________________________|

|42.|Կատարման չափանիշներ  |1) ճիշտ է ներկայացնում մանրէակենսաբանական  |

|   |                     |ուսումնասիրություններ կատարելու            |

|   |                     |մեթոդները,                                 |

|   |                     |2) ճիշտ է իրականացնում մանրէակենսաբանական  |

|   |                     |նյութի նմուշարկումը և  պրեպարատների        |

|   |                     |պատրաստումը,                               |

|   |                     |3) ճիշտ է իրականացնում մանրէակենսաբանական  |

|   |                     |ուսումնասիրություններ անցկացնելու համար    |

|   |                     |անհրաժեշտ սարքավորումների շահագործումը,    |

|   |                     |4) ճիշտ է վերամշակում, ախտահանում և        |

|   |                     |ստերիլացնում օգտագործված նյութը,           |

|   |                     |5) ճիշտ է գնահատում ստացված արդյունքները:  |

|_____________________________________________________________________|

|              ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՁԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»                     |

|_____________________________________________________________________|

|43.|Մոդուլի դասիչը       |ՁԿԲ -5-17-005                              |

|___|_____________________|___________________________________________|

|44.|Մոդուլի նպատակը      |Մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ |

|   |                     |ձկների, մասնավորապես Հայաստանի ջրակալներում|

|   |                     |տարածված ձկնատեսակների կառուցվածքային      |

|   |                     |առանձնահատկությունների, ֆիզիոլոգիայի,      |

|   |                     |աճի, բտվածության, սննդառության, բազմացման, |

|   |                     |կարգաբանության մասին, ինչպես նաև  ձևավորել |

|   |                     |ձկների արտաքին և  ներքին օրգանները         |

|   |                     |տարբերակելու, տարիքը որոշելու, աճի և       |

|   |                     |սննդառության առանձնահատկությունները        |

|   |                     |պարզաբանելու, բտվածության և                |

|   |                     |սեռահասունության աստիճանը որոշելու,        |

|   |                     |որոշիչների միջոցով ձկան տեսակային          |

|   |                     |պատկանելությունը որոշելու կարողություններ: |

|___|_____________________|___________________________________________|

|45.|Մոդուլի տևողությունը |108 ժամ                                    |

|___|_____________________|___________________________________________|

|46.|Մուտքային պահանջները |Այս մոդուլն ուսումնասիրելու համար` ուսանողը|

|   |                     |պետք է յուրացրած լինի ՁԿԲ 5-17-004         |

|   |                     |«Ջրակենսաբանություն» մոդուլը:              |

|___|_____________________|___________________________________________|

|47.|Մոդուլի գնահատման    |Մոդուլի ընդունելի կատարողականը             |

|   |կարգը                |յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված    |

