Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ Ռ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵ ...

 

 

040.0053.250118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունվարի 2018 թվականի N 53-Ա

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Միջազգային արժութային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, Միջազգային ֆինանսական կորպորացիային, Զարգացման միջազգային ասոցիացիային, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը և Կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի «ա» կետի և 7-րդ հոդվածի դրույթներով, Միջազգային զարգացման ընկերակցության համաձայնագրի հոդվածների 3-րդ հոդվածի 1-ին բաժնի «գ» կետի, ինչպես նաև Միջազգային զարգացման ընկերակցության կառավարիչների խորհրդի 2014 թվականի մայիսի 5-ի «Ռեսուրսների ավելացում. տասնյոթերորդ համալրման մասին» N 234 որոշման 2-րդ պարբերության պայմաններով ու դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Միջազգային զարգացման ընկերակցության ռեսուրսների տասնյոթերորդ համալրման շրջանակներում Հայաստանի Հանրապետության հանձնառության գործիքին:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Միջազգային զարգացման ընկերակցության ռեսուրսների տասնյոթերորդ համալրման շրջանակներում`

1) ստորագրել Հայաստանի Հանրապետության հանձնառության գործիքը` համաձայն հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության հանձնառության գործիքի վճարումը կատարել մուրհակ թողարկելու միջոցով կամ կանխիկ եղանակով` համաձայնեցնելով Միջազգային զարգացման ընկերակցության հետ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի հունվարի 25-ի

N 53-Ա որոշման

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ. ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ ՀԱՄԱԼՐՈՒՄ

 

ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ

 

Սույնով հղում է կատարվում «Ռեսուրսների ավելացում. տասնյոթերորդ համալրման մասին» Միջազգային զարգացման ընկերակցության կառավարիչների խորհրդի N 234 որոշմանը (որոշում), որն ընդունվել է 2014 թվականի մայիսի 5-ին:

Համաձայն որոշման 2-րդ պարբերության` սույնով Հայաստանի Հանրապետության կառավարությունը տեղեկացնում է ընկերակցությանը, որ այն կիրականացնի իրեն լիազորված բաժանորդագրումը` 7,999,995 դրամ գումարի չափով` որոշման դրույթներին համապատասխան:

 

       (ամսաթիվը)                      (անունը և  պաշտոնը)

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.01.2018
N 53-Ա
Որոշում