Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0029.220118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունվարի 2018 թվականի N 29-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Բուզանդի փողոցի 1/3 հասցեում գտնվող շենքի N 1 շինության 210.4 քառ. մետր և N 2 շինության 103.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքները և դրանց զբաղեցրած` օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասից համապատասխանաբար 78.9537 քառ. մետր և 38.7249 քառ. մետր մակերեսներով` բաժնային մաս համարվող հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարել գույքի վարձակալ Հովհաննես Երանոսյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AK0530806, տրված` 15.06.2010 թ., 001-ի կողմից, հասցեն` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, գյուղ Շիրակամուտ, 8-րդ փող., տուն 2):

2. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2017 թվականի մայիսի 31-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը` 78467.54 հազ. դրամ, որից Երևան քաղաքի Բուզանդի փողոցի 1/3 հասցեում գտնվող շենքի N 1 շինության տարածքի գնահատված արժեքը` 63306.81 հազ. դրամ, իսկ Բուզանդի փողոցի 1/3 հասցեում գտնվող շենքի N 2 շինության տարածքի գնահատված արժեքը` 15160.73 հազ. դրամ.

2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 78467.54 հազ. դրամ.

3) որ գնորդը պարտավորվում է վճարել նաև գույքի զբաղեցրած` օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասից` 78.9537 քառ. մետր և 38.7249 քառ. մետր մակերեսներով բաժնային մասի կադաստրային արժեքը` համապատասխանաբար 3079.19 հազ. և 1510.27 հազ. դրամ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գինը և հողամասի բաժնային մասի 4589.46 հազ. դրամ կադաստրային արժեքը, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 61248 դրամը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման և գրավի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավոր է`

1) երկու տարվա ընթացքում կատարել 50,0 մլն դրամի չափով ներդրում, յուրաքանչյուր տարի` հավասարաչափ, ինչպես նաև պայմանագրի կնքումից հետո մինչև առաջին տարվա ավարտն ստեղծել 12 աշխատատեղ.

2) իր միջոցների հաշվին վճարել պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:

4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է վճարումները կատարել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.01.2018
N 29-Ա
Որոշում