Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0721.07.4 «ՅՈՒՂԻ, ՊԱՆՐԻ ԵՎ ԿԱԹ ...

 

 

110.1322.251217

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»        12            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11017495

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

17 նոյեմբերի 2017 թվականի N 1322-Ն

 

i

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0721.07.4 «ՅՈՒՂԻ, ՊԱՆՐԻ ԵՎ ԿԱԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0721.07.06.4 «ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՐԱՏԱՎԱՐ-ՕՊԵՐԱՏՈՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1160-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թ. մարտի 22-ի N 333-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 19-րդ կետը և ՀՀ ԿԳ նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկի կողմից ներկայացված` ոլորտային հանձնաժողովի փորձագիտական դրական եզրակացությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.07.4 «Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0721.07.06.4 «Կաթի և կաթնամթերքի արտադրության ապարատավար-օպերատոր» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2016թ. նոյեմբերի 14-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.07.4 «Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0721.07.06.4 «Կաթի և կաթնամթերքի արտադրության ապարատավար-օպերատոր» որակավորման պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» N 1160-Ն հրամանը:

3. Նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և իրավաբանական վարչությունների պետերին` սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել` նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանին:

 

Հավելված

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

17 նոյեմբերի 2017 թ.

N 1322-Ն հրամանի

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0721.07.4 «ՅՈՒՂԻ, ՊԱՆՐԻ ԵՎ ԿԱԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0721.07.06.4 «ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՐԱՏԱՎԱՐ-ՕՊԵՐԱՏՈՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշիչը սահմանում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.07.4 «Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության` ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 332-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակի 4-րդ մակարդակի 0721.07.06.4 «Կաթի և կաթնամթերքի արտադրության ապարատավար-օպերատոր» որակավորմանը ներկայացվող պահանջները, հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսանողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները:

2. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.07.4 «Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0721.07.06.4 «Կաթի և կաթնամթերքի արտադրության ապարատավար-օպերատոր» որակավորման հիմնական կրթական ծրագիրը կարող է իրականացվել ուսուցման հետևյալ ձևերով`

1) առկա,

2) դրսեկության (էքստեռնատ):

3. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.07.4 «Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0721.07.06.4 «Կաթի և կաթնամթերքի արտադրության ապարատավար-օպերատոր» որակավորման հիմնական կրթական ծրագրի յուրացման համար սահմանվում են ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետները.

1) կրթության առկա ձևով`

ա. միջնակարգ կրթության հիմքով` 1 տարի,

բ. հիմնական կրթության հիմքով` միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագրի հետ համատեղելու դեպքում` 3 տարի,

2) դրսեկության (էքստեռնատ) ձևով. կրթության հիմքը և ուսուցման տևողությունը որոշում է ուսումնական հաստատությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. սեպտեմբերի 6-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի հեռավար (դիստանցիոն) և դրսեկությամբ (էքստեռնատով) ուսուցման կարգերը հաստատելու մասին» N 1028-Ն որոշման:

4. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.07.4 «Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0721.07.06.4 «Կաթի և կաթնամթերքի արտադրության ապարատավար-օպերատոր» որակավորման հիմնական կրթական ծրագիրը միջնակարգ կրթության հիմքով յուրացնող ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն ծավալը 1368 ժամ է, առավելագույն ծավալը` 2214 ժամ: Հիմնական կրթական ծրագիրը հիմնական կրթության հիմքով` միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագրի հետ համատեղելու դեպքում ուսումնառության տևողությունն ավելանում է 104 շաբաթով:

 

ԳԼՈՒԽ 2.
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0721.07.4 «ՅՈՒՂԻ, ՊԱՆՐԻ ԵՎ ԿԱԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0721.07.06.4 «ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՐԱՏԱՎԱՐ-ՕՊԵՐԱՏՈՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՎԱՐՏԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

5. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.07.4 «Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0721.07.06.4 «Կաթի և կաթնամթերքի արտադրության ապարատավար-օպերատոր» որակավորման մասնագետի մասնագիտական գործունեության բնութագիրը տրվում է ըստ զբաղմունքների տեսակների և մասնագիտական պարտականությունների:

6. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.07.4 «Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0721.07.06.4 «Կաթի և կաթնամթերքի արտադրության ապարատավար-օպերատոր» որակավորմամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները.

1) կաթնամթերք պատրաստող վարպետի օգնական,

2) կաթի ընդունման և վերամշակման ապարատավար,

3) կաթնային և կաթնաթթվային մթերքի արտադրության ապարատավար-օպերատոր,

4) կարագի արտադրության ապարատավար-օպերատոր,

5) պանրի արտադրության ապարատավար-օպերատոր,

6) պաղպաղակի արտադրության ապարատավար-օպերատոր,

7) կաթնային պահածոների արտադրության ապարատավար-օպերատոր:

7. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.07.4 «Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0721.07.06.4 «Կաթի և կաթնամթերքի արտադրության ապարատավար-օպերատոր» որակավորմամբ շրջանավարտի մասնագիտական գործունեության պարտականություններն են.

1) պահպանել սանիտարային կանոնները և հիգիենիկ նորմերի պահանջները,

2) նախապատրաստել աշխատատեղը, սարքավորումները, մասնագիտական գործիքները և նյութերը` ըստ աշխատանքի բնույթի,

3) ընդունել կաթը և հումքը, իրականացնել պարզ հաշվարկներ,

4) վերամշակել կաթը, պատրաստել կաթնային խառնուրդներ` ըստ տեխնոլոգիական հրահանգների և պահանջների,

5) շահագործել սարքավորումները, կարգավորել սարքավորումների աշխատանքի օպտիմալ ռեժիմները, վերացնել սարքավորումների աշխատանքային թեթև անսարքությունները,

6) հետևել և կարգավորել չափիչ-ստուգիչ սարքերի ցուցմունքների և ավտոմատ կարգավորման համակարգերի աշխատանքի համապատասխանությունը տեխնոլոգիական պահանջներին,