|   |                     |կատարման չափանիշների բավարար մակարդակի     |

|   |                     |ապահովումն է:                              |

|___|_____________________|___________________________________________|

|48.|ՈՒսումնառության      |Ներկայացնել ձկների անատոմիական և           |

|   |արդյունք 1           |ֆիզիոլոգիական առանձնահատկությունները և     |

|   |                     |տարբերակել նրանց արտաքին ու ներքին         |

|   |                     |օրգանները                                  |

|___|_____________________|___________________________________________|

|49.|Կատարման չափանիշներ  |1) ճիշտ է ներկայացնում ձկների արտաքին      |

|   |                     |կառուցվածքը,                               |

|   |                     |2) ճիշտ է կատարում հերձման                 |

|   |                     |գործողությունները ձկան մարմնի վրա`         |

|   |                     |առանձնացնելով և  ճիշտ անվանելով ձկան       |

|   |                     |հիմնական ներքին օրգանները, կմախքի          |

|   |                     |միավորները, մկանունքը,                     |

|   |                     |3) ճիշտ է ներկայացնում ձկների շնչառության, |

|   |                     |արյան շրջանառության, մարսողության,         |

|   |                     |արտաթորության գործընթացները, արտաքին       |

|   |                     |գրգռիչներին պատասխանելու վարքագծային       |

|   |                     |դրսևորումները:                             |

|___|_____________________|___________________________________________|

|50.|ՈՒսումնառության      |Որոշել ձկների տարիքը և  աճը                |

|   |արդյունք 2           |                                           |

|___|_____________________|___________________________________________|

|51.|Կատարման չափանիշներ  |1) ճիշտ է ներկայացնում ձկան տարիքի         |

|   |                     |որոշման մեթոդները և  ձկների տարիքային      |

|   |                     |փոփոխականության օրինաչափությունները,       |

|   |                     |2) ճիշտ է ներկայացնում ձկների աճի հիմնական |

|   |                     |ժամանակահատվածները,                        |

|   |                     |3) ճիշտ է ներկայացնում ձկների աճի վրա ազդող|

|   |                     |հիմնական գործոնները,                       |

|   |                     |4) ճիշտ է որոշում ձկների քաշային և  գծային |

|   |                     |աճը, աճի տեմպը, աճի հարաբերական            |

|   |                     |արագությունը:                              |

|___|_____________________|___________________________________________|

|52.|ՈՒսումնառության      |Որոշել ձկների սննդառությունը և             |

|   |արդյունք 3           |բտվածությունը                              |

|___|_____________________|___________________________________________|

|53.|Կատարման չափանիշներ  |1) ճիշտ է ներկայացնում ձկների սնունդ       |

|   |                     |հանդիսացող օրգանիզմների խմբերը և  դրանց    |

|   |                     |հիմնական ներկայացուցիչներին,               |

|   |                     |2) ճիշտ է ներկայացնում ձկների խմբերն` ըստ  |

|   |                     |սննդառության տիպերի և  սննդառության        |

|   |                     |օբյեկտների,                                |

|   |                     |3) ճիշտ է ներկայացնում ձկների սննդառության |

|   |                     |տարիքային և  սեզոնային                     |

|   |                     |առանձնահատկությունները,                    |

|   |                     |4) ճիշտ է ներկայացնում ձկների սննդառության |

|   |                     |կախվածությունը ապրելավայրի                 |

|   |                     |առանձնահատկություններից և  սեռական         |

|   |                     |պատկանելությունից,                         |

|   |                     |5) ճիշտ է կիրառում ձկների սննդառության     |

|   |                     |ինտենսիվության, սննդի օբյեկտների           |

|   |                     |ընտրողականության, սննդային նմանության      |

|   |                     |դասիչի և  կերաբաժինների (ռացիոն) որոշման   |

|   |                     |հաշվարկային մեթոդները                      |

|   |                     |6) ճիշտ է որոշում ձկան բտվածությունը:      |

|___|_____________________|___________________________________________|

|54.|ՈՒսումնառության      |Ներկայացնել ձկների բազմացման և  զարգացման  |

|   |արդյունք 4           |ընդհանուր օրինաչափությունները և  որոշել    |

|   |                     |ձկների հասունության աստիճանը և             |

|   |                     |բեղունությունը                             |

|___|_____________________|___________________________________________|

|55.|Կատարման չափանիշներ  |1) ճիշտ է ներկայացնում ձկների աճի          |

|   |                     |կենսափուլերը, բազմացման ձևերը  և           |

|   |                     |ձվադրավայրերը,                             |

|   |                     |2) ճիշտ է ներկայացնում սեռահասունության    |

|   |                     |ժամկետները և  կյանքի տևողությունը  տարբեր  |

|   |                     |ձկնատեսակների մոտ,                         |

|   |                     |3) ճիշտ է ներկայացնում տարբեր ձկնատեսակների|

