Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի ԹԻՎ 140-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈ ...

 

 

050.0296.220118

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «22»        01            2018 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05018014

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 դեկտեմբերի 2017 թվականի թիվ 296-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի ԹԻՎ 140-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները համապատասխանեցնել Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներում իրականացված փոփոխություններին,

i

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածը և

i

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իա» կետերով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 22-ի ««Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ը հաստատելու մասին» թիվ 140-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

i

1) Կանոնակարգի 39.20-րդ կետում և 39.21-րդ կետի 2-րդ ենթակետում բոլոր «վաճառքի համար մատչելի ակտիվներ» բառերը փոխարինել «իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ֆինանսական ակտիվներ» բառերով,

i

2) Կանոնակարգի 67-րդ և 68-րդ կետերում «3-րդ» թիվը փոխարինել «4-րդ» թվով, 70-րդ և 71-րդ կետերում «4-րդ» թիվը փոխարինել «5-րդ» թվով, 71.2-րդ և 71.3-րդ կետերում «5-րդ» թիվը փոխարինել «6-րդ» թվով, 71.4-րդ և 71.5-րդ կետերում «6-րդ» թիվը փոխարինել «7-րդ» թվով, 71.6-րդ կետում «7-րդ և 8-րդ» բառերը փոխարինել «8-րդ և 9-րդ» բառերով, 71.7-րդ և 71.8-րդ կետերում «9-րդ, 10-րդ և 11-րդ» բառերը փոխարինել «10-րդ,11-րդ և 12-րդ» բառերով, 71.9-րդ և 71.10-րդ կետերում «12-րդ, 13-րդ և 14-րդ» բառերը փոխարինել «13-րդ, 14-րդ և 15-րդ» բառերով, 71.10-րդ կետի 4-րդ ենթակետում «12, 13 աղյուսակների» բառերը փոխարինել «13, 14 աղյուսակների» բառերով և «աղյուսակ 14-ի» բառերը փոխարինել «աղյուսակ 15-ի» բառերով, 71.11-րդ, 71.12-րդ և 71.13-րդ կետերում «15-րդ» թիվը փոխարինել «16-րդ» թվով, 71.14-րդ, 71.15-րդ և 71.16-րդ կետերում «16-րդ» թիվը փոխարինել «17-րդ» թվով,

i

3) Կանոնակարգի 75-րդ կետի 7-րդ ենթակետում ««վաճառքի համար մատչելի»» բառերը փոխարինել «»իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող»» բառերով, իսկ «»մինչև մարման ժամկետը պահվող»» բառերը փոխարինել «»ամորտիզացված արժեքով հաշվառվող»» բառերով,

4) Կանոնակարգի Հավելված 2-ի աղյուսակի.

i

ա. 3.15-րդ տողում «կազմակերպություններում» բառից հետո լրացնել «և ներդրումային ֆոնդերում» բառերը,

բ. 3.23-րդ տողում «վաճառքի համար մատչելի» բառերը փոխարինել «իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող» բառերով,

i

5) Կանոնակարգի Հավելված 3-ի աղյուսակ 10-ում «վաճառքի համար մատչելի ակտիվներ» բառերը փոխարինել «իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ֆինանսական ակտիվներ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
26.12.2017
N 296-Ն
Որոշում