7) կարգավորել և հետևել տեխնոլոգիական ռեժիմները, կատարել գրանցումներ կաթնամթերքի արտադրության երթուղային թերթիկներում,

8) նպաստել ՎՎՀԿԿ (HACCP) համակարգի արդյունավետ գործունեությանը, լրացնել համապատասխան փաստաթղթերը` համաձայն տեխնիկական հրահանգների,

9) կատարել նմուշառումներ` տեխնոլոգիական գործընթացների, պատրաստվող կաթնային խառնուրդների և կաթնամթերքի որակի հսկման համար,

10) իրականացնել շտկող գործողություններ` տեխնոլոգիական գործընթացից շեղումները վերացնելու համար, առաջարկել կանխարգելիչ քայլեր` շեղումներից խուսափելու համար,

11) կազմակերպել կաթի և կաթնամթերքի տեղափոխումը, տարայավորումը, փաթեթավորումը և վերջնական ստացումը,

12) պահպանել աշխատանքի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները:

 

ԳԼՈՒԽ 3.
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0721.07.4 «ՅՈՒՂԻ, ՊԱՆՐԻ ԵՎ ԿԱԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0721.07.06.4 «ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՐԱՏԱՎԱՐ-ՕՊԵՐԱՏՈՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

8. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.07.4 «Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0721.07.06.4 «Կաթի և կաթնամթերքի արտադրության ապարատավար-օպերատոր» որակավորման հիմնական կրթական ծրագրի նկատմամբ ընդհանուր պահանջները սահմանվում է շրջանավարտին ներկայացվող ընդհանուր պահանջների համաձայն:

9. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.07.4 «Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0721.07.06.4 «Կաթի և կաթնամթերքի արտադրության ապարատավար-օպերատոր» որակավորման հիմնական կրթական ծրագիրն ավարտած շրջանավարտը պետք է.

1) ունենա ազգային և համաշխարհային մշակույթի ու պատմության վերաբերյալ գիտելիք` ժամանակակից անհատի և քաղաքացու ձևավորման պահանջներին համապատասխան,

2) ունենա մասնագիտական ոլորտի վերաբերյալ ընդհանուր գիտելիք, կարողանա դրանք կիրառել մասնագիտական գործունեության ընթացքում,

3) կիրառի մասնագիտական տեսական ու գործնական գիտելիքները` մասնագիտական գործիքները, սարքավորումները, հարմարանքները և նյութերը արդյունավետ և նպատակային օգտագործելու նպատակով,

4) ունենա մասնագիտական գործողությունները գործող նորմաների սահմաններում իրականացնելու հմտություններ,

5) ճիշտ ընկալի և կիրառի մասնագիտական տերմինաբանությունը,

6) ունենա մասնագիտական գործունեության ժամանակ համապատասխան գործողությունների սոցիալական հետևանքները հաշվի առնելու հմտություն,

7) ունենա մասնագիտական ինքնազարգացման և կատարելագործման նպատակով անհրաժեշտ տեղեկությունները ընտրելու և մասնագիտական աղբյուրներից ձեռք բերելու հմտություն,

8) ցուցաբերի աշխատանքային խնդիրների լուծման ընթացքում պատասխանատվություն ստանձնելու, հիմնավորված լուծումներ գտնելու կարողություն,

9) ունենա ինչպես ընդհանուր, այնպես էլ որոշակի փոփոխվող գործոններով իրավիճակներում աշխատելու հմտություն:

 

ԳԼՈՒԽ 4.
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0721.07.4 «ՅՈՒՂԻ,ՊԱՆՐԻ ԵՎ ԿԱԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0721.07.06.4 «ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՐԱՏԱՎԱՐ-ՕՊԵՐԱՏՈՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.07.4 «Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0721.07.06.4 «Կաթի և կաթնամթերքի արտադրության ապարատավար-օպերատոր» որակավորման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի նկատմամբ պահանջները սահմանվում է ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների, առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական կարողությունների բնագավառում շրջանավարտին ներկայացվող պահանջների համաձայն:

11. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.07.4 «Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0721.07.06.4 «Կաթի և կաթնամթերքի արտադրության ապարատավար-օպերատոր» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների բնագավառում պետք է`

1) ցուցաբերի ՀՀ Սահմանադրության, զբաղվածության տվյալ բնագավառը կարգավորող հիմնական նորմատիվ ակտերի, մարդու և հասարակության, քաղաքացիների միջև հարաբերությունները կարգավորող օրենքների և նորմատիվ փաստաթղթերի հիմնական դրույթների իմացություն,

2) տիրապետի հայոց լեզվին,

3) հաղորդակցվի առնվազն մեկ օտար լեզվով,

4) ցուցաբերի առողջ կենսակերպ վարելու, հիգիենայի և ֆիզիկական կուլտուրայի կանոններին տիրապետելու կարողություն,

5) ցուցաբերի ազգային և համաշխարհային պատմության և մշակույթի որոշակի իմացություն,

6) ունենա անձի և հասարակության զարգացման օրինաչափությունների, հասարակության սոցիալական կառուցվածքի, շարժումների, քաղաքականության սուբյեկտների, քաղաքական հարաբերությունների և գործընթացների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ,

7) տիրապետի էկոլոգիական հիմնական հասկացությունների բովանդակությանը, բնապահպանական գլոբալ և տարածաշրջանային հիմնախնդիրների դրույթներին,

8) ցուցաբերի մասնագիտական գործունեության բնագավառի տնտեսական երևույթների և հարաբերությունների առանձնահատկությունների վերաբերյալ գիտելիք,

9) պատկերացում ունենա արտակարգ իրավիճակների մասին, տիրապետի արտակարգ իրավիճակներում գործելու հիմնական սկզբունքներին և մոտեցումներին, տեղյակ լինի փրկարարական աշխատանքների կազմակերպման կառուցվածքին և ձևերին, օգտագործի անհատական պաշտպանության միջոցներ:

12. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.07.4 «Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0721.07.06.4 «Կաթի և կաթնամթերքի արտադրության ապարատավար-օպերատոր» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի հավելված 1-ի աղյուսակ 1-ում բերված մոդուլներով ներկայացված առանցքային հմտություններին:

13. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.07.4 «Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0721.07.06.4 «Կաթի և կաթնամթերքի արտադրության ապարատավար-օպերատոր» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի հավելված 1-ի աղյուսակ 2-ում բերված մոդուլներով ներկայացված ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողություններին:

 

ԳԼՈՒԽ 5.
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0721.07.4 «ՅՈՒՂԻ, ՊԱՆՐԻ ԵՎ ԿԱԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0721.07.06.4 «ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՐԱՏԱՎԱՐ-ՕՊԵՐԱՏՈՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

14. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.07.4 «Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0721.07.06.4 «Կաթի և կաթնամթերքի արտադրության ապարատավար-օպերատոր» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության կադրային ապահովության և կադրային համապատասխանության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ՈՒսումնական պարապմունքներ վարող դասախոսը պետք է ունենա դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում, կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ, եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն չի իրականացվում: Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է:

2) ՈՒսումնական պրակտիկան վարող արտադրական ուսուցման վարպետը պետք է ունենա տվյալ մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքի փորձ և մասնագիտական կրթություն:

3) Արտադրական և նախաավարտական պրակտիկաները վարում է մասնագիտական դասընթացի դասախոսը:

15. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.07.4 «Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0721.07.06.4 «Կաթի և կաթնամթերքի արտադրության ապարատավար-օպերատոր» որակավորման հիմնական կրթական ծրագրի իրականացման ուսումնամեթոդական ապահովման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) հաստատությունը պետք է ունենա մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների և մոդուլների ծրագրային բովանդակությանը համապատասխանող ուսումնական, մեթոդական և տեղեկատվական նյութեր (գրադարանային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա և այլն), գնահատման և ատեստավորման նպատակով օգտագործվող նյութեր, ուսումնական գործընթացի արդյունավետ իրականացմանը նպաստող այլ նյութեր, ուղեցույցներ:

16. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.07.4 «Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0721.07.06.4 «Կաթի և կաթնամթերքի մթերքների արտադրության ապարատավար-օպերատոր» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության նյութատեխնիկական ապահովության նկատմամբ պահանջները սահմանվում են ըստ ուսումնական կաբինետների, լաբորատորիաների, արհեստանոցների, սպորտային համալիրի: Դրանց հագեցվածությունը որոշվում է ուսումնական ծրագրերի պահանջներին համապատասխան:

1) ՈՒսումնական կաբինետների երաշխավորվող ցանկը`

ա. կաթնամթերքի տեխնոլոգիայի,

բ. սանիտարիայի և հիգիենայի,

գ. հայոց լեզվի և խոսքի մշակույթի,

դ. օտար լեզվի,

ե. հասարակագիտական առարկաների

զ. համակարգչային:

2) ՈՒսումնական լաբորատորիաների երաշխավորվող ցանկը`

ա. տեխնոլոգիական սարքավորումների

3) Սպորտային համալիր`

ա. մարզադահլիճ,

բ. մարզահրապարակ:

Կրթական ծրագիր իրականացնող հաստատությունը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է ձևավորել լրացուցիչ կաբինետներ, լաբորատորիաներ:

17. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.07.4 «Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0721.07.06.4 «Կաթի և կաթնամթերքի արտադրության ապարատավար-օպերատոր» որակավորման հիմնական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) առկա ուսուցման ձևի համար ուսումնական տարվա սկիզբը սեպտեմբերի 1-ն է, իսկ դրսեկության (էքստեռնատ) ձևով ուսուցման դեպքում սահմանվում է ուսումնական պլաններով,

2) ուսումնական յուրաքանչյուր տարվա տևողությունը սահմանվում է ուսումնական պլանով,

3) ուսանողի շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքի բոլոր տեսակները,

4) ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն և պարտադիր պարապմունքների շաբաթական ծավալը չպետք է գերազանցի 36 ժամը` առանց նախասիրական առարկաների, խորհրդատվությունների և լրացուցիչ արտալսարանային պարապմունքների բեռնվածության,

5) ուսումնական խմբի համար խորհրդատվության տարեկան ծավալը կազմում է մինչև 100 ժամը,

6) ընտրովի առարկաների ցանկը, դրանց ծավալը (առանձին դասացուցակով) և ուսուցման ժամկետները յուրաքանչյուր ուսումնական տարում որոշվում է հաշվի առնելով ուսանողների նախասիրությունը:

18. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.07.4 «Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0721.07.06.4 «Կաթի և կաթնամթերքի արտադրության ապարատավար-օպերատոր» որակավորման հիմնական կրթական ծրագրի պրակտիկաների կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը ներառում է ուսումնական (տեսական ուսուցմամբ և/կամ առանց տեսական ուսուցման), արտադրական և նախաավարտական պրակտիկաներ,

2) պրակտիկայի յուրաքանչյուր տեսակի տևողությունը սույն չափորոշչով սահմանված պրակտիկայի ընդհանուր տևողությանը համապատասխան սահմանվում է մասնագիտության ուսումնական պլանով,

3) պրակտիկաների ուսումնական ծրագրերը կազմում և հաստատում են ուսումնական հաստատությունները,

4) ուսումնական պրակտիկաներն անց են կացվում պրակտիկայի ծրագրի կատարումն ապահովելու համար բավարար կահավորում և տեխնիկական հագեցվածություն ունեցող ուսումնական արհեստանոցներում, ուսումնափորձնական տեղամասերում, հաստատության այլ ուսումնաօժանդակ վայրերում, ինչպես նաև այլ մասնագիտական կազմակերպություններում և հաստատություններում,

5) արտադրական և նախաավարտական պրակտիկաները, որպես կանոն, անց են կացվում պրակտիկաների ուսումնական ծրագրերի բովանդակությանը համապատասխան պայմաններ ունեցող կազմակերպություններում:

19. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.07.4 «Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0721.07.06.4 «Կաթի և կաթնամթերքի արտադրության ապարատավար-օպերատոր» որակավորման ուսանողների ատեստավորումների նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ուսումնառության ընթացքում ուսանողները պարբերաբար ատեստավորվում են` սույն չափորոշչով սահմանված կարողությունների տարրերի նրանց ձեռքբերումները հավաստող վկայություն ստանալու նպատակով,

2) ուսումնական կիսամյակի սկզբում ուսանողը տեղեկացվում է կիսամյակի ընթացքում միջանկյալ ատեստավորման բնույթի, ժամկետների, անցկացման ձևի և ներառվող նյութի ծավալի մասին,

3) պետական ամփոփիչ ատեստավորումը երաշխավորվում է անց կացնել առանձին առարկաներից կամ մոդուլներից քննության, համալիր (միջառարկայական կամ միջմոդուլային) քննության կամ ավարտական (դիպլոմային) աշխատանք կատարելու և պաշտպանելու ձևով,

4) պետական ամփոփիչ ատեստավորման ընտրված ձևը և ներառվող նյութի ծավալը պետք է հնարավորություն տա ստուգել շրջանավարտի ձեռք բերած կարողությունների և հմտությունների համապատասխանությունը սույն չափորոշչով 0721.07.4 «Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0721.07.06.4 «Կաթի և կաթնամթերքի արտադրության ապարատավար-օպերատոր» որակավորման մասնագետի համար սահմանված պահանջներին:

 

ԳԼՈՒԽ 6.
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0721.07.4 «ՅՈՒՂԻ, ՊԱՆՐԻ ԵՎ ԿԱԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0721.07.06.4 «ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՐԱՏԱՎԱՐ-ՕՊԵՐԱՏՈՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ, ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ

 

20. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.07.4 «Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0721.07.06.4 «Կաթի և կաթնամթերքի արտադրության ապարատավար-օպերատոր» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու համար հաստատությունը կազմում և հաստատում է առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական մոդուլների, ընտրովի դասընթացի ուսումնական ծրագրերը, կրթության կառավարման պետական լիազորված մարմնի երաշխավորած ձևին համապատասխան ուսումնական պլանը` հաշվի առնելով հավելված 1-ի 3-րդ աղյուսակում բերված օրինակելի ուսումնական պլանը:

21. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.07.4 «Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0721.07.06.4 «Կաթի և կաթնամթերքի արտադրության ապարատավար-օպերատոր» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող հաստատությունը սույն չափորոշչի հիման վրա մոդուլային ուսումնական ծրագրերը և ուսումնական պլանը կազմելու ժամանակ`

1) կարող է փոփոխել դասընթացների և մոդուլների ժամաքանակը` պահպանելով մասնագետի (շրջանավարտի) կարողություններին և հմտություններին ներկայացվող պահանջները,

2) պետք է մոդուլների արդյունքներին և դրանց կատարման չափանիշներին համապատասխան ուսումնական ծրագրերը մշակելիս հաշվի առնի գործատուների, գործադիր իշխանությունների, մասնագիտական ոլորտը կառավարող պետական լիազորված մարմինների, այլ շահագրգիռ սուբյեկտների (սոցիալական գործընկերների) առաջարկությունները,

3) պետք է առարկայի և (կամ) մոդուլի ընդհանուր ժամաքանակի սահմաններում որոշի տեսական, գործնական և լաբորատոր պարապմունքների ժամաքանակները,

4) պետք է միջանկյալ ատեստավորման ընդհանուր շաբաթների սահմաններում որոշի ըստ կիսամյակների այս ատեստավորմանը հատկացվող ժամանակը,

5) պետք է որակավորման նկարագրին համապատասխան դրա ամբողջացման անհրաժեշտությունը և առանձնահատկությունը հաշվի առնելով կազմի և հաստատի ընտրովի դասընթացների ուսումնական ծրագրերը,

6) օգտվելով երաշխավորված ձևում տրված պարզաբանումներից պետք է կազմի ուսումնական պլանի կիրառման պարզաբանումները,

7) պետք է պրակտիկայի համար նախատեսված շաբաթների սահմաններում նախատեսի ուսումնական և արտադրական պրակտիկաների տևողությունները, անցկացման ժամկետները, նախաավարտական պրակտիկայի տևողությունը,

8) պետք է սույն չափորոշչով երաշխավորված ամփոփիչ ատեստավորման ձևերին համապատասխան ընտրի ամփոփիչ ատեստավորման ձևը:

 

Հավելված 1

Նախնական մասնագիտական (արհեստագործական)

կրթության 0721.07.4 «Յուղի, պանրի և կաթի

արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության

0721.07.06.4 «Կաթի և կաթնամթերքի

արտադրության ապարատավար-օպերատոր» որակավորման

պետական կրթական չափորոշչի

 

Աղյուսակ 1

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.07.4 «Յուղի,

պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0721.07.06.4

«Կաթի և կաթնամթերքի արտադրության ապարատավար-օպերատոր» որակավորման

հիմնական կրթական ծրագրի առանցքային հմտությունների մոդուլներ

 

._____________________________________________________________________.