|   |                     |բազմացման ժամկետները և  բազմացման վրա ազդող|

|   |                     |գործոնները,                                |

|   |                     |4) ճիշտ է ներկայացնում ձկների սեռական      |

|   |                     |գեղձերի կառուցվածքային                     |

|   |                     |առանձնահատկությունները,                    |

|   |                     |5) ճիշտ է ներկայացնում սեռական գեղձերի     |

|   |                     |հասունացման, ձկնկիթի բեղմնավորման և        |

|   |                     |զարգացման գործընթացը,                      |

|   |                     |6) ճիշտ է որոշում ձկների սեռական           |

|   |                     |հասունության աստիճանը,                     |

|   |                     |7) ճիշտ է ներկայացնում ձկների բեղունության |

|   |                     |վրա ազդող գործոնները և  որոշում ձկան       |

|   |                     |անհատական, հարաբերական և  աշխատանքային     |

|   |                     |բեղունությունը,                            |

|   |                     |8) ճիշտ է ներկայացնում ձկների անհատական    |

|   |                     |զարգացման սաղմնային և  հետսաղմնային փուլերը|

|   |                     |և  դրանց բնութագրական հատկանիշները:        |

|___|_____________________|___________________________________________|

|56.|ՈՒսումնառության      |Ներկայացնել ձկների կարգաբանության          |

|   |արդյունք 5           |ընդհանուր սկզբունքները և  որոշել ձկան      |

|   |                     |տեսակային պատկանելությունը                 |

|___|_____________________|___________________________________________|

|57.|Կատարման չափանիշներ  |1) ճիշտ է ներկայացնում ձկների              |

|   |                     |կարգաբանության հիմնական սկզբունքները       |

|   |                     |և  կարգաբանական հիմնական խմբերը,           |

|   |                     |2) ճիշտ է տարբերակում ձկների կարգերն ու    |

|   |                     |ընտանիքներն` ըստ կառուցվածքային            |

|   |                     |առանձնահատկությունների,                    |

|   |                     |3) ճիշտ է իրականացնում ձկների տեսակային    |

|   |                     |պատկանելության որոշումը:                   |

|___|_____________________|___________________________________________|

|58.|ՈՒսումնառության      |Ներկայացնել Հայաստանի ջրակալների ձկների    |

|   |արդյունք 6           |ձևաբանական,  կենսաբանական                  |

|   |                     |առանձնահատկությունները, տեսակային կազմն`   |

|   |                     |ըստ ջրակալների ու դրանց տիպերի, որոշել     |

|   |                     |ձկների տեսակային պատկանելությունը, բնորոշել|

|   |                     |նրանց ձևաբանական  և  կենսաբանական          |

|   |                     |առանձնահատկությունները:                    |

|___|_____________________|___________________________________________|

|59.|Կատարման չափանիշներ  |1) ճիշտ է ներկայացնում Հայաստանի հիմնական  |

|   |                     |ջրակալները (լճերը, գետերը, ջրամբարները) և  |

|   |                     |ցուցադրում դրանք քարտեզի վրա,              |

|   |                     |2) ճիշտ է բնորոշում Հայաստանի ջրակալներում |

|   |                     |բնակվող ձկնատեսակների ձևաբանական  հիմնական |

|   |                     |հատկանիշները,                              |

|   |                     |3) ճիշտ է ներկայացնում Սևանա  լճում,       |

|   |                     |Հայաստանի մյուս լճերում և  արհեստական      |

|   |                     |ջրամբարներում տարածված ձկներին տեսակային   |

|   |                     |կազմը, նրանց կենսաբանական                  |

|   |                     |առանձնահատկությունները,                    |

|   |                     |4) ճիշտ է ներկայացնում Հայաստանի գետերում  |

|   |                     |տարածված ձկների տեսակային կազմը, նրանց     |

|   |                     |կենսաբանական ու էկոլոգիական                |

|   |                     |առանձնահատկությունները,                    |

|   |                     |5) ճիշտ է ներկայացնում Հայաստանի           |

|   |                     |արդյունագործական նշանակություն ունեցող     |

|   |                     |ձկնատեսակները և  նրանց տարածվածությունն ու |

|   |                     |պաշարներն` ըստ ջրակալների,                 |

|   |                     |6) ճիշտ է բնորոշում Հայաստանի ձկնային      |

|   |                     |տնտեսություններում հանդիպող թափոնային      |

|   |                     |համարվող բնիկ ձկնատեսակները և  նրանց       |

|   |                     |կենսաբանական առանձնահատկությունները,       |

|   |                     |7) ճիշտ է որոշում Հայաստանի ձկնատեսակներին |

|   |                     |առաջադրված առանձնյակները որոշչի օգնությամբ:|

|_____________________________________________________________________|

|              ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՁԿՆԵՐԻ ԷԿՈԼՈԳԻԱ»                    |

|_____________________________________________________________________|

|60.|Մոդուլի դասիչը       |ՁԿԲ -5-17-006                              |

|___|_____________________|___________________________________________|

|61.|Մոդուլի նպատակը      |Մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ |

|   |                     |ձկների և  արտաքին միջավայրի ոչ կենսածին և  |

|   |                     |կենսածին գործոնների փոխհարաբերությունների, |

|   |                     |ձկների վտառների դինամիկայի, կենսաձևի       |

|   |                     |բնութագրական հատկանիշների, մարդու կյանքում |

|   |                     |ձկների նշանակության, ջրակալների            |

|   |                     |ձկնարդյունավետության բարձրացման            |

|   |                     |կենսաբանական հիմունքների ու պահպանության   |

|   |                     |խնդիրների մասին, ինչպես նաև  ձևավորել      |

|   |                     |էկոլոգիական խնդիրների լուծման              |

|   |                     |կարողություններ:                           |

|___|_____________________|___________________________________________|

|62.|Մոդուլի տևողությունը |36 ժամ                                     |

|___|_____________________|___________________________________________|

|63.|Մուտքային պահանջները |Այս մոդուլն ուսումնասիրելու համար`         |

|   |                     |ուսանողը պետք է յուրացրած լինի ՁԿԲ 5-17-005|

|   |                     |«Ձկնաբանություն» մոդուլը:                  |

|___|_____________________|___________________________________________|

|64.|Մոդուլի գնահատման    |Մոդուլի ընդունելի կատարողականը             |

|   |կարգը                |յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված    |

