Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0060.250118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունվարի 2018 թվականի N 60-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1918-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժա» ենթակետով.

«ժա) վարում է վիճակագրություն և եռամսյակային պարբերականությամբ հրապարակում է տեղեկություններ նոր ստեղծվող իրավաբանական անձանց պետական գրանցումների և իրավաբանական անձանց գործունեության դադարման պետական գրանցումների, այդ թվում` էլեկտրոնային եղանակով կատարված գրանցումների վերաբերյալ:»:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու, շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման հետ կապված լրացուցիչ վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 860-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) 11-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«._____________________________________________________________________.

|12.|Իրավաբանական անձանց պետական գրանցում,  |               |         |

|   |իրավաբանական անձանց առանձնացված        |               |         |

|   |ստորաբաժանումների, հիմնարկների և       |               |         |

|   |անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում |               |         |

|   |իրականացնող մարմնի սպասարկման          |               |         |

|   |գրասենյակների գործառույթներն           |               |         |

|   |իրականացնելու նպատակով և  գրանցամատյանի|               |         |

|   |տեղեկություններն ինքնաշխատ եղանակով    |               |         |

|   |ստանալու նպատակով Հայաստանի            |               |         |

|   |Հանրապետության արդարադատության         |               |         |

|   |նախարարության աշխատակազմի պետական      |               |         |

|   |ռեգիստրի գործակալության տեղեկատվական   |               |         |

|   |համակարգին միանալը                     |               |         |

|   |_______________________________________|_______________|_________|

|   |1) փաստաբանների կամ փաստաբանական       |մեկ ամսվա համար|    50000|

|   |գրասենյակների համար                    |նախատեսված վճար|         |

|   |                                       |_______________|_________|

|   |                                       |մեկ տարվա համար|   500000|

|   |                                       |նախատեսված վճար|         |

|   |_______________________________________|_______________|_________|

|   |2) նոտարների համար                     |մեկ ամսվա համար|    20000|

|   |                                       |նախատեսված վճար|         |

._____________________________________________________________________.

«.

 

3) 39-րդ կետը 9-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին ենթակետով.

 

«._____________________________________________________________________.

|   |9.1. ոչ առևտրային  կազմակերպությունների|               |    60000|

|   |(բացառությամբ կուսակցությունների,      |               |         |

|   |կրոնական կազմակերպությունների և        |               |         |

|   |համատիրությունների) նոր խմբագրությամբ  |               |         |

|   |կանոնադրության                         |               |         |

._____________________________________________________________________.

«:

 

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններն ինքնաշխատ եղանակով ստանալու իրավունք ունեցող մասնավոր անձանց խմբերի (ըստ գործունեության տեսակների) ցուցակը հաստատելու մասին» N 1125-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 5-րդ ենթակետում «30» թիվը փոխարինել «20» թվով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.01.2018
N 60-Ն
Որոշում