|             ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ»                    |

|_____________________________________________________________________|

|1. |Մոդուլի դասիչը       |ԱՀ-Հ-4-17-001                              |

|___|_____________________|___________________________________________|

|2. |Մոդուլի նպատակը      |Մոդուլի նպատակն է զարգացնել ուսանողի       |

|   |                     |անձնական շփման ունակությունները, ակտիվացնել|

|   |                     |միջանձնային հաղորդակցության                |

|   |                     |հնարավորությունները, ձևավորել  աշխատանքային|

|   |                     |և  մասնագիտական գործունեության ընթացքում   |

|   |                     |նպատակային հաղորդակցման, գործնական         |

|   |                     |կապերի ու  հարաբերությունների ստեղծման     |

|   |                     |կարողություններ:                           |

|___|_____________________|___________________________________________|

|3. |Մոդուլի տևողությունը |36 ժամ                                     |

|___|_____________________|___________________________________________|

|4. |Մուտքային պահանջները |Այս մոդուլն ուսումնասիրելու համար          |

|   |                     |սկզբնական մասնագիտական գիտելիք,            |

|   |                     |հմտություններ և  կարողություններ           |

|   |                     |պետք չեն:                                  |

|___|_____________________|___________________________________________|

|5. |Մոդուլի գնահատման    |Մոդուլի ընդունելի կատարողականը             |

|   |կարգը                |յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված    |

