Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0072.020218

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 փետրվարի 2018 թվականի N 72-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով 2018 թվականի փետրվարի 12-15-ը Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների` Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ վարկային ծրագրի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. փետրվարի 2-ի

N 72-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ՎԻԵՆՆԱ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

    Ի. Առաքելյան       - ՀՀ գյուղատնտեսության նախարար (պատվիրակության

                         ղեկավար)

 

    Ա. Ղարիբյան        - ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական (համաձայնությամբ)

 

    Գ. Մարտիրոսյան     - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

 

    Գ. Գևորգյան        - Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր

                         տնօրեն (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.02.2018
N 72-Ա
Որոշում