|   |                     |կատարման չափանիշների բավարար մակարդակի     |

|   |                     |ապահովումն է:                              |

|___|_____________________|___________________________________________|

|65.|ՈՒսումնառության      |Ներկայացնել ձկների և  արտաքին միջավայրի    |

|   |արդյունք 1           |ոչ կենսածին գործոնների                     |

|   |                     |փոխհարաբերությունները                      |

|___|_____________________|___________________________________________|

|66.|Կատարման չափանիշներ  |1) ճիշտ է ներկայացնում ձկների մարմնի ու    |

|   |                     |շարժման ձևերը`  կախված ջրի ֆիզիկական       |

|   |                     |հատկություններից,                          |

|   |                     |2) ճիշտ է ներկայացնում լույսի, ձայների,    |

|   |                     |էլեկտրականության, էլեկտրամագնիսական        |

|   |                     |տատանումների նշանակությունը ձկների         |

|   |                     |կյանքում,                                  |

|   |                     |3) ճիշտ է ներկայացնում ջրի ջերմաստիճանի    |

|   |                     |նշանակությունը ձկների կյանքում,            |

|   |                     |4) ճիշտ է ներկայացնում ջրի աղային կազմի,   |

|   |                     |ջրում լուծված գազերի նշանակությունը ձկների |

|   |                     |կյանքում,                                  |

|   |                     |5) ճիշտ է օգտագործում ձկների և  արտաքին    |

|   |                     |միջավայրի ոչ կենսածին գործոնների           |

|   |                     |փոխհարաբերություններին վերաբերող           |

|   |                     |եզրույթներն ու տալիս դրանց սահմանումները:  |

|___|_____________________|___________________________________________|

|67.|ՈՒսումնառության      |Ներկայացնել ձկների և  արտաքին միջավայրի    |

|   |արդյունք 2           |կենսածին գործոնների փոխհարաբերությունները  |

|___|_____________________|___________________________________________|

|68.|Կատարման չափանիշներ  |1) ճիշտ է ներկայացնում ձկների ներտեսակային |

|   |                     |կապերն ու փոխհարաբերությունները,           |

|   |                     |2) ճիշտ է ներկայացնում ձկների միջտեսակային |

|   |                     |կապերն ու փոխհարաբերությունները,           |

|   |                     |3) ճիշտ է ներկայացնում ձկների և  այլ       |

|   |                     |օրգանիզմների (բակտերիաներ, վիրուսներ,      |

|   |                     |սնկեր, ջրային բույսեր, ջրային              |

|   |                     |կենդանիներ) կապերն ու                      |

|   |                     |փոխհարաբերությունները:                     |

|___|_____________________|___________________________________________|

|69.|ՈՒսումնառության      |Ներկայացնել ձկների կյանքի հիմնական         |

|   |արդյունք 3           |օղակները                                   |

|___|_____________________|___________________________________________|

|70.|Կատարման չափանիշներ  |1) ճիշտ է ներկայացնում ձկների բազմացման    |

|   |                     |ու զարգացման ընդհանուր օրինաչափությունները,|

|   |                     |սեռական երկձևությունը,  սեռերի             |

|   |                     |հարաբերակցությունը վտառներում, ձկների      |

|   |                     |խնամքը սերնդի նկատմամբ, կենդանածնության և  |

|   |                     |ձվակենդանածնության ընդունակությունը,       |

|   |                     |2) ճիշտ է ներկայացնում ձկների չափերի և  աճի|

|   |                     |ընդհանուր օրինաչափությունները.             |

|   |                     |3) ճիշտ է ներկայացնում ձկների              |

|   |                     |պոպուլյացիաների սեռահասակային կազմը,       |

|   |                     |4) ճիշտ է ներկայացնում ձկների վտառների     |

|   |                     |դինամիկան,                                 |

|   |                     |5) ճիշտ է ներկայացնում ձկների միգրացիաների |

|   |                     |(չուերի) տեսակները և  դրանց կենսաբանական   |

|   |                     |նշանակությունը,                            |

|   |                     |6) ճիշտ է ներկայացնում ձկների առօրյա       |

|   |                     |կենսակերպը,                                |

|   |                     |7) ճիշտ է ներկայացնում ձկների ձմեռելու և   |

|   |                     |քուն մտնելու կենսաբանական նշանակությունը,  |

|   |                     |8) ճիշտ է ներկայացնում ձկների սնվելու      |

|   |                     |առանձնահատկությունները և  սննդային         |

|   |                     |փոխհարաբերությունները:                     |

|___|_____________________|___________________________________________|

|71.|ՈՒսումնառության      |Բացատրել մարդու կյանքում ձկների            |

|   |արդյունք 4           |նշանակությունը և  ջրակալների               |

|   |                     |ձկնարդյունավետության բարձրացման            |

|   |                     |կենսաբանական հիմունքները                   |

|___|_____________________|___________________________________________|

|72.|Կատարման չափանիշներ  |1) ճիշտ է ներկայացնում ձկների              |

|   |                     |նշանակությունը մարդու կյանքում` որպես սննդի|

|   |                     |աղբյուր,                                   |

|   |                     |2) ճիշտ է ներկայացնում սպորտային և         |

|   |                     |սիրողական ձկնորսությունը` որպես մարդու     |

|   |                     |հանգստի կազմակերպման աղբյուր,              |

|   |                     |3) ճիշտ է ներկայացնում ջրակալների          |

|   |                     |ձկնարդյունավետության բարձրացման և  ձկնային |

|   |                     |տնտեսությունների հիմնադրման կենսաբանական   |

|   |                     |հիմունքները,                               |

|   |                     |4) ճիշտ է ներկայացնում ձկների              |

|   |                     |կլիմայավարժեցման էությունը և               |

|   |                     |առանձնահատկությունները տարբեր տիպի         |

|   |                     |ջրակալներում ու ձկնային                    |

|   |                     |տնտեսություններում,                        |

|   |                     |5) ճիշտ է ներկայացնում ջրակալների ռացիոնալ |

|   |                     |օգտագործման և  պահպանության էկոլոգիական    |

|   |                     |խնդիրները և  հնարավոր լուծումներ է         |

|   |                     |առաջարկում այդ խնդիրները լուծելու          |

|   |                     |ուղղությամբ:                               |

|___|_____________________|___________________________________________|

|73.|ՈՒսումնառության      |Ներկայացնել Հայաստանի ջրակալների           |

|   |արդյունք 5           |էկոլոգիական վիճակի և  ձկնաշխարհի           |

|   |                     |պահպանության խնդիրները                     |

|___|_____________________|___________________________________________|

|74.|Կատարման չափանիշներ  |1) ճիշտ է ներկայացնում Հայաստանի ջրակալների|

|   |                     |էկոլոգիական վիճակը և  մարդածին գործոնների  |

|   |                     |ազդեցությունը դրա վրա,                     |

|   |                     |2) ճիշտ է ներկայացնում Սևանա  լճի          |

|   |                     |հիմնախնդիրը և  դրա լուծման ուղիները,       |

|   |                     |3) ճիշտ է ներկայացնում Հայաստանի ձկնաշխարհի|

|   |                     |պահպանության հիմնախնդիրները և  դրանց       |

|   |                     |լուծման ուղիները,                          |

|   |                     |4) ճիշտ է ներկայացնում Հայաստանի «Կարմիր   |

|   |                     |գրքում» գրանցված ձկնատեսակները և  նրանց    |

|   |                     |պաշարների պահպանման ու վերականգնման        |

|   |                     |հիմնական միջոցառումները:                   |

|_____________________________________________________________________|

 

---------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության և գիտության նախարարություն
17.11.2017
N 1321-Ն
Հրաման