|   |                     |կատարման չափանիշների բավարար մակարդակի     |

|   |                     |ապահովումն է:                              |

|___|_____________________|___________________________________________|

|6. |ՈՒսումնառության      |Ներկայացնել հաղորդակցման  դերն ու          |

|   |արդյունք 1           |նշանակությունը անձնական և  մասնագիտական    |

|   |                     |նպատակների իրականացման համար               |

|___|_____________________|___________________________________________|

|7. |Կատարման չափանիշներ  |1) բացատրում է հաղորդակցման                |

|   |                     |անհրաժեշտությունը անձի                     |

|   |                     |ինքնադրսևորման  և  գործարար                |

|   |                     |հաջողությունների համար,                    |

|   |                     |2) ներկայացնում է շփման և  անձնական        |

|   |                     |հաղորդակցման ձևերը,  բաղադրիչները,         |

|   |                     |3) ներկայացնում է գործնական հաղորդակցման   |

|   |                     |եղանակները, բաղադրիչները,                  |

|   |                     |4) շփման հնարավորությունը ուղղորդում է     |

|   |                     |նպատակային հաղորդակցմանը,                  |

|   |                     |5) անձնական հատկանիշները օգտագործում է     |

|   |                     |գործնական հաղորդակցության մեջ:             |

|___|_____________________|___________________________________________|

|8. |ՈՒսումնառության      |Կիրառել ուղղակի հաղորդակցման ձևերը         |

|   |արդյունք 2           |                                           |

|___|_____________________|___________________________________________|

|9. |Կատարման չափանիշներ  |1) ներկայացնում է  ուղղակի                 |

|   |                     |հաղորդակցման ձևերը,                        |

|   |                     |2) բանավոր հաղորդակցման                    |

|   |                     |ժամանակ վարում է  զրույց,                  |

|   |                     |արձագանքում է հարցադրումներին,             |

|   |                     |3) հանդես է գալիս                          |

|   |                     |հաղորդումներով և  զեկույցներով`            |

|   |                     |ներկայացնում է հստակ և  նպատակային         |

|   |                     |խոսք,                                      |

|   |                     |4) ուղղակի հաղորդակցման                    |

|   |                     |ընթացքում հայտնում է տեսակետ,              |

|   |                     |դրսևորում  է հետաքրքրություններ,           |

|   |                     |հաճոյախոսում է,                            |

|   |                     |5) մասնակցում է դեբատների և                |

|   |                     |բանավեճերի, պահպանում է                    |

|   |                     |համագործակցության                          |

|   |                     |շարունակականությունը:                      |

|___|_____________________|___________________________________________|

|10.|ՈՒսումնառության      |Կիրառել անուղղակի հաղորդակցման ձևերը       |

|   |արդյունք 3           |                                           |

|___|_____________________|___________________________________________|

|11.|Կատարման չափանիշներ  |1) ներկայացնում է անուղղակի հաղորդակցման   |

|   |                     |ձևերը,                                     |

|   |                     |2) կազմում և  ձևակերպում  է գրավոր խոսք`   |

|   |                     |պահպանելով նպատակայնությունն ու էթիկան,    |

|   |                     |3) օգտագործում է տեղեկատվական              |

|   |                     |տեխնոլոգիաները և  այլ տեխնիկական միջոցները`|

|   |                     |նպատակային տեղեկատվությունը փոխանցելու     |

|   |                     |համար,                                     |

|   |                     |4) կազմում է գրություններ` ըստ հասցեատիրոջ |

|   |                     |և  նպատակի,                                |

|   |                     |5) վարում է տեղեկատվության հավաքագրման և   |

|   |                     |փոխանցման փաստաթղթեր,                      |

|   |                     |6) բանավոր հաղորդակցման նյութը փոխարկում է |

|   |                     |գրավորի,                                   |

|   |                     |7) գրավոր հաղորդակցման նյութը փոխարկում է  |

|   |                     |բանավոր հակիրճ նյութի:                     |

|___|_____________________|___________________________________________|

|12.|ՈՒսումնառության      |Ձևավորել  և  զարգացնել միջանձնային         |

|   |արդյունք 4           |հաղորդակցում                               |

|___|_____________________|___________________________________________|

|13.|Կատարման չափանիշներ  |1) նախաձեռնում է անձնական և  աշխատանքային  |

|   |                     |շփում` ըստ իրավիճակի և  զրուցակցի կամ      |

|   |                     |հասցեատիրոջ,                               |

|   |                     |2) ստանում, մշակում և  դասակարգում է       |

|   |                     |անհրաժեշտ (նպատակային) տեղեկատվությունը,   |

|   |                     |3) առկա տեղեկատվությունն օգտագործում է     |

|   |                     |միջանձնային հաղորդակցում ձևավորելու  համար,|

|   |                     |4) օգտագործում է հաղորդակցման հնարքները և  |

|   |                     |տեխնոլոգիաները` հետաքրքրություն առաջացնելու|

|   |                     |և  շահադրդելու համար,                      |

|   |                     |5) ներգրավվում է երկխոսություններում,      |

|   |                     |քննարկումներում, հայտնում է կարծիք,        |

|   |                     |հիմնավորում է տեսակետներ,                  |

|   |                     |6) պահպանում և  եզրափակում է               |

|   |                     |երկխոսությունը,                            |

|   |                     |7) կարողանում է հաղորդակցվել` հաշվի առնելով|

|   |                     |իրավիճակը և  ունկնդրի հետաքրքրությունները: |

|___|_____________________|___________________________________________|

|14.|ՈՒսումնառության      |Խթանել համագործակցության ձևավորումը,       |

|   |արդյունք 5           |ստեղծել նախապայմաններ շարունակական         |

|   |                     |գործընկերության համար                      |

|___|_____________________|___________________________________________|

|15.|Կատարման չափանիշներ  |1) ներկայացնում է համագործակցությունը      |

|   |                     |խթանող միջոցառումներ (գովազդ,              |

|   |                     |հայտարարություններ, ցուցահանդեսներ և       |

|   |                     |այլն),                                     |

|   |                     |2) հավանական գործընկերոջ վերաբերյալ        |

|   |                     |հավաքագրում է անհրաժեշտ տեղեկատվությունը,  |

|   |                     |3) հավաքագրված տեղեկատվությունն օգտագործում|

|   |                     |է գործարար հաղորդակցում ձևավորելու         |

|   |                     |համար,                                     |

|   |                     |4) օգտագործում է հաղորդակցման հնարքները և  |

|   |                     |տեխնոլոգիաները` հետաքրքրություն առաջացնելու|

|   |                     |և  շահադրդելու համար,                      |

|   |                     |5) հաղորդակցման ընթացքում ձեռք է բերում    |

|   |                     |վստահություն,                              |

|   |                     |6) ապահովում է հետադարձ կապի միջոցառումներ:|

|_____________________________________________________________________|

|     ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ»         |

|_____________________________________________________________________|

|16.|Մոդուլի դասիչը       |ԱՀ-ԱԱՕ-4-17-001                            |

|___|_____________________|___________________________________________|

|17.|Մոդուլի նպատակը      |Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել    |

|   |                     |աշխատանքային գործունեության ընթացքում և    |

|   |                     |կենցաղում անվտանգության կանոնները          |

|   |                     |պահպանելու, սանիտարահիգիենիկ պահանջներին   |

|   |                     |համապատասխան կենցաղը և  աշխատանքը          |

|   |                     |կազմակերպելու, հավանական վտանգները և       |

|   |                     |վթարները կանխարգելելու, արտադրական վթարների|

|   |                     |դեպքում` անվտանգության միջոցառումներ       |

|   |                     |իրականացնելու և  առաջին օգնություն         |

|   |                     |ցուցաբերելու կարողություններ:              |

|___|_____________________|___________________________________________|

|18.|Մոդուլի տևողությունը |36 ժամ                                     |

|___|_____________________|___________________________________________|

|19.|Մուտքային պահանջները |Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական|

|   |                     |մասնագիտական գիտելիք, հմտություններ և      |

|   |                     |կարողություններ պետք չեն:                  |

|___|_____________________|___________________________________________|

|20.|Մոդուլի գնահատման    |Մոդուլի ընդունելի կատարողականը             |

|   |կարգը                |յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված   |

|   |                     |կատարման չափանիշների բավարար մակարդակի     |

|   |                     |ապահովումն է:                              |

|___|_____________________|___________________________________________|

|21 |ՈՒսումնառության      |Ներկայացնել աշխատանքային գործունեության    |

|   |արդյունք 1           |ընթացքում և  կենցաղում անվտանգության       |

|   |                     |կանոնները                                  |

|___|_____________________|___________________________________________|

|22.|Կատարման չափանիշներ  |1) բացատրում է անվտանգության կանոնների     |

|   |                     |սահմանման, իրավական կարգավորման և          |

|   |                     |պահպանման անհրաժեշտությունը,               |

|   |                     |2) ներկայացնում է անվտանգության կանոնների  |

|   |                     |պահանջները` ըստ հիմնական բնագավառների,     |

|   |                     |3) ներկայացնում է տեխնոլոգիական            |

|   |                     |սարքավորումների շահագործման անվտանգության  |

|   |                     |կանոնները,                                 |

|   |                     |4) ներկայացնում է հրդեհային անվտանգության  |

|   |                     |և  հակահրդեհային պաշտպանության կանոնները,  |

|   |                     |5) ներկայացնում է էլեկտրաանվտանգության     |

|   |                     |կանոնները,                                 |

|   |                     |6) ներկայացնում է անվտանգության կանոնների  |

|   |                     |խախտման հետևանքները,                       |

|   |                     |պատասխանատվությունները:                    |

|___|_____________________|___________________________________________|

|23.|ՈՒսումնառության      |Կազմակերպել կենցաղը և  աշխատանքը           |

|   |արդյունք 2           |սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան  |

