Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 532-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈ ...

 

 

041.0067.020218

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 փետրվարի 2018 թվականի N 67-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 532-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի սեպտեմբերի 16-ի «Ջրի ազգային խորհրդի կանոնակարգն ու կազմը հաստատելու մասին» N 532-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) որոշման N 1 հավելվածում`

i

ա. 5-րդ կետի «ա» ենթակետը «նիստերը» բառից հետո լրացնել «, որոշում է ընդունում հարցման կարգով խորհրդի նիստ հրավիրելու վերաբերյալ:» բառերով,

i

բ. 7-րդ կետի «ա» ենթակետը «պատրաստումը» բառից հետո լրացնել «այդ թվում` հարցման կարգով հրավիրվող խորհրդի նիստերի» բառերով,

i

գ. 8-րդ կետի «բ» ենթակետը «առաջարկություններով» բառից հետո լրացնել «(այդ թվում` հարցման կարգով հրավիրվող խորհրդի նիստերի)» բառերով,

i

դ. 9-րդ կետը «նիստերի» բառից հետո լրացնել «, այդ թվում` հարցման կարգով նիստ հրավիրելու» բառերով,

i

ե. որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին և 10.2-րդ կետերով.

«10.1. Հարցման կարգով խորհրդի նիստ հրավիրելու դեպքում խորհրդի քարտուղարը խորհրդի նախագահի հետ համաձայնեցված օրակարգի նախագիծը խորհրդի անդամներին գրավոր ներկայացնում է հարցման: Օրակարգը հաստատվելու դեպքում խորհրդի քարտուղարն օրակարգում ընդգրկված հարցերի նյութերը գրավոր ներկայացնում է խորհրդի անդամներին: Խորհրդի անդամները, խորհրդի նախագահի կողմից սահմանած ժամկետում, խորհրդի քարտուղարին ներկայացնում են գրավոր դիրքորոշում` հստակ նշելով հարցերից յուրաքանչյուրին «կողմ» կամ «դեմ» լինելու վերաբերյալ: Խորհրդի նախագահի կողմից սահմանած ժամկետում գրավոր դիրքորոշում չներկայացնելու կամ ներկայացված գրության մեջ հարցերի վերաբերյալ հստակ դիրքորոշում չներկայացնելու դեպքում խորհրդի անդամի դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ համարվում է դրական:

10.2. Հարցման կարգով նիստերի որոշումները համարվում են ընդունված, եթե հարցման կարգով «կողմ» է արտահայտվել խորհրդի անդամների պարզ մեծամասնությունը:».

i

2) որոշման N 2 հավելվածում «Ա. Մարկոսյան» բառերը փոխարինել «Ա. Սիմոնյան» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.02.2018
N 67-Ն
Որոշում