Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 572-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ...

 

 

040.0025.220118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունվարի 2018 թվականի N 25-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 572-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի «Պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը սահմանելու, էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ գործողություններն էլեկտրոնային ձևով ձեռք բերելիս շահագործվող էլեկտրոնային համակարգերի տեխնիկական ընդհանուր պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի N 1595-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 572-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների սույն որոշմամբ հաստատված պահանջներին չհամապատասխանող տեղեկատվական համակարգերը պետք է մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը համապատասխանեցվեն սույն որոշմամբ հաստատված պահանջներին և համապատասխան պայմանագրեր կնքվեն բջջային թվային էլեկտրոնային ստորագրության օպերատորների հետ:».

i

2) որոշման N 2 հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետը «(շարժական բջջային կապի հեռախոսաքարտի)» բառերից հետո լրացնել «տվյալների» բառով.

3) որոշման N 2 հավելվածի IV կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ստեղծված և շահագործվող էլեկտրոնային համակարգերը պետք է տեխնիկական հնարավորություն ունենան էլեկտրոնային ծառայություններ կամ գործողություններ մատուցել և՛ նույնականացման քարտի կիրառմամբ, և՛ բջջային էլեկտրոնային թվային ստորագրությամբ:».

i

4) որոշման N 2 հավելվածի 4-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«IV. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական համակարգերում նույնականացման քարտի կիրառմամբ էլեկտրոնային թվային ստորագրություն կամ բջջային էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ ծառայությունների մատուցման տեխնիկական ընդհանուր պահանջները».

5) որոշման N 2 հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«8. Էլեկտրոնային ծառայություն ստացող ֆիզիկական անձը (այսուհետ` հաճախորդ) պետական և տեղական ինքնակառավարման մարմնի տեղեկատվական համակարգում խիստ նույնականացման գործընթաց կամ էլեկտրոնային փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն պետք է ունենա «Ինտերնետ» ցանցում գործող տվյալ տեղեկատվական համակարգի տեսանելի մասում «Նույնականացման քարտի կիրառմամբ էլեկտրոնային թվային ստորագրություն» կամ «Բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն» ապրանքային նշանների առկայության դեպքում:».

i

6) որոշման N 2 հավելվածը 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին կետով.

«9.1. Բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորների ծրագրասարքավորումային համալիրները պետք է գտնվեն Հայաստանի Հանրապետության տարածքում:».

i

7) որոշման N 2 հավելվածի 15-րդ կետի 3-րդ ենթակետում «(USSD - Unstructured Supplementary Service Data) համակարգի» բառերը փոխարինել «(USSD - Unstructured Supplementary Service Data կամ Encripted SMS - Encrypted Short Message Service` USIM քարտի առկայության պարագայում) համակարգերի» բառերով.

8) որոշման N 2 հավելվածի 15-րդ կետի 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) բջջային հեռախոսային օպերատորն ստացված կոդը լրացուցիչ ծառայությունների կարճ հաղորդագրության (USSD - Unstructured Supplementary Service Data կամ Encripted SMS - Encrypted Short Message Service, USIM քարտի առկայության պարագայում) համակարգի միջոցով բջջային կարճ հաղորդագրություն է ուղարկում հաճախորդի բջջային հեռախոսահամարին` միաժամանակ հաճախորդին առաջարկելով հաստատել իսկությունը և մուտքագրել համապատասխանաբար անհատական նույնականացման կոդ PIN 1-ը կամ անհատական նույնականացման կոդ PIN 2-ը, ընդ որում, PIN 1-ը պետք է լինի ոչ պակաս քան չորս նիշ, իսկ PIN 2-ը` ոչ պակաս քան հինգ նիշ,

5) հաճախորդը պետք է հնարավորություն ունենա առավելագույնը 45 վայրկյանի ընթացքում ստուգելու և համեմատելու տեղեկատվական համակարգում արտացոլված բջջային կարճ հաղորդագրությամբ ստացված կոդերի հետ և դրանք համընկնելու դեպքում մուտքագրել անհատական նույնականացման կոդ PIN 1-ը` խիստ նույնականացում իրականացնելու համար կամ և անհատական նույնականացման կոդ PIN 2-ը` գործարք կատարելու կամ էլեկտրոնային փաստաթուղթն էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացնելու համար.

6) նախապես սահմանված համապատասխանաբար անհատական նույնականացման կոդ PIN 1-ի կամ անհատական նույնականացման կոդ PIN 2-ի ճշտությամբ մուտքագրելու դեպքում շարժական բջջային կապի հեռախոսաքարտի վրա զետեղված հանրային բանալիների ենթակառուցվածքի ծրագրային մոդուլն իրականացնում է անհատի ստորագրության գաղտնագրված ծրագրային հեշ հաշվարկ և նույն բջջային օպերատորի կարճ հաղորդագրության (USSD - Unstructured Supplementary Service Data կամ Encripted SMS - Encrypted Short Message Service, USIM քարտի առկայության պարագայում) տեխնոլոգիական հենքով բջջային կարճ հաղորդագրություն է ուղարկում բջջային օպերատորի համակարգին` տվյալները բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կենտրոնական համակարգին փոխանցելու համար.».

i

9) որոշման N 2 հավելվածի 16-րդ կետը «պետք է ապահովի» բառերից հետո լրացնել «առնվազն» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.01.2018
N 25-Ն
Որոշում