|___|_____________________|___________________________________________|

|24.|Կատարման չափանիշներ  |1) ներկայացնում է մարդու առողջության և     |

|   |                     |աշխատանքի ընթացքում աշխատունակության վրա   |

|   |                     |ազդող գործոնները (սանիտարահիգիենիկ,        |

|   |                     |հոգեբանաֆիզիոլոգիական, էսթետիկական,        |

|   |                     |սոցիալական-հոգեբանական),                   |

|   |                     |2) ներկայացնում է աշխատավայրի սանիտարական  |

|   |                     |և  հիգիենիկ ընդհանուր նորմերը (միկրոկլիման,|

|   |                     |ճառագայթումը, լուսավորվածությունը,         |

|   |                     |տատանումները և  այլն),                     |

|   |                     |3) ներկայացնում է աշխատանքի համար անհրաժեշտ|

|   |                     |նյութերը և  դրանց անվնաս օգտագործումը,     |

|   |                     |4) ներկայացնում է սանիտարիայի և  հիգիենայի |

|   |                     |պահպանման համար անհրաժեշտ միջոցառումները:  |

|___|_____________________|___________________________________________|

|25.|ՈՒսումնառության      |Կանխել հավանական վտանգները և  վթարները,    |

|   |արդյունք 3           |իրականացնել անվտանգության միջոցառումներ    |

|___|_____________________|___________________________________________|

|26.|Կատարման չափանիշներ  |1) ներկայացնում է կենցաղային և  արտադրական |

|   |                     |վթարների առաջացման պատճառները և            |

|   |                     |հետևանքները,                               |

|   |                     |2) ներկայացնում է արտադրական վթարների      |

|   |                     |կանխարգելման միջոցառումները,               |

|   |                     |3) ներկայացնում է առանձին խմբերի           |

|   |                     |(հաշմանդամություն ունեցող անձինք, հղիներ,  |

|   |                     |անչափահասներ և  այլն) համար աշխատանքային   |

|   |                     |առանձնահատուկ պայմանները և  վտանգների      |

|   |                     |կանխման սահմանված միջոցառումները,          |

|   |                     |4) ներկայացնում է կենցաղային և  արտադրական |

|   |                     |վթարների ու դժբախտ պատահարների փաստաթղթային|

|   |                     |ձևակերպումների  կարգը:                     |

|___|_____________________|___________________________________________|

|27.|ՈՒսումնառության      |Ցուցաբերել առաջին օգնություն               |

|   |արդյունք 4           |                                           |

|___|_____________________|___________________________________________|

|28.|Կատարման չափանիշներ  |1) տիրապետում է տարբեր իրավիճակներում      |

|   |                     |առաջին օգնության հիմնական կանոններին,      |

|   |                     |2) առաջին օգնության գործողությունների      |

|   |                     |քայլերը ճիշտ է ներկայացնում,               |

|   |                     |3) կատարում է արհեստական շնչառության և     |

|   |                     |սրտի աշխատանքի վերականգնման գործողություն, |

|   |                     |4) կատարում է արյունահոսության դադարեցում  |

|   |                     |և  բաց վնասվածքների վիրակապման             |

|   |                     |գործողություն,                             |

|   |                     |5) կատարում է այրվածքների նախնական մշակման |

|   |                     |և  էլեկտրահարվածի դեպքում առաջին օգնություն|

|   |                     |ցուցաբերելու գործողություններ,             |

|   |                     |6) կատարում է վիրակապման և  անշարժացման    |

|   |                     |գործողություն` տարբեր կոտրվածքների դեպքում,|

|   |                     |7) ներկայացնում է տարբեր թունավորման       |

|   |                     |դեպքերում առաջին օգնության կազմակերպման    |

|   |                     |գործողությունները:                         |

|_____________________________________________________________________|

|       ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՈՒԹՅՈՒՆ»             |

|_____________________________________________________________________|

|29.|Մոդուլի դասիչը       |ԱՀ-ՀՕ-4-17-001                             |

|___|_____________________|___________________________________________|

|30.|Մոդուլի նպատակը      |Մոդուլի նպատակն է զարգացնել ուսանողի       |

|   |                     |համակարգչային տեխնիկայից օգտվելու և  դրա   |

|   |                     |ծրագրային հնարավորությունները կիրառելու    |

|   |                     |առաջնային կարողությունները աշխատանքային    |

|   |                     |գործունեության ընթացքում և  անձնական       |

|   |                     |կարիքների շրջանակներում կիրառել            |

|   |                     |համակարգչային օպերացիոն համակարգերի,       |

|   |                     |գրասենյակային փաթեթների (Microsoft Office) |

|   |                     |ծրագրերը, կատարելագործել համացանցից        |

|   |                     |օգտվելու կարողությունները և  տեղեկատվական  |

|   |                     |բազաների հետ նպատակային աշխատելու          |

|   |                     |հմտությունները                             |

|___|_____________________|___________________________________________|

|31 |Մոդուլի տևողությունը |36 ժամ                                     |

|___|_____________________|___________________________________________|

|32 |Մուտքային պահանջները |Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական|

|   |                     |մասնագիտական գիտելիք, հմտություններ և      |

|   |                     |կարողություններ պետք չեն:                  |

|___|_____________________|___________________________________________|

|33 |Մոդուլի գնահատման    |Մոդուլի ընդունելի կատարողականը             |

|   |կարգը                |յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված   |

