Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1081-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ...

 

 

040.0027.220118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունվարի 2018 թվականի N 27-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1081-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հրավերով օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվության տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1081-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) որոշմամբ սահմանված կարգի 6-րդ կետում`

i

ա. 4-րդ ենթակետը «եզրակացությունը» բառից հետո լրացնել «, բացառությամբ Եվրամիության անդամ երկրներից, ԱՄՆ-ից և Կանադայից հրավիրվող մասնագետների,» բառերով,

բ. 5-րդ ենթակետը «(թույլտվությունը),» բառից հետո լրացնել «բացառությամբ Եվրամիության անդամ երկրներից, ԱՄՆ-ից և Կանադայից հրավիրվող մասնագետների,» բառերով,

գ. 6-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Մասնագիտական գործունեության մասին տեղեկանքը ներկայացնել հայերեն կամ ռուսերեն, կամ անգլերեն, կամ նշված լեզուներից որևէ մեկով թարգմանված.»,

դ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ ենթակետով.

«7) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից հրավիրված մասնագետների մասնագիտական թույլտվության տրամադրման ընթացակարգերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով:».

i

2) որոշմամբ սահմանված կարգի 17-րդ կետում «երկարաձգվում է:» բառերը փոխարինել «երկարաձգվում է` առաջին անգամ թույլտվություն տրամադրելու օրվանից առավելագույնը 5 տարի ժամկետով: Նշված ժամկետի ավարտից հետո կրկին դիմելու դեպքում կտրամադրվի նոր թույլտվություն` սույն որոշմամբ սահմանված կարգով:» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.01.2018
N 27-Ն
Որոշում