Սեղմել Esc փակելու համար:
«ԱՋԱԿՈՂՄՅԱՆ ՂԵԿԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՄԲ ՏՐԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԱՋԱԿՈՂՄՅԱՆ ՂԵԿԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՄԲ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ...

 

 

040.0030.260118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունվարի 2018 թվականի N 30-Ա

 

«ԱՋԱԿՈՂՄՅԱՆ ՂԵԿԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՄԲ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված օրենքն ուժի մեջ մտնելուց հետո`

1) եռօրյա ժամկետում ծանուցել Եվրասիական տնտեսական խորհրդին օրենքով նախատեսվող արգելքի մասին.

2) 10-օրյա ժամկետում Եվրասիական տնտեսական խորհրդի քննարկմանը ներկայացնել Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 877 որոշման մեջ համապատասխան լրացում կատարելու վերաբերյալ առաջարկություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.01.2018
N 30-Ա
Որոշում