|   |                     |կատարման չափանիշների բավարար մակարդակի     |

|   |                     |ապահովումն է:                              |

|___|_____________________|___________________________________________|

|34 |ՈՒսումնառության      |Համակարգչային տեխնիկայի տիրապետում և       |

|   |արդյունք 1           |օպերացիոն համակարգի կիրառում               |

|___|_____________________|___________________________________________|

|35 |Կատարման չափանիշներ  |1) տիրապետում է համակարգչի հիմնական և      |

|   |                     |լրացուցիչ բաղադրիչներին,                   |

|   |                     |2) տիրապետում է միացնելու, օգտագործելու և  |

|   |                     |անջատելու տեխնիկական պայմաններին,          |

|   |                     |3) օգտվում է համակարգչային օժանդակ         |

|   |                     |տեխնիկական սարքերից (printer, scaner,      |

|   |                     |projector, fax, պատճենահանման սարք և       |

|   |                     |այլն),                                     |

|   |                     |4) ներկայացնում է օպերացիոն համակարգի      |

|   |                     |պատուհանային կառուցվածքը,                  |

|   |                     |5) ներկայացնում է կիրառվող հիմնական        |

|   |                     |ծրագրերը (microsoft office),               |

|   |                     |6) կարողանում է բացել առաջադրված թղթապանակը|

|   |                     |և  ֆայլը,                                  |

|   |                     |7) օգտվում է պատուհանային մենյուի հիմնական |

|   |                     |հրամաններից,                               |

|   |                     |8) ստեղծում է նոր թղթապանակ ու ֆայլ,       |

|   |                     |պահպանում, բացում, փակում և  տեղադրում է   |

|   |                     |առաջադրված վայրում,                        |

|   |                     |9) կատարում է առաջադրված փաստաթղթի տպագրում|

|   |                     |Print):                                    |

|___|_____________________|___________________________________________|

|36 |ՈՒսումնառության      |Տեքստերի խմբագրում և  ֆորմատավորում        |

|   |արդյունք 2           |                                           |

|___|_____________________|___________________________________________|

|37 |Կատարման չափանիշներ  |1) կարողանում է փոխել լեզուն հայերեն և     |

|   |                     |օտար լեզվի` տեքստ մուտքագրելու համար,      |

|   |                     |2) մուտքագրում է տեքստ, մեծատառ նշաններ,   |

|   |                     |սիմվոլներ, թվանշաններ,                     |

|   |                     |3) կարողանում է տեղաշարժել տեքստային       |

|   |                     |ցուցիչը տեքստի մեջ կատարելով ուղղումներ,   |

|   |                     |ջնջումներ, լրացումներ,                     |

|   |                     |4) կատարում է մուտքագրված տեքստի պարզագույն|

|   |                     |ֆորմատավորում` փոխելով տողերի              |

|   |                     |դասավորությունը, միջտողային                |

|   |                     |տարածությունները, տեքստի գունային ֆոնը,    |

|   |                     |պարբերության խորությունները լուսանցքներից, |

|   |                     |5) կարողանում է տեքստին կից ներմուծել      |

|   |                     |նկարներ, գրաֆիկներ, աղյուսակներ,           |

|   |                     |անիմացիաներ և  այլն:                       |

|___|_____________________|___________________________________________|

|38 |ՈՒսումնառության      |Աղյուսակների պատրաստում և  խմբագրում       |

|   |արդյունք 3           |                                           |

|___|_____________________|___________________________________________|

|39 |Կատարման չափանիշներ  |1) ներկայացնում է աղյուսակներ կազմելու     |

|   |                     |համապատասխան ծրագրերը և  նախապատրաստում է  |

|   |                     |դրանք,                                     |

|   |                     |2) կազմում է աղյուսակ առաջադրված չափերով և |

|   |                     |մուտքագրում տվյալներ,                      |

|   |                     |3) կատարում է ուղղումներ ու լրացումներ     |

|   |                     |աղյուսակում (տվյալներ, տողեր, սյուներ և    |

|   |                     |այլն),                                     |

|   |                     |4) փնտրում և  գտնում է տվյալներ            |

|   |                     |աղյուսակում,                               |

|   |                     |5) ստեղծում է պարզ ֆունկցիոնալ             |

|   |                     |կախվածություն տվյալների մեջ:               |

|___|_____________________|___________________________________________|

|40 |ՈՒսումնառության      |Գրաֆիկական խմբագրում և  նկարազարդում       |

|   |արդյունք 4           |                                           |

|___|_____________________|___________________________________________|

|41 |Կատարման չափանիշներ  |1) գծագրում է գրաֆիկական օբյեկտներ,        |

|   |                     |2) գծագրում է գրաֆիկական օբյեկտներ`        |

|   |                     |օգտագործելով Autoshapes պատուհանի պատրաստի |

|   |                     |ձևերը,                                     |

|   |                     |3) գծագրում է կանոնավոր պատկերներ,         |

|   |                     |4) ֆորմատավորում է գրաֆիկական օբյեկտները`  |

|   |                     |տեղափոխելով, պատճենելով, պտտելով և  չափերը |

|   |                     |փոխելով,                                   |

|   |                     |5) խմբավորում է գրաֆիկական օբյեկտները,     |

|   |                     |6) գծագրում է տեքստային բլոկներ,           |

|   |                     |7) կատարում է գրաֆիկական օբյեկտների        |

|   |                     |գունաերանգավորում:                         |

|___|_____________________|___________________________________________|

|42.|ՈՒսումնառության      |Ցուցադրության կազմակերպում համակարգչային   |

|   |արդյունք 5           |ծրագրերով                                  |

|___|_____________________|___________________________________________|

|43.|Կատարման չափանիշներ  |1) ներկայացնում է ցուցադրական ծրագրերը և   |

|   |                     |դրանց պատուհանի կառուցվածքը,               |

|   |                     |2) մուտքագրում է տեքստ, թվային արժեքներ և  |

|   |                     |պարզ գործողություններ,                     |

|   |                     |3) ներբեռնում է նկարներ, տեսանյութեր,      |

|   |                     |անիմացիաներ, տվյալներ` աղյուսակի, գրաֆիկի  |

|   |                     |տեսքով,                                    |

|   |                     |4) կարողանում է առաջադրված թեմայով         |

|   |                     |պատրաստել ավարտուն փաստաթուղթ ցուցադրության|

|   |                     |համար,                                     |

|   |                     |5) ցուցադրում է պատրաստված տեղեկատվական    |

|   |                     |նյութը:                                    |

|___|_____________________|___________________________________________|

|44 |ՈՒսումնառության      |Աշխատել համացանցում                        |

|   |արդյունք 6           |                                           |

|___|_____________________|___________________________________________|

|45 |Կատարման չափանիշներ  |1) ներկայացնում է «համացանց» հասկացությունը|

|   |                     |2) օգտագործում է ինտերնետային հիմնական     |

|   |                     |ծրագրերը,                                  |

|   |                     |3) ներկայացնում է History, Favorites, Stop,|

|   |                     |Refresh հրամանների, Back և  Forward        |

|   |                     |կոճակների նշանակությունը,                  |

|   |                     |4) փնտրում է առաջադրված տվյալները համացանցի|

|   |                     |տեղեկատվական բազաներում (որոնողական և  բաց |

|   |                     |ցանցերից),                                 |

|   |                     |5) կարողանում է համացանցից ներբեռնել,      |

|   |                     |պահպանել և  օգտագործել տեղեկություններ,    |

|   |                     |6) գրանցվում է էլեկտրոնային փոստում,       |

|   |                     |ինտերնետային ծրագրերում և  այլ կայքերում,  |

|   |                     |7) օգտագործում է էլեկտրոնային փոստի        |

|   |                     |հնարավորությունները, ուղարկում և  ստանում  |

|   |                     |ինֆորմացիա (հաղորդագրություն, նամակ և      |

|   |                     |կցորդ):                                    |

._____________________________________________________________________.

 

---------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության և գիտության նախարարություն
17.11.2017
N 1322-Ն
Հրաման